Կաղապար:Օրվա հոդված/Մայիսի 3, 2018 թ.
Ֆրանց Կաֆկա (գերմ.՝ Franz Kafka, չեխ․՝ František Kafka, հուլիսի 3, 1883, Պրահա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - հունիսի 3, 1924, Կիերլինգ, Ստորին Ավստրիա, Ավստրիա), հրեական ծագմամբ գերմանալեզու գրող, վեպերի («Դատավարություն», «Դղյակ», «Կերպարանափոխություն» և այլն) ու պատմվածքների հեղինակ, որ հայտնի է որպես 20-րդ դարի գրականության խոշորագույն գործիչներից մեկը։ Կաֆկայի ստեղծագործությունները, որոնցում միավորված են ռեալիզմի ու ֆանտաստիկայի տարրերը, սովորաբար ունեն մեկուսացած հերոսներ, որոնք բախվում են տարօրինակ ու սյուրռեալիստական դժվարությունների ու սոցիալական-բյուրոկրատիկ անհասկանալի ուժերի հետ, և նվիրված են օտարացման, էքզիստենցիալ անհանգստության, մեղքի ու աբսուրդի թեմաների բացահայտմանը։ Անգլերենում օգտագործվում է Kafkaesque տերմինը՝ նշանակելու համար այն իրադրությունները, որոնց նմանները հանդիպում են Կաֆկայի ստեղծագործություններում։
Կաֆկան ծնվել է այն ժամանակ Ավստրո-Հունգարական կայսրության մաս կազմող Բոհեմիայի թագավորության մայրաքաղաք Պրահայում՝ գերմանախոս հրեաների՝ միջին դասի պատկանող ընտանիքում։ Իրավաբանական կրթություն ստանալուց հետո Կաֆկան աշխատել է ապահովագրական ընկերությունում, ինչի պատճառով գրական գործունեությամբ կարողացել է զբաղվել միայն ազատ ժամանակ։ Իր կյանքի ընթացքում Կաֆկան գրել է հարյուրավոր նամակներ՝ ուղղված իր ընտանիքի անդամներին ու ընկերներին, այդ թվում նաև հորը, որի հետ ունեցել է լարված ու պաշտոնական հարաբերություններ։ Նա նշանադրվել է մի քանի կանանց հետ, սակայն... Ավելին⇒