Պրոտագոնիստ
Պրոտագոնիստ (հունարեն՝ πρωταγωνιστής: πρώτος՝ «առաջին» և αγωνίζομαι՝ «մրցում եմ», αγωνιστής՝ «մարտիկ»), ստեղծագործության գլխավոր հերոս, գլխավոր գործող անձ, դերասան, որը խաղում է գլխավոր դերում։

Պրոտագոնիստը պատմության կենտրոնում է, նա պիտի կատարի կարևոր ու դժվար ընտրությունները և դեմ առնի այդ ընտրությունների հետևանքներին։ Պրոտագոնիստը պիտի պատմությունը առաջ տանի։ Եթե պատմվածքը ունի ենթասյուժե կամ բաղկացած է մի քանի պատմություններից, ապա ամեն պատմությունը ունի իր պրոտագոնիստը[1]։
Պրոտագոնիստ բառը մասնավորապես օգտագործվում է դրամաներում, վեպերում, օպերաներում, համակարգչային խաղերում և ֆիլմերում։ Այսպիսի պատմություններում պրոտագոնիստը գլխավոր դերասանն է։ Իսկ անտագոնիստը այն հերոսն է, որն անընդհատ փորձում է դժվարություններ ստեղծել պրոտագոնիստի համար՝ բացահայտելով իր բնավորության թուլություններն ու առավելությունները[2]։
Հին Հունաստան Խմբագրել
Առաջին անգամ կիրառվել է մ․թ․ա․ 534 թվականին ողբերգության մեջ, երբ Աթենքում իր խմբի հետ հանդես եկավ «անտիկ ողբերգության հայր» Թեսպիս։
Կեղծ պրոտագոնիստ Խմբագրել
1960 թվականին էկրան բարձրացան «Պսիխո» և «Արկած» ֆիլմերը, որոնք հանդիսատեսին ապշեցրին ֆիլմի սկզբում գլխավոր հերոսի հանկարծակի անհետացմամբ։ Նման կերպարին կարելի է բնորոշել որպես «կեղծ պրոտագոնիստ»։
Պրոտագոնիստ → անտագոնիստ Խմբագրել
Պրոտագոնիստի ևս մեկ կերպարանափոխություն (պրոտագոնիստը դառնում է անտագոնիստ) մտածվեց և իրագործվեց «Ամբողջ ծանրությամբ» սերիալում՝ գործադիր պրոդյուսեր Վինս Գիլիգանի կողմից։ Սերիալի գլխավոր հերոսը՝ Ուոլտեր Ուայթը, սովորական դպրոցի ուսուցչից վերածվում է դաժան նարկոբարոնի։ Սցենարիստի պնդմամբ նա պարոն Չիպսին դարձրեց Ալ Կապոնե[3][4][5]։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Duncan, Stephen. A Guide to Screenwriting Success: Writing for Film and Television. Rowman & Littlefield (2006) ISBN 9780742553019
- ↑ Online Etymology Dictionary
- ↑ Goodman Tim (հուլիսի 13, 2011)։ «'Breaking Bad': Dark Side of the Dream»։ The Hollywood Reporter։ Վերցված է հուլիսի 17, 2011
- ↑ Bowles Scott (հուլիսի 13, 2011)։ «'Breaking Bad' Shows Man at His Worst in Season 4»։ USA Today։ Արխիվացված օրիգինալից 2011-07-27-ին։ Վերցված է հուլիսի 26, 2011
- ↑ Ginsberg Merle (հուլիսի 16, 2011)։ «'Breaking Bad' Star Bryan Cranston on Walter White: 'He's Well on His Way to Badass' (Q&A)»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից 2011-07-27-ին։ Վերցված է հուլիսի 26, 2011
Արտաքին հղումներ Խմբագրել
- Луков Вл. А. Молодой герой в литературе // Знание. Понимание. Умение. — 2005. — № 1. — С. 141—147.