Ժիլ Դըլյոզ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ժիլ Դելյոզ (հունվարի 18, 1925[1][2][3][…], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ[4][5] - նոյեմբերի 4, 1995[1][6][2][…], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ[5]) ֆրանսիացի փիլիսոփա, ով վաղ 1960-ականերից մինչև իր մահը, գրել է փիլիսոփայության, գրականության, ֆիլմի և արվեստի մասին աշխատություններ։ Նրա ամենահայտնի աշխատանքներն են հոգեվերլուծող Ֆելիքս Գուատարիի հետ գրված «Կապիտալիզմ և շիզոֆրենիա» աշխատության երկու հատորները՝ «Հակա-Էդիպուս» և «Հազարավոր բարձրավանդակներ»-ը։ Այնուամենայնիվ շատերը նրա գլուխգործոցը համարում են «Տարբերություն և կրկնողություն» մետաֆիզիկական տրակտատը։ Ադրիան Վիլյամ Մուրը, կիրառելով Բեռնարդ Վիլյամսի չափանիշները համարում է Դելյոզին մեծագույն փիլիսոփաներից մեկը։ Նրա գործերը հետագայում մեծ ազդեցություն են ունեցել նորագույն փիլիսոփայության, պոստմոդերնիզմի և պոստստրուկտուրալիզմի վրա։ Դելյոզը եղել է աթեիստ, 1995 թ. նոյեմբերի 4-ին նա ինքնասպան է եղել՝ իրեն նետելով իր բնակարանի պատուհանից։
ՓիլիսոփայությունըԽմբագրել
Դելյոզի գործերը բաժանվում են երկու խմբի։ Առաջին դեպքում Դելյոզը քննարկել և տարբեր կերպերով փորձել է բացահայտել այլ փիլիսոփաների (Իմանուիլ Կանտ, Ֆրիդրիխ Նիցշե, Անրի Բերգսոն, Միշել Ֆուկո, Բենեդիկտ Սպինոզա և այլք) գաղափարները և մտքերը, իսկ երկրորդ դեպքում նա իր փիլիսոփայական աշխատությունները փորձել է ձևակերպել տարբեր կոնցեպտների ձևով (շիզոֆրենիա, տարբերություն, իմաստ)։ Չնայած այն փաստին որ թեմաները կարող էին տարբեր լինել, Դելյոզը միշտ նույն գաղափարներն է դրել իր գործերի հիմքում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118524534 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://deces.matchid.io/id/3jGcqIGO4Wvo
- ↑ 6,0 6,1 6,2 Encyclopædia Universalis (ֆր.) — Encyclopædia Britannica.