Ամերիկա (վեպ, Ֆրանց Կաֆկա)
«Ամերիկա» (գերմ.՝ Amerika), կամ (գերմ.՝ Der Verschollene), «Անհետ կորածը»), հայտնի է նաև որպես Մարդը, որ անհետացավ (Ամերիկա),[1] Ամերիկա: Կորած մարդը,[2] և Ամերիկայում կորածը,[3]Ֆրանց Կաֆկայի (1883–1924) անավարտ առաջին վեպ, որy գրվել է 1911-1914 թվականներին[4] և հրապարակվել նրա մահից հետո 1927 թվականին։ Այն պատմում է մի երիտասարդի մասին, որը Եվրոպայից Ամերիկա է ժամանում։ Վեպում բազմաթիվ մանրամասներ են ներառվել ԱՄՆ գաղթած նրա հարազատների կյանքից։ Վեպն ի սկզբանե գրվել է որպես պատմվածք, որը կոչվել է «Հնոցապանը»։ Ընդունված Ամերիկա վերնագիրը գալիս է Կաֆկայի մտերիմ ընկեր Մաքս Բրոդի պատրաստած տեքստային խմբագրությունից 1924 թվականին՝ Կաֆկայի մահից հետո։ Վեպը լույս է տեսել մի քանի անգլալեզու տարբերակներով, այդ թվում՝ «Ամերիկա», թարգմանել են Էդվին Մյուիրը և Ուիլլա Մյուիրը (1938 թվական։ «Մարդը, որ անհետացավ (Ամերիկա)» գիրքը թարգմանել է Մայքլ Հոֆմանը (1996 թվական), «Ամերիկա: Կորած մարդը» թարգմանել է Մարկ Հարմանը (2008 թվական), իսկ «Ամերիկայում կորածը» թարգմանել է Էնթոնի Նորթին (2010 թվական), և «Մարդը, որ անհետացավ (Ամերիկա)»՝ Ռիչի Ռոբերտսոնի թարգմանությամբ (2012 թվական):
Ամերիկա գերմ.՝ Der Verschollene | |
---|---|
Տեսակ | անավարտ վեպ և գրական ստեղծագործություն |
Ձև | վեպ և Նովել |
Հեղինակ | Ֆրանց Կաֆկա |
Երկիր | Ավստրիա |
Բնագիր լեզու | գերմաներեն |
Գրվել է | 1912 |
Տեսարան | ԱՄՆ |
Հրատարակվել է | 1927 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/kafka/amerika/amerika.html |
Սյուժե
խմբագրելՎեպի առաջին գլուխը պատմվածք է, որը կոչվում է «Հնոցապանը»։
Երիտասարդ արտագաղթած Կառլ Ռոսմանը Եվրոպայից ծնողների հորդորով ստիպված է մեկնել Ամերիկա՝ սեռական բռնության հետ կապված սկանդալից խուսափելու համար (սպասուհու պատճառով, որը գայթակղել էր նրան և հղիացել), շոգենավով ժամանում է Նյու Յորքի նավահանգիստ։ Նա ծանոթանում է մի հնոցապանի հետ, որը դժգոհ է նավի աշխատանքային պայմաններից, և որին պատրաստվում են հեռացնել աշխատանքից։ Կառլը հնոցապանի հետ միասին գնում է նավապետի մոտ։ Իրադարձությունների սյուրռեալիստական շրջադարձով Կառլի հորեղբայրը՝ սենատոր Ջեյքոբը, հանդիպման է կապիտանի հետ։ Կառլը չգիտի, որ սենատոր Ջեյքոբն իր հորեղբայրն է, բայց պարոն Ջեյքոբը ճանաչում է նրան և տանում։
Սենատոր Ջեյքոբը թողնում է Կառլին ապրել նրա հետ, բայց երբ Ռոսմանը առանց հորեղբոր լիակատար թույլտվության գնում է քաղաքից դուրս ընկերոջը հանդիպելու, հորեղբայրը խզում է հարաբերությունները նրա հետ, և Կառլը հայտնվում է փողոցում։ Աննպատակ թափառելիս նա ընկերանում է երկու թափառաշրջիկի՝ Ռոբինսոնի և Դելամարշի հետ։ Նրանք խոստանում են Կառլին աշխատանք գտնել, բայց առանց թույլտվության վաճառում են նրա կոստյումը, ուտում նրա առջև՝ առանց ուտելիք առաջարկելու և գողանում նրա ունեցվածքը։ Նրանք Կառլին հրավիրում են իրենց հետ գալ աշխատանք փնտրելու։ Սկզբում Կառլը համաձայնվում է, բայց հետո վիճում է նրանց հետ և թողնում, աշխատանքի անցնելով որպես վերելակավար «Occidental» հյուրանոցում։ Կառլը որոշ ժամանակ աշխատում է այնտեղ։ Մի օր Ռոբինսոնը հարբած գալիս է Կառլի մոտ և գումար խնդրում։ Վախենալով կորցնել իր աշխատանքը, ընկերոջ հետ զրուցելիս տեսնելու պատճառով (ինչն արգելված է վերելակավարներին), Կառլը համաձայնում է պարտքով գումար տալ, այնուհետև շատ ավելի մեծ օրենք է խախտում՝ տանելով հարբած, հիվանդ Ռոբինսոնին աշխատողների հանրակացարան:
Առանց թույլտվության իր պաշտոնը լքելու համար աշխատանքից ազատվելով՝ Կառլը համաձայնում է ոչ միայն վճարել Ռոբինսոնի տաքսիի համար, այլև միանալ նրան։ Նրանք գնում են Դելամարշի մոտ։ Դելամարշն այդ ժամանակ ապրում է Բրունելդա անունով հարուստ և գեր տիկնոջ հետ։ Նա ցանկանում է Կառլին վերցնել որպես ծառա։ Կառլը հրաժարվում է, բայց Դելամարշը ֆիզիկապես ստիպում է նրան մնալ, և նա հայտնվում է իր բնակարանում թակարդում: Նա փորձում է ազատվել, բայց նրան ծեծում են Դելամարշը և Ռոբինսոնը։ Պատշգամբում նա խոսում է մի ուսանողի հետ, որն ասում է, որ պետք է մնալ, քանի որ դժվար է այլ տեղ աշխատանք գտնել: Կառլը որոշում է մնալ։
Որոշ ժամանակ անց, երբ Կառլն այլևս չի ծառայում Բրունելդային (հատվածը, որը նկարագրում է նրա մնալը Բրունելդայի հետ և թե ինչպես է նա կարողացել դուրս գալ այնտեղից, չի ավարտվել), նա տեսնում է գովազդ, որ Օկլահոմայի բնության թատրոնը աշխատակիցներ է փնտրում։ Թատրոնը խոստանում է աշխատանք գտնել բոլորի համար։ Կառլը դիմում է և աշխատանքի անցնում որպես տեխնիկ: Այնուհետև նրան գնացքով ուղարկում են Օկլահոմա, որտեղ նա հանդիպում է հովիտների անծայրածիրությանը և ընդունում «Նեգրո» անունը որպես իր սեփականը։
Այստեղ ձեռագիրն ավարտվում է։
Անորոշություններ
խմբագրելՎերնագիր
խմբագրելԶրույցներում Կաֆկան այս գիրքն անվանել է «Ամերիկյան վեպ», ավելի ուշ անվանել է այն պարզապես «Հնոցապանը»՝ առաջին գլխի վերնագրից հետո, որն առանձին հրատարակվել է 1913 թվականին[5] Կաֆկայի գրքի աշխատանքային անվանումն էր «Մարդը, որն անհետացավ» (Der Verschollene)[6]։ «Ամերիկա» վերնագիրն ընտրել է Կաֆկայի գրական կտակակատար Մաքս Բրոդը, որը հավաքել է անավարտ ձեռագիրը և հրատարակել նրա մահից հետո[6]։ Բրոդը ձեռագիրը նվիրել է Օքսֆորդի համալսարանին[7]։
Ավարտ
խմբագրելԿաֆկան անսպասելի հանկարծակի ընդհատել է այս վեպի աշխատանքը, և այն մնացել է անավարտ։ Ինչպես նա ասաել է իր ընկերոջը և կենսագիր Մաքս Բրոդին, «Օկլահոմայի բնության թատրոնը» անավարտ գլուխը (որի սկիզբը հատկապես հիացնում էր Կաֆկային, այնքան, որ նա հաճախ բարձրաձայն կարդում էր մեծ ազդեցության տակ), ստեղծագործության վերջին գլուխը պետք է լիներ և ավարտվեր հաշտության նոտայի վրա։ Առեղծվածային լեզվով Կաֆկան ժպտալով ակնարկել էր, որ այդ «գրեթե անսահման» թատրոնում իր երիտասարդ հերոսը, կարծես ինչ-որ դրախտային կախարդությամբ, կվերագտներ իր մասնագիտությունը, պաշտպանությունը, ազատությունը, նույնիսկ իր հին տունն ու ծնողներին[8]։
Այս գլխին անմիջապես նախորդող պատմվածքի մասերը նույնպես թերի են: Երկու մեծ հատվածներ են պահպանվել, որոնք նկարագրում են Կառլի ծառայությունը Բրունելդայի մոտ, բայց դրանք չեն լրացնում բացերը։ Կաֆկան բաժանել է և վերնագրել միայն առաջին վեց գլուխները։
Հիմնական թեմաներ
խմբագրելՎեպն ավելի բացահայտ հումորային է, բայց որոշ չափով ավելի իրատեսական (բացառությամբ վերջին գլխի), քան Կաֆկայի ստեղծագործություններից շատերը, բայց այն պարունակում է ճնշող և ոչ նյութական համակարգի նույն դրդապատճառները, որոնք բազմիցս անգամ գլխավոր հերոսին դնում են տարօրինակ իրավիճակներում։ Հատկապես Ամերիկայում, արհամարհված անհատը հաճախ պետք է իր անմեղությունը խոստովանի հեռավոր ու խորհրդավոր իշխանությունների առաջ: Սակայն Կառլը հաճախ ինքնակամ ենթարկվում է նման վերաբերմունքին (հյուրանոցում օգնում է հարբած Ռոբինսոնին, նրան դուրս վռնդելու փոխարեն, վճարում է Ռոբինսոնի տաքսու համար, գնում է Դելամարշի տուն, համաձայնվում է բանտարկության)։
Պատմվածքի մեջ Ազատության արձանը սուր է պահում, և որոշ գիտնականներ դա մեկնաբանում են որպես «ուժը ծնում է իրավունք» փիլիսոփայությունը, որին, ըստ Կաֆկայի, Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում[9]։
Ոգեշնչում
խմբագրելԿաֆկան սիրել է կարդալ ճանապարհորդական գրքեր և հուշեր։ «Բենջամին Ֆրանկլինի ինքնակենսագրությունը» նրա ամենասիրելի գրքերից է եղել, որտեղից նա սիրել է հատվածներ բարձրաձայն կարդալ։ Չնայած նրան միշտ ձգում էին բաց տարածքները և հեռավոր երկրները, ասում են, որ նա երբեք չի ճանապարհորդել Ֆրանսիայից և Իտալիայի հյուսիսից հեռու[10]։ Չնայած դրան, եզակի լուսանկարում պատկերված է Կաֆկան անծանոթ տղամարդու հետ Դանիայի Մարիելիստ լողափին[11]։
Այդ ժամանակ Կաֆկան նաև կարդացել կամ վերընթերցել է Չարլզ Դիքենսի մի քանի վեպեր և իր օրագրում գրել․ «Իմ մտադրությունն էր, ինչպես տեսնում եմ հիմա, գրել Դիքենսի վեպը՝ հարստացված ավելի վառ լույսով, որը ես վերցրել եմ արդի ժամանակներից, և ավելի գունատ լույսով, որը ես իմ ինտերիերում կգտնեի»[12]։
Ադապտացիաներ
խմբագրելԿինո և հեռուստատեսություն
- «Լիցենզավորված ազատություն», 1990 թվականի կարճամետրաժ ֆիլմ, ռեժիսոր՝ Միքայել Կրեյս
- «Ամերիկա», 1966 թվականի անթոլոգիական դրամատիկ հեռուստասերիալ «Theatre 625»-ի էպիզոդ, ռեժիսոր՝ Ջեյմս Ֆերման
- «Amerika oder der Verschollene», 1969 թվականի գերմանական ֆիլմ, ցուցադրված ZDF ալիքով, ռեժիսոր՝ Զբինեկ Բրինիչ
- Klassenverhältnisse («Դասակարգային հարաբերություններ»), 1984 թվականին նկարահանված սև-սպիտակ գերմանալեզու ֆիլմ, նկարահանված Ժան Մարի Ստրաուբի և Դանիել Հույեի կողմից
- «Ամերիկա», 1994 թվականի չեխական ֆիլմ, նկարահանված Վլադիմիր Միխալեկի կողմից, Մարտին Դեյդարի մասնակցությամբ Կառլ Ռոսմանի դերում
Թատրոն
- «Ամերիկա», Յիպ Վիշինի պիեսը, որը հյուրախաղերով հանդես է եկել Միացյալ Նահանգներում 2004 թվականին, ռեժիսոր՝ Գեյրուն Տինո[13]
- «Ամերիկա», Սամուել Բորդոլիի կամերային օպերան, կատարված Tête à Tête ընկերության կողմից 2012 թվականին[14]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1996 English translation by Michael Hofmann, Penguin Books
- ↑ 2008 English translation by Mark Harman, Schocken Books
- ↑ Kafka, Franz (2010). Lost in America. Translated by Northey, Anthony. Prague: Vitalis Verlag. ISBN 978-80-7253-316-9.
- ↑ Douglas Shields Dix, "The Man Who Disappeared: Kafka Imagining Amerika" Արխիվացված 2018-09-18 Wayback Machine, Kafka.org
- ↑ Kafka (1946, 300).
- ↑ 6,0 6,1 Kafka (1996, xiii).
- ↑ Israeli museum wants Kafka manuscript from Germany
- ↑ Kafka (1946, 301).
- ↑ Franz Kafka : geometrician of metaphor
- ↑ Kafka (1946, 300–301).
- ↑ [http://cultura.elpais.com/cultura/2008/07/09/actualidad/1215554406_740215.html "A la derecha, Franz Kafka, junto a un desconocido en la playa de Marielyst (Dinamarca)." (photo), El País, 9 July 2008
- ↑ Kafka (1946, ix–x).
- ↑ See, Rich (2003) CurtainUp DC Review of America. The Internet Theater Magazine of Reviews, Features, Annotated Listings. Retrieved on July 16, 2014.
- ↑ Amerika, performance details