Ապահովագրություն
Ապահովագրություն, որոշակի վճարի դիմաց ռիսկի փոխանցում մի սուբյեկտից մեկ այլ սուբյեկտի։ Ռիսկի կառավարման տեսակ է։ Ապահովագրության է ենթակա այն կանխատեսելի (անորոշ) ռիսկը, որի տեղի ունենալը կարող է լինել պատահական և ոչ անխուսափելի։
Ապահովագրության իրականացման հիմնական շարժիչ ուժերն են՝
- Ֆիզիկական և իրավաբանական անձանց այն գույքային շահերը, որոնք կապված են տարբեր ռիսկերի տեղի ունենալու հետևանքով իրենց հասցված վնասների գծով փոխհատուցում ստանալու հետ։
- Ապահովագրողն ապահովագրական ծառայություններ մատուցելով՝ հնարավորություն է ձեռք բերում ստանալ շահույթ։
Ապահովագրությունն արտադրական փոխհարաբերությունների, բիզնեսի կազմակերպման և իրականացման անհրաժեշտ գործոն է, քանի որ փոխհատուցում է նյութական կորուստներն ու վնասները, ինչպես նաև կարևոր դեր է կատարում անընդհատ ու անխափան վերարտադրության ապահովման համար։
Ապահովագրության ձևերըԽմբագրել
Համաձայն "Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին" ՀՀ օրենքի, Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել կամավոր և պարտադիր ապահովագրություն։ Ընդ որում պարտադիր ապահովագրության դեպքերը, կարգը և պայմանները սահմանվում են առանձին օրենքով (տես օրինակ՝ ԱՊՊԱ մասին օրենքը)։
Ապահովագրության տեսակներըԽմբագրել
- կյանքի ապահովագրություն
- ոչ կյանքի ապահովագրություն (ցանկացած այլ ապահովագրություն կյանքի ապահովագրությունից բացի)
- վերաապահովագրություն
Ապահովագրական տերմիններԽմբագրել
- Ապահովադիր
- Ապահովագրող
- Ապահովագրված անձ
- Շահառու
- Ապահովագրական գումար
- Ապահովագրական սակագին
- Ապահովագրական վճար (ապահովագրավճար)
- Ապահովագրական ռիսկ
- Ապահովագրական պատահար
- Ապահովագրական հատուցում
ԳրականությունԽմբագրել
- Կիրակոսյան, Կարեն (2011). «Ապահովագրական գործ», Երևան, «Կռունկ», ISBN 978-9939-9008-7-2
Արտաքին հղումներԽմբագրել
- Ապահովագրության մասին ՀՀ օրենքը
- ԱՊՊԱ-ի մասին https://personallawyer.am/hy/company/article?url=bugs_that_allow_drivers
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 501)։ |