Դատավարություն (վեպ)
«Դատավարություն» (գերմ.՝ Der Prozess), Ֆրանց Կաֆկայի վեպը, որը հրապարակվել է հեղինակի մահից հետո։
Դատավարություն գերմ.՝ Der Prozeß | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ֆրանց Կաֆկա |
Տեսակ | անավարտ վեպ և գրական ստեղծագործություն |
Ժանր | աբսուրդ գրականություն և հակաուտոպիստական գրականություն |
Բնօրինակ լեզու | գերմաներեն |
Կերպար(ներ) | Josef K.? |
Ստեղծման տարեթիվ | 1914 |
Երկիր | ![]() ![]() |
Հրատարակման վայր | Բեռլին |
Հրատարակման տարեթիվ | 1925 |
Թարգմանիչ հայերեն | Սամվել Մկրտչյան |
Հրատարակում հայերեն | 1991 թ. փետրվարի 19 |
Պարգև(ներ) | |
Վիքիքաղվածք | Դատավարություն |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Վեպի ստեղծման ամբողջ ընթացքն (1914 թվականի ամռանից մինչև 1915 թվականի) ուղեկցվել է հեղինակի կյանքի կարևոր իրադարձություներով։ 1914 թվականին Կաֆկան բաժանվում է Ֆելիցիա Բաուերից։ Սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը։ Սկսած աշնանից Կաֆկան առաջին անգամ իր ծնողներից առանձին սենյակում է մնում։
«Դատավարությունը» Ֆրանց Կաֆկայի ունիկալ գիրքն է, որում փաստացի, ստեղծեց նրա անունը համաշխարհային պոստմոդեռնիստական թատրոնում ու կինեմատոգրաֆիայում 20-րդ դարի երկրորդ կեսին, ավելի ճիշտ, նրա անունը մտցրեց պոստմոդեռնիստական աբսուրդիզմ։
Հետաքրքիր է, որ Կաֆկան ոչ մի հետգրություն չի գրել, որի շնորհիվ հնարավոր կլիներ հասկանալ վեպի հանգուցալուծումը։ Գլուխները համարակալված չէին ու պահպանվել էին տարբեր ծրարներով։
ՀերոսներԽմբագրել
Յոզեֆ Կ.Խմբագրել
Յոզեֆը բանկի հավատարմատար է։ Ամուսնացած չէ։ Հայրը ողջ չէ։
Ֆրոյլյայն ԲյուրստներԽմբագրել
Յոզեֆը վարձով սենյակ էր վերցրել։ Բյուրստները նրա հարևանուհին էր։
Փաստաբան ՀուլդԽմբագրել
Յուզեֆի հեռու հին ծանոթը։ Անկողնային հիվանդ է։ Ծանոթներ ունի դատական համակարգի ոչ այնքան ազդեցիկ շրջաններում։
ԼենիԽմբագրել
Փաստաբանի խնամակալուհին։ Յուզեֆի սիրուհին։
Վաճառական ԲլոկԽմբագրել
Մեղադրյալ, ով Յուզեֆին պատմում է իր դատավարության մասին, որը շարունակվում էր արդեն ավելի քան հինգ տարի։
ՏիտորելլիԽմբագրել
Նկարիչ, ով նկարում էր դատավորներին։ Նա խորհուրդներով օգնում էր Յուզեֆին։
Բանտային հոգևորականԽմբագրել
Յուզեֆին պատմում է «Օրենքի առաջ» առակը։
ՍյուժեԽմբագրել
Առավոտյան, իր երեսնամյակի օրը, Յոզեֆ Կ.-ին ձերբակալում են ինչ-որ հիմնարկության երկու աշխատակիցներ,՝Ֆրանցն ու Վիլլեմը, բայց չեն հայտնում ձերբակալման պատճառը։ Բայց Յոզեֆը շարունակում է ապրել իր կյանքն այնպես, ինչպես նախկինում էր, քանի որ նրանք չէին վախենում Յոզեֆի փախուստից։ Նրան դատարան են հրավիրում, տուն ու աշխատավայր են այցելում, հետևում են։ Այդ ամբողջ ընթացքում նա փորձում է ճշտել մեղադրանքի պատճառը, բայց այդպես էլ չի հասնում իր նպատակին իրեն շրջապատող բյուրոկրատիայից։
Տեսարաններից մեկում բանտային հոգևորականը, որին Յոզեֆ Կ.-ն հանդիպում է հավաքի ժամանակ, նրան պատմում է «Օրենքի դարպասների մոտ» առակը, որը խորհրդանշում էր Յոզեֆի` կազմակերպությունից ճշմարտությունը կորզելու փորձերը։
ՀրատարակչությունԽմբագրել
Բնօրինակի լեզվովԽմբագրել
Առաջին ստեղծագործությունը, որը տպագրվել է Կաֆկայի ընկերոջ՝ Մաքս Բրոդի կողմից։ Նա տեսակավորել է գլուխները հիշելով հեղինակի հետ իր խոսակցությունը։
ԷկրանավորումըԽմբագրել
- «Դատավարություն» — Օրսոն Ուելսի 1962 թվականի ֆիլմը։ Յոզեֆ Կ.-ի դերը խաղացել է Էնթոնի Պերկինսը։
- Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» — Դեյվիդ Թոմասի 1988 թվականի «Ժամանակակից աշխարհ։ Հարյուր մեծ հեղինակներ» վավերագրական մինի-սերիալի էպիզոդ։ Յոզեֆ Կ.-ի դերը խաղացել է Թիմ Ռոթը[1]։
- «Կաֆկա» — Սթիվեն Սոդերբերգի 1991 թվականի ֆիլմը։ Ֆրանց Կաֆկայի դերակատարը Ջերեմի Այրոնս էր։
- «Դատավարություն» — Դեյվիդ Ջոնսի 1993 թվականի ֆիլմը։ Յոզեֆ Կ.-ի դերը խաղացել է Կայլ Մաքլահլենը։