Լիդիա Լիպկովսկայա
Լիդիա Յակովլևնա Լիպկովսկայա (ռումիներեն՝ Lidia Lipkovski, ուկրաիներեն՝ Лідія Липковська, ամուսնությամբ՝ Մարշներ, մայիսի 10, 1884, մայիսի 10, 1882[1] կամ ապրիլի 28 (մայիսի 10), 1882[1], Բաբին, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - մարտի 22, 1958[2][1], Բեյրութ, Լիբանան), օպերայի և օպերետի արտիստուհի, կամերային երգչուհի (քնարական-կոլորատուրային սոպրանո), վոկալի ուսուցիչ, բանաստեղծուհի[Նշում 1]։ Մարիինյան թատրոնի (1906-1908, 1911-1913) և երաժշտական դրամատիկական թատրոնի (1914-1915) մենակատար, Փարիզում անցկացվող Դյագիլևի «Ռուսական սեզոններ» փառատոնի (1909, 1920-1930) մասնակից։
Լիդիա Լիպկովսկայա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1884, մայիսի 10, 1882[1] կամ ապրիլի 28 (մայիսի 10), 1882[1] Բաբին, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն և Ռումինիա |
Մահացել է | մարտի 22, 1958[2][1] Բեյրութ, Լիբանան |
Գերեզման | Բեյրութ |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և երաժշտական մանկավարժ |
Երգչաձայն | սոպրանո և կոլորատուրային սոպրանո |
Գործիքներ | սոպրանո և վոկալ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Ամուսին | Գեորգի Բակլանով |
Lidiya Lipkovskaya Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԼիդիա Լիպկովսկայան ծնվել է 1884 թվականին Բեսարաբիայի նահանգի Խոտինսկի ուեզդի Բաբին գյուղում (այժմ՝ Ուկրաինայի Չեռնովցիի մարզի Կելմենեցկի շրջան) Յակով Իվանովիչ և Դոմինիկա Վալերյանովնա Լիպկովսկիների ընտանիքում։ Լիպկովսկայան ունեցել է երեք քույր և չորս եղբայր։ Հայրը երաժշտության սիրահար է եղել, ջութակ է նվագել, մանկական երգչախումբ է կազմակերպել, որտեղ երգում են երեխաները։
Լիպկովսկայան երգել սկսել է հինգ տարեկանից։ Նախնական կրթությունը ստացել է գյուղական երկամյա դպրոցում։ Այնուհետև նա ընդունվել է Կամենեց-Պոդոլսկի Մարիինյան կանանց գիմնազիան։ 12 տարեկանից երգել է եկեղեցական երգչախմբում, 14 տարեկանից մասնակցել է բարեգործական համերգների։ 17 տարեկանում, երբ սովորել է գիմնազիայի վերջին կուրսում, ամուսնացել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի ուսանող Քրիստոֆեր Մարշների հետ, ով վեց տարով մեծ է եղել իրենից։ Զույգը մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ էլ ծնվել է նրանց դուստրը՝ Արիադնան։ Երկու տարի անց Լիպկովսկայան լքել է ամուսնուն, ով ընդդիմացել է երգելու նրա ցանկությանը։ Սանկտ Պետերբուրգում Լիպկովսկայան բնակվել է Միլիոննայա փողոցի № 17 տանը։
Դեբյուտ
խմբագրել1903 թվականին Լիդիա Մարշները դարձել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ուսանողուհի Նատալյա Իրեցկայայի վոկալի դասարանում, որտեղ սովորել է անվճար։ 1904 թվականի հունվարի 4-ին, 2-րդ կուրսում նա առաջին անգամ հանդես է եկել իր օրիորդական ազգանունով ռուս-իտալական մասնավոր օպերայում Նիկոլայ Ֆիգների բենեֆիսի ժամանակ։ Քսանամյա Լիպկովսկայան փոխարինել է հիվանդ երգչուհուն և, առանց փորձերի, փայլուն կատարել Ջիլդայի դերերգը «Ռիգոլետտո» օպերայում։ Շատ թերթեր գրել են նրա հաջողության մասին, նշելով երիտասարդ երգչուհու հիանալի կոլորատուրան, արտահայտիչ ձայնային տվյալները, երաժշտականությունն ու բարձր ճաշակը[3]։ Պրոֆեսոր Իրեցկայան բարձր է գնահատել ուսանողուհու վոկալը, սակայն բեմում առանց թույլտվության հայտնվելու համար նրան հեռացրել է պարապմունքներից։ Որոշ ժամանակ անց Լիպկովսկայային թույլ են տվել վերադառնալ կոնսերվատորիա։ Երկրորդ անգամ ուսանողուհին չի ենթարկվել ուսուցչին, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի հրավերով մասնավոր բեմում կատարել է Ձյունանուշի դերերգը համանուն օպերայում։
Բեմական կարիերա
խմբագրելՄարիինյան թատրոն (1906-1908) և հյուրախաղեր Մեծ թատրոնում
խմբագրելԵրգչուհու պրոֆեսիոնալ կարիերան սկսվել է Մարիինյան թատրոնի բեմից, որտեղ նա ընդունվել է 1906 թվականի մայիսի 1-ին՝ կոնսերվատորիան ավարտելուց հետո[4]։ Առաջին դերերգը թատրոնում եղել է Գիլդան («Ռիգոլետտո»)։ Այնուհետև նա կատարել է Մարիինյան բեմը լքած Մռավինայի դերերգերը՝ Օլիմպիա (Հոֆմանի հեքիաթներ), Զերլինա (Դոն Ժուան), Ռոզինա (Սևիլյան սափրիչը)։ Կայսերական թատրոնների տնօրեն Տելյակովսկու զեկույցի համաձայն նրան ուղարկել են երգեցողության դասերի իր նախկին ուսուցչուհի Ն. Իրեցկայայի մոտ, իսկ բեմական արվեստի դասերի Անդրեյ Պետրովսկու մոտ։ Մեկ տարի հետո թատրոնը Լիպկովսկային ուղարկել է Լա Սկալայի միլանյան օպերայի դիրիժոր Վանզոյի մոտ՝ ուսումնասիրելու իտալական երգեցողության տեխնիկան։
Լիպկովսկայան կատարելապես տիրապետել է իր ձայնին, ինչը նրան թույլ է տվել փայլուն կերպով կատարել ամենադժվար դերերգերը։ Նա հեշտությամբ մրցել է ջութակի և ֆլեյտայի հետ։ Նույնիսկ ամենաբարձր ձայնասահմանում (իսկ նա ազատորեն վերցնում էր երեք օկտավա), նրա ձայնը չի կորցրել իր մեղմությունն ու մեղեդայնությունը։ Կայսերական թատրոնի պահանջկոտ հանդիսատեսի համակրանքը նվաճվել է և Լիպկովսկայան շուտով սկսել է համարվել լավագույն կոլորատուրային սոպրանոներից մեկը[5]։
1907 թվականի սեպտեմբերին նա առաջին անգամ ելույթ է ունեցել Շալյապինի հետ Դելիբի «Լակմե»-ում։ 1907 թվականի նոյեմբերի 17-ին Սոբինովը դարձել է նույն օպերայի նրա բեմական գործընկերը։ 1907 թվականի դեկտեմբերի 28-ին Նիկոլայ Ֆիգները նրան հրավիրել է կատարելու Ջուլիետի դերերգը («Ռոմեո և Ջուլիետ») իր հրաժեշտի բենեֆիսում։ Ներկայացումը ուղեկցվել է ծափերի փոթորիկով ու շքեղ ծաղկեփնջերով։ Ներկա են եղել Պետերբուրգի ողջ ազնվականությունը և արտիստիկ բոհեմիան, հրավիրված են եղել երգչուհու ծնողները։ Լիպկովսկայան հիշում է․
1908 թվականի հունվարին նա առաջին անգամ հանդես է եկել Մեծ թատրոնում «Ռիգոլետտո» և «Լակմե» օպերաներում։ Մոսկովյան հանդիսատեսը ջերմորեն է ընդունել երգչուհուն, սակայն քննադատությունը զուսպ է եղել[6]։ Սանկտ Պետերբուրգ վերադառնալուց հետո նա հրավեր է ստացել Փարիզում մասնակցելու ռուսական օպերայի թատերաշրջաններին Դյաղիլևի ղեկավարությամբ (1909, 1920-1930-ական)։
1908 թվականի փետրվարի 2-ին Մարիինյան թատրոնում Լիպկովսկայան կատարել է Վալենտինայի դերերգը Ֆրանց Լեհարի «Ուրախ այրին» օպերետի բեմադրության մեջ։
Արտասահմանյան հյուրախաղեր (1909-1911)
խմբագրելՓարիզում Լիպկովսկայան երգել է «Théâtre du Châtelet» (1909) բեմում։ 1909-1911 թվականներին հյուրախաղերով հանդես է եկել Ամերիկայում, երգել Նյու Յորքի «Metropolitan Opera»-ում, ինչպես նաև Բոստոնում (1909) և Չիկագոյում (1910)։ Միացյալ Նահանգներում կայացել է Լիպկովսկայայի հանդիպումը Էնրիկո Կարուզոյի հետ, նա երգչի գործընկերն է եղել 1909 թվականի նոյեմբերին «Ռիգոլետտո» օպերայում և 1910 թվականի փետրվարին «Տրավիատա»-ում։ ԱՄՆ-ում արտիստուհին ծանոթացել և համատեղ ելույթներ է ունեցել Ջակոմո Պուչինիի և Տիտտա Ռուֆֆոյի հետ։ Լոնդոնի «Covent Garden»-ի բեմում հանդես է եկել Սյուզաննայի դերերգով Է. Վոլֆ-Ֆերարիի Սյուզաննայի գաղտնիքը ներկայացման պրեմիերայում (1909) և Միմիի «Բոհեմ» օպերայում (1911)։
Հետագայում նա հյուրախաղերով հաջողությամբ հանդես է եկել բազմաթիվ քաղաքներում՝ Մոսկվայում, Կիևում, Օդեսայում, Բեռլինում, Վիեննայում, Բուդապեշտում։ 1913 թվականի հոկտեմբերին հանդես է եկել Պետերբուրգի ժողովրդական տան բեմում[Նշում 2]։ Նույն թվականի նոյեմբերի 12-ին երգչուհին բարեգործական համերգով հանդես է եկել Ազնվականական ժողովում՝ հօգուտ մանկատան։ 1914 թվականի փետրվարին Մոնտե Կառլոյում Լիպկովսկայան հանդես է եկել Ռամոյի «Գեբիի տոները» օպերայում, որը բեմադրել է Ռաուլ Գինզբուրգը երկու հարյուր տարվա ընդմիջումից հետո։
Երաժշտական դրամատիկական թատրոն (1914-1915)
խմբագրել1914 թվականի սեպտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգի երաժշտական դրամայի թատրոնի մեներգչուհի Լիպկովսկայան Արքունի նախարարության թույլտվությամբ բեմադրություն է կազմակերպել հօգուտ վիրավոր զինվորների։
Վտարանդիություն
խմբագրել1919 թվականից բնակվել է արտասահմանում, նախ՝ Ֆրանսիայում, 1920 թվականից՝ Քիշնևում, որտեղ դասավանդել է մասնավոր կոնսերվատորիաներում, 1924-1927 թվականներին՝ Բուխարեստում։ 1920-1930-ական թվականներին ելույթներ է ունեցել Եվրոպայում և Ամերիկայում։ 1922 թվականին Խարբինում հյուրախաղերը հաղթական են եղել։ 1927 թվականի նոյեմբերից մինչև 1929 թվականի մայիսը համերգներով և օպերային ներկայացումներով շրջագայել է ԽՍՀՄ-ում։ Այդ ընթացքում երգել է 160 համերգներում։ 1933-1936 թվականներին ելույթներ է ունեցել Բուխարեստում, Բեռլինում, Փարիզում։ 1936 թվականի դեկտեմբերի 12-ին Լիպկովսկայան համերգ է տվել Պաղեստինում (այժմ՝ Իսրայել)։ Փարիզյան հյուրախաղերից հետո նա ամառն անցկացրել է հայրենի եզերքում և որոշել վերադառնալ։ 1936 թվականին Լիպկովսկայայի հրաժեշտի համերգը տեղի է ունեցել Քիշնևի Էքսպրես թատրոնում[Նշում 3]։ Այնուհետև տեղափոխվել է Բուխարեստ, 1937 թվականին՝ Քիշնև, որտեղ բնակվել է Ա. Շչուսևի փողոցի թիվ 111 տանը[7] մինչև 1940 թվականը։ Այդ ընթացքում՝ 1931-1940 թվականներին, նա վոկալ է դասավանդել «Ունիրյա» և «Մունիչիպալ» մասնավոր կոնսերվատորիաներում, 1940-1941 թվականներին՝ Դավիթ Գերշֆելդի կողմից բացված Քիշնևի պետական կոնսերվատորիայում։ Լիպկովսկայայի սաներից են Մոլդովական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի Թամարա Չեբանը, երգիչ և կոմպոզիտոր Ալեքսեյ Ստիրչան, Պուշկինի անվան թատրոնի մեներգիչ Աննա Դասկալը, Բուխարեստի օպերայի պրիմադոննա Լիդյա Բաբիչը։
Լիպկովսկայան բեմը թողել է 1941 թվականին՝ Օդեսայում ելույթներից հետո։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ ռումինական օկուպացիայի ժամանակ, տեղափոխվել է Բուխարեստ (1943), 1948 թվականից դասավանդել է Տիմիշոարեի կոնսերվատորիայում, 1950 թվականին տեղափոխվել է Փարիզ՝ դստեր հետ ավելի մոտ լինելու համար։ 1951 թվականի մայիսի 19-ին Ֆրանսիայում տեղի է ունեցել Լիպկովսկայի համերգը՝ առաջին տենոր Ժան Պոլ Ֆիլիոնի (Jean-Paul Filion), դաշնակահար Ջոն Պեննինկի և երգչուհի Իրինա Իվչենկոյի մասնակցությամբ։ 1952 թվականից դասավանդել է Փարիզում, որտեղ Արտասահմանյան ռուսական երաժշտական ընկերության ռուսական կոնսերվատորիայի գեղարվեստական և մանկավարժական խորհրդի նիստում ընտրվել է երգեցողության դասարանի պրոֆեսոր[8]։
1953 թվականին Լիպկովսկայային հրավիրել են Լիբանան՝ զբաղեցնելու Բեյրութի կոնսերվատորիայի Académie Beaux-Arts-ի տնօրենի պաշտոնը, այդ ժամանակ Բեյրութում է բնակվել նաև նրա քույրը։ Շուտով Լիպկովսկայան, առողջական խնդիրների պատճառով, չի կարողացել աշխատել և կյանքի վերջին տարիներն անցկացրել է կարիքի ու մոռացության մեջ։
Լիպկովսկայան մահացել է 1955 թվականի մարտի 22-ին (որոշ աղբյուրներում՝ 1958 թվական)։ Թաղված է Արևմտյան Բեյրութի Համրայի շրջանում գտնվող ուղղափառ գերեզմանատանը (Լիբանան)։
Ընտանիք
խմբագրել- Հայր - Լիպկովսկի Յակով (Յակոբ) Իվանովիչ, գյուղական երկդասյա դպրոցի ուսուցիչ,
- Մայր - Դոմինիկա Վալերյանովնա Լիպկովսկայա,
- Եղբայր - Անատոլի Յակովլևիչ Լիպկովսկի,
- Եղբայր - Վլադիմիր Յակովլևիչ Լիպկովսկի,
- Եղբորորդի - Օլեգ Վլադիմիրովիչ Լիպկովսկի,
- Եղբայր - Վասիլի Յակովլևիչ Լիպկովսկի,
- Եղբայր - Դմիտրի Յակովլևիչ Լիպկովսկի,
- Քույր - Ալեքսանդրա Յակովլևնա Լիպկովսկայա (ամուսնությամբ Կան),
- Քույր - Տատյանա Յակովլևնա Լիպկովսկայա (ամուսնությամբ Կուդրյավցևա) (? - 05/16/1970, Մոնրեալ, Կանադա)[9], բալետի պարուհի և ուսուցիչ, ավարտել է Մարիինյան թատրոնի բալետի դպրոցը, եղել է 1929 թվականին Փարիզում բացված Կշեսինյան պարային ստուդիայի առաջին աշակերտուհին։ 1934 թվականին մեկնել է Կանադա։ Մոնրեալում բացել է դասական պարի դպրոց,
- Առաջին ամուսինը՝ Մարշներ Խրիստոֆոր Խրիստոֆորովիչ, Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի ուսանող,
- Աղջիկ - Մարշներ Արիադնա Խրիստոֆորովնա,
- Թոռնիկ - Մարիա,
- Երկրորդ ամուսին - դանիացի Բադեն Իարլն։
Խաղացանկ
խմբագրելՕպերային դերերգեր
խմբագրել- Միմի - «Բոհեմ», Ջակոմո Պուչինի,
- Էլեմա - «Վալենսիական մավրեր», Ամիլկարե Պոնկիելլի,
- Օֆելյա - «Համլետ», Ամբրուազ Թոմա,
- Զերլինա - «Դոն Ժուան», Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ,
- Նորինա - «Դոն Պասքուալե», Գաետանո Դոնիցետի,
- Տատյանա - «Եվգենի Օնեգին», Պյոտր Չայկովսկի,
- Լեյլա - «Մարգարիտ որոնողները», Ժորժ Բիզե,
- Միքայելա - «Կարմեն», Բիզե,
- Լակմե - «Լակմե», Լեո Դելիբ,
- Ադինա - «Սիրո ըմպելիք», Գաետանո Դոնիցետի,
- Լյուչիա - «Լյուչիա դի Լամերմուր», Գաետանո Դոնիցետի,
- Ռախիլ – «Մադումազել Ֆիֆի», Ցեզար Կյուի,
- Պաննոչկա - «Մայիսյան գիշեր», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով,
- Մանոն - «Մանոն», Ժյուլ Մասնե,
- Եվրիդիկա - «Օրփեոս և Էվրիդիկե», Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ,
- Նեդդա - «Պայացներ», Ռուջերո Լեոնկավալո
- Հեբա - «Հեբեի տոները», օպերա-բալետ, Ժան Ֆիլիպ Ռամո,
- Օլգա - «Պսկովիտյանկա», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով
- Գիլդա - «Ռիգոլետտո», դեբյուտային դեր մասնավոր բեմում և Մարիինյան թատրոնում, Ջուզեպպե Վերդի,
- Ջուլիետ - «Ռոմեո և Ջուլիետ», Շառլ Գունո,
- Լյուդմիլա - «Ռուսլան և Լյուդմիլա», Գլինկա
- Վոլխով - «Սադկո», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով
- Ռոզինա - «Սևիլյան սափրիչը», Ռոսինիի
- Սյուզաննա - «Սյուզաննայի գաղտնիքը», Վոլֆ-Ֆերարիի
- Կարապ արքայադուստրը - «Հեքիաթ Սալթան թագավորի մասին», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով,
- Օլիմպիա - Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները»,
- Ձյունանուշ - «Ձյունանուշ», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով,
- Ամինա - «Սոմնամբուլա», Բելլինի,
- Տաիս – «Տաիս», Մասնե,
- Մարգարիտա - «Ֆաուստ», Գունո
- Մարթա - «Ցարի հարսնացուն», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով։
Օպերետա
խմբագրել- Վալենտինա -Լեգարայի «Ուրախ այրին»։
Կամերային ստեղծագործություններ
խմբագրել- «Մոլդովական տափաստան»՝ երաժշտական և լիրիկական պատկեր։ Կատարել է Ալեքսանդր Վերտինսկու հետ համատեղ։
- Երգ Յու. Դ. Բելյաևի «Պսիշա» պիեսից։
Գրամոֆոնային ձայնագրություններ
խմբագրել1. Անցյալի նշանավոր ռուս երգիչներ [Ձայնագրություն] [արիաներ և տեսարաններ ռուսական և արտասահմանյան օպերաներից, ռուս կոմպոզիտորների ռոմանսներ, ռուսական ժողովրդական երգեր]։ Բաժանորդագրական թողարկում։ Մոսկվա։ Մելոդիա, 1965 (Ապրելևկա, Ապրելևի ձայնասկավառակների գործարան)։ [ԳՕՍՏ 5289-61] - (Անցյալի նշանավոր երգիչներ; Սերիա 1)։ Արխիվային ձայնագրություններ Ձայնագրության համառուսական ստուդիայի ֆոնդերից և Ի. Ֆ. Բոյարսկու հավաքածուից։ Մեկնաբանություն. հավելվածում։ Պահպանում՝ Гр Б / 313։
- Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով, Ձյունանուշի արիան «Ձյունանուշը» օպերայից, կատարող՝ Լիդիա Լիպկովսկայա, սոպրանո։
2. Լիդիա Լիպկովսկայա, սոպրանո [ձայնագրություն] / [բոլոր ստեղծագործությունները] կատարում է Լ. Լիպկովսկայան, սոպրանո, նվագակցում է դաշնակահար Մ. Դուլովը, Gramophone Compane Ltd նվագախումբ, [Մեկնաբանությունների խմբագիր] Յու.Պերեպելկին - Մոսկվա։ Մելոդիա, 1985 (Մոսկվայի փորձարարական ձայնագրման գործարան)։ 1 գր. [ԳՕՍՏ 5289-80] - (Կատարողական արվեստ)։ Ձայնագրության համառուսական ստուդիայի արխիվային ձայնագրություններ 1912-1914 թվականներ։ Պահպանում՝ Гр Б -1 / 728 (10),
- Ջ. Ռոսսինի՝ Ռոզինիի Կավատինան «Սեվիլյան սափրիչ» օպերայի 1-ին գործողությունից, Սեմիրամիսի Կավատինա, «Սեմիրամիդ» օպերայի 1-ին գործողությունից,
- Լ. Դելիբ, Վալս. «Կոպելիա» բալետից, Pizzicato՝ «Սիլվիա» բալետից,
- Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով։ Ձյունանուշի Արիետան «Ձյունանուշը» օպերայի 1-ին գործողությունից։ Հալոցքի տեսարան՝ «Ձյունանուշը» օպերայի 4-րդ գործողությունից, Մարթայի Արիան՝ «Ցարի հարսնացուն» օպերայի 2-րդ գործողությունից, Մարթայի Արիան, «Ցարի հարսնացուն» օպերայի 4-րդ գործողությունից,
- Պյոտր Չայկովսկի. Իոլանտայի արիոզան «Իոլանտա» օպերայից,
- Ա. Դարգոմիժսկի - Ա. Դելվիգ։ Տասնվեց տարեկան։
3. Լիդիա Լիպկովսկայա, սոպրանո, Գեորգի Բակլանով, բարիտոն [Ձայնագրություն] / [բոլոր ստեղծագործությունները] կատարող՝ Լ. Լիպկովսկայա, սոպրանո, Գ. Բակլանով, բարիտոն, նվագակցում է Մ. Դուլովը, դաշնամուր։ Gramophone Compane Ltd;նվագախումբը [խմբ. մեկնաբանությունները Յու.Պերեպելկին - Մոսկվա։ Մելոդիա, 1985 (Լենինգրադի ձայնագրման գործարան)։ 1 ձայնասկավառակ [ԳՕՍՏ 5289-80] - (Կատարողական արվեստ)։ Ձայնագրության համառուսական ստուդիայի արխիվային ձայնագրություններ 1912-1914 թվականներ։ Պահպանում՝ Гр Б-1 / 728 (11);
- Ջ. Վերդի՝ Գիլդայի Արիան. «Ռիգոլետտո» օպերայի 1-ին գործողությունից,
- Շառլ Գունո՝ Ջուլիետի վալսը «Ռոմեո և Ջուլիետ» օպերայի 1-ին գործողությունից,
- Ա. Տոմա՝ Օֆելյայի և Համլետի զուգերգը «Համլետ» օպերայի 1-ին գործողությունից, կատարող Գ. Բակլանով, բարիտոն,
- Ջակոմո Պուչինի՝ Միմիի հեքիաթը։ «Բոհեմ» օպերայի 1-ին գործողությունից։ Տոսկայի Արիան «Տոսկա» օպերայի 2-րդ գործողությունից,
- Ռոբերտ Շուման - Ի. ֆոն Այհենդորֆ՝ Գարնանային գիշեր. ստեղծ. 39 № 2,
- Ռոբերտ Շուման - Հայնրիխ Հայնե՝ «Եվ վարդեր, և շուշաններ», ստեղծ.՝ 42 № 3; կատարող՝ Լիդիա Լիպկովսկայա, սոպրանո, նվագակցում՝ Մ. Դուլովը, դաշնամուր, Gramophone Compane Ltd նվագախումբը[10]։
Ճանաչում
խմբագրել- Երիտասարդ Իգոր Սեվերյանինը Մարիինյան թատրոնի բեմում առաջին անգամ լսել է Լիդիա Լիպկովսկայայի երգը՝ նրա ստեղծագործական կարիերայի հենց սկզբում։ Ենթադրաբար նրանք ծանոթացել են 1909 թվականին։ Հետագայում բանաստեղծը հյուրընկալել է Լիպկովսկայային, և նա մասնակցել է Սեվերյանինի բանաստեղծական երեկոներին[Նշում 4]։ Լիպկովսկայայի և բանաստեղծի ճանապարհները մեկ անգամ չէ, որ հատվել են հյուրախաղերի ժամանակ 1920-1930-ական թվականներին։
<…>Մենք վերադառնում ենք Մարշալկովսկայայով, Այն, տաքացնում է արևը, Մեկ ժամով մտնում ենք Լիպկովսկայայի մոտ Նա երկու օր է ինչ հիվանդ է։ Մենք պճնազարդ հյուրանոցում ենք, Որտեղ միջանցքներում կիսախավար է։ Ձյունանուշը պառկած է անկողնում Եվ միայն շոգից է գիրանում... Օֆենբախի հերոսուհու դեմքը Մենք ժպտում ենք մորթիներով, Եվ ես նստում եմ ճոճանակի փափկաթոռի վրա, կանգնած նրա ոտքերի մոտ. Ես հիացած եմ սիրելիների պատմածով Արմավենու, ծովի և գյուղի մասին, Ես սիրում եմ ավստրալիական տապը Նրա խաղալիք դեմքով։ «Ճանապարհային իմպրովիզացիաներ» (1924)։
Սեվերյանինը Լիպկովսկայային նվիրել է իր մի շարք ստեղծագործություններ՝ «Սոնետ» («Մենք նրա հետ ծանոթացել ենք օպերայում ...») (1909), «Քեզ, իմ գեղեցկուհի»։ (նվիրված «Արիադնայի մայրիկին») (1910), սոնետ «Լիդիա Լիպկովսկայա» (1924)։ Երգչուհու անունը հիշատակվում է նաև «Բեսպոեմիա պոեմում» (1915) «Եվ նրա հետ Լիպկովսկայայի Ձյունանուշը» և «Ընկնող հորձանուտ» վեպում, որոնց տողերում Սեվերյանինը խոստովանում է իր սերը օպերային արվեստի հանդեպ։ <…> Ես երաժշտությունը պաշտում եմ ոչ պակաս քան պոեզիան և չպետք է զարմանալ, որ օպերա այցելելն ինձ համար անհրաժեշտություն էր <…> Այո, այնտեղ անունները աստղային էին՝ այնտեղ երգում էին Լիդիա Բերլանդին, Եվ Բարոնատը, և Գայը Պելինգիոնիի հետ, և Առնոլդսոնը Անսելմի հետ, Բատիստինին, Սոբինովը, Ֆիգները և Կլեմենտիևը։ Լիպկովսկայան է այնտեղ կարիերա արել և Մոնսկան է երկնաքարի պես փայլատակել <...> Իգոր Սեվերյանին, «Ընկնող հորձանուտ» (1920-1921)[11] «Լեանդերի դաշնամուրը» (1925) վեպում Սեվերյանինը երգչուհու ձայնը համեմատել է արտույտի երգի հետ՝ «Երբ արտույտի պես իմ Լիպկովսկայան է երգում»[11]։
- Ալեքսանդր Կուպրինը Լիդիա Լիպկովսկայային նվիրված բանաստեղծության մեջ («Ես հիշում եմ Մարիինյան թատրոնը») գրել է, որ նրա ձայնում հնչում է «սոխակի երգը», «արևի ոսկե ուրախությունը»։
- Երգչուհու տաղանդը բարձր են գնահատել Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը, Ա. Գլազունովը, Է. Նապրավնիկը, Յ. Մասենենը, Կոնստանտին Ստանիսլավսկին, Վ. Մեյերհոլդը, Վ. Կաչալովը, Անատոլի Լունաչարսկին։
- 1916 - Պետրոգրադում հաշմանդամ լեհերի օժանդակելու նպատակով կազմակերպված արվեստի ստեղծագործությունների ցուցահանդեսում ցուցադրվել էր «Կայսերական թատրոնների արտիստուհի Լ. Յա. Լիպկովսկայա» դիմանկարը (նկարիչ՝ Ն. Կ. Բոդարևսկի)։
- Բանաստեղծուհի Լյուբով Յուրիևնա Զուբովա-Մոորը (1881-1970) գրել է «Լիդիա Յակովլևնա Լիպկովսկայա» պոեմը[12]։
- Երգչուհու հայրենի գյուղի փողոցներից մեկը անվանակոչվել է նրա անունով՝ Լիդիա Լիպկովսկու փողոց։
- 2001 - Երգչուհու ծննդյան օրվա կապակցությամբ թողարկվել է «(ռում. Lidia Lipkovski (1884-1958) - cântăreață de operă» փոստային նամականիշը[15]։
- 2007 - Բաբին գյուղի գրադարանում ստեղծվել է Լիդիա Լիպկովսկայայի[13] սենյակ-թանգարանը։
- 2009 - Ռ. Օլշևսկայի և Վ. Ի. Հետմանի նախաձեռնությամբ, երգչուհու ծննդյան 125-ամյակի կապակցությամբ, Բաբին գյուղում (Ուկրաինա) բացվել է Լիդիա Լիպկովսկայայի հուշարձանը (քանդակագործ՝ Ի. Մ. Սալևիչ)[13]։ Նույն թվականին Մոլդովիայում թողարկվել է հիշատակի փոստային նամականիշ «ռում. Lidia Lipkovski - 125 ani de la naștere»[14]։
Պատկերասրահ
խմբագրել-
Մոլդովայի փոստային նամականիշ (2001)
-
Փոստային կնիք՝ Լիդիա Լիպկովսկայա - ծննդյան 125-ամյակ (2009)
Գրականություն
խմբագրել- Macy, Laura Williams The Grove Book of Opera Singers. — Oxford University Press, 2008. — С. 284. — ISBN 9780195337655
- Агин М. С. Липковская Лидия Яковлевна // Вокально-энциклопедический словарь. (Биобиблиография): В 5 т.. —М, 1992. — Т. 3. — С. 173-175.(չաշխատող հղում)
- Арабаджиу Р. Очарованная песней : Страницы жизни и творчества Л. Я. Липковской. — К.: Лит. артистикэ, 1977. — 196 с.
- Арабаджиу Р. Судьба примадонны : воспоминания и документы о жизни и творчестве Л. Я. Липковской. — К.: Лит. артистикэ, 1989. — 236 с.
- Звезда угасшая: О Л. Я. Липковской / Ершов Пётр; Кн. Ишеев П. // Новое русское слово.- Нью-Йорк, 1955.- 27 февраля (№ 15646).- С. 5.
- Иванова Л. Н. Игорь Северянин. Письма к С. И. Карузо (1931-1940) // Ежегодник Рукописного отдела Пушкинского дома на 1992 год : журнал. —С-Пб., 1996. — С. 256-279. — ISSN 5-7331--0075-3.
- Котляров Б.Я. Из истории музыкальных связей Молдавии, Украины, России : журнал. —К, 1996. — С. 88-92.
- Крузенштерн-Петерец Н. Липковская в Харбине // Новое русское слово.- Нью-Йорк, 1968.- 15 августа (№ 20247).- С. 3.
- Липковская Л. Я. [Отрывки из автобиографии] // Наши артисты : сборник. —СПб, 1909. — № вып. 1. — С. 5-6.
- М. К. Памяти Л. Я. Липковской // Новое русское слово.- Нью-Йорк, 1955.- 20 февраля (№ 15639).- С. 4.
- Момотюк В. П. Певица из Бессарабии // Пантелеймон целитель : газета. —Вышгород, 2013. — № 12 (409). Архивировано из первоисточника 5 Մարտի 2016.
- Соловьёва Т. Бессарабский соловей // Кишинёвский обозреватель : газета. —Кишинёв, 2010.
- Степаненко Л. Памяти Л. Я. Липковской // Новое русское слово.- Нью-Йорк, 1955.- 2 марта (№ 15649).- С. 4 (Письмо в редакцию).
Նշումներ
խմբագրել- ↑ Липковская обладала поэтическими способностями, печаталась в периодических изданиях. Два её стихотворения «Если тихо вянут розы» и «Я люблю» были положены на музыку Чеснокова Александра Григорьевича
- ↑ Народный дом имени императора Николая II был открыт в декабре 1900 года. Организованный Попечительством о народной трезвости под председательством принца А. П. Ольденбургского, являлся вторым по величине из существовавших в начале XX века оперных театров Петербурга. На его сцене гастролировали известнейшие оперные певцы: Липковская, Собинов, Шаляпин, Бакланов, Мозжухин, Смирнов
- ↑ Действительно последний концерт Липковской состоялся в 1954 году в Париже
- ↑ Одно из совместных выступлений с Игорем Северяниным состоялось на литературно-музыкальном вечере 2 июня 1934 года в Бухаресте
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ // Биржевые ведомости : газета. —С-Пб, 1904-01-04. — № 9156.
- ↑ Иванова, 1996, էջ 258
- ↑ Арабаджиу, 1977, էջ 16
- ↑ Арабаджиу, 1977, էջ 24
- ↑ «Дом Лидии Липковски» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Русское зарубежье: Хроника научной, культурной и общественной жизни. 1940–1954. Франция / Под общ. ред. Л. А. Мнухина. — М.: Русский путь, 2000. — Т. 1. — С. 392.
- ↑ Скончалась Т. Я. Кудрявцева // Новое русское слово.- Нью-Йорк, 1970.- 21 мая (№ 21891).- С. 3 (Хроника).
- ↑ Грюнберг П. Н., Янин В. Л. История начала грамзаписи в России. Каталог вокальных записей Российского отделения компании «Граммофон». — М.: Языки славянской культуры, 2002. — 650 с. — ISBN 5-94457-062-8
- ↑ 11,0 11,1 Северянин И. В. Полное собрание стихотворений. — М.: Эксмо, 2008. — 480 с. — (Всемирная Библиотека Поэзии). — 3000 экз. — ISBN 978-5-699-31465-2
- ↑ «Стихотворение Л. Ю. Зубовой-Моор «Лидии Яковлевне Липковской» (1927)» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ 13,0 13,1 «Комната-музей Лидии Липкивской (Липковской)» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Каталог: Специальное Гашение 2009» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիդիա Լիպկովսկայա» հոդվածին։ |