Այս հոդվածը Նյու-Յորք քաղաքի օպերայի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Մետրոպոլիտեն (այլ կիրառումներ)։

Մետրոպոլիտեն օպերա (անգլ.՝ Metropolitan Opera), առաջատար օպերային թատրոն ԱՄՆ-ում՝ Նյու-Յորք քաղաքի Լինքոլնի կենտրոնում։ Հաճախ կրճատ անվանում են «Մետ»։

Մետրոպոլիտեն օպերա
Տեսակօպերային ընկերություն, կազմակերպություն և պրոդյուսերական ընկերություն
Երկիր ԱՄՆ[1]
Գտնվելու վայրըՆյու-Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրման ամսաթիվ1880
Կայքmetopera.org(անգլ.)
 Metropolitan Opera Վիքիպահեստում
Մետրոպոլիտեն օպերայի հին շենքը 1905 թվականին
Մետրոպոլիտեն օպերայի նոր շենքը Լինքոլն կենտրոնում

Թատրոնը աշխարհի ամենահայտնի օպերային բեմերից մեկն է։ Գեղարվեստական ղեկավար Ջեյմս Լեվայն, գլխավոր տնօրեն Պիտեր Գելբ։ Բացվել է 1883 թվականին Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի ներկայացումով։ Ստեղծվել է «Մետրոպոլիտեն օպերա հաուզ քամփնի» (անգլ.՝ Metropolitan Opera House company) բաժնետիրական ընկերության միջոցներով։

Մետրոպոլիտեն օպերան ԱՄՆ-ում միակ մշտական օպերային թատրոնն է։ Գործում է տարեկան 7 ամիս՝ սեպտեմբերից մինչև ապրիլ։ Ներկայացումները ամեն օր են։ Երգչախումբը, նվագախումբը և օժանդակ կոլեկտիվները կայուն են։ Առաջատար մենակատարներն ու դիրիժորները հրավիրվում են առանձին թատերաշրջանների և ներկայացումների[2]։ Օպերաները կատարվում են բնագրի լեզվով։ Այդ սկզբունքը ձևավորվել է 1910-ական թվականներին[3]։ Երկացանկը կազմում են հիմնականում դասական գործեր՝ Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչչինիի, Գաետանո Դոնիցետտիի, Ռիխարդ Վագների, Շառլ Գունոյի, Ժորժ Բիզեի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ռիխարդ Շտրաուսի և այլոց օպերաները։

Հայ երգիչները Մետրոպոլիտեն օպերայում

խմբագրել

Մետրոպոլիտեն օպերայում հանդես են եկել հայ երգիչներ՝

Նշանակալի է այդ թատրոնում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
  2. Энциклопедический музыкальный словарь, Москва 1966
  3. Հայկական Սովետական Հանրագիտարան
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մետրոպոլիտեն օպերա» հոդվածին։