Թամարա Չեբան

մոլդովացի երգչուհի (սոպրանո)

Թամարա Սավելևնա Չեբան (ռուս.՝ Тамара Савельевна Чебан, մոլդ.՝ Tamara Ciobanu, դեկտեմբերի 5, 1914(1914-12-05), Բերեզլոժի, Օրգեևի շրջան, Օրգեևի գավառ, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 23, 1990(1990-10-23), Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի խորհրդային երգչուհի (սոպրանո), ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1960

Թամարա Չեբան
Ծնվել էդեկտեմբերի 5, 1914(1914-12-05)
Բերեզլոժի, Օրգեևի շրջան, Օրգեևի գավառ, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 23, 1990(1990-10-23) (75 տարեկան)
Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՀայկական կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունօպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ և քաղաքական գործիչ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
Պարգևներ
 Tamara Ciobanu Վիքիպահեստում

1946 թվականին ավարտել է Քիշնևի կոնսերվատորիան։ Եղել է Մոլդովայի ռադիոյի մենակատարուհի (1944-1951), հանդես եկել Մոլդովայի ժողովրդական գործիքների «Ֆլուերաշ» նվագախմբի հետ։ 1973 թվականից երգեցողություն է դասավանդել Քիշնևի Արվեստի ինստիտուտում (1976 թվականից դոցենտ)։ Եղել է Մոլդովական ԽՍՀ երաժշտաերգչախմբային ընկերության պատվավոր նախագահ (1973 թվականից)։

Համարվել է մոլդովական ժողովրդական, ինչպես և մոլդովական կոմպոզիտորների երգերի նշանավոր կատարող։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամարա Չեբան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 686