Քովենտ Գարդեն արքունական թատրոն

Քովենտ Գարդեն արքունական թատրոն (անգլ.՝ Theatre Royal, Covent Garden), թատրոն Լոնդոնում, ուր ներկայացվում են օպերային, բալետային ներկայացումներ, Արքունական օպերայի և Արքունական բալետի տնային թատերահարթակն է։ Գտնվում է Կովենտ Գարդեն շրջանում, ինչից էլ ստացել է անվանումը։

Քովենտ Գարդեն արքունական թատրոն
Տեսակօպերային թատրոն, թատրոն և բազմաֆունկցիոնալ թատերական-համերգային համալիր
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
Գտնվելու վայրըՎեստմինստեր[2][1] և Լոնդոն
Հիմնադրման ամսաթիվ1732
ՃարտարապետEdward Middleton Barry?
Կայքroh.org.uk(անգլ.)
 Royal Opera House Covent Garden Վիքիպահեստում

Թատրոնի ներկայիս շենքը երրորդն է այդ վայրում եղած շինություններից։ Այն կառուցվել է 1858 թվականին և հիմնական վերակառուցման է ենթարկվել 1990-ական թվականներին[3]։ Հանդիսասրահը տեղավորում է 2268 հանդիսատես։ Նախաբեմի լայնությունը 12.2 մ է, բարձրությունը` 14.8 մ։

Պատմություն խմբագրել

Առաջին թատրոն խմբագրել

 
Առաջին թատրոնի ինտերիերը

Առաջին թատրոնը կառուցվել է 1720-1730-ական թվականներին նախկին այգու տեղում ռեժիսոր և իմպրեսարիո Ջոն Ռիչի նախաձեռնությամբ։ Շենքը բացվել է 1732 թվականի դեկտեմբերի 7-ին անգլիացի դրամատուրգ Ուիլյամ Կոնգրիվի «Այդպես են գործում աշխարհում» (անգլ.՝ The Way of the World) ներկայացումով[4]։ Մինչ ներկայացումը դերասանները հանդիսավոր մտել են բեմ` իրենց ձեռքերի վրա բերելով Ռիչին։

Գրեթե մեկ հարյուրամյակ Կովենտ Գարդենի թատրոնը լոնդոնյան դրամատիկական երկու թատրոններից մեկն էր, քանի որ 1660 թվականին Չարլզ II Ստյուարտ արքան դրամատիկական ներկայացումների իրավունք էր շնորհել միայն երկու թատրոնի (երկրորդը Դրուրի Լեյնն էր)։ 1734 թվականին Կովենտ Գարդենում բեմադրվում է բալետային առաջին ներկայացումը` «Պիգմալիոնը», որտեղ գլխավոր դերում հադես էր գալիս Մարի Սալեն, ով, ի հեճուկս ընդունված կարգի, ելույթ էր ունենում առանց սեղմիրանի[5]։

1734 թվականի վերջին Կովենտ Գարդենում բեմադրվում են օպերաներ, նախ և առաջ Հենդելի ստեղծագործությունները, ով թատրոնի նախկին երաժշտական ղեկավարն էր։ Առաջինը բեմադրվում է նրա վաղ շրջանի օպերան` «Հավատարիմ հովիվը», իսկ 1735 թվականին՝ հեղինակի նոր օպերան` «Արիոդանթը»։ 1743 թվականին թատրոնում ներկայացվում է Հենդելի «Մեսիա» օրատորիան։ Հետագայում կրոնական թեմաներով օրատորիաների ներկայացումը Մեծ պասի շրջանում դարձավ ավանդույթ։ Այս բեմում առաջին անգամ բեմադրվել են նաև Թոմաս Արնի և նրա որդու` Մայքլ Արնի օպերաները։

Երկրորդ թատրոն խմբագրել

 
Երկրորդ թատրոնի ինտերիերը

1808 թվականին Կովենտ Գարդենի թատրոնը ոչնչանում է հրդեհից։ Նոր շենքը կառուցվում է 1809 թվականի առաջին ինը ամիսներին Ռոբերտ Սմյորքի նախագծով։ Շենքը բացվում է սեպտեմբերի 18-ին «Մակբեթ» բեմադրությամբ[6]։ Թատրոնի ղեկավարությունը բարձրացնում է տոմսերի արժեքը, որպեսզի շենքի կառուցման ծախսը դուրս գա։ Սակայն հանդիսատեսները երկու ամիս ներկայացումներն ընդհատում էին մշտական գոռոցներով, սուլոցներով, ինչի արդյունքում թատրոնի ղեկավարությունը ստիպված տոմսերի համար սահմանում է նախկին գները։

19-րդ դարի առաջին կեսին թատրոնի բեմում ներկայացվում էին օպերաներ, բալետներ, դրամատիկական ներկայացումներ ողբերգակներ Էդմունդ Քինի և Սառա Սիդդոնսի մասնակցությամբ։ Այստեղ հանդես է եկել նաև նշանավոր ծաղրածու Ժոզեֆ Գրիմալդին։ Դրությունը փոխվում է այն բանից հետո, երբ 1846 թվականին Արքունական թատրոնում կոնֆլիկտ է առաջանում։ Վերջինիս դիրիժոր Մայքլ Կոստան խմբի զգալի մասի հետ տեղափոխվում է Կովենտ Գարդեն։ Թատրոնի բեմը վերակառուցվում է, և 1847 թվականի ապրիլի 6-ին թատրոնը կրկին վերաբացվում է Արքայական իտալական օպերա անունով Ռոսսինիի «Սեմիրամիդա» օպերային ներկայացումով[7]։

9 տարի անց` 1856 թվականի մարտի 5-ին, հրդեհ է բռնկվում, և թատրոնն այրվում է երկրորդ անգամ։

Երրորդ թատրոն խմբագրել

Կովենտ Գարդենի երրորդ թատրոնը կառուցվել է 1857-1858 թվականներին ճարտարապետ Էդուարդ Բարիի նախագծով։ Այն բացվել է 1858 թվականի մայիսի 15-ին Ջակոմո Մեյերբերի «Հուգենոտներ» օպերայի բեմադրությամբ։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թատրոնը օգտագործվել է որպես պահեստ, իսկ Երկրորդ աշխարհամարտի տարիներին թատրոնը եղել է պարասրահ։

Պատերազմի ավարտից հետո` 1945 թվականին, սկսվում է թատրոնի վերածնունդը։ Նինետ դը Վալուային առաջարկվում է թողնել Լիլիան Բեյլիսի մասնավոր բեմը և հանդես գալ Կովենտ Գարդենում։ Դրա արդյունքում 1946 թվականի փետրվարի 20-ին թատրոնը բացվում է Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» բալետային ներկայացմամբ, որ բեմադրել էր Օլիվեր Մեսելը։ Միաժամանակ ստեղծվում է նաև օպերային խումբը, և 1947 թվականի հունվարի 14-ին այստեղ ներկայացվում է Բիզեի «Կարմեն» օպերան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. http://list.historicengland.org.uk/resultsingle.aspx?uid=1066392
  3. «Royal Opera House | Theatres Trust» (անգլերեն). database.theatrestrust.org.uk. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
  4. Admission to the 55 boxes was 5 shillings (1/4 £), half a crown (1/8 £) to the 'pit', and the gallery cost one shilling (1/20 £). A seat on the stage cost ten shillings. It was allowed to send servants to arrive at three to save places on the stage for their masters and mistresses. £115 was taken at the box office on the first night.
  5. Early ballet history (North Eastern University) accessed 22 December 2006.
  6. Edmund Kean (1789–1833) (NNDB) accessed 22 July 2008.
  7. Gordon-Powell, Robin. Ivanhoe, full score, Introduction, vol. I, p. VIII, 2008, The Amber Ring

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քովենտ Գարդեն արքունական թատրոն» հոդվածին։