Քրիստոֆ Մետցելդեր

գերմանացի ֆուտբոլիստ

Քրիստոֆ Մետցելդեր (գերմ.` Сhristoph Metzelder, նոյեմբերի 5, 1980(1980-11-05)[1][2], Հալտերն ամ Զե, Recklinghausen, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի նախկին ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան[4]։

Քրիստոֆ Մետցելդեր
գերմ.` Сhristoph Metzelder
Մետցելդերը 2010 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Քրիստոֆ Մետցելդեր
Ազգությունը գերմանացի
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 5, 1980(1980-11-05)[1][2] (43 տարեկան)
Ծննդավայր Հալտերն ամ Զե, Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա, Արևմտյան Գերմանիա
Հասակ 194 սմ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
19996-1998 Գերմանիա Պրոյսեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999-2000 Գերմանիա Պրոյսեն 32 (4)
2000-2007 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 126 (2)
2007-2010 Իսպանիա Ռեալ Մադրիդ 23 (0)
2010-2013 Գերմանիա Շալկե 04 52 (2)
2013-2014 Գերմանիա Հալտերն 1 (0)
Ազգային հավաքական
2001-2008 Գերմանիա Գերմանիա 47 (0)
Մարզչական կարիերա
2013-2014 Գերմանիա Հալտերն (օգնական)]
2014-ներկա Գերմանիա Հալտերն Մ19
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Իր կարիերայի մեծ մասը Քրիստոֆը անցկացրել է «Բորուսիա Դորտմունդ»-ի կազմում։ Նա հանդես է եկել նաև «Ռեալ Մադրիդ»-ի և «Շալկե 04»-ի կազմերում։ Բունդեսլիգայի շրջանակներում մասնակցել է 178 հանդիպման։

Քրիստոֆ Մետցելդերը 50 հանդիպում է անցկացրել Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։ Նա հավաքականի կազմում մասնակցել է ԱԱ 2006 թ.-ին և Եվրո 2008 թ.-ին։

Ակումբային կարիերա խմբագրել

«Բորուսիա Դորտմունդ» խմբագրել

2000 թվականին Քրիստոֆ Մետցելդերը միացել է «Բորուսիա Դորտմունդ»-ին։ Իր առաջին մրցաշրջանում նա օգնել է թիմին դառնալ Գերմանիայի գավաթակիր։

2001/02 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը թիմի կազմում դարձել է Բունդեսլիգայի հաղթող։ Վնասվածքի պատճառով Մետցելդերը բաց է թողել ամբողջ 2003/04 մրցաշրջանը[5], իսկ հաջորդ մրցաշրջանում մասնակցել է 16 հանդիպման[6]։

Թիմի կազմում ֆուտբոլիստը դարձել է 2 գոլի հեղինակ, որոնք նա խփել է «Մայնց 05»-ի և «Համբուրգ»-ի դեմ խաղերում։

«Ռեալ Մադրիդ» խմբագրել

2007 թվականի ապրիլի 18-ին Քրիստոֆ Մետցելդերը խզել է «Բորուսիա»-ի հետ ունեցած իր պայմանագիրը[7] և ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ»[8][9]։

Իսպանական թիմի կազմում ֆուտբոլիստը անցկացրել է 3 մրցաշրջան, որոնց ընթացքում մասնակցել է 32 հանդիպման։

Վերադարձ տուն խմբագրել

2010 թվականի ապրիլի 27-ին Մետցելդերը հայտարարել է «Շալկե 04» տեղափոխվելու մասին։ Նա գերմանական թիմի կազմում հանդես էր եկել նա և 15 տարի առաջ[10]։

Թիմի կազմում իր դեբյուտը ֆուտբոլիստը անցկացրել է «Համբուրգ»-ի դեմ խաղում։ Մետցելդերը մասնակցել է Չեմպիոնների լիգայի 10 հանդիպման։

Քրիստոֆի վերջին ակումբը եղել է «Հալտերն»-ը, որի կազմում անցկացրել է 2013/14 մրցաշրջանը։

Անձնական կյանք խմբագրել

Մետցելդերի կրտսեր եղբայրը` Մալտեն նույնպես ֆուտբոլիստ է եղել, ով ևս հանդես է եկել «Բորուսիա Դորտմունդ»-ի կազմում[11]։

Քրիստոֆը ունի մեկ աղջիկ` Էմման, ով ծնվել է 2009 թվականի հոկտեմբերի 17-ին[12]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Բունդեսլիգայի հաղթող - 2001/02
  • Գերմանիայի գավաթակիր - 2010/11
  • Գերմանիայի սուպերգավաթակիր - 2011
  • Լա Լիգայի հաղթող - 2007/08
  • Իսպանիայի սուպերգավաթակիր - 2008

Միջազգային խմբագրել

  • Աշխարհի առաջնության փոխչեմպիոն - 2002
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր - 2006
  • Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն - 2008

Անձնական խմբագրել

  • «Բրավո» մրցանակի դափնեկիր - 2002

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. https://www.sueddeutsche.de/panorama/metzelder-prozess-duesseldorf-kinderpornografie-1.5279813
  4. «Christoph Metzelder, Germany's composed and confident defender». UNICEF. 2006 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 15-ին.
  5. «Metzelder needs second operation». UEFA.com. 2003 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  6. Arnhold, Matthias (2015 թ․ հոկտեմբերի 1). «Christoph Metzelder – Matches and Goals in Bundesliga». RSSSF. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  7. «Dortmund to split with Metzelder». UEFA.com. 2007 թ․ մարտի 5. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  8. «Real set to sign Metzelder». ITV Football. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 19-ին.
  9. «Metzelder to make mark in Spain». UEFA.com. 2007 թ․ հուլիսի 9. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  10. «Vertrag bis 2013: Christoph Metzelder wechselt zum S04!» [Contract until 2013: Christoph Metzelder moves to S04!] (German). Schalke 04. 2010 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Ein neues Leben – mit Inhalt» [A new life – with contentment] (German). Frankfurter Allgemeine Zeitung. 2013 թ․ մայիսի 16. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Metzelder mit Baby nach Madrid» [Metzelder and daughter to Madrid] (German). Bild. 2009 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստոֆ Մետցելդեր» հոդվածին։