Մարկո Ռոյս

գերմանացի ֆուտբոլիստ

Մարկո Ռոյս (գերմ.՝ Marco Reus, մայիսի 31, 1989(1989-05-31)[1][2], Դորտմունդ, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ով ներկայումս խաղում է գերմանական Բորուսիա Դորտմունդ ակումբում, Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ է։ Ֆուտբոլային կարիերան սկսել է 1993 թվականից։ 2015 թ. փետրվարի 4-ի դրությամբ տրանսֆերային արժեքը 50,000,000€ է։

Մարկո Ռոյս
գերմ.՝ Marco Reus
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մարկո Ռոյս
Քաղաքացիությունը  Գերմանիա
Մականուն Վուդի
Ծննդյան ամսաթիվ մայիսի 31, 1989 (35 տարեկան)
Ծննդավայր Դորտմունդ, Գերմանիա
Հասակ 180 սմ
Քաշ 71 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Համար 11
Պատանեկան կարիերա
1995 - 2003 Գերմանիա Պոստ Դորտմունդ
2003 - 2006 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
2006 - 2008 Գերմանիա Ռոտ-Վայս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006 - 2009 Գերմանիա Ռոտ-Վայս 44 (5)
2006 - 2008  Գերմանիա Ռոտ-Վայս II 6 (3)
2009 - 2012 Գերմանիա Բորուսիա (Մյոնխենգլադբախ) 99 (37)
2012 - Գերմանիա Բորուսսիա Դորտմունդ 108 (49)
Ազգային հավաքական
2009 Գերմանիա Գերմանիայի հավաքական (Մ21) 2 (0)
2011 - Գերմանիա Գերմանիայի հավաքական 29 (9)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 21 հուլիս 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 21 հուլիս 2015

Մանկությունը

խմբագրել

Մարկոն ծնվել և մեծացել է Դորտմունդ քաղաքում՝ երկու ավագ քույրերի հետ։ Նրա հայրը փականագործ էր, իսկ մայրը՝ գրակասենյակային դպիր։ Մարկոն ֆուտբոլով սկսվել է զբաղվել չորս տարեկանում։ Սկզբում նա սովորել է որպես վերավաճառող, բայց հետո որոշել է կարիերան շարունակել որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։

Ակումբային կարիերա

խմբագրել

Մարկոն ծնվել է Դորտմունդում, հաճախել է իր քաղաքի ֆուտբոլային ակումբը։ Մինչև 14 տարեկան ֆուտբոլով զբաղվել է «Պոստ Դորտմունդում», հետո տեղափոխվել է քաղաքի գլխավոր ֆուտբոլային ակումբ՝ «Բորուսիա»։ 17 տարեկանում տեղափոխվել է Ալեն քաղաքի «Ռոտ-Վայս» ակումբ, որպեսզի ստանա խաղային պրակտիկա։ Այնտեղ Մարկոն կարողացավ տեղ գրավել հիմնական կազմում։ Անցկացնելով 6 հանդիպում և 3 անգամ գրավելով մրցակցի դարպասը՝ Մարկոն ստացավ լավ գնահատական իր խաղի մասին և ամրապնդեց իր տեղը առաջին կազմում։ 2007 թվականի սեպտեմբերի 29-ին նորամուտը նշեց Րեգիոնալլիգայում, 12-րդ տուրում Օբերհաուզեն քաղաքի «Ռոտ Վայս» անունը կրող ակումբի դեմ տնային հանդիպման ժամանակ։ Խաղը ավարտվեց 1։3 հաշվով, Մարկոն 66-րդ րոպեին փոխարինեց Գրովար Գիբսոնին[4]։ Իր առաջին մրցաշրջանում անցկացրեց 16 հանդիպում և իր հաշվին գրանցեց 1 գնդակ, ինչով էլ օգնեց թիմին դուրս գալ երկրորդ Բունդեսլիգա։

 

2009 թվականի մայիսի 25-ին քառամյա պայմանագիր է կնքում մյոնխենգլադբախյան «Բորուսիայի» հետ[5]։ Նույն թվականի օգոստոսի 9-ին նորամուտն է նշում գերմանական Բունդեսլիգայում՝ «Բոհումի» դեմ խաղում, որը ավարտվեց 3։3 հաշվով։ Մարկոն դուրս եկավ խաղադաշտ 70-րդ րոպեին՝ փոխարինելով Կարիմ Մատմուռին[6]։ 2009 թվականի օգոստոսի 28-ին առաջին գոլի հեղինակ է դառնում նոր ակումբի կազմում՝ «Մայնց 05-ի» դեմ խաղում։ Այդ ժամանակվանից հետո Մարկոն սկսեց միշտ գեղեցիկ գոլեր հեղինակել Լուսյեն Ֆավրոյի թիմում։ Առաջին մրցաշրջանում մասնակցում է 33 հանդիպման և դառնում 8 գոլի հեղինակ։ 2011-12 մրցաշրջանում Ռոյսը ցույց էր տալիս ֆենոմենալ խաղ։ Նա յուրաքանչյուր խաղում հիանալի ու էֆեկտիվ խաղ էր ցուցադրում, ինչի արդյուքում հենց «Մյոնխենգլադբախի Բորուսիան» հայտնվեց մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում։ «Բորուսիայի» հաջողությունների պատճառը Ռոյս և Հերման զույգն էր։ Ռոյսի հրաշալի խաղը առաջացրեց մի շարք գրանդ ակումբների հետաքրքրությունը։ Ռոյսի ծառայություններով հետաքրքրված էին «Բավարիան», «Յուվենտուսը», մադրիդյան «Ռեալը», «Չելսին» և այլ ակումբներ, բայց Ռոյսը նախընտրեց իր հարազատ քաղաքի ակումբը՝ դորտմունդյան «Բորուսիան»։ Համաձայնության գալով, Ռոյսը 2011-12 մրցաշրջանի երկրորդ կեսը անցկացնում է Գլադբախում, ինչով էլ արժանանում է երկրպագուների մեծ հարգանքին։ 2012 թ.-ի հունվարի 20-ին «Բորուսիան» ընդունեց «Բավարիային», ինչին Ռոյսը պատասխանեց մրցաշրջանի ավարտին։ «Բորուսիան» «Բավարիային» հաղթեց 3։1 հաշվով, այդ խաղում նշանակալից ներդրում ունեցավ Մարկոն. նա Նոյերի սխալից հետո իր սքանչելի հարվածով բացեց հաշիվը և անթերի փոխանցում կատարեց իր խաղընկեր Հերմանին։ 2012 թ.-ի ապրիլի 15-ին՝ «Քյոլնի» դեմ որոշիչ խաղում, Ռոյսը վերջնական հաշիվը գրանցեց՝ ջարդելով հակառակորդի պաշտպանությունը։

 

2012 թ.-ի հունվարի 4-ին դորտմունդյան «Բորուսիայի» կնքում է հնգամյա պայմանագիր[7]։ Գերմանիայի 2011 թվականի չեմպիոնները վճարեցին 17.1 միլիոն եվրո։ Առաջին իսկ խաղում գնդակը ճշգրիտ ուղարկում է դեպի «Վերդերի» դարպասը։ Խաղն ավարտվեց 2։1 հաշվով՝ հօգուտ իր թիմին։ Սեպտեմբերի 29-ին դորտմունդցիները հանդիպեցին Ռոյսի նախկին ակումբի՝ Մյոնխնեգլադբախի «Բորուսիայի» հետ, և հաղթեցին 5։0 հաշվով։ Ի դեպ, Ռոյսը այդ խաղում դարձավ դուբլի հեղինակ։ Չեմպիոնների լիգայում «Բորուսիան» «Այաքսի», «Մադրիդի Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ միասին հայտնվել էր նույն խմբում։ Սակայն Ռոյսը յուրաքանչյուր խաղում աչքի ընկավ գոլերով, իսկ «Բորուսիան» հաջորդ փուլ անցավ առաջին հորիզոնականով։ 2012 թվականի հոկտեմբերի 3-ին Ռոյսը նորամուտը նշել է Չեմպիոնների լիգայում՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում, և բացել է այդ խաղի հաշիվը։ Այնուհետև՝ 2012 թվականի նոյեմբերի 6-ին, «Ռեալի» դեմ խաղում՝ Սանտյագո Բերնաբեու մարզադաշտում Ռոյսը շքեղ հարվածով բացեց խաղի հաշիվը։ Իսկ 2012 թ.-ի նոյեմբերի 21-ին Ամստերդամ Արենայում Ռոյսը իր թիմի առաջին գոլի հեղինակը դարձավ և օգնեց իր թիմին հաղթել 1։4 հաշվով, և փլեյ-օֆֆ փուլում տեղ ամրագրել։

2013 թվականի փետրվարի 16-ին՝ Ֆրանկֆուրտի Այնտրախտի դեմ խաղում, Ռոյսը հետ-թրիքի հեղինակ դարձավ։ 2013 թվականի ապրիլի 9-ին «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպմանը հանդիպում է «Մալագայի» հետ։ «Մալագայի» հարկի տակ 0։0 հաշվով խաղը ավարտելուց հետո «Բորուսիային» միայն հաղթանակ էր անհրաժեշտ, բայց արդեն 25-րդ րոպեին «Բորուսիան» գնդակ է բաց թողնում, ինչը չէր մտնում դորտմունդցիների պլանների մեջ։ 40-րդ րոպեին Գյոթցեն աջ եզրից գտավ Ռոյսին, ով էլ նրբագեղ և էֆեկտիվ փոխանցմամբ Լևանդովսկուն մեկը մեկի դիմաց դուրս բերեց «Մալագայի» դարպասապհի դեմ։ Լևանդովսկին հավասարեցրեց հաշիվը։ Դրանից հետո «Բորուսիան» շատ նպաստավոր պահեր ունեցավ հաշվի մեջ առաջ անցնելու համար, սակայն դրա փոխարեն 82-րդ րոպեին գոլ բաց թողեց։ Եվ միայն ավելացված 91-րդ րոպեին Ռոյսը հավասարեցնում է հաշիվը, իսկ 92-րդ րոպեին Ռոյսի փոխանցման շնորհիվ Սանտանան «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիր է պարգևում։ Այդ հանդիպումը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ դարձավ ամենադրամատիկական հանդիպումներից մեկը, իսկ Ռոյսը դարձավ հանդիպմոան հերոսներից մեկը։ Կիսաեզրափակչի տնային խաղում «Բորուսիան», Լևանդովսկու պոկերի շնորհիվ, պարտության մատնեց մադրիդյան «Ռեալին»։ 65-րդ րոպեում «Բորուսաին» վաստակեց 11 մետրանոց հարված, որը անվրեպ իրացրեց Լևանդովսկին։ 2013 թվականի մայիսի 11-ին՝ «Վոլֆսբուրգի» դեմ խաղում, Ռոյսը խաղի վերջին րոպեներին իր հաշվին գրանցեց 2 գոլ և իր թիմին փրկեց պարտությունից։ Չեմպիոնների լիգայի եզրափակչում Ռոյսն առանձնանում էր իր ակտիվ խաղով, վաստակած 11 մետրանոցով, որը անվրեպ իրացրեց Գյունդոգանը, սակայն «Բորուսիան» 2։1 հաշվով պարտվեց Մյունխենի «Բավարիային»։ 2013-2014 մրցաշրջանում «Բորուսիայի» հիմնական հակառակորդ Մյունխենի Բավարիայի կողմն անցավ Մարիո Գյոթցեն, և այդ ժամանակ Ռոյսը, ում ծառայություններով հետաքրքրված էին «Բավարիան» և «Բարսելոնան», մնաց։ 2013 թվականի հուլիսի 27-ին Գերմանիայում ֆուտբոլային մրցաշրջանը սկսվեց սուպերգավաթի հանդիպմամբ, որտեղ մրցում էին դորտմունդյան «Բորուսիան» և մյունխենյան « Բավարիան»։ «Բորուսիան» այդ խաղում 4։2 հաշվով վստահ հաղթանակ տարավ, ի դեպ, «Բավարիան» վերջին անգամ սեփական դարպասը 3 գոլ էր բաց թողել բելառուսական «ԲԱՏԵ»-ից։ Ռոյսը հիանալի խաղ անցկացրեց, դարձավ հանդիպման առաջին և վերջին գոլերի հեղինակը, նաև իրեն շատ լավ դրսևորեց մյուս գոլային դրվագներում։

Չնայած հիանալի մեկնարկին, «Բորուսիան» մրցաշրջանի առաջին կեսը ձախողեց, «Բավարիան» մեծ տարբերությամբ առաջ անցավ։ Հենց նույն Ռոյսի մոտ էլ մրցաշրջանի առաջին կեսում խաղը չէր ստացվում, շատ դրվագներ Մարկոն չէր օգտագործում, սակայն Մարկոն ամրապնդվեց և դարձավ «Բորուսիայի» լիդերը։ 2014 թվականի ձմռանը տարածվեցին լուրեր, որ Ռոյսի տրանսֆերի ձեռք բերմանը մոտ են «Բարսելոնան» և Մանչեսթեր Յունայթեդը։ Հենց այդ ժամանակ էլ հայտնի դարձավ, որ մրցաշրջանի վերջում Ռոբերտ Լևանդովսկին կտեղափոխվի «Բավարիա»։

Չեմպիոնների լիգայում «Բորուսիայի» գործերը չէին զարգանում։ «Բորուսիային» բաժին էին ընկել այնպիսի մրցակիցներ, ինչպիսիք են «Արսենալը», «Նապոլին» և «Մարսելը»։ Իլկայ Գյունդոգանի անսպասելի վնասվածքը վատ մեկնարկի լուրջ գործոն դարձավ, «Բորուսիան» պարտություն կրեց «Նապոլիից», բայց հյուր գնալով այդ ժամանակվա ուժեղ ակումբին՝ «Արսենալին», կարողացավ վստահ հաղթանակ տանել նրա նկատմամբ։ Որոշիչ խաղը կայացավ Մարսելի «Օլիմպիկի» հետ։ Հաղթանակը դորտմունդցիներին խմբից դուրս կհաներ առաջին հորիզոնականով, իսկ հակառակ արդունքը նույնիսկ հաջորդ փուլի ուղեգիր չէր շնորհի նրանց։ Միայն վերջին րոպեներին Կևին Գրոսկրոյցև «Մարսելից» խլեց հաղթանակը և դորտմունդցիները խմբից դուրս եկան առաջին հորիզոնականով։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բորուսիան» հանդիպեց «Զենիթի» հետ։ Առաջին հանդիպումը, որը կայացավ Սանկտ Պետերբուրգում, ավարտվեց 2։4 հաշվով՝ օգուտ «Բորուսիայի»։ Ի դեպ, «Բորուսիայի» առաջին երկու գոլերը խփվել էին խաղի 4-րդ և 5-րդ րոպեներին։ Սկզբում Ռոյսը շրջանցեց Դոմինիկ Կրիշիտոյին, ով փորձեց Ռոյսին գետնին տապալել՝ քաշելով նրա ձեռքից, իսկ Ռոյսը չկարողացավ իրեն ոտքերի վրա պահել և ընկավ։ Սակայն գնդակը հասավ Մխիթարյանին։ Կիսապաշտպանի ոտքի մեկ հպումը բավական էր, որ գնդակը հայտնվեր ցանցի մեջ։ Դրանից հետո Հայաստանի կիսապաշտպանը նույն թևով գրոհ սկսեց, որից հետո հետևեց փոխանցում Կևին Գրոսկրոյցին, ով էլ իր հերթին գնդակը փոխանցեց Ռոյսին։ Ռոյսն էլ առանց տատանվելու գնդակն ուղղեց Յուրի Լոդիգինի պաշտպանած դարպասի մոտակա անկյունը[8]։ Ռոյսը դարձավ այդ խաղի լավագույն խաղացող։ Հաջորդ հակառակորդը մեզ բոլորիս շատ լավ հայտնի Ռեալ Մադրիդն էր։ Առաջին խաղում «Բորուսիան» 3։0 հաշվով պարտություն կրեց մրցակցից, չնայած նրան, որ «Բորուսիան» ավելի շատ գոլային պահեր ունեցավ, քան «Ռեալը»։ «Ռեալի» դեմ տնային հանդիպման ժամանակ «Բորուսիան» համարյա հրաշք գործեց։ 24-րդ րեպեին՝ դորտմունդցիների հարձակվողական գծից, վերջապես գոլի հեղինակ դարձավ Ռոյսը։ 37-րդ րոպեին Ռոյսն ու Լևանդովսկին երկուսով շարժվեցին առաջ, Լեհաստանի հավաքականի հարձակվողը փոխանցում ստացավ իր խաղընկերոջից և մտավ տուգանային հրապարակ։ Դարպասի հեռավոր անկյունը ուղղված հարվածից հետո «Ռեալին» փրկեց միայն դարպասաձողը, բայց անդրադարձից հետո հիանալի խաղաց Ռոյսը, ով գնդակն ուղարկեց դեպի ցանցը և իր հաշվին դուբլ գրանցեց։ Մնացած ժամանակում «Բորուսաին» ունեցավ շատ նպաստավոր պահեր հակառակորդի դարպասը գրավելու համար, սակայն դրոտմունդցիներին չհաջողվեց մրցակցի դարպասն ուղարկել երրորդ գոլը։

Գերմանիայի առաջնությունում «Բորուսիան» զբաղեցրեց 2-րդ տեղը, իսկ Մարկո Ռոյսը խփած 16 գնդակով դարձավ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուներից մեկը, զիջելով իր թիմակից Ռոբերտ Լևանդովսկուն, Մարիո Մանջուկիչին և Յոսիպ Դրմիչին։ Մրցաշրջանի տվյալներով Ռոյսը դարձավ Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականի խաղացողներից մեկը։ Գերմանիայի գավաթի եզրափակչում «Բորուսիան» 2։0 հաշվով պարտվեց «Բավարիային»։

Չնայած բոլոր խոսակցություններին, թե Ռոյսը տեղափոխվելու է «Մանչեսթեր Յունայթեդ» կամ «Բարսելոնա», Ռոյսը հայտարարեց, որ 2014-15 մրցաշրջանը հաստատ անցկացնելու է Դորտմունդում։

2015 թվականի փետրվարի 10-ին Ռոյսը պաշտոնապես 4 տարով երկարաձգեց իր պայմանագիրը «Բորուսիայի» հետ[9][10]։

2015 թվականի օգոստոսի 5-ին, Եվրոպայի Լիգայի շրջանակներում անցկացվող «Վոլֆսբերգերի» դեմ խաղում Ռոյսը դարձավ 1 գոլի հեղինակ[11]։ 2016 թվականի ապրիլի 20-ին Ռոյսը Գերմանիայի գավաթի Բեռլինի «Հերտայի» դեմ անցկացվող կիսաեզրափակչում դարձավ գոլի հեղինակ և օգնեց իր թիմին հաղթել 0-3 հաշվով[12]։

Կարիերան հավաքականում

խմբագրել

Մարկո Ռոյսը խաղացել է Գերմանիայի պատանեկան հավաքականում։ 2009 թվականի օգոստոսի 11-ին մասնակցել է Թուրքիայի պատանեկան հավաքականի դեմ խաղին։ 2010 թվականի մայիսին հրավիրվել է Գերմանիայի հավաքական։ Մասնակցել է Եվրո 2012-ին։ Հունաստանի դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ։ Եվրո 2012-ից հետո մշտական տեղ է ապահովել Գերմանիայի հավաքականի հիմնական կազմում։ Հրավիրվել է մասնակցելու 2014 թ.-ի ԱԱ-ին, բայց չի մասնակցել ԱԱ-ից առաջ Հայաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում ստացած վնասվածքի պատճառով։ Վնասվածքից ապաքինվելուց հետո նորից վնասվածք ստացավ՝ այս անգամ Շոտլանդիայի դեմ խաղում։ 2015 թվականի մարտի 25-ին և 29-ին կայանալիք խաղերից առաջ պարզ դարձավ, որ Ռոյսը հավաքականում իր խաղը շարունակելու է 11 համարի ներքո, որը մինչ այդ կրում էր Գերմանիայում մեծացած մի լեգենդար լեհ՝ Միրոսլավ Կլոզեն։

Ընդհանուր։ 23 խաղ / 7 գոլ; 14 հաղթանակ, 5 ոչ ոքի, 4 պարտություն։

Ձեռքբերումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  2. As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #102524351X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «Spielstatistik Rot Weiss Ahlen - Rot-Weiß Oberhausen 1:3 (1:1)» (գերմաներեն). fussballdaten.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 30-ին.
  5. «Gladbach: Marco Reus soll Nachfolger von Marko Marin werden» (գերմաներեն). bundesligamannschaften.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 30-ին.
  6. «Spielstatistik VfL Bochum - Borussia M'gladbach 3:3 (0:3)» (գերմաներեն). fussballdaten.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 30-ին.
  7. «Borussia Dortmund to sign Marco Reus». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 10-ին.
  8. https://www.youtube.com/watch?v=4tnJsyMT9l0
  9. Ռոյսը երկարագել է պայմանագիրը "Բորուսիայի" հետ
  10. Ռոյսը երկարագել է պայմանագիրը "Բորուսիայի" հետ(չաշխատող հղում)
  11. http://www.dailymail.co.uk/sport/football/article-3187460/Marco-Reus-nets-Henrikh-Mkhitaryan-grabs-hat-trick-Borussia-Dortmund-beat-Wolfsberger-5-0-advance-Europe.html
  12. «Marco Reus drives Borussia Dortmund past Hertha Berlin to German Cup final». Deutsche Welle. 2016 թ․ ապրիլի 20.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկո Ռոյս» հոդվածին։