Էրիկ Դուրմ
Էրիկ Դուրմ (մայիսի 12, 1992[1][2], Պիրմազենս), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, որը ներկայումս խաղում է գերմանական Բորուսիա Դորտմունդ ակումբում, Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ է։ Խաղում է պաշտպանի դիրքում։ 2014 թվականի հուլիսի 10-ի դրությամբ տրանսֆերային արժեքը 6,000,000€ է։
Էրիկ Դուրմ գերմ.՝ Erik Durm | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Էրիկ Դուրմ | ||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 12, 1992 (32 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Պիրմազենս, Գերմանիա | ||||||||||||||
Հասակ | 183 սմ | ||||||||||||||
Քաշ | 73 կգ | ||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||
Համար | 37 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելԿարիերայի սկիզբը
խմբագրելԷրիկ Դուրմը ֆուտբոլով սկսել է զբաղվել 1998 թ.-ին, «Էշվայլեր» ֆուտբոլային ակադեմիայում։ 2008 թ.-ին գնաց «Սարբրյուկեն» թիմի պատանեկան հավաքական, որտեղ և դարձավ պատանեկան լիգայի լավագույն ռմբարկուն՝ իր հաշվին գրանցելով 13 գոլ։ 2010 թ.-ի հունիսին Դուրմը շարունակեց իր պատանեկան կարիերան «Մայնց 05-ի» պատանեկան կազմում։ Այստեղ նա դարձավ 2010/11 մրցաշրջանի պատանեկան Գերմանիայի Գավաթի մրցանակակիր։ Թիմի հետ Էրիկը մասնակցեց միայն «Էլվեսբերգի» դեմ խաղին Ռեգիոնալլիգայում։
2011/12 մրցաշրջանում պաշտպանին հաջողվեց հիմնական կազմում տեղ գրավել։ Մրցաշրջանի առաջին կեսում նա իր հաշվին գրանցեց 9 գոլ, և ուզում էր ևս 4 գոլ խփել, երբ ստացավ պաշտոնական առաջարկ 2 ակումբներից։ Դրանցից մեկը Յուրգեն Կլոպի առաջին գլխավորած թիմն էր՝ «Մայնցը», իսկ մյուսը Յուրգեն Կլոպր ներկայիս գլխավորած թիմը՝ Դորտմունդի Բորուսիան։ Էրիկ Դուրմը մեկնեց Դորտմունդ։
«Բորուսիա Դորտմունդ»
խմբագրել2012/13 մրցաշրջանում նա պայմանագիր կնքեց Դորտմունդի Բորուսիայի հետ, մինչև 2014 թ.։ 2012 թ.-ի հունիսի 21-ին նա առաջին անգամ «Դորտմունդի Բորուսիայի» մարզաշապիկով դուրս եկավ «Օսնաբրյուկի» դեմ խաղին։
2013/14 մրցաշրջանում նա հայտավորված էր «Դորտմունդի Բորուսիայի» առաջին կազմում։ 2013/14 մրցաշրջանում Դուրմը հայտավորված էր «Դորտմունդի Բորուսիայի» առաջին կազմում։ 2013 թ.-ի օգոստոսի 10-ին պաշտպանը 87-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Ռոբերտ Լևանդովսկու փոխարեն։ Նրա նորամուտը ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայում «Օլիմպիկի» դեմ խաղում եղավ։
Կարիերան հավաքականում
խմբագրել2011 թ.-ի մայիսին Դուրմը իր նորամուտը նշեց Գերմանիայի Մ19 հավաքականում։ Այդ օրը նրանք խաղում էին Հունգարիայի դեմ։ 2013 թ.-ի օգոստոսի 13-ին Գերմանիայի Մ21 հավաքականի հետ մասնակցեց առաջին խաղին՝ ֆրանսիայի պատանեկան հավաքականի դեմ։ Հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0։
Ձեռքբերումներ
խմբագրելՄիջազգային
խմբագրել«Գերմանիայի հավաքական»
Աշխարհի չեմպիոն։ 2014
«Բորուսիա Դորտմունդ»
Գերմանիայի սուպերգավաթի մրցանակակիր։ 2014
Արտաքին հղումներ
խմբագրել- էջը Բորուսիա Դորտմունդի պաշտոնական կայքում
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Դուրմ» հոդվածին։ |