Լուկաս Բարիոս

պարագվայցի ֆուտբոլիստ

Լուկաս Ռամոն Բարիոս (իսպ.՝ Lucas Ramón Barrios, նոյեմբերի 13, 1984(1984-11-13)[1][2][3], Սան Ֆեռնանդո, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինական ծագմամբ պարագվայցի ֆուտբոլիստ, բրազիլական «Գրեմիո» ֆուտբոլային ակումբի հարձակվող։ 2010 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից։

Լուկաս Բարիոս
Lucas Ramón Barrios
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Լուկաս Ռամոն Բարիոս
Քաղաքացիությունը Պարագվայ Պարագվայ
Արգենտինա Արգենտինա
Մեքսիկա Մեքսիկա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 13, 1984(1984-11-13)[1][2][3] (39 տարեկան)
Ծննդավայր Սան Ֆեռնանդո, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 187 սմ
Քաշ 83 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բրազիլիա «Գրեմիո»
Պատանեկան կարիերա
Արգենտինա «Միտրե»
Արգենտինա «Յուվենտուս դե Լեներես»
1999-2002 Արգենտինա «Բարակաս Սենտրալ»
Արգենտինա «Պասիֆիկո»
Արգենտինա «Ուրական»
Արգենտինա «Արգենտինիոս Խունիորս»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2004 Արգենտինա «Արգենտինիոս Խունիորս» 17 (5)
2004 Արգենտինա «Տիրե» 16 (0)
2005 Չիլի «Դեպորտես Տեմուկո» 28 (12)
2006 Արգենտինա «Տիրո Ֆեդերալ» 12 (1)
2006-2007 Չիլի «Կոբրելոա» 39 (26)
2007 Մեքսիկա «Ատլաս» 14 (1)
2008-2009 Չիլի «Կոլո-Կոլո» 53 (49)
2009-2012 Գերմանիա «Բորուսիա Դորտմունդ» 83 (39)
2012-2013 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն «Գուանչժոու Էվերգրանդ» 17 (5)
2013-2015 Ռուսաստան «Սպարտակ» 16 (12)
2014-2015   Ֆրանսիա «Մոնպելե» 31 (11)
2015-2017 Բրազիլիա «Պալմեյրաս» 27 (8)
2017-այժմ Բրազիլիա «Գրեմիո» 22 (7)
Ազգային հավաքական
2010-այժմ Պարագվայ Պարագվայ 34 (10)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Բարիոսի մայրը Պարագվայի քաղաքացի է, ինչը նրան հնարավորություն է տվել ծնվելուց հետո ստանալ այդ պետության քաղաքացիություն։ 2010 թվականի մարտին Բարիոսը ստացել է Պարագվայի քաղաքացիություն՝ հրաժարվելով արգենտինական անձնագրից (Արգենտինայում արգելված էր երկքաղաքացիությունը)։

Կարիերա

խմբագրել
 
Բարիոսը «Պալմեյրասի» կազմում

Բարիոսը փառքի է արժանացել որպես խոստումնալից խաղացող «Կոբրելոա» ակումբում, որտեղ վերջինս բազմիցս դարձել է գոլերի հեղինակ։ Նախքան «Կոբրելոան»՝ Բարիոսն իր մասնագիտական կարիերան անցկացրել է Արգենտինայի երկրորդ դիվիզիոնում՝ 1999 թվականից մինչև 2002 թվականը հանդես գալով «Միտրե», «Յուվենտուս դե Լեներես», «Բարակաս Սենտրալ», «Պասիֆիկո», «Ուրական» և «Արգենտինիոս Խունիորս» ակումբներում։ Սակայն նոր վայրում ֆուտբոլիստը հաջողությամբ ցուցադրել է իր բնածին հարձակողական ունակությունները՝ խփելով 14 գնդակ 2007 թվականի Ապերտուրայում՝ սկզբում «Կոբրելոայի», ապա մեքսիկական «Ատլաս» ակումբի կազմերում։

«Կոլո-Կոլո»

խմբագրել

2008 թվականի սկզբին «Կոլո-Կոլո» ակումբը 6 ամսով վարձակալության պայմանագիր է կնքում Բարիոս հետ՝ նպատակ ունենալով նոր կազմով հաջողություններ ունենա 2008 թվականի Լիբերտադորեսի գավաթի առաջնությունում։ Նույն տարվա հունիսին ավարտվում է ֆուտբոլիստի վարձակալական պայմանագրի ժամկետը և «Կոլո-Կոլոն» $ 1.5 մլն դոլար է առաջարկում Բարիոսի համար։ Շուտով պարզ է դառնում այն, որ «Ատլաս»-ը ֆուտբոլիստին գնահատել է 2 մլն։ Ի վերջո «Կոլո-Կոլոն» առաջարկել է անհրաժեշտ 2 մլն դոլարը, սակայն ակումբը կարողացել է վճարել այդ գումարի միայն 80%-ը և Բարիոսը լրացրել է գումարն իր գրպանից։ «Ատլասում» Բարիոսի տարեկան աշխատավարձը կազմում էր գրեթե $ 400,000, սակայն դա եղել է «Կոլո-Կոլոյում» նրա ստացած աշխատավարձի միայն 40%-ը։ 2008 թվականին Լուկասը օգնեց թիմին հաղթել առաջնությունում։

Լուկաս Բարիոսը համարյա քառամյա պայմանագիր է կնքում ֆրանսիական «Նանսի» ակումբի հետ, բայց «Կոլո-Կոլոի» նախագահ Գաբրիել Ռուիզ-Տագլեն 2009 թվականի հունվարի 1-ին մերժել է «Նանսիի» առաջարկը», նշելով, որ հետագա առաջարկությունները կքննարկվի։ 2008 թվականին «Կոլո-Կոլոյում» անցկացրած 44 խաղերի ընթացքում Բարիոս խփել է 38 գոլ և դարձել է ինչպես Չիլիի Կլաուսուրայի այնպես էլ Ապերտուրայի լավագույն ռմբարկուն։

«Բորուսիա» (Դորտմունդ)

խմբագրել

2009 թվականի հուլիսին Բարիոսը տեղափոխվել է դորտմունդի «Բորուսիա»[4]։ Նրա տրանսֆերի արժեքը կազմել է 3,5 մլն եվրո։ օգոստոսի 8-ին «Քյոլնի» դեմ խաղի ժամանակ Լուկասը նշել է իր նորամուտը Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունում[5]։ Հոկտեմբերի 3- ին մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղի ժամանակ Բարիոսը խփել է իր առաջին գոլը «Դորտմունդի» կազմում[6]. խաղն ավարտվել է 1:0 հաշվով հոգուտ «Դորտմունդի։ 2010 թվականի ապրիլի 24-ին Նյուրնբերգի դեմ խաղում նա կատարել է հեթ-տրիկ[7]։ Առաջին մրցաշրջանի ընթացքում նա դարձել է ակումբի լավագույն ռմբարկուն, խփելով 23 գնդակ բոլոր մրցաշարերում։ Հաջորդ մրցաշրջանում նա աչքի է ընկել 21 անգամ բոլոր պաշտոնական մրցաշարերում, որոնց մասնակցել է գերմանական ակումբը։

Հարձակվողը գրավել է եվրոպական շատ ակումբների ուշադրությունը, ներառյալ ռուսական «Ռուբինը», Անգլիական «Մանչեսթեր Սիթին» և իտալական «Միլանը», բայց նա բոլորին մերժել է[8]՝ համաձայնվելով չինական «Գուանչժոու Էվերգրանդ» ֆուտբոլային ակումբի առաջարկին[9]։

«Գուանչժոու Էվերգրանդ»

խմբագրել

2012 թվականի մայիսի 2-ին Բարիոսը տեղափոխվել է չինական «Գուանչժոու Էվերգրանդ» ֆուտբոլային ակումբ, ակումբի հետ ստորագրելով քառամյա պայմանագիր։ նրա տրանսֆերը «Գուանչժոու Էվերգրանդի» ակումբի կազմում կազմել է 8,5 մլն եվրո[10][11]։ Հուլիսի 15 «Գուանչժոու Ֆուլի» ակումբի դեմ խաղում Լուկասը նշել է իր դեբյուտը Չինաստանի ֆուտբոլի առաջնությունում[12]։ Հուլիսի 21-ին «Հենան Կոստրակշն» ակումբի դեմ պայքարում Բարիոսը խփեց իր առաջին գոլը նոր թիմի կազմում[13]։ 2013 թվականի ամռանը հայտնվել է այն մասնին, որ «Գուանչժոուն» խնդիրներ է ունեցել Բարիոսի աշխատավարձերի վճարման հետ կապված, ինչ պատճառով էլ Լուկաս Բարիոսը լքել է ակումբը։

«Սպարտակ» (Մոսկվա) և «Մոնպելե» վարձավճարով

խմբագրել

2013 թվականի օգոստոսի 10-ին Լուկաս Բարիոսը երեք տարով պայմանագիր է կնքել մոսկովյան «Սպարտակ ֆուտբոլային ակումբի» հետ։ Նրա տրանսֆերը «Սպարտակում» կազմել է 3 միլիոն եվրո, որը կարող էր դառնալ մինչև 7 միլիոն եվրո՝ տարբեր բոնուսների հաշվին[14]։ Օգոստոսի 18-ին «Ռուբին» ֆուտբոլային ակումբի դեմ խաղի ժամանակ Բարիոսը նշել է իր նորամուտը Ռուսական Պրեմիեր լիգայում[15]։ 2013 թվականի դեկտեմբերի-1ին Վոլգա ակումբի դեմ խաղի ժամանակ նա դարձել է գոլի հեղինակ՝ խփելով իր առաջին գոլը «Սպարտակի» կազմում[16]։ Խաղն ավարտվել է 6:1 ջախջախիչ հաշվով հոգուտ Սպարտակի։

2014 թվականի ամռանը նա վարձավճարով տեղափոխվե լէ ֆրանսիական «Մոնպելե»։ Օգոստոսի 17-ին ֆրանսիական «Մարսելի» դեմ խաղում Բարիոսը նշել իր դեբյուտը Լիգա 1-ում[17]։ Դեկտեմբերի 6-ին «Ռենա» ակումբի դեմ խաղում Լուկասը խփել է իր առաջին գոլը «Մոնպելեի» կազմում[18]։ 2015 թվականի հունվարի 17-ին «Մեցա» ակումբի դեմ խաղում նա ձևակերպել է հեթ-տրիկը[19]։ Մրցաշրջանի վերջում Բարիոսը դարձել է թիմի լավագույն ռմբարկուն՝ խփելով 11 գնդակ։

«Պալմեյրաս»

խմբագրել

2015 թվականի հունիս 18-ին հայտնի է դարձել, որ պարագվայցի հարձակվող Լուկաս Բարիոսը կշարունակի իր կարիերան բրազիլական «Պալմեյրաս» ակումբում։ Մոսկվայի «Սպարտակի» խաղացողը այդ մասին հայտարարել է իր «Ֆեյսբուքյան» էջում։ Ֆուտբոլիստն ակումբի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր Չիլիի հյուրանոցներից մեկում[20]։ Հուլիսի 19-ին «Սանթոսի» դեմ խաղում Բարիոսը նշել է իր դեբյուտը Բրազիլիական Սերիա Ա-ում[21]:. Սեպտեմբերի 17-ին «Ֆլումինենսե» ակումբի դեմ պայքարում նա դարձել է հեթ-տրիկի հեղինակ, խփելով իր առաջին գոլերը «Պալմեյրասի» կազմում[22]։

Միջազգային կարիերա

խմբագրել

2010 թվականի մայիսի 25-ին Իռլանդիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպման ժամանակ Բարիոսը նշել է իր դեբյուտը Պարագվայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[23]։ Այդ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը ազգային թիմում։ Նույն տարում Լուկաս ընդգրկվել է ազգային թիմի հայտացուցակում, մասնակցելու Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը՝ որնա անցկացվելու էր Հարավային Աֆրիկայում։ մրցարշարի ընթացքում նա մասնակցել է Իտալիայի հավաքականի[24], Սլովակիայի[25], Նոր Զելանդիայի[26], Ճապոնիայի[27] և Իսպանիայի հավաքականների դեմ հանդիպումներին[28]։

2011 թվականին ազգային հավաքականի կազմում Բարիոսը Արգենտինայում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկության ժամանակ դարձել է արծաթե մեդալակիր։ Մրցարշարի ընթացքում նա մասնակցել է Էկվադորի[29], Ուրուգվայի հավաքականի[30], երկու անգամ Վենեսուելայի հավաքականի[31][32] և Բրազիլիայի հավաքականի դեմ խաղերին[33][34]։ Վենեսուելայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ հանդիպման ժամանակ Լուկասը դարձել է գոլի հեղինակ։

2015 թվականին «Մոնպելյեում» անցկացրած հաջող մրցաշրջանից հետո, Բարիոսը ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Չիլիում կայանալիք Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցարշարի ընթացքում նա մասնակցել է Ուրուգվայի հավաքականի[35], Պերույի հավաքականի[36] երկու անգամ Արգենտինայի հավաքականի դեմ հանդեպումներին[37][38], յուրաքանչյուրում խփելով 1 գոլ։

Ձեռքբերումներ

խմբագրել

Ակումբային   «Կոլոլ-Կոլո»

  • 1  Չիլիի ֆուտբոլի առաջնություն - Կլաուսուրա 2008

  «Բորուսիա Դորտմունդ»

  «Գուանչժոու Էվերգրանդ»

  • 1  Չինաստանի ֆուտբոլի առաջնություն - 2012
  • Չինաստանի ֆուտբոլային ասոցացիայի գավաթի դափնեկիր - 2012

  «Պալմեյրաս»

  • 1  Բրազիլիայի ֆուտբոլի առաջնություն (Սերիա A) - 2016
  • Բրազիլիայի գավաթի դափնեկիր - 2015

Միջազգային   Պարագվայի հավաքական

Անհատական

խմբագրել
  • IFFHS-ի կողմից ճանաչվել է որպես 2008 թվականի ազգային առաջնությունների լավագույն ռմբարկու[39]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. Дортмундская «Боруссия» договорилась о приобретении лучшего бомбардира чемпионата Чили
  5. «Боруссия Дортмунд VS. Кёльн 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ օգոստոսի 8.
  6. «Боруссия Мёнхенгладбах VS. Боруссия Дортмунд 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հոկտեմբերի 3.
  7. «Нюрнберг VS. Боруссия Дортмунд 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ ապրիլի 24.
  8. «Рубин» пытался приобрести Барриоса
  9. Барриос перейдет в «Гуанчжоу» за 8,5 миллионов фунтов
  10. «Гуанчжоу Эвергранд» подтвердил переход Барриоса
  11. «Dortmund's striker Barrios join Evergrande». chinadaily.com.cn. 2012 թ․ մայիսի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 25-ին.
  12. «Гуанчжоу Эвергранд VS. Гуанчжоу Фули 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 15.
  13. «Хэнань Констракшн VS. Гуанчжоу Эвергранд 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 21.
  14. «Лукас Барриос перешел из «Гуанчжоу Эвергранд» в «Спартак Москва»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  15. «Спартак Москва VS. Рубин 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 10.
  16. «Спартак» – «Волга». Барриос забил первый гол за красно-белых
  17. «Марсель VS. Монпелье 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 17.
  18. «Ренн VS. Монпелье 0:4» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ դեկտեմբերի 6.
  19. «Мец VS. Монпелье 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 17.
  20. Барриос подтвердил, что продолжит карьеру в «Палмейрасе»
  21. «Палмейрас VS. Сантос 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 19.
  22. «Флуминенсе VS. Палмейрас 1:4» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 17.
  23. «Ирландия VS. Парагвай 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ մայիսի 25.
  24. «Италия VS. Парагвай 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ հունիսի 14.
  25. «Словакия VS. Парагвай 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ հունիսի 20.
  26. «Парагвай VS. Новая Зеландия 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ հունիսի 24.
  27. «Парагвай VS. Япония 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ հունիսի 29.
  28. «Парагвай VS. Испания 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ հուլիսի 3.
  29. «Парагвай VS. Эквадор 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 3.
  30. «Уругвай VS. Парагвай 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 24.
  31. «Парагвай VS. Венесуэла 3:3» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 14.
  32. «Парагвай VS. Венесуэла 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 21.
  33. «Бразилия VS. Парагвай 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 9.
  34. «Бразилия VS. Парагвай 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 17.
  35. «Уругвай VS. Парагвай 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 20.
  36. «Уругвай VS. Парагвай 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 4.
  37. «Аргентина VS. Парагвай 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 13.
  38. «Аргентина VS. Парагвай 6:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 30.
  39. «IFFHS — The World's best top division goal scorer». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկաս Բարիոս» հոդվածին։