Ռոման Բյուրկի
Ռոման Բյուրկի (գերմ.՝ Roman Bürki, նոյեմբերի 14, 1990[1][2], Münsingen, Konolfingen District, Բեռն, Շվեյցարիա), շվեյցարացի պրոֆեսիանալ ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս «Դորտմունդի Բորուսիայում» և Շվեյցարիայի հավաքականում՝ դարպասապահի դիրքում։ 2018 թվականի հունիսի 5-ի դրությամբ տրանսֆերային արժեքը կազմում է 7.000.000 €:
Ռոման Բյուրկի գերմ.՝ Roman Bürki | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 14, 1990 (34 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր |
Մյունզիգեն, ![]() | |||||||||||||||||||||||
Հասակ | 181 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 93 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Բորուսիա Դորտմունդ | |||||||||||||||||||||||
Համար | 1 | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ֆուտբոլային կարիերա
խմբագրելԱկումբային
խմբագրելԲյուրկին ֆուտբոլով սկսել է զբաղվել իր ծննդավայրում, իսկ 14 տարեկանում հրավիրվել է «Յանգ Բոյս» ֆուտբոլային ակումբի ակադեմիա։ Այնտեղ անցկացրած 4 տարուց 2-ում նա խաղաց թիմի Մ21 կազմում։ 2009 թ.-ից Ռոմանը սկսեց ճանապարհորդել՝ վարձավճարով հանդես գալով տարբեր ակումբներում։ 2009/10 մրցաշրջանի կես տարի անցկացրեց «Տուն»-ում։ 2010/11 մրցաշրջանը սկսեց «Շաֆֆհաուզեն»-ում, որտեղ նա խաղաց 9 խաղ, որից հետո վերադարձավ «Յանգ Բոյս» և անգամ հասցրեց 2 խաղ անցկացնել ազգային առաջնությունում, իսկ հետո կրկին վարձավճարով հեռացավ ակումբից։ 2011 թ.-ից նա սկսեց հանդես գալ «Գրասսհոպպեր»-ում։ 2,5 տարում Բրյուկին հասցրեց խաղալ 75 խաղ և դառնալ թիմի առաջին համարը, որից հետո ակումբի կառավարությունը որոշեց 1,8 մլն. եվրոյով գնել երիտասարդ դարպասապահի տրանսֆերը։ Բյուրկիի գլխավոր հաջողությունը եղավ 2013 թ.-ին, երբ իր թիմը 10 տարվա մեջ առաջին անգամ դարձավ Շվեյցարիայի գավաթակիր ՝ եզրափակչում 11-մետրանոց հարվածաշարում հաղթելով «Բազել»-ին։
2014 թ. մայիսի 24-ին Բյուրկին գնաց գերմանական «Ֆրայբուրգ»[3]։.
2015 թ. հունիսի 14-ին Բյուրկին պայմանագիր կնքեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ մինչև 2019 թ.[4]։ Ռոման Վայդենֆելերի կարիերան ավարտելուց հետո՝ 2018 թվականի ամռանը, պարզ դարձավ, որ Բյուրկին այդուհետև կշարունակի իր ելույթները 1 համարի մարզաշապիկի ներքո՝ նախկին 38-ի փոխարեն։
Ձեռքբերումներ
խմբագրել- Շվեյցարիայի գավաթակիր (1)։ 2013
Բորուսիա Դորտմունդ
- Գերմանիայի գավաթակիր (1)։ 2017
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Herzlich Willkommen, Roman Bürki!». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Borussia Dortmund verpflichtet Roman Bürki
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոման Բյուրկի» հոդվածին։ |