Մարիո Գյոթցե
Մարիո Գյոթցե (հունիսի 3, 1992[3][4][5][…], Մեմինգեն, Շվաբիա, Բավարիա, Գերմանիա[6]), գերմանացի ֆուտբոլիստ, որը խաղում է «Բորուսիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում՝ որպես հարձակվողական ոճի կիսապաշտպան։
Մարիո Գյոթցե գերմ.՝ Mario Götze | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 3, 1992 (32 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Մենինգեն, Գերմանիա | ||||||||||||||||||||
Հասակ | 176 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 64 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Բորուսիա | ||||||||||||||||||||
Համար | 10 | ||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Պարգևներ
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրել6 տարեկանում Մյունխենից տեղափոխվելով Դորտմունդ,Մարիոն առաջին իսկ մարզումներից սկսեց ցուցաբերել սառնասրտություն՝ գնդակով աշխատելիս։ Գերմանիայի երիտասարդականի ֆուտբոլիստի մոտ կար դիսպեչերի բոլոր հատկությունները։ Նա կարող է յուրաքանչյուր պահի սրել խաղը հրաշալի փոխանցումով։ Իր ունիվերսալության շնորհիվ Գյոթցեն կարող է խաղալ հարձակվողական կիսապաշտպանի միանգամից 3 դիրքերում։ 176 սանտիմետր հասակով կիսապաշտպանը իրեն չի կորցնում նույնիսկ ուժեղ պրեսսինգի ժամանակ։ Երկրպագուների և մամուլի հետաքրքրությունը ֆուտբոլիստի հանդեպ այնքան մեծ է, որ թիմը ժամանակավորապես արգելեց նրան տալ ցանկացած հարցազրույց։
«Բորուսսիա Դորտմունդ»
խմբագրելՄրցաշրջան 2009/10
խմբագրելՄարիոն «Բորուսսիայում» իր դեբյուտը նշել է 2009 թվականի նոյեմբերի 21-ին՝ 13-րդ տուրում՝ «Մայնցի» դեմ։ Գյոթցեն խաղադաշտ մտավ 88-րդ րոպեին, իսկ խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0։ Դորտմունդցիների կազմում հաջորդ հանդիպումը Գյոթցեն անցակցրեց հունվարի 17-ին՝ «Քյոլնի» դեմ խաղում՝ Մարիոն խաղադաշտ մտավ 85-րդ րոպեին։ Այդ խաղում «Բորուսսիան» հաղթեց 3:2 հաշվով։ Ընդհանուր առմամբ այդ մրցաշրջանում Մարիոն անցկացրեց 5 հանդիպում՝ խաղադաշտում անցացնելով 41 րոպե։
Մրցաշրջան 2010/2011
խմբագրել2010/2011 մրցաշրջանում Գյոթցեն ամրապնդվեց «Բորուսսիայի» մեկնարկային կազմում։ Առաջին խաղն անցկացրեց առաջին տուրում՝ «Բայերի» դեմ խաղում մեկնարկային կազմում։ Այդ խաղը «Բորուսսիան» սեփական հարկի տակ պարտվեց 0:2 հաշվով։ Հաջորդ տուրում՝ «Շտուտգարտի» դեմ խաղում՝ հանդպիման 37-րդ րոպեի ընթացքում Գյոթցեն խփեց իր առաջին գոլը։ Դորտմունդցիները տոնեցին մրցաշրջանում առաջին հաղթանակը՝ 3:1։ Սեպտեմբերի 19-ին՝ Շալկեի հետ դերբիում Գյոթցեն մրցաշրջանում առաջին անգամ դարձավ գոլային փոխանցման հեղինակ, գոլի հեղինակ դարձավ Սինձի Կագավան։ Խաղն ավարտվեց 3:1 հաշվով հօգուտ «Բորուսսիայի»։ Հոկտեմբերի սկզբին երիտասարդ կիսապաշտպանը երկարաձգեց պայմանագիրը «Բորուսսիայի» հետ մինչև 2014 թվականը[7]։ Հոկտեմբերի 31-ին՝ 10-րդ տուրում առաջնության անակնկալ առաջատարի՝ «Մայնցի» դեմ խաղում Մարիոն դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Գոլերը հեղինակեցին Գյոթցեն և Լուկաս Բարրիոսը (2:0)։ Այս հաղթանակի շնորհիվ «Բորուսսիան» շրջանցեց «Մայնցին» և դարձան Բունդեսլիգայի առաջատարը։ Նոյեմբերի 27-ին՝ Մյունխենգլադբախի «Բորուսսիայի» դեմ խաղում Մարիոն դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ։ Խաղն ավարտվեց Յուրգեն Կլոպպի սաների հաղթանակով՝4:1 հաշվով։ Արդեն ձմեռային դադարի ժամանակ «Բորուսսիան» միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը։ Հունվարի 14-ին Գյոթցեն խփեց օրացուցային տարում իր առաջին գոլը՝ առաջին տեղի համար գլխավոր հակառակորդներից մեկի՝ «Բայերի» դեմ։ Այդ խաղում մրցակցի հարկի տակ «Բորուսսիան» հաղթեց 3:1 հաշվով և ամրապնդվեց առաջին հորիզոնականում։ Փետրվարի 26-ին Դորտմունդցիները «Ալիանց Արենայում» անցկացրեցին առաջնության ամենակարևոր խաղերից մեկը՝ Բավարիայի դեմ։ Գյոթցեն օգնեց Մաթս Հումմելսին և Նուրի Շահինին դառնալ գոլի հեղինակ։ Խաղն ավարտվեց Բորուսսիայի հաղթանակով՝ 3:1 այսպիսով մարելով արծաթե գավաթի համար մղվող պայքարի ինտրիգը։ «Բավարիայի» դեմ խաղից հետո «Բորուսսիան» չթուլացրեց տեմպը և գործը հասցրեց չեմպիոնության։ Մարիոն թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկն էր։ Առաջնությունում նա անցկացրեց 33 հանդիպում, որոնցից 29-ը մեկնարկային կազմում։ Խաղադաշտում անցկացրեց 2545 րոպե՝ դառնալով 6 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Մրցաշրջան 2011/12
խմբագրել«Բորուսսիան» չեմպիոնական տիտղոսի պաշտպանությունը սկսեց «Համբուրգի» դեմ տնային խաղում։ Մարիոն մեկնարկային կազմում էր, խաղադաշտում անցկացրեց 75 րոպե՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Հանդիպումը ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3:1 հաշվով։ 3-րդ տուրում՝ «Նյուրնբերգի» դեմ խաղում Մարիոն դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Դորտմունդցիները առաջնությունում տարան երկրորդ հաղթանակը՝ 2:0 հաշվով։ Հոկտեմբերի 1-ին Մարիոն օգնեց «Բորուսսիային» ջախջախել «Աուգսբուրգին» 4:0 հաշվով՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Հոկտեմբերին Մարիոն հետաքրքրեց Մադրիդի «Ռեալին»[8]։ Այս խոսակցությունների համար Գյոթցեն հայտարարեց.
Ես շատ գոհ եմ այնտեղ, որտեղ գտնվում եմ հիմա, բայց երբեք չգիտես, թե ինչ կկատարվի քեզ հետ ապագայում։ Նուրի Շահինը նույնպես «Բորոիսսիայի» սան է, որտե՞ղ է նա հիմա։ Նա խաղում է Սանտիագո Բերնաբեուում։ Օզիլի և Խեդիրայի հետ խաղը հավաքականում երազանք է ինձ համար, քանի որ նրանք «Ռեալի» խաղացողներ են։ Նրանց հետ խաղալը յուրահատուկ մի բան է։ |
Իր հերթին «Բորուսսիայի» նախագահ Հանս-Յոահիմ Վատցկեն ասաց.
«Ռեալից», առաջին հերթին, չկա ոչ մի առաջարկություն և չի էլ եղել։ Երկրորդ, միանգամայն պարզ է, որ Գյոթցեն չի վաճառվում։ Այս երկու պատճառներով էլ մնացած ամեն ինչ ենթադրություն է։ |
Նոյեմբերի 5-ին՝ «Վոլֆսբուրգի» դեմ խաղում Գյոթցեն 2 գոլ խփեց, իսկ «Բորուսսիան» «սպանեց» մրցակցին՝ 5:1։ Հաջորդ տուրում «Բորուսսիան» հյուրընկալվեց «Բավարիային»՝ չեմպիոնության համար գլխավոր հակառակորդին։ Մարիոն 65-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ, ինչը օգնեց Դորտմունդցիներին հաղթել մրցակցին նվազագույն հաշվով։ Խաղից հետո 19-ամյա կիսապաշտպանը նշեց, որ ինչ-որ տեղ բախտը ժպտաց իրենց։
Դեկտեմբերին Մարիոն արժանացավ «Golden Boy» մրցանակին, որը տրվում է Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին[9]։ Հունվարին Գյոթցեն ստացավ աճուկի վնասվածք, ինչի պատճառով շարքից դուրս եկավ 2 ամսով։ Մարտին Գյոթցեն երկարաձգեց պայմանագիրը «Բորուսսիայի» հետ մինչև 2016 ամառը։ Նոր պայմանագրի համաձայն Մարիոն ստանում էր տարեկան 4.6 միլիոն եվրո։ Ապրիլի 21-ին վնասվածքից հետո առաջին անգամ Մարիոն դուրս եկավ խաղադաշտ Մյունխենգլադբախի «Բորուսսիայի» դեմ խաղում՝ 73-րդ րոպեին դուրս գալով փոխարինման։ Ապրիլի 28-ին Գյոթցեն գոլի հեղինակ դարձավ հետնապահի՝ «Կայզերսլաուտերնի» դեմ խաղում, իսկ Բորուսսիան հաղթեց 5:2 հաշվով։ Առաջնությունում «Բորուսսիան» կարողացավ պաշտպանել տիտղոսը՝ վաստակելով 81 միավոր, ինչը 8-ով շատ էր «Բավարիայի» միավորներից։ Վնասվածքի պատճառով Մարիոն խաղաց ընդամենը 17 խաղում, որից 14-ը հիմնական կազմում, խաղադաշտում անցկացրեց 1184 րոպե՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Չեմպիոնների Լիգայում Գյոթցեն մասնակցեց խմբային փուլի բոլոր 6 խաղերին։ Այդ խաղերում Մարիոն դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ։ «Բորուսսիան» լքեց մրցաշարը՝ F խմբում զբաղեցնելով 3-րդ տեղը։ Գերմանիայի գավաթում «Բորուսսիան» հասավ մինչև եզրափակիչ, որտեղ հաղթեց «Բավարիային» ջախջախիչ 5:2 հաշվով։ Վնասվածքի պատճառով Մարիոն չխաղաց և ոչ մի հանդիպում, իսկ եզրափակիչում չնայած պահեստայինների նստարանին էր, սակայն խաղադաշտում չհայտնվեց։
Մրցաշրջան 2012/2013
խմբագրելՄրցաշրջանը «Բորուսսիան» սկսեց սուպերգավաթային խաղի պարտությամբ։ Դորտմունդցիները Ալյանց Արենայում զիջեցին Բավարիային 1:2 հաշվով։ Գյոթցեն մտավ խաղադաշտ երկրորդ խաղակեսի միջնամասում՝ 64-րդ րոպեին, փոխարինելով Մորիս Լյայտներին։
Առաջնության առաջին տուրում Մարիոն խաղադաշտ մտավ 78-րդ րոպեին և արդեն 3 րոպե անց խփեց խաղի հաղթական գնդակը «Վերդերի» դարպասը։ «Բորուսսիան» հաղթեց 2:1 հաշվով։ Խաղից հետո Մարիոն հայտարարեց.
-Ես շատ ուրախ եմ ինչպես ամեն ինչ դասավորվեց ինձ և թիմի համար։ Խաղադաշտ մտնելուց առաջ մարզիչն ինձ խնդրեց ցույց տալ այն ամենը, ինչ ես կարող եմ։ Կարծում եմ, ինձ դա հաջողվեց։ Ես ինձ 100 տոկոսով պատրաստ եմ զգում նոր մրցաշրջանին։ Ես մտադրված եմ ապացուցել դա խաղադաշտում։ Հուսով եմ, կկարողանալ ամրապնդել տեղս «Բորուսսիայի» և Գերմանիայի հավաքականի հիմնական կազմում։
Սեպտեմբերի 25-ին Գյոթցեն խփեց մրցաշրջանում երկրորդ գոլը՝ աչքի ընկնելով «Այնտրախտի» դեմ արտագնա խաղում 54-րդ րոպեին։ Խաղն ավարտվեց 3:3 հաշվով։ նոյեմբերի 10-ին Մարիոն դարձավ Բունդեսլիգայում առաջին գոլային փոխանցման հեղինակը, օգնելով աչքի ընկնել Ռոբերտ Լևանդոսկուն։ Խաղն ավարտվեց Դորտմունդցիների հաղթանակով՝ 3:1 հաշվով։ Հաջորդ տուրում՝ նոյեմբերի 17-ին Մարիոն դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ «Գրոյտեր Ֆյուրտի» դեմ խաղում, իսկ Դորտմունդցիները Սիգնալ Իդունա Պարկում հաղթեցին մրցակցին 3:1 հաշվով։ Դեկտեմբերի 1-ին Գյոթցեն խփեց Դորտմունդցիների միակ գնդակը առաջին շրջանի գլխավոր խաղում՝ Մյունխենի Բավարիայի դարպասը։ Սակայն այս գոլը «Բորուսսիային» հաղթանակ չպարգևեց։ Խաղն ավարտվեց 1:1 հաշվով։ Հունվարի 19-ին Մարիոն առաջին անգամ գոլի հեղինակ դարձավ օրացուցային տարում՝ 19-րդ րոպեին գրավելով Բրեմենի «Վերդերի» դարպասը։ «Բորուսսիան» արտագնա խաղում ջախջախեց մրցակցին 5:0 հաշվով։
Փետրվարի 16-ին 2 անգամ գոլային փոխանցում կատարեց Մարկո Ռոյսին՝ «Այնտրախտի» դեմ խաղում։ «Բորուսսիան» վստահ հաղթանակ տարավ 3:0 հաշվով։ Հաջորդ տուրում՝ փետրվարի 24-ին Մյունխենգլադբախի «Բորուսսիայի» դեմ Մարիոն բացեց հաշիվը՝ իրաացնելով 11 մետրանոց հարվածը, սակայն Մյունխենգլադբախը կարողացավ հավասարեցնել հաշիվը՝ 1:1 խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով։ Ապրիլի 6-ին՝ 28-րդ տուրի «Աուգսբուրգի» դեմ խաղում Գյոթցեն դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ խաղն ավարտվեց Դորտմունդցիների հաղթանակով 4:2 հաշվով։ Ապրիլի 13-ին՝ «Գրոյտեր Ֆյուրտի» դեմ խաղալով 1 խաղակես դուբլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ։ Գերմանիայի առաջնությունում «Բորուսսիան» չկարողացավ տիրանալ գավաթին՝ առաջ թողնելով Բավարիային։ Բունդեսլիգայում Գյոթցեն մասնակցեց 28 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով 2028 րոպե, որտեղ դարձավ 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Մրցաշրջանում «Բորուսսիան» շեշտը դրեց Չեմպիոնների Լիգայի վրա։ Հայտնվելով «մահվան խմբում», որտեղ կային այնպիսի ակումբներ ինչպիսիք էին Մադրիդի «Ռեալը», անգլիական «Մանչեսթեր Սիթին» և ամստերդամի «Այաքսը», Դորտմունդցիները դւորս եկան առաջին հորիզոնականով՝ վաստակելով 14 միավոր։ Խմբային փուլում Գյոթցեն մասնակցեց առաջին 5 խաղերին, որտեղ դարձավ 1 գոլի և 1 գոլային փողանցման հեղինակ։ 1/8 եզրափակչում Բորուսսիան հանդիպեց Դոնեսկի «Շախտյորին», որը E խմբում հանգրվանել էր 2-րդ հորիզոնականումվ Առաջին խաղում՝ Դոնեցկի «Դոմբաս Արենա» մարզադաշտում գրանցվեց գոլառատ ոչ-ոքի՝ 2:2 (41-րդ րոպեին Գյոթցեի փոխանցումից հետո Ռոբերտ Լևանդովսկին դարձավ գոլի հեղինակ)։ Երկրորդ խաղում՝ Գերմանիայում Դորտմունդցիները վստահ հաղթանակ տոնեցին 3:0 հաշվով, իսկ Մարիոն դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Բավարիա Մյունխեն
խմբագրելՏրանսֆեր
խմբագրել2013 թվականի ապրիլի 23-ին Գյոթցեն երկարամյա պայմանագիր կնքեց Բավարիայի հետ։ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար մյունխենցիները վճարեցին 37 միլիոն եվրո[10]։ Այս տրանսֆերը ռեկորդային էր գերմանացի ֆուտբոլիստների համար։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Մարիո Գոմեսին, ում համար 2009 թվականին «Շտուտգարտը» ստացավ 30 միլիոն եվրո[11]։ Ֆուտբոլիստի «Բավարիա» տեղափոխությունը հաստատեց «Բավարիայի» պաշտոնական թվիթերը՝ հայտարարելով. «Բավարիան ձեռք է բերել Մարիո Գյոթցեին! Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը Դորտմունդից Մյունխեն կտեղափոխվի հուլիսի 1-ին»։ Իր հերթին «Բորուսսիան» նույնպես հաստատեց ֆուտբոլիստի տեղափոխությունը Մյունխեն։ Գյոթցեի աշխատավարձը նոր ակումբում կազմում էր մոտ 7 միլիոն եվրո, այնինչ «Բորուսսիայում» նա ստանում էր շուրջ 5 միլիոն եվրո։ Մարիոյի հրաժարագինը նույնպես ռեկորդային էր՝ 90 միլիոն եվրո։ 2013 թվականի հուլիսի 2-ին Գյոթցեն ներկայացվեց որպես Բավարիայի ֆուտբոլիստ։ Նոր թիմում նա վերցրեց 19 համարի մարզաշապիկը։ Ներկայացվելուց հետո Գյոթցեն «Բավարիայի» պաշտոնական կայքին հայտարարեց՝
«Ես ընդունեցի «Բավարիայի» առաջարկը առանց երկմտելու։ Այս տեղափոխությունը առաջընթաց է իմ կարիերայում։ Սիրով ընդունեցի այսպիսի մարտահրավերը։ Գվարդիոլան հիանալի մարզիչ է, ում խաղային փիլիսոփայությունը ինձ մոտ է։ Նա թիմին կբերի նոր հաղթանակներ»։
Մայիսի 3-ին՝ «Համբուրգի» դեմ խաղում դարձավ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ։
Սկանդալ
խմբագրելՔանի որ պատմականորեն «Բորուսսիայի» և «Բավարիայի» երկրպագուները կոնֆլիկտի մեջ են՝ Գյոթցեի տեղափոխությունը երկրպագուների մի մասը ընդունեցին որպես դավաճանություն։ Երկրպագուները տարբեր կերպ վիրավորում էին ֆուտբոլիստին՝ նրա վերջին խաղերում «Բորուսսիայի» կազմում։
Միջազգային կարիերա
խմբագրելՄարիոն Մ17 տարեկանների առաջատար խաղացողներից էր։ Այդ հավաքականի խաղը կառուցված էր Գյոթցեի շուրջ, ՝թիմը խաղում էր առանց եզրային կիսապաշտպանների։
Խփած գոլեր
խմբագրելԱկումբային
խմբագրելԱկումբ | Լիգա | Գավաթ | Եվրոպական | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Գերմանիա | Առաջնություն | Գավաթ | Ուեֆա | Այլ | Ընդհանուր | |||||||
Բորուսիա Դորտմունդ | ԲունդեսԼիգա | 2009-2010 | 5 | 0 | 0 | 0 | - | - | 5 | 0 | ||
2010-2011 | 33 | 6 | 2 | 0 | 6 | 2 | 41 | 8 | ||||
2011-2012 | 17 | 6 | 2 | 1 | 6 | 0 | 1 | 0 | 26 | 7 | ||
2012-2013 | 28 | 10 | 4 | 4 | 11 | 2 | 1 | 0 | 44 | 16 | ||
Ընդհանուր | 83 | 22 | 8 | 5 | 23 | 4 | 2 | 0 | 116 | 31 | ||
Բավարիա | 2013-2014 | 27 | 10 | 4 | 1 | 11 | 3 | 2 | 1 | 44 | 15 | |
2014-2015 | 2 | 0 | 1 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 4 | 1 | ||
Ընդհանուր | 29 | 10 | 5 | 2 | 11 | 3 | 3 | 1 | 48 | 16 | ||
Կարիերայի ընդհանուր գոլերը | 112 | 32 | 13 | 7 | 34 | 7 | 5 | 1 | 164 | 47 |
Միջազգային գոլեր
խմբագրելԳերմանիա | ||
---|---|---|
Տարի | Խաղ | Գոլ |
2010 | 1 | 0 |
2011 | 11 | 2 |
2012 | 8 | 1 |
2013 | 6 | 3 |
2014 | 9 | 5 |
Ընդհանուր | 35 | 11 |
Հավաքականում խփած գոլերը
խմբագրելԳոլ | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | 2011, օգոստոսի 10 | Mercedes-Benz Arena, Շտուտգարտ, Գերմանիա | Բրազիլիա | 2–0 | 3–2 | Ընկերական |
2. | 2011. սեպտեմբերի 2 | Veltins-Arena, Գելսենկիրխեն, ԳԵրմանիա | Ավստրիա | 6–2 | 6–2 | 2012 թվականի Եվրոպայի առաջնություն |
3. | 2012, սեպտեմբերի 7 | AWD-Arena, Հանովեր, Գերմանիա | Ֆարերյան կղզիներ | 1–0 | 3–0 | ՖԻՖԱ աշխարհի առաջնություն 2014, որակավորում |
4. | 2013, մարտի 22 | Astana Arena, Աստանա, Ղազախստան | Ղազախստան | 2–0 | 3–0 | ՖԻՖԱ աշխարհի առաջնություն 2014, որակավորում |
5. | 2013, մարտի 26 | Frankenstadion, Նյուրնբերգ, Գերմանիա | Ղազախստան | 2–0 | 4–1 | ՖԻՖԱ աշխարհի առաջնություն 2014, որակավորում |
6. | 2013, հոկտեմբերի 15 | Friends Arena, Սոլնա, Շվեդիա | Շվեդիա | 2–2 | 5–3 | ՖԻՖԱ աշխարհի առաջնություն 2014, որակավորում |
7. | 2014, մարտի 5 | Mercedes-Benz Arena, Շտուտգարտ, Գերմանիա | Չիլի | 1–0 | 1–0 | Ընկերական |
8. | 2014, հունիսի 6 | Coface Arena, Մայնց, Գերմանիա | Հայաստան | 5–1 | 6–1 | Ընկերական |
9. | 6–1 | |||||
10. | 2014, հունիսի 21 | Castelão, Ֆորտալեզա, Բրազիլիա | Գանա | 1–0 | 2–2 | ՖԻՖԱ աշխարհի առաջնություն 2014 |
11. | 2014, հուլիսի 13 | Estádio do Maracanã, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | Արգենտինա | 1–0 | ՖԻՖԱ աշխարհի առաջնություն 2014, եզրափակիչ |
Խաղաոճը
խմբագրելԳյոթցեն տիպիկ «10 համար» է։ Գյոտցեի մեծ պոտենցիալի մասին վկայում է նաև Ֆրից Վալտերի հեղինակավոր մեդալը, որը շնորհվում է Գերմանիայի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներին։ 18 տարեկանում Գյոթցեն ուներ 2 այդպիսի մեդալ։ Գյոթցեն հավասարակշռված է ալկոհոլի և ծխախոտի հանդեպ, ինչը թույլ է տալիս նրան դառնալ մեծահասակ մարզիկ առանց աստղային հիվանդության։
Անձնական տվյալներ
խմբագրելՄարիո Գյոթցեն ընտանիքի երկրորդ երեխան է։ Ունի երկու եղբայր՝ ավագը՝ Ֆաբիանը և կրտսերը՝ Ֆելիքսը։ 1998 թվականին ընտանիքով տեղափոխվում է Դորտմունդ, որտեղ ապագա աստղի հայրը՝ Յուրգենը Դորտմունդի տեխնիկական համալսարանում աշխատելու հրավեր է ստանում[12]։
Ֆուտբոլով սկսել է զբաղվել երեք տարեկանից՝ առաջին ակումբը «Ռոզնբերգն» է։ 2009 և 2010 թվականներին Ֆրից Վալտերի անվան մեդալ է ստացել՝ մինչև 16 և մինչև 19 տարիքայիններում։ Նախկինում նման պատվի արժանացել է միայն Սերգեյ Ելյուշկինը։ Մարիոն շատ է սիրում իր տատիկի պատրաստած կերակուրները, ինչպես նաև իտալական խոհանոցը։ Երաժշտությունը մեծ տեղ ունի իր կյանքում։ Նախընտրում է լսել R & B և hip-hop: The Weekend, Lil Wayne, Snoop Dog, Justin Bieber՝ այս տեսքն ունի աստղի երգացանկը։ Օրինակելի մազրիկներ է համարում Ռաֆայել Նադալին, Կոբի Բրայանտին և Մայքլ Ֆելպսին։ Սիրում է NBA, երկրպագում է «Լոս Անջելես Լեյքերս»-ին։ Երազում է լինել Մայորկայում և Իբիցայում, նաև Լաս Վեգասում, Ավստրալիայում և Ֆլորիդայում։ Ֆուտբոլիստի կյանքը լի է տեղափոխություններով, սակայն «տեսնում է» միայն ստադիոններ և հյուրանոցներ, իսկ դա ըստ նրա ձանձրալի է։ Գերմանական քաղաքներից սիրում է Դյուսելդորֆը։ Շատ է սիրում Playstation: 2012 թ. ապրիլից հանդիպում է մոդել Աննա-Կատրին Բրյոմելլի հետ[13]։ Սիրում է ֆիլմեր։ Տանել չի կարողանում սարսափ ֆիլմերը։ Սիրած ֆիլմն է «Անիծյալների կղզին։ Սիրած դերասաններն են Լեոնարդո Դի Կապրիոն և Նատալի Պորտմանը։ Ձգտում է մոդայիկ հագնվել։ Շոպինգը դառել է Մարիոյի հոբբին։ Նա սիրում է ոչ սովորական հագուստ։ Մասնակցում է մի քանի բարեգործական ծրագրերի, ակտիվ օգնելով Նեպալի, Բրազիլիայի, Սիերա Լեոնի, Կամբոջայի և տասնյակ այլ երկրների երեխաներին[14]։ Բունդեսթիմի ամենաերիտասարդ խաղացողն է, ով դարձել է գոլի հեղինակ՝ 19 տարեկան 91 օրականում։
Մարիոյի երկու եղբայրներն էլ ֆուտբոլիստներ են[15][16]։ Պաշտպան Ֆաբիան Գյոթցեն խաղում է երրորդ լիգայում՝ «Ունտերհահինգի» կազմում, իսկ հարձակվող Ֆելիկսը կխաղա «Բավարիայում»։
1966 թվականից հետո ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով գոլի հեղինակ է դարձել Աշխարհի առաջնության եզրափակչում։ Երբ Գյոթցեն «Բորուսսիայից» տեղափոխվեց «Բավարիա», գերմանական Kopfnussmusik rap-խումբը թողարկեց «Hast du jetzt was du willst?» երգը։ Տեքստում Գյոթցեին մասնավորապես անվանել են առնետ և Հուդա։ Գյոթցեն շատ հազվադեպ է այցելում գիշերային ակումբներ, դիսկոտեկներ։ Ալկոհոլ օգտագործում է միայն տոներին։
2014 թ. օգոստոսի 14-ին, Konami ընկերությունը հայտարարեց, որ Գյոթցեի նկարը կլինի Pro Evolution Soccer 2015 խաղի շապիկին[17]։
Տիտղոսներ
խմբագրելԱկումբային
խմբագրելԲորուսիա
խմբագրել- ԲունդեսԼիգա։ 2010-2011, 2011-2012
- Գերմանիայի գավաթ։ 2011-2012
Բավարիա
խմբագրել- ԲունդեսԼիգա։ 2013-2014
- Գերմանիայի գավաթ։ 2013-2014
- Եվրոպայի սուպերգավաթ։ 2013
- Աշխարհի ակումբային առաջնություն։ 2013
Միջազգային
խմբագրել- Ֆիֆա աշխարհի առաջնության չեմպիոն։ 2014
- Մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։ 2009
Անհատական
խմբագրել- Golden Boy: 2011
- Ամսվա գոլ (Գերմանիա)։ 2014
- ԲունդեսԼիգայի լավագույն թիմի ֆուտբոլիստ։ 2010-2011
- Ֆրինց Վալտերի մրցանակ։ 2009
- Ֆրինց Վալտերի մրցանակ։ 2010
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.goal.com/en-us/news/1956/europe/2011/12/05/2789374/borussia-dortmunds-mario-gotze-lands-golden-boy-award-for
- ↑ https://www.land.nrw/de/termin/verleihung-des-landesverdienstordens-0
- ↑ http://www.goal.com/en/people/germany/36456/mario-g%C3%B6tze#
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 6,0 6,1 http://www.goal.com/en/people/germany/36456/mario-g%C3%B6tze
- ↑ Գյոթցեն երկարաձգեց պայմանագիրը
- ↑ Ռեալը հետաքրքրված է Գյոտցեով
- ↑ Գյոթցեն դարձավ Golden Boy մրցանակ դափնեկիր
- ↑ «Bild: Марио Гётце подписал контракт с «Баварией»». eurosport.ru. 2013 թ․ ապրիլի 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Трансфер Гётце стал самым дорогостоящим среди немецких футболистов». championat.com. 2013 թ․ ապրիլի 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Профессор Юрген Гётце о своем сыне в интервью
- ↑ Любит ли Гётце эту топ-модель?
- ↑ «Borussia Dortmund's Mario Gotze lands €15m endorsement deal with Nike – report». Goal.com. 2011 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «37 Millionen günstiger» (German). Süddeutsche Zeitung. Վերցված է հուլիս 2 2013-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Bayern holt noch einen Götze» (գերմաներեն). sport1.de. հուլիս 16 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է հուլիսի 17 2014-ին.
- ↑ Պերեյրա, Քրիս (2014 թ․ օգոստոսի 5). «FIFA 15's Cover Has Messi, and Now PES 2015 Has Mario Gotze». gamespot.com. Վերցված է 25 օգոստոս-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Պաշտոնական կայք».
- «Պրոֆիլը Դորտմունդի պաշտոնական կայքում». Bvb.de.
- «Պրոֆիլը».
- «Պրոֆիլը».
- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Գյոթցե» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |