Ռոման Վայդենֆելեր
Ռոման Վայդենֆելեր (գերմ.՝ Roman Weidenfeller, օգոստոսի 6, 1980[1][2][3], Diez, Rhein-Lahn-Kreis, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), «Դորտմունդի Բորուսիայի» նախկին խաղացող։ Խաղացել է դարպասապահի դիրքում։
Ռոման Վայդենֆելեր գերմ.՝ Roman Weidenfeller | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ռոման Վայդենֆելեր | |||||||||||||||||
Ազգությունը | Գերմանացի | |||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 6, 1980 (43 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Դից, Գերմանիա | |||||||||||||||||
Հասակ | 190 սմ | |||||||||||||||||
Քաշ | 85 կգ | |||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ֆուտբոլային կարիերա Խմբագրել
Ակումբային կարիերա Խմբագրել
Երիտասարդ տարիքում Ռոմանը խաղացել է «Շպորտֆրոյդը Այսբախտալ» ակումբում։ 1997 թվականին նշել է իր պրոֆեսիոնալ կարիերայի նորամուտը։
Կայզերսլաուտերն Խմբագրել
1998 թվականին Վայդենֆելերը տեղափոխվեցէ «Կայզերսլաուտերնի» երիտասարդական թիմ, որտեղ երկու մրցաշրջանում հանդես է եկել 40 անգամ։ Այնուհետև նա տեղափոխվեց առաջին թիմ, որտեղ սակայն 2 մրցաշրջանում միայն 6 խաղի մասնակցություն ցուցաբերեց։
Բորուսիա Դորտմունդ Խմբագրել
Վայդենֆելերը Դորտմունդ է տեղափոխվել 2002 թվականին՝ ազատ խաղացողի կարգավիճակում[5]՝ փոխարինելու Յենս Լեհմանին, ով 2003 թվականին տեղափոխվել էր «Արսենալ»։ Մինչ այդ Վայդենֆելերը հաճախ դժգոհում էր նախկին ակումբից՝ «Կայզերսլաուտերնից», որտեղ նա Ջորջ Կոխի փոխարինողն էր[6]։ Ռոմանը իր նորամուտը Դորտմունդում նշեց 2003 թվականի դեկտեմբերի 17-ին՝ նախկին ակումբի՝ «Կայզերսլաուտերնի» դեմ խաղում, որն ավարտվեց 1:0 պարտությամբ։
2005 թվականին Վայդենֆելերը վիրահատության ենթարկվեց՝ մարզման ժամանակ ծունկը վնասելու պատճառով[7]։
2007-08 մրցաշրջանում նա զրկվեց 3 խաղ խաղալու հնարավորությունից և տուգանվեց €10,000՝ Շալկեի հարձակվող Ջերալդ Ասամոայի դեմ ուղղված ռասիստական վիրավորանքների համար[8][9]։ 2007 թվականի օգոստոսի 18-ին երկու ակումբների միջև կայացած հանդիպման 51-րդ րոպեին խաղացողների միջև բախում էր տեղի ունեցել, և խաղից հետո Ասամոան պաշտոնապես բողոք էր ներկայացրել Վայդենֆելերի դեմ[10]։ Վայդենֆելերը ներողություն էր խնդրել Ասամոային, բայց հերքել էր հայտարարությունը[8]։
Վայդենֆելերը «Բուրուսիայի» հետ հաղթել է Բունդեսլիգան 2011 թվականին, իսկ 2012-ին՝ Բունդեսլիգան և Գերմանիայի գավաթը։
2013 թվականի մայիսի 6-ին Վայդենֆելերը երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ մինչև 2016 թվական[11]։
Խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում, որտեղ պարտվել են «Բավարիային»։ 2013 թվականի հուլիսի 27-ին Վայդենֆելերը «Բորուսիայի» հետ 4:2 հաշվով հաղթեց հակառակորդ «Բավարիային» և նվաճեց Գերմանիայի սուպերգավաթը[12]։
Այնուամենայնիվ, հեռացող Յուրգեն Կլոպին փոխարինելու եկած նոր մարզիչ Թոմաս Տուխելը Դորտմունդի առաջին դարպասապահի պաշտոնում տեսավ նոր տեղափոխված Ռոման Բյուրկիին։ «Բորուսիան» նոր մրցաշրջանը սկսեց գերազանց՝ Տուխելի գլխավորությամբ հաղթելով առաջին 11 խաղերում[13][14]։ Վայդենֆելերը «Բորուսիայի» կազմում շարունակում էր հանդես գալ եվրոպական խաղերում։
2016 թվականի փետրվարի 5-ին Վայդենֆելերը մեկ տարով երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ՝ մինչև 2017 թվականը[15]։ 2017 թվականի մայիսի 9-ին նա երկարաձգեց պայմանագիրը մինչև 2018 թվական[16]։
2017 թվականի մայիսի 27-ին՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ կայացած Գերմանիայի գավաթի եզրափակիչ խաղում Վայդենֆելերը թիմի հետ նվաճում է Գերմանիայի գավաթը։ 2017-18 մրցաշրջանի վերջում Ռոմանը ավարտեց իր պրոֆեսսիոնալ ֆուտբոլային կարիերան որպես դարպասապահ, սակայն շարունակելու է այլ պաշտոն զբաղեցնել ակումբի կազմում։ Հրաժեշտի հանդիպումը կայանալու է 2018 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Դորտմունդի Սիգնալ Իդունա Պարկ մարզադաշտում։
Ռոման Վայդենֆելերը ազգային հավաքականում Խմբագրել
Առաջին անգամ հրավիրվել է Գերմանիայի պատանեկան հավաքական, որի կազմում մասնակցել է Եգիպտոսում ընթացող Պատանիների աշխարհի առաջնությանը, որտեղ Գերմանիան զբաղեցրեց 4-րդ տեղը, իսկ Վայդենֆելերը ճանաչվեց առաջնության լավագույն դարպասապահ։ 1999-2001 թվականներին Գերմանիայի պատանեկան հավաքականոմ անցկացրել է 3 խաղ։ 2013 թվականի նոյեմբերին առաջին անգամ հրավիրվել է Գերմանիայի ազգային հավաքական։ Պաշտպանել է Գերմանիայի դարպասը Անգլիայի և Հայաստանի դեմ ընկերական խաղերում։ Մասնակցել է 2014 թվականի աշխարհի առաջնությանը և դարձել աշխարհի չեմպիոն։ Հավաքականում չեմպիոն դառնալուց հետո Արգենտինայի դեմ ընկերական խաղում փոխարինել է Մանուել Նոյերին։
Ձեռքբերումներ Խմբագրել
Բորուսիա Դորտմունդ Խմբագրել
- Գերմանիայի չեմպիոն (2)
- Գերմանիայի գավաթի մրցանակակիր 2012, 2017
- Գերմանիայի սուպերգավաթի մրցանակակիր (1)
- Աշխարհի չեմպիոն 2014
Անհատական Խմբագրել
- 1997 թվականի Պատանեկան Աշխարհի Առաջնության լավագույն դարպասապահ
- 2013-2014 թվականների Բունդեսլիգայի լավագույն դարպասապահ
Խաղային վիճակագրությունը Խմբագրել
Ակումբ | Լիգա | Գավաթ | Եկրկրների միջև | Միասին | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցաշրջան | Ակումբ | Լիգա | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ |
Լիգա | Գերմանիայի գավաթ Գերմանիայի սուպերգավաթ | Գավաթ | ||||||||
2000–01 | Կայզերսլաուտերն | Բունդեսլիգա | 3 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 4 | 0 |
2001–02 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | ||
2002–03 | Բորուսիա Դորտմունդ | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 0 | |
2003–04 | 17 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 21 | 0 | ||
2004–05 | 26 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 26 | 0 | ||
2005–06 | 24 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 24 | 0 | ||
2006–07 | 34 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 34 | 0 | ||
2007–08 | 14 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 0 | ||
2008–09 | 32 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 35 | 0 | ||
2009–10 | 30 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 33 | 0 | ||
2010–11 | 33 | 0 | 2 | 0 | 8 | 0 | 43 | 0 | ||
2011–12 | 32 | 0 | 4 | 0 | 6 | 0 | 42 | 0 | ||
2012–13 | 31 | 0 | 5 | 0 | 13 | 0 | 49 | 0 | ||
2013–14 | 3 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 4 | 0 | ||
Գավաթ | Գերմանիա | 293 | 0 | 18 | 0 | 32 | 0 | 343 | 0 | |
Ընդհանուր | 293 | 0 | 18 | 0 | 32 | 0 | 343 | 0 |
Արտաքին հղումներ Խմբագրել
- Վայդենֆելերի վիճակագրությունը Բունդեսլիգայում Archived 2008-03-16 at the Wayback Machine.(անգլ.)
- Պրոֆիլը Yahoo! Sports-ում(անգլ.)
- Ռոման Վայդենֆելեր Archived 2014-11-12 at the Wayback Machine.(ռուս.)
- / Պրոֆիլը Բորուսիա Դորտմունդ պաշտոնական կայքում(ռուս.)
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #1051157455 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Roman Weidenfeller»։ Sky Sports։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-27-ին։ Վերցված է օգոստոսի 20, 2008
- ↑ Seery Philip։ «BVB win Weidenfeller chase»։ Sky Sports։ Վերցված է օգոստոսի 20, 2008
- ↑ Ives Chris։ «Keeper blow for BvB»։ Sky Sports։ Վերցված է մայիսի 26, 2005
- ↑ 8,0 8,1 Scurr Andrew (օգոստոսի 23, 2007)։ «Dortmund keeper handed ban»։ Sky Sports։ Վերցված է մայիսի 26, 2015
- ↑ «Weidenfeller banned over racist remarks»։ Yahoo! Sports UK։ օգոստոսի 23, 2007։ Վերցված է օգոստոսի 20, 2008 (չաշխատող հղում)
- ↑ Ives Chris (օգոստոսի 20, 2007)։ «Weidenfeller faces DFB rap»։ Sky Sports։ Վերցված է մայիսի 26, 2015
- ↑ «Dortmund's Weidenfeller signs contract extension»։ UEFA.com։ մայիսի 6, 2013։ Վերցված է հունիսի 17, 2013
- ↑ «Dortmund prevail over Bayern in Supercup thriller»։ bundesliga.com։ հուլիսի 27, 2013։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 6, 2013-ին։ Վերցված է մայիսի 26, 2015
- ↑ http://www.goal.com/en-us/news/87/germany/2015/08/14/14435822/weidenfeller-dropped-as-dortmund-number-one
- ↑ http://www.bbc.co.uk/sport/0/football/34258085
- ↑ «BVB extend Roman Weidenfeller’s contract until 2017»։ Borussia Dortmund։ փետրվարի 5, 2016։ Վերցված է փետրվարի 5, 2016
- ↑ http://www.bvb.de/eng/News/Overview/Weidenfeller-extends-contract-until-2018 Weidenfeller extends contract until 2018
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռոման Վայդենֆելեր կատեգորիայում։ |