Յուրգեն Կլոպ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Յուրգեն Նորբերթ Կլոպ (գերմ.՝ Jürgen Norbert Klopp, հունիսի 16, 1967[1][2][3][…], Շտուտգարտ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլային մարզիչ։
Յուրգեն Կլոպ գերմ.՝ Jürgen Klopp | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||
Ամբողջական անուն | Յուրգեն Նորբերթ Շուլցե Կլաուս Աբու Ալ Մարիա Սիզեմ Կլոպ | |||||||||||
Քաղաքացիությունը | Գերմանիա | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 16, 1967 (57 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Շտուտգարտ, Գերմանիա | |||||||||||
Հասակ | 194 սմ | |||||||||||
Քաշ | 83 կգ | |||||||||||
Դիրք | Հարձակվող | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Լիվերպուլ | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Պարգևներ
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ֆուտբոլային կարիերան սկսել է որպես ֆուտբոլիստ։ 1990-2001 թթ. խաղացել է «Մայնց 05» ֆուտբոլային ակումբում, որից հետո մարզել է այդ ակումբը 2001-2008 թթ.։ Այժմ մարզչական կարիերան շարունակում է «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբում։
Կարիերան
խմբագրելՖուտբոլիստ Կլոպը
խմբագրելՄինչ «Մայնց 05» ակումբ տեղափոխվելը Կլոպը խաղացել է երիտասարդական Գլատեն (1972—1983), Էրգենզիգեն (1983—1986), Պֆորզեյմ (1987), Ֆրանկֆուրտի Այնտրախտ (1987—1988), Վիկտորիա Սինդլիգեն (1988—1989), Ռոտ-Վայս Ֆրանկֆուրտ (1989—1990) ակումբներում։ «Մայնց 05» ակումբում Կլոպը խաղացել է 1990-2001 թթ.։ Երկրորդ Բունդեսլիգայում մասնակցել է 325 խաղի։ Դարձել է 52 գոլի հեղինակ՝ զիջելով միայն Սվեն Դեմանդին։ Նա և Բենիամին Աուերը «Մայնց 05»-ի միակ ֆուտբոլիստներն են, որ խփել են 4 գոլ 1 խաղում։
Մարզիչ Կլոպը
խմբագրելՄարզչի կարիերան Կլոպը սկսել է 2001 թ.-ին։ Սկզբում նա նշանակվել է «Մայնց 05» ակումբի ժամանակավոր մարզիչ, բայց գերազանց աշխատանքի շնորհիվ նրա պայմանագիրը երկարաձգվեց։ Նրա գլխավորությամբ ակումբը 2002 և 2003 թվականներին մրցարշարային աղյուսակում զբաղեցրեց 4-րդ տեղը։ 2005-2006 մրցաշրջանում սկզբում Յուրգեն Կլոպը գրանցում է ակումբի պատմության մեջ ամենամեծ հաջողությունը, երբ իր թիմը ներգրավեց ՈՒԵՖԱ-ի գավաթի որակաորման փուլում։ Այդ խաղարկությունում առաջին փուլում Կլոպի թիմը հաղթեց Աշտարակի Միկային, երկրորդ փուլում Իռլանդիայի Կեֆլավիկին, իսկ երրորդ փուլում արդեն ակումբը պարտվում է «Սեվիլյային»։ Կլոպի «Մայնցը» նորից հետ է գնում երկրորդ Բունդեսլիգա։
Լիվերպուլ
խմբագրել2015 թվականի հոկտեմբերի 8-ին Կլոպը վերադառնում է մարզչական աշխատանքին՝ գլխավորելով անգլիական «Լիվերպուլը» և փոխարինելով վտարված Բրենդան Ռոջերսին։
Ձեռքբերումներ
խմբագրելՈրպես մարզիչ
խմբագրել- Գերմանիայի չեմպիոն (2)
- Գերմանիայի գավաթակիր 2011/2012
- Գերմանիայի սուպերգավաթակիր (2)
- Անգլիաի չեմպիոն - 2019-2020
- Ֆուտբոլային լիգայի գավաթի գավաթակիր 2021-2022
- Չեմպիոների լիգաի հաղթող 2018-2019
- ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի հաղթող 2019
- Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության հաղթող 2019
Անձնական
խմբագրել- Գերմանիայի տարվա լավագույն մարզիչ (3)․ 2011,2012, 2019
- Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիաի տարվա լավագույն մարզիչ 2019
- «The Best FIFA Men’s Coach» մրցանակի դափնեկիր (2)․ 2019,2020
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրգեն Կլոպ» հոդվածին։ |