Նևեն Սուբոտիչ (սերբ.՝ Невен Суботић, դեկտեմբերի 10, 1988(1988-12-10)[1][2][3], Բանյա Լուկա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ով ներկայումս խաղում է ֆրանսիական Սենտ-Էտյեն ակումբում։ 2014 թ.-ի հուլիսի 10-ի դրությամբ տրանսֆերային արժեքը 20,000,000€ է։

Նևեն Սուբոտիչ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Նևեն Սուբոտիչ
Քաղաքացիությունը  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 10, 1988 (35 տարեկան)
Ծննդավայր Բանյա-Լուկա, ՀՍՎՀ
Հասակ 193 սմ
Քաշ 88 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Սենտ-Էտյեն
Համար 28
Պատանեկան կարիերա
2006 - 2007 Գերմանիա Մայնց 05
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007 - 2008 Գերմանիա Մայնց 05 34 (4)
2008 - 2018 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 196 (15)
2016 -  Գերմանիա Բորուսիա Դորտմունդ II 2 (1)
2017 -  Գերմանիա Քյոլն 12 (0)
2018 - Ֆրանսիա Սենտ-Էտյեն 1 (0)
Ազգային հավաքական
2005 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (մինչև 17) 10 (0)
2006 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (մինչև 20) 2 (0)
2009 - 2013 Սերբիա Սերբիա 36 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մանկություն խմբագրել

Նևենը ծնվել է սերբ ընտանիքում, Բոսնիյա և Հերցեգովինա ՍՀ-ում (Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն)։ Երբ Նևենը դարձավ 5 տարեկան, նրա ընտանիքը տեղափոխվեց Շյոմբերգ։ Գերմանիայում Նևենը սկսեց իր ֆուտբոլային կարիերան։ 7 տարեկանում խաղում էր «Շվարցենբերգ» մանկապատանեկան ակումբի կազմում։ 2001 թվականինին Նևենի ընտանիքը տեղափոխվում է Ամերիկա, որտեղ էլ Սուբոտիչը դառնում է ԱՄՆ-ի Մ17 հավաքականի անդամ և Ֆլորիդայի Հարավային Համալսարանի ֆուտբոլային ակումբի խաղացող։ 2006 թվականինին պատանի սերբը գնում է «Մայնց 05»։

Ակումբային կարիերա խմբագրել

«Մայնց 05» խմբագրել

2006/07 մրցաշրջանում Սուբոտիչը նորամուտը նշեց «Մայնցում»՝ «Մյունխենի Բավարիայի» դեմ խաղում։ 2007/08 թ.-ին Սուբոտիչը Բունդեսլիգա 2-ի լավագույն պաշտպաններից են։ «Մայնցի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դարձավ «Դորտմունդի Բորուսիայի» գլխավոր մարզիչը, և Նևենը, նրան հետևելով, գնաց դեղնա-սևերի ակումբ։

«Բորուսիա Դորտմունդ» խմբագրել

2008 թ.-ի հունիսի 4-ին Նևենը «Բորուսիայի» հետ հնգամյա պայմանագիր կնքեց։ Սուբոտիչը նորամուտը նշեց Գերմանիայի սուպերգավաթի համար ոչ պաշտոնական խաղում, որտեղ դորտմունդցիների մրցակիցը «Մյունխենի Բավարիան» էր։ «Բորուսիան» հաղթեց 2։1 հաշվով։ Նևեն Սուբոտիչը «Բորուսիայում» իրեն շատ լավ էր դրսևորում։ 2009 թ.-ի հունիսին Նևենը երկարաձգեց պայմանագիրը գերմանական ակումբի հետ։ Պայամանագիրը վերջանում է 2014 թվականին։ 2012 թ.-ին նրա ծառայություններով հետաքրքրված էր իսպանական «Բարսելոնան։ 2012 թ.-ի դեկտեմբերին Նևենը «Բորուսիայի» հետ երկարաձգեց մինչև 2016 թ.։

Ազգային թիմ խմբագրել

ԱՄՆ խմբագրել

2005 թ.-ի սեպտեմբերի 17-ին Նևենը նորամուտը նշեց ԱՄՆ-ի պատանեկան հավաքականում պատանեկան աշխարհի առաջնությանը, Հյուսիսային Կորեայի պատանեկան հավաքականի դեմ խաղում՝ դուրս գալով փոխարինման։ Առաջին ամբողջական հանդիպումը նա անցկացրել է սեպտեմբերի 26-ին՝ Հոլանդիայի պատանեկան հավաքականի դեմ խաղում։

Սերբիա խմբագրել

2008 թ.-ին Նևենը դուրս մնաց ԱՄՆ-ի և Բոսնիա-Հերցեգովինայի ֆուտբոլի հավաքականի հայտացուցակներից՝ նա դարձավ Սերբիայի հավաքականի խաղացող։ 2014 թ.-ին նրան երկրորդ անգամ առաջարկեցին վերադառնալ Սերբիայի հավաքական, բայց նա մերժեց։

Ձեռքբերումներ խմբագրել

Թմային

  «Բորուսիա Դորտմունդ»

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել