Գոնսալո Կաստրոն Բունդեսլիգայում և Չեմպիոնների Լիգայում առաջին խաղերն անցկացրել է 17 տարեկանում։ Չնայած բավական երիտասարդ տարիքին՝ Կաստրոն իր տեղն ամրագրեց լևերկուզենյան«Բայեր 04-ի» հիմնական կազմում։ 2010-11 մրցաշրջանից նա սկսեց հիմնականում հանդես գալ խաղադաշտի կենտրոնում և արդյունքում դարձավ այդ դիրքում հանդես եկող հիմնական ֆուտբոլիստը ակումբի կազմում։ 2010-11 մրցաշրջանում «Բայերը» զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, ինչը դարձավ Գոնսալոյի ամենամեծ հաջողությունը լևերկուզենյան ակումբի կազմում։
Գոնսալո Կաստրոն հանդես է եկել Գերմանիայի երիտասարդական հավաքականում, որի կազմում 2009 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Անգլիսյի Մ21 հավաքականի դեմ եզրափակչում Կաստրոն դարձավ Գերմանիայի առաջին գոլի հեղինակը, իսկ Գերմանիան հաղթեց 4:0 հաշվով։