Մահմուդ Դահուդ

գերմանացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Մահմուդ Դաուդից)

Մահմուդ Դահուդ (գերմ.` Mahmoud Dahoud, հունվարի 1, 1996(1996-01-01)[1], Amoudah, Ամուդայի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա), գերմանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Բորուսիա Դորտմունդի» և Գերմանիայի երիտասարդական հավաքականի կազմում։

Մահմուդ Դահուդ
գերմ.` Mahmoud Dahoud
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 1, 1996(1996-01-01)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Amoudah, Ամուդայի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա
Հասակ 177 սմ
Քաշ 67 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Համար 19
Պատանեկան կարիերա
2010-2014 Գերմանիա Բորուսիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014-2017 Գերմանիա Բորուսիա 33 (5)
2017-ներկա Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 2 (0)
Ազգային հավաքական
2016-ներկա Գերմանիա Գերմանիա Մ21 9 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 4, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 24, 2017

Ակումբային կարիերա խմբագրել

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» խմբագրել

2014 թվականի օգոստոսի 28-ին 18-ամյա Դահուդը իր դեբյուտն է նշել գերմանական ակումբի կազմում` Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Սարաևո»-ի դեմ կայացած խաղում։ Հանդիպումն ավարտվել է 7-0 հաշվով` գերմանական ակումբի հաղթանակով[2]։

2015 թվականի սեպտեմբերի 23-ին Մահմուդ Դահուդը իր առաջին գոլն է խփել Բունդեսլիգայի շրջանակներում` «Աուգսբուրգ»-ի դեմ խաղում։ Մի քանի հրաշալի հանդիպումներ անցկացնելուց հետո Դահուդի տրանսֆերային արժեքը 600000 եվրոյից հասավ 2.5 միլիոն եվրոյի, իսկ 2016 թվականի ամռանը 15 միլիոն եվրոյի[3]։

2016 թվականին ֆուտբոլիստով սկսեցին հետաքրքրվել անգլիական «Չելսին», «Լիվերպուլնը», ֆրանսիական «ՊՍԺ»-ն և իտալական «Յուվենտուսը»[4]։

«Բորուսիա Դորտմունդ» խմբագրել

2017 թվականի մարտի 30-ին պաշտոնապես հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքելու «Բորուսիա Դորտմունդ»-ի հետ։ Դահուդը թիմի հետ կնքելու էր 5 տարվա պայմանագիր։

2017 թվականի հուլիսի 12-ին գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ը պաշտոնապես հայտնեց Դահուդին գնելու մասին[5]։ Ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է 12 միլիոն եվրո, իսկ նա թիմում ստացել է 19 համարի մարզաշապիկը։

Մահմուդ Դահուդը իր դեբյուտը նշել է օգոստոսի 6-ին` «Բավարիայի» դեմ խաղում[6]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Լիգա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Բորուսիա Մյոնխենգլադբախ 2014/15 Բունդեսլիգա 1 0 0 0 2 0 0 0 3 0
2015/16 32 5 3 0 6 0 0 0 41 5
2016/17 28 2 4 0 9 1 0 0 41 3
Արդյունք 61 7 7 0 17 1 0 0 85 8
Բորուսիա Դորտմունդ 2017/18 Բունդեսլիգա 0 0 1 0 0 0 1 0 2 0
Կարիերայի արդյունք 61 7 8 0 17 1 1 0 87 8

Ձեռքբերումներ խմբագրել

  • Եվրոպայի չեմպիոն (Մ21) - 2017

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Боруссия Мёнхенгладбах vs. ФК Сараево– 28 августа 2014 – Soccerway». soccerway.com.
  3. #8 Mahmoud Dahoud
  4. Дауд интересен «Ювентусу», ПСЖ, «Челси» и «Ливерпулю»
  5. {{cite web|url=http://www.bvb.de/Mannschaften/Profis/Mahmoud-Dahoud%7Ctitle=Profis(չաշխատող հղում) Mahmoud Dahoud|website=BVB|accessdate=8 August 2017(գերմ.)
  6. Buczko, Stefan (2017 թ․ օգոստոսի 6). «Shootout loss in German Super Cup still a step forward for Dortmund». ESPN. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահմուդ Դահուդ» հոդվածին։