Մարվին Հից (գերմ.՝ Marwin Hitz, սեպտեմբերի 18, 1987(1987-09-18)[1][2], Սանկտ Գալլեն, Շվեյցարիա), շվեյցարացի ֆուտբոլիստ, «Բորուսիա Դորտմունդ» ակումբի դարպասապահ։

Մարվին Հից
գերմ.՝ Marwin Hitz
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մարվին Հից
Քաղաքացիությունը  Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 18, 1987 (36 տարեկան)
Ծննդավայր Սանկտ Գալլեն, Շվեյցարիա
Հասակ 193 սմ
Քաշ 88 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Համար 30
Պատանեկան կարիերա
1996 - 2005 Շվեյցարիա Սանկտ Գալլեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005 - 2008 Շվեյցարիա Սանկտ Գալլեն II 38 (0)
2007 -  Շվեյցարիա Իվերդեն Սպորտ 2 (0)
2008 -  Շվեյցարիա Վինտերտուր 15 (0)
2008 - 2009 Գերմանիա Վոլֆսբուրգ II 45 (0)
2008 - 2013 Գերմանիա Վոլֆսբուրգ 13 (0)
2013 - 2018 Գերմանիա Աուգսբուրգ 109 (1)
2014 Գերմանիա Աուգսբուրգ II 1 (0)
2018 - Գերմանիա Բորուսսիա Դորտմունդ 0 (0)
Ազգային հավաքական
2006 Շվեյցարիա Գերմանիայի հավաքական (Մ21) 6 (0)
2015 - Շվեյցարիա Գերմանիայի հավաքական 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 5 հունիս 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 12 հոկտեմբեր 2015

Ակումբային կարիերա խմբագրել

Մարվից Հիցը իր ֆուտբոլային կարիերան սկսել է շվեյցարական «Սանկտ Գալլեն» ակումբի երիտասարդական թիմում։ 2007 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Իվերդոն Սպորտ», որտեղից էլ՝ «Վինտերտուր»։ Այստեղ էլ Հիցը երկար չի մնում և նույն տարում տեղափոխվում է գերմանական «Վոլֆսբուրգ», որտեղ նա հիմնական թիմի երրորդ և երկրորդ թիմի հիմնական դարպասապահն է դառնում։ Ֆուտբոլիստը ակումբի հետ պայմանագիր էր կնքել մինչև 2011 թվականը։

2009-10 մրցաշրջանի Եվրապայի Լիգայի՝ իսպանական «Վիլյառեալի» դեմ 1/16 եզրափակչի խաղում Հիցը առաջին անգամ պաշտպանում էր հիմնական թիմի դարպասը։ Այսպիսի հնարավորություն նա ստացել էր իր թիմակից և հայրենակից Դիեգո Բենալիոյի ծանր վնասվածքի շնորհիվ։ Բունդեսլիգայի շրջանակներում անցկացրած առաջին հանդիպումը «Շալկե 04-ի» դեմ էր։ Այդ խաղում նա բաց թողեց մեկ գնդակ, ինչը չխանգարեց «Վոլֆսբուրգին» խաղը հաղթել 2:1 հաշվով։ Հիցը ակումբի դարպասը պաշտպանեց 1/16 եղրափակչի պատասխան և 1/8 եզրափակչի երկու խաղերում։

Աուգսբուրգ խմբագրել

«Վոլֆսբուրգի» հետ կնքած պայմանագրի ավարտից հետո Հիցը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվում է «Աուգսբուրգ»։ 2014-15 մրցաշրջանում Լևերկուզենի «Բայերի» դեմ հանդիպման ժամանակ Հիցը ավելացված 4-րդ րոպեին դառնում է գոլի հեղինակ՝ իր ակումբին փրկելով վերահաս պարտությունից[3]։

Բորուսիա Դորտմունդ խմբագրել

2018 թվականի մայիսին եռամյա պայմանագիր է կնքում Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Նոր ակումբ է տեղափոոխվում կրկին ազատ գործակալի կարգավիճակով[4]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • 2009 — Գերմանիայի չեմպիոն «Վոլֆսբուրգի հետ»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. https://www.youtube.com/watch?v=Rh3C7R39ayc Unbelievable! Keeper Hitz's Last Second Goal
  4. https://www.vnews.am/pashtonakan-borusian-darpasapahov-hamalrvets/(չաշխատող հղում) «Բորուսիան» դարպասապահով համալրվեց
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարվին Հից» հոդվածին։