Անդրե Շյուրլե
Անդրե Շյուրլե (գերմ.՝ André Schürrle, նոյեմբերի 6, 1990[1][2], Լուդվիգսհաֆեն ամ Ռեին, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիա[3]), գերմանացի ֆուտբոլիստ, Դորտմունդի Բորուսիայի և Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող։
Անդրե Շյուրլե գերմ.՝ André Schürrle | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Անդրե Շյուրլե | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Գերմանիա | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 6, 1990 (33 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Ռեյնլանդ-Պվալց, Գերմանիա | |||||||||||||||||
Հասակ | 183 սմ | |||||||||||||||||
Քաշ | 74 կգ | |||||||||||||||||
Դիրք | հարձակվող, կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Բորուսիա Դորտմունդ | |||||||||||||||||
Համար | 21 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելՄայնց 05
խմբագրելԽաղացել է Լյուդվիգսհաֆեներ և Մայնց ֆուտբոլային ակումբների երիտասարդական կազմերում։ Մայնցի երիտասարդական թիմի հետ դարձել է Գերմանիայի չեմպիոն ու հրավիրվել հիմնական թիմ։ Առաջին անգամ որպես Մայնցի ֆուտբոլիստ խաղադաշտ է դուրս եկել 2009 թվականի օգոստոսի 8-ին՝ Բայերի դեմ խաղում, խաղն ավարտվեց 2։2 հաշվով։ Իր առաջին երկու գոլերը ուղարկել է սեպտեմբերի 19-ին Բոխումի դարպասը, նրա դուբլի շնորհիվ Մայնցը 2։1 հաշվով պարտվելիս կամային հաղթանակ է տանում 3։2 հաշվով։ Այդ շաբաթվա վերջին Շյուրլեն կնքեց պրոֆեսիոնալ պայմանագիր ակումբի հետ։ Մրցաշրջանի ամփոփիչ արդյունքներով Անդրե Շյուրլեն խփել էր 5 գնդակ և տվել 3 գոլային փոխանցում։
Բայեր 04
խմբագրել2010 թվականի սեպտեմբերին Անդրեն պայմանագիր է կնքում Լևերկուզենի Բայերի հետ մինչև 2016 թվականի հուլիսի 30-ը։ Տրանսֆերի ընդհանուր գինը կազմեց 8 միլիոն եվրո։
Չելսի
խմբագրել2013 թվականի ամռանը Չելսին և Բայերը համաձայնության եկան Շյուրլեի տրանսֆերի հարցում Անգլիական ակումբ։ Հոկտեմբերի 27-ին Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում Շյուրլեն խփեց իր առաջին գնդակը նոր թիմի կազմում։ Մարտի 1-ին մայրաքաղաքային դերբիում, Ֆուլհեմի դեմ խաղում Շյուրլեն նոր թիմի կազմում դարձավ հետ-տրիկի հեղինակ։ Խաղն ավարտեց 1։3 Չելսիի օգտին։
Վոլֆսբուրգ
խմբագրել2015 թվականի փետրվարի 2-ին Շյուրլեն դարձավ «Վոլֆսբուրգի» հարձակվող՝ կնքելով 4.5 տարվա պայմանագիր։ Գործարքի արժեքը կազմեց 24 միլիոն ֆունտ[4]։
Բորուսիա Դորտմունդ
խմբագրել2016 թվականի ամռանը Շյուրլեն տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»՝ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Գործարքի արժեքը կազմեց 30 միլիոն եվրո[5]։ Թիմի կազմում իր նորամուտը նշել է 2016 թվականի Գերմանիայի սուպերգավաթ խաղում՝ փոխարինելով Ուսման Դեմբելեին 68-րդ րոպեին։
Միջազգային կարիերա
խմբագրելԻր դեբյուտային հանդիպումը Գերմանիայի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրեց 2009 թվականի նոյեմբերի 13-ին Հյուսիսային Իռլանդիայի դեմ խաղում։ Խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ Հաջորդ հանդիպումն անցկացրեց Սան Մարինոյի դեմ խաղում և աչքի ընկավ խփած գնդակով։
Ձեռքբերումներ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայքը Արխիվացված 2021-01-24 Wayback Machine
- Ֆեյսբուքյան էջը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #105256531X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Չելսիի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Վոլֆսբուրգի հետ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Շյուրլեն տեղափախվել է Բորուսիա
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Շյուրլե» հոդվածին։ |