Բունդեսլիգա 2015/2016, 53-րդ Գերմանիայի առաջնությունը։ Առաջնությունը սկսվելու է 2015 թվականի օգոստոսի 14-ին, իսկ վերջին խաղերը կայանալու են 2016 թվականի մայիսի 14-ին։ Մրցաշրջանի երկու կեսերի միջև՝ դեկտեմբերի 21-ից մինչև 2016 թվականի հունվարի 21-ը, գտնվում է ձմեռային դադար։ Առաջնությանը մասնակցում են 18 ակումբներ։

Բունդեսլիգա 2015-16
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացվել է Օգոստոսի 14, 2015
Մայիսի 14, 2016
Մասնակիցներ 18
Քաղաքներ 18
Մարզադաշտեր 18
Մրցանակային տեղեր
Չեմպիոն Բավարիա
Երկրորդ տեղ Բորուսիա
Երրորդ տեղ Բայեր 04
Մրցաշրջանի վիճակագրություն
Հաճախում 12 873 760 (42 071 յուրաքանչյուր խաղին)
Խաղեր 306
Խփված գոլեր 837  (2.74 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ) ԼեհաստանՌոբերտ Լևանդովսկի (30 գոլ)
Լավագույն խաղացող Հայաստան Հենրիխ Մխիթարյան
2014–15        2016–17

Փոփոխությունները նախորդ մրցաշրջանի հետ համեմատած խմբագրել

Նախորդ մրցաշրջանի արդյունքներով Երկրորդ Բունդեսլիգա են տեղափոխվում «Ֆրայբուրգը» և «Պադերբորնը»։ «Ֆրայբուրգը» Բունդեսլիգայում անցկացնելով 6 մրցաշրջան, զբազեցնում է 17-րդ տեղը, իսկ նորեկ «Պադերբորնը»՝ 18-րդ, չկարողանալով իր տեղը ամրապնդել առաջին Բունդեսլիգայում։

Բունդեսլիգա դուրս են եկել Երկրորդ Բունդեսլիգայի հաղթող «Ինգոլշտադտ 04»-ը, ում համար այս տարին Բունդեսլիգայում նորամուտ կլինի, և երկրորդ տեղը զբաղեցրած «Դարմշտադտը», ով վերադառնում է Բունդեսլիգա 33 տարվա դադարից հետո։

«Համբուրգը», որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով զբաղեցրել է 16-րդ տեղը, լրացուցիչ խաղեր անցկացրեց «Կարլսրուեի» հետ։ Առաջին խաղն ավարտվեց ոչ ոքի արդունքով, իսկ երկրորդ խաղում «Համբուրգը» հաղթեց, պահպանելով իր տեղը Բունդեսլիգայում։

Տեղ Երկրորդ Բունդեսլիգա գնացած ակումբներ
18 Պադերբորն 07
17 Ֆրայբուրգ
Տեղ Բունդեսլիգա դուրս եկած ակումբներ
1 Ինգոլշտադտ 04
2 Դարմշտադտ 98