ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
ՈՒԵՖԱ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն (անգլ.՝ UEFA European Championship, նաև ՈՒԵՖԱ Եվրո, ՈՒԵՖԱ Եվրոպայի ազգերի գավաթ (անգլ.՝ UEFA European Nations Cup-ից), ֆուտբոլի Եվրոպա աշխարհամասի առաջնությունը։
ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն անգլ.՝ UEFA European Championship | |
---|---|
Ֆուտբոլային ասոցիացիա | ՖԻՖԱ, ՈՒԵՖԱ |
Հիմնվել է | 1960 |
Ակումբների քանակ | 24 (վերջնական մրցաշար) 53 (որակավորման փուլ 2010 թ.) |
Ներկայիս չեմպիոն | Իսպանիա (3-րդ տիտղոս) |
Ամենատիտղոսավոր թիմ | Գերմանիա Իսպանիա (3 տիտղոս) |
Պաշտոնական կայք | www.fifa.com |
Սկզբում մրցաշարը կոչվել է Եվրոպական ազգերի գավաթ, իսկ 1968 թվականին արդեն ստացել է ներկայիս անվանումը՝ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն և ստացել պաշտոնական կարգավիճակ։ Առաջնության եզրափակիչ խաղերը անցկացվում են չորս տարին մեկ անգամ։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության առաջին խաղերը անցկացվել են 1960 թվականին։ Մինչև այժմ անցկացվել է Ֆուտբոլի Եվրոպայի 15 առաջնություն, որոնց ժամանակ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հաղթողներ են ճանաչվել եռակի անգամ Իսպանիայի /1964, 2008, 2012/ և Գերմանիայի /1972, 1980, 1996/, կրկնակի անգամ՝ Ֆրանսիայի /1984, 2000/, մեկական անգամ՝ ԽՍՀՄ-ի /1960/, Իտալիայի /1968/, Չեխոսլովակիայի /1976/, Հոլանդիայի /1988/, Դանիայի /1992/, Հունաստանի /2004/ և Պորտուգալիայի /2016/ ազգային հավաքականները։ Ներկայումս Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հաղթողն է Պորտուգալիայի ազգային հավաքականը։