Բացել գլխավոր ցանկը

Սիգնալ Իդունա Պարկ (գերմ.՝ Signal Iduna Park, Զիգնալ Իդունա Պարկ), ֆուտբոլային մարզադաշտ Դորտմունդ քաղաքում։ Ավելի հայտնի է նախկին Վեսթվալենշտադիոն անվանումով։ Այստեղ իր տնային հանդիպումներով հանդես է գալիս Բորուսիա Դորտմունդ ֆուտբոլային ակումբը։ 2001 թվին, մարզադաշտը հյուրընկալեց Եվրոպայի լիգայի եզրափակիչը, որտեղ Լիվերպուլը 5:4 հաշվով հաղթեց Ալավեսին[3]

Stadium.svg
Սիգնալ Իդունա Պարկ
Signal Iduna Park new sign.jpg
Տեսակֆուտբոլային մարզադաշտ[1]
Մարզաձևֆուտբոլ
Ամբողջական անվանումSignal Iduna Park
ՏեղագրությունDortmund Innenstadt-West (district)?[1]
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա[2][1]
Կառուցված1971-1974
Բացված1974 ապրիլի 2
Կառուցման գին200 միլիոն
ՃարտարապետArchitekten Schröder Schulte-Ladbeck
ՍեփականատերBorussia Dortmund GmbH & Co. KGaA
Տարողություն81 359
Տնային թիմԲորուսիա Դորտմունդ
Դաշտի չափսեր105 x 68 մ
Կոորդինատներ: 51°29′33.00″ հս․ լ. 7°27′6.01″ ավ. ե. / 51.4925000° հս․. լ. 7.4516694° ավ. ե. / 51.4925000; 7.4516694
Սիգնալ Իդունա Պարկը գտնվում է Գերմանիաում
Սիգնալ Իդունա Պարկ
Signal Iduna Park Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

 
Տեսքը հարավային կողմից

Մարզադաշտը կառուցվել է 1971—1974 թթ.-ին աշխարհի առաջնության համար և տեղավորում էր 54.000 երկրպագու։ Մարզադաշտում կայացած առաջին խաղը եղել է «Դորտմունդի Բորուսիայի» և «Շալկե 04-ի» միջև կայացած ընկերական հանդիպումը(0:3)։ Սկսած 1974/75 մրցաշրջանից «Բորուսիան» սկսեց մարզադաշտը օգտագործել որպես տնային։

ԱրդիականացումԽմբագրել

Մինչև 1990-ական թվականները մնաց նույն և պրակտիկ տեսքով։ 1992 թ.-ի նորոգումներից հետո տրիբունաները փոխարինվեցին նստադիրներով և տեղավորում էր 42.800 երկրպագու։ 1995-1998 թթ. տրիբունաները աստիճանաբար մեծացան, ինչի շնորհիվ մարզադաշտի տարողությունը գերազանցեց 80 000-ը։ Արդիականացման վերջին փուլը 2006 թ.-ի աշխարհի առաջնության համար՝ 2005 թ.-ին։ Տեղադրվեց էլեկտրոնական համակարգ, հաշմանդամների համար տեղերը շատացան, արդիականացվեցին VIP օթյակներն ու թիմային սենյակները։

Արդիականացման աշխատանքների ավարտին, մարզադաշտի տարողությունը դարձավ 81,359 նստատեղ։

ԱնվանափոխումԽմբագրել

2005 թ.-ի դեկտեմբերի 1-ին նախկին «Վեսթվալենշտադիոն» (գերմ.՝ Westfalenstadion) մարզադաշտը «Բորուսիայի» կառավարության և Սիգնալ իդունայի աշխատողների համաձայնությամբ պաշտոնապես անվանափոխվեց։ Այժմ այն անվանում են Signal Iduna Park։

2005 թ.-ին մարզադաշտի հարակից փողոցը Դորտմունդի կառավարության և բնակչության համաձայնությամբ անվանվեց Am Westfalenstadion։ 2006 թ.-ի աշխարհի առաջնության ժամանակ մարզադաշտը որոշակի ժամանակով անվանափոխվեց և անվանվեց FIFA World Cup Stadium Dortmund։ Հիմա ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կազմակերպած խաղերի ժամանակ Սիգնալ Իդունա Պարկը անվանում են BVB-Stadion[4]։

Մարզադաշտի համայնապատկերըԽմբագրել

 
Մարզադաշտի համայնապատկերը 2010 թ.-ին

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 archINFORM — 1994.
  2. GeoNames — 2005.
  3. Сигнал Идуна Парк на isocker
  4. «Բորուսիայի» ամբողջական անվանման հապավումից՝ Ballspielverein Borussia

Արտաքին հղումներԽմբագրել