Յուլիան Վայգլ

գերմանացի ֆուտբոլիստ

Յուլիան Վայգլ (սեպտեմբերի 8, 1995, Բեդ Էմբլինգում), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով ներկայումս խաղում է գերմանական «Բորուսիա Դորտմունդ» ակումբում, Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մինչև 21 տարեկանների անդամ է։ Խաղում է կիսապաշտպանի դիրքում։

Յուլիան Վայգլ
գերմ.՝ Julian Weigl
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 8, 1995 (28 տարեկան)
Ծննդավայր Բեդ Էբլինգ, Գերմանիա Գերմանիա
Հասակ 187 սմ
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Համար 33
Պատանեկան կարիերա
2006 - 2010 Գերմանիա 1860 Ռոսենհայմ
2010 - 2013 Գերմանիա 1860 Մյունխեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013 - 2014 Գերմանիա 1860 Մյունխեն II 23 (0)
2014 - 2015 Գերմանիա 1860 Մյունխեն 38 (0)
2015 - Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 0 (0)
Ազգային հավաքական
2016-Գերմանիայի հավաքական
2013 - 2014 Գերմանիա Գերմանիա (Մ19) 4 (0)
2014 - Գերմանիա Գերմանիա (Մ21) 10 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային գործունեություն խմբագրել

Վայգլը «Մյունխեն 1860» ֆուտբոլային դպրոցի սան է։ Նրա առաջին խաղը տեղի է ունեցել 2014 թվականի փետրվարի 14-ին երկրորդ Բունդեսլիգայում «Ինգոլշտադտ 04»-ի դեմ։ Նա փոխարինման է դուրս եկել 66-րդ րոպեին Յանիկա Ստարկայի փոխարեն, իսկ խաղը ավարտվել է 2-0 հաշվով։ «Մյունխեն 1860»-ի կազմում իր առաջին մրցաշրջանում հասցրել է մասնակցել 14 հանդիպման։ 2014/15 մրցաշրջանի առաջին՝ «Կայզերսլաուտերնի» դեմ խաղում Վայգլը 18 տարեկան էր, երբ նշանակվեց ավագ։ Այդպես նա դարձավ «Մյունխեն 1860» ակումբի պատմության ամենաերիտասարդ ավագը։ Մրցաշրջանի երկրորդ խաղում Վայգլը տուգանվեց և ուղարկվեց երկրորդ կազմ, թիմակիցներն Վիտուսոմ Այհերոմի, Դանիել Ադլանգոմի և Յանիկոմ Ստարկի հետ, ավագը կրկին դարձավ Քրիստոֆեր Շինդլերը, այդ ամենի պատճառն այն էր, որ նրանք ուշ գիշերը խմել էին, որից հետո ակումբի շուրջ բացասական խոսակցություններ էին սկսել պտտվել։ Հետագայում Վայգլը արդարացվել է։

2014/15 մրցաշրջանից հետո Վայգլը տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա» 2.50 միլիոնի եվրոյի դիմաց և պայմանագիր կնքել մինչը 2019 թվական։ Նրա առաջին պաշտոնական խաղը տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսի 30-ին Եվրոպայի լիգա 2015/16 մրցաշրջանի որակավորման փուլում ավստրիական «Վոլֆսբերգի» դեմ։ Նա խաղացել է 66 րոպե և փոխարինվել է «Բորուսիայի» մեկ այլ նորեկի՝ Գոնսալո Կաստրոյի հետ։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիան Վայգլ» հոդվածին։