Բացել գլխավոր ցանկը

Սոկրատիս Պապաստատոպուլոս

պաշտպան (ֆուտբոլ)

Սոկրատիս Պապաստատոպուլոս (հուն․՝ Σωκράτης Παπασταθόπουλος, հունիսի 9, 1988(1988-06-09)[1], Կալամատա, Kalamata Municipality, Պելոպոնես, Հունաստան, Հունաստան), հույն ֆուտբոլիստ, Արսենալի և Հունաստանի հավաքականի պաշտպան։ Տրանսֆերային արժեքը 2014 թվականի հուլիսի 10-ի դրությամբ կազմել է 18,000,000€։

Football pictogram.svg
Սոկրատիս Պապաստատոպուլոս
հուն․՝ Sokratis Papastathopoulos
20130814 AT-GR Sokratis Papastathopoulos 2368.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սոկրատիս Պապաստատոպուլոս
Ազգությունը հույն
Քաղաքացիությունը Flag of Greece.svg Հունաստան
Ծննդյան ամսաթիվ 1988 թ., հունիսի 9
Ծննդավայր Կալամատա, Հունաստան Հունաստան
Հասակ 185 սմ
Քաշ 85 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Արսենալ
Համար 5
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008 - 2010 Իտալիա Ջենոա 52 (1)
2010 - 2011 Իտալիա Միլան 5 (0)
2011 - 2012 Իտալիա Ջենոա 0 (0)
2011 - 2012 Գերմանիա Վերդեր Բրեմեն 30 (1)
2012 - 2013 Գերմանիա Վերդեր Բրեմեն 29 (1)
2013 - 2018 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 130 (7)
2018 - Անգլիա Արսենալ 0 (0)
Ազգային հավաքական
2003—2005 Հունաստան Հունաստան (մինչև 17) 11 (2)
2005—2007 Հունաստան Հունաստան (մինչև 19) 20 (8)
2007—2008 Հունաստան Հունաստան (մինչև 21) 6 (0)
2008—այժմ Հունաստան Հունաստան 79 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Ակումբային կարիերաԽմբագրել

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Աթենքի «ԱԷԿ»-ում։ Թիմում նորամուտը նշել է 2005 թվականի հոկտեմբերի 26-ին, Հունաստանի գավաթի «Յաննիա»-յի դեմ խաղում (3։0), այդ խաղում Սոկրատիսը իր հաշվին գրանցել է 1 գոլ։ 2006 թվականի հունվարին նա վարձակալական հիմունքներով 6 ամսով տրվել է «Նիկի Վոլոս»-ին։ Վերադառնալուց հետո կորցրել է իր հիմնական դիրքը, քանի որ արդեն թիմում էին Բուրնո Չիրիլոն, Վանգելիս Մորասը և Տրայանոս Դելասը։ 2008 թվականի մայիսի 14-ին «Պանատինաիկոսոմ»-ի հետ դերբիում Պապաստատոպուլոսը դուրս է եկել ավագի թևկապով - դառնալով հունական ԱԷԿ-ի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով կրել է ավագի թևկապը։

2008 թվականի օգոստոսին տեղափոխվել է իտալական «Ջենոա», ակումբը նրա համար վճարել է 4 000 000 եվրո[2]: Նորամուտը նշել է 2008 թվականի սեպտեմբերի 27-ին, «Ֆիորենտինայի» դեմ խաղում (1։0)[3]։

2010 թվականին տեղափոխվել է իտալական «Միլան», ակումբը նրա համար վճարել է 5.000.000€ + Ձիգոնի, Օդումանդի, (համատեղ սեփականության իրավունքները)։ 2011 թվականին տեղափոխվել է «Վերդեր», բայց վարձավճարային հիմունքներով։ Թիմերը համաձայնության են եկել 1 տարով, ամռանը այդ ֆուտբոլիստին ձեռք բերելու հնարավորությամբ։

2013 թվականի մայիսի 28-ին պաշտանապես դարձել է դորտմունդյան «Բորուսիայի» խաղացող։ 2018 թվականի հուլիսի 2-ին տեղափոխվել է Անգլիա՝ լոնդոնյան «Արսենալ»:

Կարիերան հավաքականումԽմբագրել

Խաղացել է Հունաստանի Մ19 հավաքականում։ Պապաստատոպուլոսը Հունաստանի երիտասարդական հավաքականի ավագն է եղել Մ19 Աշխարհի Առաջնությունում և 2007 թվականին՝ Ավստրիայում։ Այդպես Հունաստանը հասել էր մինչև եզրափակիչ, որտեղ պարտվել է Իսպանիայի Մ19 հավաքականին (1։0)։ Հետո ներկայացրել է Հունաստանի Մ21 հավաքականը։

Առաջին անգամ հավաքական է հրավիրվել 2008 թվականի փետրվարի 1-ին։ Հունաստանի հավաքականում նորամուտը նշել է 2008 թվականի փետրվարի 5-ին։ Մասնակցել է ԱԱ 2014-ին Բրազիլիայում, որտեղ Հունաստանի հավաքականը հասել է մինչև 1/8 եզրափակիչ[4][5]։

ՁեռքբերումներԽմբագրել

Ակումբային

  «Միլան»

  «Բորուսիա Դորտմունդ»

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Transfermarkt.com — 2000.
  2. «Ջենոան» գնեց հույն պաշտպանին
  3. Իտալիա — «Ֆիորենտինա» (Ֆլորենցիա) — «Ջենոա» (Գենույա)
  4. http://www.fifa.com/worldcup/teams/team=43949/profile.html/ Հունաստանի պրոֆիլը FIFA.com կայքում
  5. https://en.wikipedia.org/wiki/2014_FIFA_World_Cup_Group_C/ 2014 թվականի ԱԱ-ի C խմբում կայացած խաղերը, որտեղ և հանդես է եկել Սոկրատիսը

Արտաքին հղումներԽմբագրել