Բերտ Լանկաստեր
Բերտ Լանկաստեր (անգլ.՝ Burt Lancaster, իսկական անուն ազգանունը՝ Բերտոն Սթիվեն Լանկաստեր, նոյեմբերի 2, 1913[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[9] - հոկտեմբերի 20, 1994[2][3][4][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9]), ամերիկացի դերասան և պրոդյուսեր, Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 19-րդն է, իսկ Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում նրա հերոսը «Հաջողության քաղցր բույրը» ֆիլմում 35-րդն է բացասական հերոսների ցանկում։
Բերտ Լանկաստեր անգլ.՝ Burt Lancaster | |
---|---|
Բ. Լանկաստերը «Անապատի ցասումը» ֆիլմում | |
Ծնվել է | նոյեմբերի 2, 1913[1][2][3][…] |
Ծննդավայր | Մանհեթեն, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 20, 1994[2][3][4][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Գերեզման | Վեսթվուդի գերեզմանատուն |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան և ԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | |
Կրոն | աթեիզմ և չդավանող կաթոլիկ |
Մասնագիտություն | դերասան, պրոդյուսեր |
Ակտիվ շրջան | 1946-1991 |
Ժանրեր | վեստեռն, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ, դրամա, ֆիլմ նուար, սպորտային ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ |
Ամուսին(ներ) | Ջուն Էռնստ (1935–46) |
Երեխա(ներ) | Բիլլ Լանկաստեր, Joanna Lancaster?, Susan Lancaster?, Sighle Lancaster? և Jimmy Lancaster? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՄանկություն և կրթություն
խմբագրելԲերտ Լանկաստերը ծնվել է 1913 թվականին Նյու Յորքում փոստի աշխատակից Ջեյմս Լանկաստերի ընտանիքում։ Լինելով բարձրահասակ և մեծ ուժի տեր երիտասարդ զբաղվում էր բեյսբոլով։ Ընդունվում է ֆիզկուլտուրայի քոլեջ, նպատակ ունենալով դառնալ ուսուցիչ։ Սակայն երկրորդ կուրսից կիսատ է թողնում ուսումը և տեղավորվում է աշխատանքի կրկեսում որպես ակրոբատ։ Նա թողնում է կրկեսային կարիերան 1941 թվականին, երբ վնասում է աջ ձեռքը։ Երիտասարդ տարիքում մկանուտ կազմվածքի և մեծ ատամներ ունենալու պատճառով ստացել է «Պարոն մկաններ և ատամներ» մականունը[10]։
Դրանից հետո աշխատանքի է անցնում Չիկագոյի մեծ հանրախանութներից մեկում, ապա տեղափոխվում Նյու Յորքի համերգային բյուրո։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվում է ծառայության երաժշտական բրիգադում, լինելով Հյուսիսային Աֆրիկայում, Իտալիայում և Ավստրիայում։ Պատերազմի ավարտից հետո պատահաբար ծանոթանում է Նյու Յորքի թատրոններից մեկի պրոդյուսերի օգնականի հետ, ով բրոդվեյական «Որսորդության ձայներ» բեմադրության համար փնտրում էր բարձրահասակ դերասանի զինվորականի դեր խաղալու համար, իսկ Լանկաստերը լիովին համապատասխանում էր այդ կերպարին, նրա հասակը 1 մ 85 սմ էր։ Չնայած ներկայացումը հաջողություն չի ունենում, սակայն Լանկաստերի ցուցադրած խաղը տեսնելուց հետո նրան հրավիրում են խաղալու կինոյում։
Անձնական կյանք
խմբագրել1935 թվականին ամուսնացել է օդային գիմնաստիկուհի Ջուն Էռնեստի հետ, ով հիացրել էր Բերտին իր մարմնամարզական կարողություններով, և ում մասին նա մի առիթով ասել էր, որ նա միակ մարզուհին է Ամերիկայում, ում հաջողվում է օդում հորիզանական դիրքերով համարներ ցուցադրել։ Նրանց ամուսնությունը սակայն երկար չտևեց ու նրանք բաժանվեցին 1946 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմաճակատում նա ծանոթանում է երաժշտական բրիգադում աշխատող Նորմա Անդերսոնի հետ և նրանք ամուսնանում են 1947 թվականին։ Նրանք ունենում են հինգ երեխա՝ 2 տղա և 3 աղջիկ, սակայն ամուսնալուծվում են 1969 թվականին։ Երրորդ անգամ Բերտ Լանկաստերը ամուսնանում է 1990 թվականին Սյուզան Մարտինի հետ ում հետ ապրում է մինչև իր մահը՝ 1994 թվականը։
1985 թվականին Լանկաստերը միանում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումներին, այն բանից հետո երբ նրա ընկեր՝ դերասան Ռոք Հադսոնը, վարակվում է ՁԻԱՀ-ով։
Քաղաքական հայացքներ
խմբագրելԼանկաստերը լիբերալ քաղաքականության կողմնակից էր և հաճախ էր ելույթ ունենում ռասայական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար, մասնավորապես հիշարժան է նրա 1963 թվականի մարտ ամսին Վաշինգտոնում ունեցած ելույթը։ Նա աջակցում էր Վիետնամական պատերազմի դեմ պայքարող քաղաքական ուժերին։ 1968 թվականին Լանկաստերը ակտիվ աջակցություն էր ցուցաբերում ԱՄՆ-ի նախագահության քարոզարշավում նախագահության թեկնածու Մինեսոտա նահանգի սենատոր Յուջին Մակկարտին, ով Դեմակրատական կուսակցության ներկայացուցիչն էր, իսկ 1988 թվականի պաշտպանում էր թեկնածու Մայքլ Դուկակիսին։
Վերջին տարիներ և մահ
խմբագրելՏարիքի հետ Լանկաստերը սկսում է ավելի շատ տառապել աթերոսկլերոզով, իսկ 1980 թվականին հազիվ է ողջ մնում լեղապարկի բորբոքումից հետո։ Երկու անգամ սրտի կաթված տանելուց հետո 1983 թվականին նա արդեն բժիշկների հսկողության տակ էր և չնայած ծանր առողջական վիճակին նա կարողանում է 1988 թվականին դերասաններ Ջեյմս Ստյուարտի և Ջինջեր Ռոջերսի հետ միասին մասնակցել Կոնգրեսում լսումներին, ընդդեմ մեդիա-մագնատ Թեդ Թյորների, ով ցանկանում էր գունավորել 1930-40-ական թթ. սև-սպիտակ ֆիլմերը։
1990 թվականին ծանր կաթվածից հետո նրա մարմինը մասամբ անշարժանում է և գրեթե զրկվում է խոսելու կարողությունից։ Բերտ Լանկաստերը մահացել է Լոս Անջելեսի իր բնակարանում սրտի երրորդ ինֆարկտից 1994 թվականի հոկտեմբերի 20-ին, 80 տարեկան հասակում։ Նրա մարմինը հուղարկավորված է մի մեծ կաղնու ծառի տակ Westwood Memorial Park այգում։ Համաձայն նրա խնդրանքի իր գերեզմանին որևէ հուշարձան կամ քար կառուցված չէ, միայն այդ այգու դարպասներին գրված է «Բերտ Լանկաստեր 1913-1994» վերնագրով ցուցանակ։
Կինոկարիերա
խմբագրելԱռաջին դերը կինոյում «Անապատի Ֆուրիան» քրեական դրաման էր, ուր նա խաղում էր ոստիկանի դեր։ Չնայած նրա խաղը չի հաջողվում, սակայն նրան հրավիրում են խաղալու այլ ֆիլմերում և նրա առաջին մեծ աշխատանքը կինոյում 1946 թվականին նուար ժանրի «Մարդասպանները» ֆիլմն էր, որին հաջորդեցին 1949 թվականին նույնպես նուար ժանրի «Խաչը խաչին» ֆիլմը և 1948 թվականին «Ներեցեք, դուք սխալ համարով եք եկել» մելոդրաման։
1950 թվականին հաջողությամբ է խաղում Ժակ Թյուրների «Կրակ և նետ» ֆիլմում, գլխավոր հերոս, այսպես ասած իտալացի Ռոբին Հուդ Դարդո Բարտոլլիի դերը։ Կրկեսային կարողությունների շնորհիվ այս ֆիլմում նա կատարեց մի քանի տպավորիչ ակրոբատիկ համարներ։
1954 թվականին Ռոբերտ Օլդրիչի «Ապաչի» արկածային ֆիլմում խաղում է հնդկացի Մասսաի դերը։ Լարված սյուժեով, տարբեր հնարքներով ու հետապնդումների տեսարաններով այս ֆիլմը, նկարահանված Պոլ Ի. Ուելլմանի «Բրոնկո ապաչի» վեպի հիման վրա, կարելի է ասել դառնում է այս ժանրի առաջին աշխատանքներից մեկը համաշխարհային կինոյում, ապաչիների և ամերիկացիների հակամարտության մասին։ 1954 թվականին Լանկաստերը պրոդյուսեր Հարոլդ Հեկտի և Ջեյմս Հիլլի հետ միասին հիմնում է սեփական «Hill-Hecht-Lancaster Productions» կինոընկերությունը, իսկ ինքը Լանկաստերը խաղում է կինոընկերության կողմից ստեղծված տարբեր ժանրերի ֆիլմերում։ 1960 թվականին այդ կինոընկերությունը լուծարվում է։
1953 թվականին Լանկաստերը խաղում է իր ամենահայտնի դերերից մեկը Ֆրեդ Ցինեմանի «Այսուհետև և դարեդար» ֆիլմում, որի համար առաջադրվում է Օսկարի, իսկ ֆիլմը ստանում է 8 Օսկար, որոնց թվում լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսոր։ 1960 թվականի «Էլմեր Գանտրի» ֆիլմի համար ստանում է Օսկար լավագույն դերասան անվանակարգում։ 1961 թվականին դեր է ստանում Սթենլի Կրամերի «Նյուրնբերգյան դատավարություն» հայտնի ֆիլմում։ Այս ֆիլմերում խաղացած դերից հետո նա դառնում է Հոլիվուդի ամենապահանջված դերասաներից մեկը։ Այս ֆիլմից հետո նա սկսում է աշխատել եվրոպացի ռեժիսորների հետ, մասնավորապես Լուկինո Վիսկոնտիի և Բեռնարդո Բերտոլուչչի հետ, ապա ամերիկացի ռեժիսոր Ջոն Ֆրանկենհայմերի հետ։ Վիսկտոնտիի «Հովազը» ֆիլմում մարմնավորած իր «հովազ» մականունով սիցիլացի հերոսը դառնում է նրա խաղացած ամենահայտնի դերերից մեկը։ Այս շրջանի մի քանի ֆիլմերում նրան ընկերակցում է ֆրանսիացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն։
Վերջին տարիների քիչ թե շատ նշանավոր դերերից են 1979 թվականին «Զուլուսների արշալույսը» պատմական ֆիլմում գնդապետ Էնթոնի Դարնֆորդի դերը և Լուի Մալի «Ատլանտիկ Սիթի» ֆիլմում գլխավոր հերոս Լու Պասկալի դերը, որի համար նա վերջին չորրորդ անգամ առաջադրվում է Օսկարի։
1978 թվականին նկարահանված «Մեծ Հայրենականը» երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմում աշխատում է որպես ֆիլմի պատմող։
Նրա վերջին աշխատանքը կինոյում դարձավ «Առանձին, բայց հավասար» հեռուստասերիալը, որտեղ նրա խաղընկերն էր Սիդնի Պուատյեն։
Ֆիլմագրություն
խմբագրելԽաղացել է 80-ից ավելի ֆիլմերում, մոտ 10 ֆիլմի պրոդյուսեր է։ «Մարդը Կենտուկիից» ֆիլմի ռեժիսորն է (1955 թ.)
Առավել նշանավոր ֆիլմերից են՝
տարի | ֆիլմ | ռեժիսոր | խաղընկերներ |
---|---|---|---|
1946 | «Մարդասպանները» | Ռոբերտ Սիոդմակ | Ավա Գարդներ |
1947 | «Կոպիտ ուժ» | Ժյուլ Դասսեն | |
1947 | «Անապատի ցասումը» | Լուիս Ալլեն | |
1951 | «Վրիժառության հովիտը» | Ռիչարդ Թորփ | |
1953 | «Այսուհետև և դարեդար» | Ֆրեդ Ցինեման | Մոնտգոմերի Կլիֆտ Դոննա Ռիդ Էռնեստ Բորգնայն Ֆրենկ Սինատրա Դեբորա Քերր |
1954 | «Ապաչի» | Ռոբերտ Օլդրիչ | Չառլզ Բրոնսոն |
1954 | «Վերա Կրուզ» | Ռոբերտ Օլդրիչ | Գերի Կուպեր Չառլզ Բրոնսոն Էռնեստ Բորգնայն |
1955 | «Դաջված վարդը» | Դենիել Մանն | Աննա Մանյանի |
1956 | «Տրապեցիա» | Քերոլ Ռիդ | Ջինա Լոլոբրիջիդա Թոնի Քերթիս |
1957 | «Հաջողության քաղցր բույրը» | Ալեքսանդ Մակկենդրիկ | Թոնի Քերթիս |
1960 | «Էլմեր Գանտրի» | Ռիչարդ Բրուքս | Ջին Սիմոնս |
1960 | «Չներվածը» | Ջոն Հյուսթոն | Օդրի Հեփբերն Լիլիան Գիշ |
1961 | «Երիտասարդ վայրենիները» | Ջոն Ֆրանկենհայմեր | Թելլի Սավալաս |
1961 | «Նյուրնբերգյան դատավարություն» | Սթենլի Կրամեր | Սփենսեր Թրեյսի Մաքսիմիլիան Շելլ Մոնտգոմերի Կլիֆտ Ռիչարդ Ուիդմարկ Մառլեն Դիտրիխ Ջուդի Գառլենդ |
1962 | «Թռչուն որսացողը Ալկատրասից» | Ջոն Ֆրանկենհայմեր | |
1963 | «Հովազը» | Լուկինո Վիսկոնտի | Ալեն Դելոն Կլաուդիա Կարդինալե |
1963 | «Ադրիան Մեսսենջերի ցուցակը» | Ջոն Հյուսթոն | |
1964 | «Գնացք» | Ջոն Ֆրանկենհայմեր | Միշել Սիմոն Ժաննա Մորո |
1965 | «Ալլելուայի արահետը» | Ջոն Սթարջես | Մարտին Լանդաու |
1966 | «Պրոֆեսիոնալները» | Ռիչարդ Բրուքս | Լի Մարվին Կլաուդիա Կարդինալե |
1968 | «Լողորդը» | Սիդնի Փոլաք | |
1969 | «Թիթեռնիկները քամուն» | Ջոն Ֆրանկենհայմեր | Ջին Հեքմեն Դեբորա Քերր |
1970 | «Օդանավակայան» | Ջորջ Սիթոն | Ջորջ Քենեդի |
1974 | «Ընտանեկան դիմանկարը ինտերիերում» | Լուկինո Վիսկոնտի | Կլաուդիա Կարդինալե |
1976 | «Քսաներորդ դար» | Բեռնարդո Բերտոլուչչի | Ռոբերտ Դե Նիրո Ժերար Դեպարդիե Դոնալդ Սազերլենդ |
1976 | «Կասսանդրայի անցումը» | Ջորջ Պան Կոսմատոս | Ռիչարդ Հարրիս Սոֆի Լորեն Ավա Գարդներ Օ. Ջեյ Սիմփսոն |
1976 | «Մթնշաղի վերջին փայլատակումները» | Ռոբերտ Օլդրիչ | Ռիչարդ Ուիդմարկ Ջոզեֆ Քոթթեն Բերտ Յանգ Օ. Ջեյ Սիմփսոն |
1977 | «Դոկտոր Մորոյի կղզին» | Դոն Թեյլոր | |
1979 | «Զուլուսների արշալույսը» | Դուգլաս Հիքոքս | Պիտեր Օ'Թուլ Բոբ Հոսքինս |
1980 | «Ատլանտիկ Սիթի» | Լուի Մալ | Սյուզան Սարանդոն |
1981 | «Մաշկ» | Լիլիանա Կավանի | Մարչելո Մաստրոյանի Կլաուդիա Կարդինալե |
1983 | «Տեղական հերոս» | Բիլլ Ֆորսայթ | |
1983 | «Օստերմանի ուիքենդը» | Սեմ Պեկինպա | Ռուտգեր Հաուեր Դենիս Հոփեր Ջոն Հյորտ |
1986 | «Ուժեղ տղաներ» | Ջեֆ Քենյու | Քըրք Դուգլաս Էլի Ուոլլակ |
1989 | «Նրա երազանքի դաշտը» | Ֆիլ Օլդեն Ռոբինսոն | Քեվին Քոսթներ Ռեյ Լիոտա |
1990 | «Ահաբեկչություն նավի վրա» | Ալբերտո Նեգրին |
Մրցանակներ
խմբագրելՍտացել է ընդհանուր թվով 26 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 18-ի, որոնց թվում
Օսկար
խմբագրելՆերկայացվել է 4 Օսկարի, ստացել 1 Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում
- 1954 «Այսուհետև և դարեդար» - ներկայացվել է որպես լավագույն դերասան
- 1960 «Էլմեր Գանտրի» - ստացել է որպես լավագույն դերասան
- 1962 «Թռչուն որսացողը Ալկատրասից» - ներկայացվել է որպես լավագույն դերասան
- 1980 «Ատլանտիկ Սիթի» - ներկայացվել է որպես լավագույն դերասան
Ոսկե Գլոբուս
խմբագրել5 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 1-ը լավագույն դրամայի դերասան անվանակարգում «Էլմեր Գանտրի» ֆիլմի համար
Այլ մրցանակներ
խմբագրելՍտացել է Բեռլինի կինոփառատոնի և Վենետիկի կինոփառատոնի 1-ական մրցանակ, 2 BAFTA, 3 Դավիդ դի Դոնատելլո և այլն։
Հոնորարներ (ողջ ամբողջական ցանկ)
խմբագրել- «Մարդասպանները» - $20, 000
- «Կոպիտ ուժ» - $45, 000
- «Անապատի ցասումը» - $1, 250 (շաբաթական)
- «Այսուհետև և դարեդար» - $120, 000
- «Երիտասարդ վայրենիները» - $150, 000
- «Թռչուն որսացողը Ալկատրասից» - $150, 000
- «Գնացքը» - $150, 000
- «Ալլելուայի արահետը» - $150, 000
- «Մթնշաղի վերջին փայլատակումները» - $750, 000
Գրականություն
խմբագրել- Andreychuk, Ed. Burt Lancaster: A Filmography And Biography. Jefferson, North Carolina: McFarland & Company, Inc., Publishers, 2005. ISBN 978-0786423392.
- Buford, Kate. Burt Lancaster: An American Life. London: Aurum Press, 2008. ISBN 1845133854
- Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич. - М.: Советская энциклопедия, 1986. - С. 226. - 640 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- IMDb-ում էջ (անգլ.)
- kinopoisk կայքում (ռուս.)
- Internet Broadway Database կայքում (անգլ.)
- Բ. Լանկաստերի աշխատանքներ և գրքեր նրա մասին Արխիվացված 2016-03-16 Wayback Machine (անգլ.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1961
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ https://www.sagawards.org/nominees/life-achievement-award-recipient/28th
- ↑ http://www.goldenbootawards.com/gba1995.html
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Deutsche Nationalbibliothek Record #11856904X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.imdb.com/name/nm0000044/bio
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերտ Լանկաստեր» հոդվածին։ |