Թելլի Սավալաս

կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան, երգիչ

Թելլի Սավալաս (իսկական անուն ազգանունը՝ Արիստոտել Սավալաս; անգլ.՝ Aristotelis «Telly» Savalas, հունվարի 21, 1922(1922-01-21)[1][2][3], Գարդեն Սիթի, Նասաու շրջան, Նյու Յորք - հունվարի 22, 1994(1994-01-22)[1][2][4][…], Յունիվերսալ Սիթի, Կալիֆոռնիա), ծագումով հույն, ամերիկացի դերասան, նաև երգիչ։

Թելլի Սավալաս
անգլ.՝ Telly Savalas
Թ. Սավալասը «Կոջակ» հեռուստասերիալում
Հասակը1.78 մդերասան, երգիչ
Ծնվել էհունվարի 21, 1922(1922-01-21)[1][2][3]
ԾննդավայրԳարդեն Սիթի, Նասաու շրջան, Նյու Յորք
Մահացել էհունվարի 22, 1994(1994-01-22)[1][2][4][…] (72 տարեկան)
Մահվան վայրՅունիվերսալ Սիթի, Կալիֆոռնիա
ԳերեզմանՖորեստ Լոուն հուշայգի
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Columbia University School of General Studies? և Sewanhaka High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, երգիչ, պոկեր խաղացող, ռեժիսոր, ռադիոհաղորդավար և կինոսցենարիստ
Ակտիվ շրջան1950-1994
Ժանրերվեսթեռն
Ամուսին(ներ)

Քեթրին Նիկոլայդես (1948–57, ամուսնալուծվել է)
Մերիլին Գարդներ (1960–74; ամուսնալուծվել է)

Ջուլիա Հովլանդ (1984–94; մինչև իր մահը)
Երեխա(ներ)Ariana Savalas?
Պարգևներ և մրցանակներ
tellysavalas.com

Խաղացել է մոտ 100 գեղարվետսական և հեռուստատեսային ֆիլմերում և սերիալներում, 1 անգամ ներկայացվել է Օսկարի, 2 անգամ ստացել է Ոսկե Գլոբուս, 1 Էմմի։ 1983 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա անվան աստղը։

Կենսագրություն և կարիերա

խմբագրել

Արիստոտել «Թելլի» Սավալասը ծնվել է 1922 թվականին ԱՄՆ-ում հույն ներգաղթյալների ընտանիքում, նա 5 երեխաներից 2-րդն էր[5]։ Դպորցն ավարտելուց հետո ընդունվել է Կոլումբիայի համալսարան, որտեղ ուսումնասիրել է հոգեբանություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կիսատ է թողել ուսում և անցել ռազմական ծառայության, պարգևատրվել է «Purple Heart» շքանշանով։

1950-ական թթ. սկզբին աշխատել է ABC ռադիոընկերությունում, միաժամանակ վարելով Telly’s Coffee Houseթոք շոուն։ Կինոյում առավել մարմնավորել է չարագործ հերոսների։ Առավել նշանավոր դերերից են «Թռչուններ բռնողը Ալկատրասից» (1962 թ. այս դերակատարման համար ներկայացվել է որպես երկրորդ պլանի լավագույն դերասան), «Մակենայի ոսկին» և «Նորին մեծության գաղտնի ծառայությունում» (երկուսն էլ՝ 1969 թ.)։ Նրան այնուհետև մեծ ճանաչում է բելեր «Կոջակ» հեռուստասերիալը, որտեղ նա մարմնավորում է գլխավոր հերոսի՝ դետեկտիվ Թեո Կոջակի դերը, հենց այս դերի համար նա արժանացել է Էմմի և Ոսկե Գլոբուս հեղինակավոր կինոմրցանակների։

1996 թվականի TV Guide թերթի հարցման արդունքներով Թելլի Սավալասը 50 մեծագույն հեռուստաստղերի ցանկում զբաղեցրել է 33-րդ տեղը[6]։

Նա հայտնի է եղել նաև որպես պոկեր խաղացող, 1992 թվականին նա Պոկերի միջազգային սերիայում հասել է մինչև 22-րդ տեղ։ Սավալասը ունեցել է ֆիզիկական փոքր արատ, ձախ ձեռքի ցուցամատը դեֆորմացված է եղել[7]։

Թելլի Սավալասը հանդիսանում է Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի կնքահայրը[8], նա Ջենիֆերի հոր լավագույն ընկերներից է եղել[9]։ Մահացել է 1994 թվականին շագանակագեղձի և միզապարկի քաղցկեղից[10]։

Նկարներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dutch Top 40
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Roglo — 1997. — ed. size: 10000000
  5. Richardson, Lisa (1994 թ․ հունվարի 23). «`Kojak' Star Telly Savalas Dies at 70». Pqasb.pqarchiver.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2009 թ. դեկտեմբերի 10–ին-ին.
  6. TV Guide Guide to TV. Barnes and Noble. 2004. էջեր 596. ISBN 0-7607-5634-1.
  7. Who2: Celebs Missing Fingers, վերցված 15.01.2010
  8. IMDB: Telly Savalas - Biography, վերցված 31.05.2012
  9. «Jennifer Aniston Biography». People (American magazine). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին.
  10. Henkel, John (1994 թ․ դեկտեմբեր). «Prostate Cancer: New Tests Create Treatment Dilemmas». FDA Consumer. BNET. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2009 թ. հունիսի 16-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թելլի Սավալաս» հոդվածին։