Բացել գլխավոր ցանկը

Գերի Կուպեր

Հայերեն Վիքիպեդիայի Արևմտահայերեն բաժնից։ Հայերէն Ուիքիփետիայի Արեւմտահայերէն բաժնէն։

Գերի Կուպեր (անգլ.՝ Gary Cooper, իսկական անունը Frank James Cooper, մայիսի 7, 1901(1901-05-07)[1][2][3][4], Հելենա, ԱՄՆ - մայիսի 13, 1961(1961-05-13)[1][2][3][4][5], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։

Գերի Կուպեր
Gary Cooper
Gary cooper promo image.jpg
Ծնվել էմայիսի 7, 1901(1901-05-07)[1][2][3][4]
ԾննդավայրՀելենա, ԱՄՆ
Մահացել էմայիսի 13, 1961(1961-05-13)[1][2][3][4][5] (60 տարեկանում)
Մահվան վայրԲևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունԳրինելի քոլեջ
Մասնագիտությունկինոդերասան, սցենարիստ, հեռուստատեսային դերասան և դերասան
ԱմուսինՎերոնիկա Կուպեր
Ծնողներհայր՝ Չարլզ Հենրի Կուպեր, մայր՝ Alice Cooper?
Քաղաքական կուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Օսկար լավագույն դերասանի համար Օսկար լավագույն դերասանի համար և Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար
ԵրեխաներQ15727506?
Կայքgarycooper.com
Ստորագրություն
Gary Cooper signature.svg
Gary Cooper Վիքիպահեստում

Խաղացել է 110-ից ավելի ֆիլմերում, Օսկար մրցանակի եռակի դափնեկիր է՝ 2 անգամ Օսկար լավագույն դերասանի համար անվակարգում (1941, 1952) և ևս մեկ Օսկար է ստացել կինոյում ունեցած ներդրման համար (1961 թվական)։ Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 11-րդ տեղում։

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1901 թվականին ԱՄՆՄոնտանա նահանգում։ Նրա հայրը բարձրաստիճան դատավոր էր և որդուն ուղարկել է կրթություն ստանալու Անգլիայում մասնավոր դպրոցում։ Վերադառնալով ԱՄՆ՝ նա որոշում է դառնալ նկարիչ։ Ծանր ավտովթարի է ենթարկվում և արդյունքում կորցնում հիշողությունը և կարողանում է վերականգնվել միայն բժշկական միջամտությունից հետո։

1930-ական թվականներին նկարահանվելով վեստեռներում և արկածային ֆիլմերում՝ «մրցում է» Կլարկ Գեյբլի հետ Հոլիվուդի առաջին «սրտակեր» կոչման համար։ «Սերժանտ Յորք» և «Ուղիղ կեսօրին» ֆիլմերի համար Օսկարի է արժանացել Օսկար լավագույն դերասանի համար անվակարգում։

Ամուսնացել է Նյու Յորքցի Բալֆի Վերոնիկայի հետ և ունեցել է մեկ դուստր։ Գերի Կուպերը և հայտնի գրող Էռնեստ Հեմինգուեյը մտերիմ ընկերներ էին։

Կյանքի վերջին տարիները նա հիվանդացել էր քաղցկեղով և նրա հիվանդությունը գաղտնի էր պահվում։ Մահվանից մի քանի ամիս առաջ ստացած Օսկար մրցանակը իր փոխարեն ստացավ իր ընկերը՝ նույնպես ամերիկացի հայտնի կինոդերասան Ջեյմս Ստյուարտը, հայտարարելով, որ Գերի Կուպերը ծանր հիվանդ է։

Մահացել է 1961 թվականին և թաղված է Նյու Յորքի գերեզմանատներից մեկում։

ՖիլմագրությունԽմբագրել

Կինոյում նկարահանվել սկսել է 1925 թվականից խաղալով հիմնականում վեստեռն ժանրի համր ֆիլմերում։ Նրա մասնակցությամբ առաջին ձայնային ֆիլմը 1929 թվականին նկարահանված «Վիրջինիացին» ֆիլմն է։ Հենց այս ֆիմում իր առաջին անգամ արտասանած իր բառերը և դերասանական խաղաոճը ընգծվում է իր հետագա ֆիլմերում։ Գերի Կուպերի հերոսները հիմնականում կովբոյներ ու արկածախնդիրներ էին։

Խաղացել է ընդհանուր թվով մոտ 115 ֆիլմում, որոնցից առավել նշանավորներն են.

  • Թևեր - 1927
  • Սա - 1927
  • Մարոկկո - 1930
  • Նրա կինը - 1931
  • Ալիսը հրաշքների աշխարհում - 1933
  • Կյանքի պլաններ - 1933
  • Ցանկություն - 1936
  • Միստեր Դիդսը տեղափոխվում է քաղաք - 1936
  • Մարդը հարթավայրերից- 1936
  • Սերժանտ Յորք - 1940
  • Մարդը արևմուտքից - 1940
  • Ծանոթացեք Ջոն Դոուի հետ - 1941
  • Յանկիների հպարտությունը - 1942
  • Ու՞մ մահն է գուժում զանգը - 1943
  • Թիկնոց և դաշույն - 1946
  • Ուղիղ կեսօրին - 1952
  • Վերա Կրուզ - 1954
  • Սեր կեսօրից հետո - 1957
  • Մարդը արևմուտքից - 1958

Մրցանակներ և փաստերԽմբագրել

ՄրցանակներԽմբագրել

Ընդհանուր թվով ստացել է կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս -ի, որոնց թվում 6 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 3-ը, 2-ը Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում և 1 պատվավոր Օսկար կինոյում ունեցած ավանդի համար։ Ստացել է 1 Ոսկե Գլոբուս, 1 Դավիդ դի Դոնատելլո մրցանակ և այլն։ 1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա աստղը։

ՓաստերԽմբագրել

Ընդգրկված է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված տարբեր վարկանիշային ցանկերում հետևալ տեղերում

  1. Ուիլլ Քեյն «Ուղիղ կեսօրին» - 5
  2. Լու Ջերիգ, «Յանկիների հպարտությունը» - 25
  3. Էլվին Յորք, «Սերժանտ Յորք» -35

ՆկարներԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Arce, Hector. Gary Cooper։ An Intimate Biography. New York։ Bantam Books, 1980, First edition 1979. ISBN 978-0-553-14130-6.
  • Benson, Nigel. Dunstable in Detail. Dunstable, UK։ The Book Castle, 1986. ISBN 978-0-950-97732-4.
  • Donnelley, Paul. Fade To Black։ A Book Of Movie Obituaries, 2nd Edition. London։ Omnibus Press, 2005, First edition 2003. ISBN 978-1-84449-430-9.
  • Janis, Maria Cooper. Gary Cooper Off Camera։ A Daughter Remembers. New York։ Harry N. Abrams, Inc., 1999. ISBN 978-0-8109-4130-4.
  • Meyer, Jeffrey. Gary Cooper։ American Hero. New York։ William Morrow, 1998. ISBN 978-0-688-15494-3.
  • Rogers, Ginger. Ginger։ My Story. New York։ Harper Collins, 1991. ISBN 978-0-06-156470-3.
  • Selznick, David O. Memo from David O. Selznick. New York։ Modern Library, 2000. ISBN 0-375-75531-4.
  • Shearer, Stephen Michael. Patricia Neal։ An Unquiet Life. Lexington, Kentucky։ The University Press of Kentucky, 2006. ISBN 978-0-8131-2391-2.
  • Swindell, Larry. The Last Hero։ A Biography of Gary Cooper. New York։ Doubleday, 1980. ISBN 0-385-14316-8.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 5,2 filmportal.de — 2005.

Արտաքին հղումներԽմբագրել