Սեմ Պեկինպա (փետրվարի 21, 1925(1925-02-21)[1][2][3][…], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 28, 1984(1984-12-28)[1][2][3][…], Ինգլվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ); ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ, վեստեռն ժանրի նշանավոր ռեժիսորներից մեկը։

Սեմ Պեկինպա
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 21, 1925(1925-02-21)[1][2][3][…]
ԾննդավայրՖրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Մահացել էդեկտեմբերի 28, 1984(1984-12-28)[1][2][3][…] (59 տարեկան)
Մահվան վայրԻնգլվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, դերասան և կինոդերասան
Sam Peckinpah Վիքիպահեստում

Կենսագրություն և կարիերաԽմբագրել

Սեմ Պեկինպան ծնվել է 1925 թվականի Ֆրեզնո քաղաքում, Դևիդ Էդվարդի և Ֆեռն Լուիզա Պեկինպայի ընտանիքում, ավարտել է Ֆրեզնոյի դպրոցներից մեկը։ Նա եղբոր հետ հաճախ էր բաց թողնում դասերը, անցկացնելով ժամանակը Դևիդ Չերչի կալվածքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 1943 թվականին անցնում է զինվորական ծառայության ծովային հետևակի կորպուսում, բայց անմիջական մասնակցություն չի ունենում մարտական գործողություններին, իսկ պատերազմի ավարտից հետո նրանց ստորաբաժանումը ուղարկվում է Չինաստան, որտեղ նրանք զբաղվում էին ճապոնացի զինվորիների զինաթափմամբ։ Զինվորական ծառայության ավարտից հետո Պեկինպան ընդունվում է Ֆրեզնոյի համալսարան, որտեղ սովորում է պատմություն։ Ուսանելու տարիներին հանդիպում է ապագա կնոջը՝ Մերի Սելլանդին, ում շնորհիվ էլ հետաքրքրվում է թատրոնով։ Քոլեջն ավարտելուց հետո արդեն ուսումնասիրում է դրամատիկ արվեստ, այնուհետև 2 սեզոն Լոս Անջելեսում աշխատում է որպես թատերական ռեժիսոր։

1954—1956 թվականներին աշխատում է որպես ռեժիսոր օգնական, իսկ 1956 թվականին ստանում էպիզոդիկային դեր Դոն Սիգելի «Մարմիններ առևանգողների ներխուժումը» ֆիլմում։ Սիգելի առաջարկով սկսում է աշխատել վեստեռն հեռուստասերիալների վրա, սկզբում գրում է սցենարներ, հետո արդեն սկսում է նկարել առանձին սերիաներ։

1960 թվականին ամուսնալուծվում Մերի Սելլանդի հետ, նրանք ունեին 3 երեխա։

Ռեժիսորական նորամուտ կայացավ 1961 թվականին, դա «Մահացու ուղեկցողները» ֆիլմն էր։ 2-րդ աշխատանքը 1962 թ․ «Սլացիր լեռներով» վեստեռնն էր, այդ ֆիլմը բելգիական կինոփառատոնում ստացավ 1-ին տեղի մրցանակ, առաջ անցնելով Ֆեդերիկո Ֆելինիի «Ութ ու կես» ֆիլմից, ֆիլմը նաև դրական արձագանքների արժանացավ կինոքննադատների կողմից, որպես նոր ուղղություն, իսկ Newsweek ամսագիրը ճանաչեց այն տարվա ֆիլմ։

1965 թվականին նկարահանված «Մայոր Դանդի» ֆիլմը նկարահանվեց պրոդյուսերների ու դերասանների միջև առկա կոնֆլիկտային պայմաններում, այդ թվում գլխավոր դերակատար Չառլթոն Հեսթոնի, նկարահանումների ժամանակ Պեկինպան խմում էր, կոշտ էր վերաբերվում դերասանական անձնակազմի հետ, որոշ ժամանակով նա դադարում է նկարահանել մեծ կինոյում և անցնում է աշխատանքի հեռուստատեսությունում։

1965 թվականին երկրորդ անգամ ամուսնանում է մեքսիկացի դերասանուհի Բեգոնե Պալասիոսի հետ։ Այդ ամուսնությունից հետո նա շատ ժամանակ էր անցկացնում Մեքսիկայում, նրա 4 ֆիլմ նկարահանվել են հենց Մեքսիկայում։

1967 թվականին «Warner Brothers» ընկերությունը առաջարկում է Սեմ Պեկինպային նկարահանել ֆիլմ Ռոյ Սիկների և Ուելոն Գրինի սցենարով, Պեկինպան սցենարը փոփոխությունների է ենթարկում դարձնելով պատմությունը ավելի դաժան և բարդացնելով հերոսներին։ 1969 թվականին այսպիսով նկարահանում է իր կարիերիայի լավագույն ֆիլմերից մեկը՝ «Վայրի ավազակախումբը»։ Ֆիլմը ստանում է բացասական արձագանքներ կապված տեղ գտած դաժան տեսարանների հետ, սակայն կինոքննադատների մեծ մասը դրական է արձագանքում: Ֆիլմն ընդգրկվել է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված տարբեր վարկանիշային ցանկերում, իսկ 1999 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանը ֆիլմը ներառել է ֆիլմերի ազգային ռեեստրում որպես մշակութային ժառանգություն[5]։ «Empire» հանդեսի կողմից կազմված բոլոր ժամանակների 500 լավագույն ֆիլմերի ցանկում 94-րդն է[6]։ Ֆիլմից հետո ռեժիսոր ստանում է «Արյունալի Սեմ» մականունը։

1971 թվականին Անգլիայում նկարահանում է ևս մեկ բարձր գնահատանքի արժանացած ֆիլմ՝ «Ծղոտե շներ», որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Դասթին Հոֆմանը։

1970-ական թթ վերջին Պեկինպային առաջարկում են մասնակցել այնպիսի նախագծերին, ինչպիսիք են «Քինգ-Քոնգ» և «Սուպերմեն» ֆիլմերը, սակայն նա հրաժարվում է, դրանց փոխարեն նկարհանելով Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված «Երկաթյա խաչ» (1977) ֆիլմը, որը Օրսոն Ուելսի մասնակցությամբ, ով ֆիլմն անվանել էր լավագույն հակապատերազմական ֆիլմ[7]։

1972 թվականին երբ վերադառնում է ԱՄՆ նկարահանում է միանգամից 2 ֆիլմ Սթիվ Մակքուինի գլխավոր դերակատարմամբ, որոնցից «Փախուստ» ֆիլմը ունենալով 3 միլիոն բյուջե վարձույթում հավաքեց 27 միլիոն դոլլար, իսկ Պեկինպան ամուսանացավ դերասանուհի Ջոի Գուլդի հետ, ում հետ ծանոթացել էր դեռ Անգլիայում։ Այդ ժամանակ Պեկինպան նորից սկսում է չարաշահել ալկոհոլը և Գուլդը ամուսնալուծվում է, իսկ ռեժիսորը նորից ամուսնանում է Պալասիոսի հետ, ում հետ էլ ապրում է մինչև կյանքի վերջ։

Պեկինպան ցանկանում էր նկարահանել ֆիլմ Սթիվեն Քինգի սցենարով, սակայն այդ աշխատանքները կիսատ մնացին մահվան պատճառով, Պեկինպան մահացել է 1984 թվականի դեկտեմբերի 28-ին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118790102 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. «Librarian of Congress Names 25 More Films to National Film Registry»։ Library of Congress։ նոյեմբերի 16, 1999։ Վերցված է 2010 թ․ ապրիլի 13 
  6. «The 500 Greatest Movies Of All Time»։ Empire։ Bauer Media Group։ Արխիվացված օրիգինալից 2011-08-17-ին։ Վերցված է Օգոստոսի 17, 2011 
  7. Сэм Пекинпа на «Senses of Cinema»(անգլ.)