Ջոն Հյուսթոն (օգոստոսի 5, 1906(1906-08-05)[2][3][4][…], Նևադա, Միսսուրի, ԱՄՆ - օգոստոսի 28, 1987(1987-08-28)[2][3][4][…], Middletown, Նյուպորտ շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսոր, նաև դերասան և սցենարիստ։

Picto infobox cinema.png
Ջոն Հյուսթոն
John Marcellus Huston
John Huston - publicity.JPG
Ջ. Հյուսթոն, 1972 թ. լուսանկար
Ծնվել է1906 օգոստոսի 5
ԾննդավայրՆևադա (Միսսուրի), Միսսուրի, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 28, 1987(1987-08-28) (տարիքը 81)
Մահվան վայրՄիդլթաուն, Ռոդ Այլենդ, ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ուսանողական լիգա, Abraham Lincoln High School? և Հոլիվուդի ավագ դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[1]
Գործունեության տարիներ1930-1987
ԱզգությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Կրոնաթեիզմ
Մասնագիտացումնուար, դրամա, արկածային
Ամուսին

Դորոտի Հարվեյ (1925–1926, ամուսնալուծ.)
Լեսլի Բլեքk (1937–1945, ամուսնալուծ.)
Էվելին Քեյես (1946–1950, ամուսնալուծ.)
Էնրիկա Սոմա (1950–1969, մինչև նրա մահը)

Սելեստա Շեյն (1972–1977, ամուսնալուծ.)
ՊարգևներՊատվո լեգիոնի շքանշանակիր, Օսկար լավագույն ռեժիսորի համար, Օսկար մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար, AFI կյանքի նվաճումներ մրցանակ, Ամերիկյան արշավանքի մեդալ, «Ասիա-խաղաղօվկիանոսային արշավի» մեդալ, Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի մեդալ, Օսկար, 1949 in film?, Ոսկե առյուծ և 1985 in film?
IMDbID 0001379
Commons-logo.svg Ջոն Հյուսթոն՝ Վիքիպահեստ

Դերասան Ուոլտեր Հյուսթոնի որդին, դերասանուհի Անժելիկա Հյուսթոնի հայրը։

Ծնվել է 1906 թ. Միսսուրի նահանգի Նևադա քաղաքում։ Իր ծնողների՝ Ուոլտեր Հյուսթոնի և Ռիա Հյուսթոնի միակ երեխան էր[5]։ 14 տարեկանում թողել է դպրոցը որպեսզի դառնա բռնցքամարտիկ, և մի անգամ նույնիսկ հաղթել է Կալիֆորնիայի առաջնությունը թեթև քաշային կարգում։ Ըստ որոշ աղբյուրների, 1945 թ. մի ծեծկռտուքի ժամանակ հարվածել է դերասան Էռոլ Ֆլինին, ինչի հետևանքով նրան տեղափոխել են հիվանդանոց։ 19 տարեկանում սկսել է փոքր դերեր խաղալ թատրոնում հանդես գալով Նյու Յորքում[6] , բայց հետո տեղափոխվել է Մեքսիկա զինվորական ծառայության անցնելով, զբաղվել է ձիերի բուծմամբ և խնամքով։ 1930 թ. հոր հետքերով վերադարձել է Հոլիվուդ և աշխատել որպես սցենարիստ։ Որպես ռեժիսոր առաջին աշխատանքը կինոյում «Մալթյան բազեն» ֆիլմն էր, որն առաջին մեծության աստղ դարձրեց գլխավոր դերակատար Համֆրի Բոգարտին, իսկ ֆիլմում էպիզոդային դերով հանդես է եկել նաև հայրը՝ Ջոն Հյուսթոնը։ Մյուս նշանավոր ֆիլմերից են «Սիերրե Մադրեի գանձերը», «Մարդ, որ ուզում էր դառնալ թագավոր», «Ասֆալտե ջունգլիներ», «Աֆրիկական թագուհին», «Կի Լարգո»։

40-ից ավելի ֆիլմերի ռեժիսոր է, որպես դերասան խաղացել է մոտ 50 ֆիլմում, մոտ 40 ֆիլմի սցենարի հեղինակ։ 5 անգամ ամուսնացած է եղել, ունեցել 3 դուստր, դերասանուհիներ Անժելիկա Հյուսթոն, Դեննի Հյուսթոն և սցենարիստ ու մոնտաժող Ալլեգրա Հյուսթոն։ Նրա լավագույն ընկերներց են եղել Օրսոն Ուելսը, Էռնեստ Հեմինգուեյը և Համֆրի Բոգարտը։ Հյուսթոնի արձանը տեղադրված է Մեխիկոյում։

Մահացել է 1987 թ. թոքաբորբից, որն առաջացել էր շատ ծխելու հետևանքով[7]։

15 անգամ տարբեր անվանակարգերում ներկայացվել է Օսկարի, ստացել 2 Օսկար, ստացել է նաև 3 Ոսկե Գլոբուս, 1 BAFTA, 1 անգամ ներկայացվել է Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղ մրցանակի, 3 անգամ մրcանակ ստացել Վենետիկի կինոփառատոնում։ Հյուսթոնների ընտանիքը դարձավ առաջին կինոյի պատմության մեջ, ում հաջողվեց 3 սերնդի ներկայացուցիչների Օսկար մրցանակ ստանալ (Ուոլտեր Հյուսթոն, Ջոն Հյուսթոն և Անժելիկա Հյուսթոն)։

ՊատկերներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. LIBRIS — 2018.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Lundy D. R. The Peerage
  5. Rhea Gore Huston; findagrave.com
  6. Goodwin, James; Morsberger, Robert E. (editor) American Screenwriters, Gale Research Co. (1984) pp. 164–171
  7. «Actor John Huston Warns Others About Emphysema With PM-Obit-Huston Bjt»։ Apnewsarchive.com։ օգոստոսի 29, 1987։ Վերցված է օգոստոսի 15, 2014 

Արտաքին հղումներԽմբագրել