Դեբորա Քեր (անգլ.՝ Deborah Kerr, սեպտեմբերի 30, 1921(1921-09-30)[1][2][3][…], Helensburgh, Շոտլանդիա - հոկտեմբերի 16, 2007(2007-10-16)[4][1][5][…], Սուֆոլք, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի, «Թագավորը և ես» ֆիլմի համար «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր։ Ստացել է պատվավոր «Օսկար», BAFTA մրցանակներ և Կաննի կինոփառատոնի պարգևներ։

Դեբորա Քեր
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 30, 1921(1921-09-30)[1][2][3][…]
Ծննդավայր՝Helensburgh, Շոտլանդիա
Վախճանի թիվ՝հոկտեմբերի 16, 2007(2007-10-16)[4][1][5][…] (86 տարեկան)
Վախճանի վայր՝Սուֆոլք, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝կինոդերասանուհի, դերասանուհի, բալետի պարող և թատրոնի դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0000039

Դեբորան վեց անգամ առաջադրվել է «Օսկարի»՝ որպես «Լավագույն դերասանուհի», սակայն ոչ մի անգամ չի հաղթել այդ անվանակարգում։ Այնուամենայնիվ, 1994 թվականին Ամերիկյան կինոակադեմիան նրան է հանձնել «Օսկարի» պատվավոր արձանիկը՝ «Ողջ կյանքի նվաճումների» համար։

Նրա ազգանվան շոտլանդական արտասանությունը հնչում է՝ որպես անգլերեն care բառը, բայց երբ նա սկսել է իր կարիերան Հոլիվուդում, պրոդյուսերները որոշել են, որ իր ազգանունը պետք է արտասանվի՝ որպես անգլերեն car։ Խառնաշփոթից խուսափելու համար Լուիս Բ. Մայերը նույնիսկ հորինել է «Kerr rhymes with Star!» ասույթը։

Կենսագրություն խմբագրել

Երիտասարդ տարիներ խմբագրել

Դեբորա Ջեյն Քեր-Թրիմերը (անգլ.՝ Deborah Jane Kerr-Trimmer) ծնվել է շոտլանդական քաղաք Հելենսբորոյում[6]։ Նա եղել է Քեթլին Ռոուզի (ծնված՝ Սմեյլ) և օդաչու ու Առաջին աշխարհամարտի վետերանի, որը հետագայում դարձել է ճարտարապետ և ինժեներ, կապիտան Արթուր Չարլզ Քեր-Թրիմերի մեծ երեխան և ընտանիքի միակ դուստրը[7]։

Սկզբնապես Դեբորան զբաղվել է բալետով և 1938 թվականին, որոշ ժամանակ, հանդես է եկել Լոնդոնի «Սադլերս Ուելս» թատրոնում։ Այնուհետև որոշել է իրեն նվիրել դերասանական արվեստին և իր մորաքրոջ՝ Ֆիլիս Սմայլի շնորհիվ, որը միևնույն ժամանակ դերասանական վարպետության առաջին ուսուցչուհին է եղել, ընդունվել է Բրիստոլի դրամատիկական դպրոց[8][9]։

 
«Կամո գրյադեշի» ֆիլմում (1951 թվական)

Կարիերա խմբագրել

Նրա դեբյուտը տեղի է ունեցել բրիտանական «Մաքսանենգություն» ֆիլմում 1940 թվականին, սակայն այդ դերը շատ փոքր էր, և տիտրերում նրան չեն նշել։ Հետագա տարիները նպաստել են նրա կարիերայի զարգացմանը նոր, ավելի նկատելի դերերի հաշվին։ 1947 թվականին, «Սև նարգիզ» ֆիլմում դերից հետո, Դեբորան գրավել է հոլիվուդյան պրոդյուսերների ուշադրությունը[10][11]։ Ֆիլմը շատ տարածված է եղել Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, և Քերն արժանացել է Նյու Յորքի «կինոքննադատների մրցանակի»՝ որպես «Տարվա լավագույն դերասանուհի»։ Այս ֆիլմը նաև Դեբորայի համար բացել է Հոլիվուդի դռները։ Այնտեղ նրա բրիտանական շեշտադրումն ու սառը արտաքինը նպաստել են, որ նա հաճախ է էկրաններին մարմնավորել անգլիացի կանանց՝ ամերիկյան հանրության պատկերացումներով։

1953 թվականին Դեբորեին ստացել է «Օսկարի» երկրորդ անվանակարգը «Կանանց լավագույն դերի համար» «Այսուհետև և հավիտյանս հավիտենից» ֆիլմում (առաջինը նա ստացել է 1949 թվականին «Էդվարդը՝ իմ որդին» ֆիլմում խաղացած դերի համար)։ Չնայած նրան, որ մրցանակը չի ստացել, ֆիլմի այն տեսարանը, որտեղ Քերը և Բերտ Լանքասթերը սիրով են զբաղվում հավայան լողափում ծովային ալիքների շուրջ, հետագայում Ամերիկյան կինոարվեստի ինստիտուտի կողմից ճանաչվել է կինոյի պատմության մեջ լավագույն տեսարաններից մեկը, և ֆիլմը ներառված է Բոլոր ժամանակների առավել ռոմանտիկ ֆիլմերի հարյուրյակում։ Հաջորդել են ոչ պակաս հաջող դերեր այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Վեպի վերջը» (1955), «Թագավորը և ես» (1956), «Աստված գիտի, պարոն Ալիսոն» (1957), «Առանձին սեղանների շուրջ» (1958) և շատ այլ ֆիլմերում։

1969 թվականին Էկրան է բարձրացել Թիթեռնիկները քամու ժամանակ ֆիլմը, որում Դեբորան, որն իր կարիերայում միակ անգամն է, մերկ նկարահանվել է սիրային դրվագում։ Բայց շուտով, մտահոգվելով դրանով, Քերը նկարահանումները թողել է կինոյում՝ իրեն նվիրելով թատրոնին և հեռուստատեսությամբ աշխատելուն[12]։

 
Բերտ Լանքասթերի հետ՝ «Այսուհետ և հավիտյանս հավիտենից» ֆիլմում (1953)

Դեբորայի համար թատերական դեբյուտը 1953 թվականին դարձել է բրոդվեյյան «Թեյ և համակրանք» պիեսը, որում նա դերի համար առաջադրվել է «Թոնի» մրցանակի։ 1955 թվականին Դեբորան ստացել է «Սառա Սիդդոնսի մրցանակը»՝ ազգային շրջագայության ժամանակ Չիկագոյի թատրոնում այդ դերը կատարելու համար։ Ավելի ուշ՝ 1956 թվականին, Քերը խաղացել է այդ դերն այս բեմադրության էկրանավորման մեջ, որի ռեժիսորն էր Վինսենթ Մինելին։ 1975 թվականին Դեբորան Բրոդվեյ է վերադարձել Էդվարդ Օլբիի «Ծովային բնապատկեր» պիեսով։

Դեբորան վերակենդանացրել է իր դերասանական կարիերան հեռուստատեսությունում 1980-ական թվականների սկզբին, երբ «Մեղադրանքի վկան» ֆիլմում խաղացել է Պլիմսոլի բուժքրոջ դերը։ 1984 թվականին «Կանացի բնույթ» մինի-սերիալում խաղացել է ծերացած Էմմա Հարթի դերը, ինչը նրան առաջադրել է «Էմմի» մրցանակի համար։

Մրցանակներ խմբագրել

1998 թվականին Դեբորա Քերը նշանակվել է Բրիտանական կայսրության հրամանատար, սակայն ի վիճակի չի եղել ծառայության անցնել անձամբ առողջական խնդիրների պատճառով[13]։ Նա նաև Հոլիվուդյան Փառքի ծառուղում՝ Վայն-սթրիթ 1709-ում, արժանացել է անվանական աստղի՝ կինոարտադրության զարգացման գործում ունեցած ավանդի համար։

Քերը վեց անգամ առաջադրվել է «Օսկարի» «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Էդվարդը՝ իմ որդին» (1949), «Այսուհետ և հավիտյանս հավիտենից» (1953), «Թագավորը և ես» (1956), «Աստված գիտի, պարոն Ալիսոն» (1957), «Առանձին սեղանների հետևում» (1958) և «Օրվա մայրամուտին» (1960) ֆիլմերի համար։

Նա նաև չորս անգամ առաջադրվել է «BAFTA» մրցանակի «Լավագույն բրիտանացի դերասանուհի» անվանակարգում՝ «Վեպի վերջ» (1955), «Թեյ և համակրանք» (1956), «Օրվա մայրամուտին» (1960) և «Կավիճե այգի» (1964) ֆիլմերի համար։

Թեև Դեբորան երբեք չի նվաճել «BAFTA», «Օսկար» և Կաննի կինոփառատոնի մրցանակները մրցունակ կատեգորիայում, բոլոր երեք կինոակադեմիաները նրան հանձնել են պատվավոր պարգևներ։ 1984 թվականին նա արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին[14], 1991 թվականին ստացել է «BAFTA» հատուկ մրցանակը[8], իսկ 1994 թվականին՝ «Պատվավոր Օսկար»[15]։

Անձնական կյանք խմբագրել

Առաջին անգամ Դեբորան ամուսնացել Է թագավորական ռազմաօդային ուժերի էսկադրայի հրամանատար Էնթոնի Բարթլիի հետ 1945 թվականի նոյեմբերի 29-ին։ Նրանք ունեցել են երկու դուստր՝ Մելանի (ծնված 1945 թվականին) և Ֆրանչեսկա (ծնված 1947 թվականին)։ Բայց ամուսնությունը հաջող չի եղել, և, ի վերջո, Բարթլինի մշտական խանդը և Դեբորայի հաճախակի մեկնումները նկարահանումների 1959 թվականին հանգեցրել է ամուսնալուծության։ Նրա երկրորդ ամուսինը եղել է գրող Պիտեր Վիրթելը։ Նրանց ամուսնությունը կնքվել է 1960 թվականի հուլիսի 23-ին և շարունակվել մինչև նրա մահը։

1992 թվականից Դեբորան եղել է «Մաքուր օդի և շրջակա միջավայրի պաշտպանության ազգային ընկերության» (NSCA) անդամ։

Չնայած նրան, որ Դեբորան մշտապես ապրել է Քլոսթերսում (Շվեյցարիա), կամ Իսպանիայում[16], այնուամենայնիվ, նա որոշել է վերադառնալ Մեծ Բրիտանիա իր երեխաների մոտ՝ վատացող առողջության պատճառով։ Դեբորա Քերը մահացել է 2007 թվականի հոկտեմբերի 16-ին Պարկինսոնի հիվանդությունից 86 տարեկան հասակում Մեծ Բրիտանիայի Սաֆֆոլկ կոմսության Բոութսդեյլ գյուղում[17]։ Նրա ամուսինը, այնուամենայնիվ, շարունակել է ապրել Մարբելում և մահացել է 2007 թվականի նոյեմբերի 4-ին՝ կնոջ մահից երեք շաբաթ անց[18]։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

  • 1986` «Պահպանել երազանքը»՝ Էմմա Հարթ (TV)
  • 1984` «Կանացի բնավորություն»՝ Էմմա Հարթ (TV)
  • 1982` «Մեղադրանքի վկա» (ֆիլմ)՝ բուժքույր Պլիմաոլ (TV)
  • 1969` «Լուսատտիկներ քամու վրա»՝ Էլիզաբեթ Բրենդոն
  • 1967` «Կազինո «Ռոյալ»»՝ գործակալ Միմի / տիկին Ֆիոնա Մաքթերի
  • 1966` «Սատանայի աչքերը»՝ Քեթրին դը Մոնֆոկոն
  • 1965` «Հարսանիք ժայռերում»՝ Վալերի Էդվարդս
  • 1964` «Իգուանի գիշերը»՝ Հանա Ջելքս
  • 1964` «Կավիճ այգի»՝ միս Մադրիգալ
  • 1961` «Անմեղները»՝ միս Գիդենս
  • 1960` «Խոտն ավելի կանաչ է»՝ տիկին Հիլարի Ռայոլ
  • 1960` «Օրվա մայրամուտին» («Թափառականներ»)՝ Իդա Կարմոդի
  • 1959` «Ճանապարհորդություն»՝ տիկին Դայանա Էշմոր
  • 1958` «Առանձին սեղանների շուրջ»՝ Սիբիլ Ռեյլթոն-Բել
  • 1958` «Ողջույն, տխրություն»՝ Աննա Լարսեն
  • 1957` «Անմոռանալի սիրավեպ»՝ Թերի Մաքքեյ
  • 1957` «Աստված գիտի, պարոն Ալիսոն»՝ քույր Անժելա
  • 1956` «Թեյ և համակրանք»՝ Լորա Ռեյնոլդս
  • 1956` «Թագավորն ու ես»՝ Աննա Լեոնուենս
  • 1955` «Սիավեպի վերջը»՝ Սառա Մայլզ
  • 1953` «Այժմ և հավիտյանս հավիտենից»՝ Քարեն Հոլմս
  • 1953` «Կատարյալ կին»՝ Էֆֆի
  • 1953` «Հուլիոս կեսար»՝ Պորցիա
  • 1953` «Բեսս փոքրիկը»՝ Քեթրին Պար
  • 1952` «Զենդ ամրոցի բանտարկյալները»՝ արքայադուստր Ֆլավիա
  • 1950` «Սողոմոն արքայի կոպին»՝ Էլիզաբեթ Կյորտիս
  • 1949` «Էդվարդը՝ իմ որդին»՝ Էվելին Բոուլմ
  • 1947` «Գովազդիչները»՝ Քեյ Դորենս
  • 1947` «Սև նարգիզ»՝ քույր Կլոդա
  • 1946` «Ես տեսնում եմ անծանոթի»՝ Բրայդի Կուիլթի
  • 1945` «Կատարյալ անծանոթներ»՝ Քեթրին Ուիլսոն
  • 1943` «Գնդապետ Բլիմպի կյանքն ու մահը»՝ Էդիթ Հանթեր/ Բարբարա Ուին/ Անժելա «Ջոնի» Քենոն

Մրցանականեր խմբագրել

  • Օսկար 1994՝ «Պատվավոր կոչում»
  • Ոսկե գլոբուս 1957՝ «Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի» («Թագավորն ու ես»)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 https://web.archive.org/web/20071119071819/http://www.telegraph.co.uk:80/news/main.jhtml?xml=/news/2007/10/18/db1804.xml
  5. 5,0 5,1 5,2 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=9333
  6. The Herald. «Deborah Kerr Obituary». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 19-ին.
  7. Filmreference.com. «Deborah Kerr Biography (1921-2007)». Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 29-ին.
  8. 8,0 8,1 «Deborah Kerr Obituary in the Daily Telegraph 19 October 2007». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 20-ին.
  9. «Kerr, Deborah». International Dictionary of Film and Filmmakers. FindArticles.com. 2000. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  10. Herald Tribune — Deborah Kerr, versatile British actress, dies at 86 Retrieved on 2007 — 11 ноября
  11. NY Times — Deborah Kerr, Actress Known for Genteel Grace and a Sexy Beach Kiss, Dies at 86 Retrieved on 2007 — 11 ноября
  12. Deborah Kerr, Braun, Eric, St. Martin’s Press, ISBN 0-312-18895-1, 1978
  13. Baxter, Brian (2007 թ․ հոկտեմբերի 18). «Deborah Kerr» (obituary). Guardian Unlimited.
  14. Festival International de Cannes. «Cannes Film Festival Tribute» (In French). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. BBC NEWS — British actress Kerr dies at 86 Retrieved on 2007 — 11 ноября
  16. Showbuzz. «Deborah Kerr Obituary». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 4-ին.
  17. «Actress Deborah Kerr has died». Detroit Free Press. 2007 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 18-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  18. «Peter Viertel Obituary». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել