Ռիչարդ Բրուքս (անգլ.՝ Richard Brooks, իծնե Ռուբեն Սաքս, անգլ.՝ Ruben Sax; մայիսի 18, 1912(1912-05-18)[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] - մարտի 11, 1992(1992-03-11)[1][2][3][…], Ստուդիո Սիթի, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, արձակագիր։

Ռիչարդ Բրուքս
անգլ.՝ Richard Brooks
Ծնվել էմայիսի 18, 1912(1912-05-18)[1][2][3][…]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]
Մահացել էմարտի 11, 1992(1992-03-11)[1][2][3][…] (79 տարեկան)
Մահվան վայրՍտուդիո Սիթի, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանHillside Memorial Park
ԿրթությունԹեմփլի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունսցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, վիպասան և ռեժիսոր
Ամուսին(ներ)Jean Brooks? և Ջին Սիմոնս
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ռուսաստանից հրեա ներգաղթյալների ընտանիքում, որն ավարտել է Ֆիլադելֆիայի Թեմփլի համալսարանը։ Մի քանի թերթերում նա աշխատել է որպես մարզական լրագրող, այնուհետև տեղափոխվել է Նյու Յորքի WNEW ռադիոընկերություն։ 1930-ականներին նա աշխատել է «Mill Pond» թատրոնում որպես ռեժիսոր, Հոլիվուդում՝ հաստիքային սցենարիստ։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին նա ծառայել է ծովային հետևազորում։

1950 թվականին ստեղծել է իր առաջին ֆիլմը «ճգնաժամ»-ը ։ Նա ամուսնացած էր Ջին Բրուքսի հետ։ 1960 թվականին նա ամուսնացել է բրիտանացի դերասանուհի Ջին Սիմոնսի հետ, ով նկարահանվել է իր՝ Էլմեր Գանտրիի ֆիլմում, նրանց ամուսնությունը տևել է մինչև 1977 թվականը։

Մահացել է սրտի անբավարարությունից 1992 թվականին։ Թաղված է Հիլսայդ, Կալվեր Սիթի գերեզմանատանը։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

  • 1950 - Ճգնաժամ / Crisis
  • 1952 - Քրեական շերտ ԱՄՆ մամուլում / Deadline U.S.A.
  • 1953 - Կռվի Արենան / Battle Circus
  • 1954 - Երբ ես վերջին անգամ տեսա Փարիզը / Lucky Star
  • 1955 - Դպրոցական ջունգլիները / Blackboard Jungle
  • 1956 - Վերջին որսը / The Last Hunt
  • 1958 - Կարամազավ եղբայրները / The Brothers Karamazov
  • 1958 - Կատուն տաք տանիքի վրա / Cat on a Hot Tin Roof
  • 1960 - Էլմեր Գանթրի / Elmer Gantry
  • 1962 - Պատանեկության քաղցրաձայն թռչունը / Sweet Bird of Youth
  • 1965 - Լորդ Ջիմ / Lord Jim
  • 1966 - Պրոֆեսիոնալ / The Professionals
  • 1967 - Սառնարյուն սպանություն / In Cold Blood
  • 1971 - Դոլլարներ / $
  • 1975 - Փամփուշտի համը / Bite the Bullet
  • 1977 - Պարոն Գուդբարի որոնման մեջ / Looking for Mr. Goodbar
  • 1982 - Սխալ իրավունքներ / Wrong Is Right
  • 1985 - Բուքմեյքերական տենդեր / Fever Pitch

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Barson M. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118855360 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել