Լեղապարկ
Լեղապարկը (vesica biliaris) տանձաձև է։ Նրա լայն, լյարդի առաջային եզրի տակից դուրս եկող ծայրը կոչվում է հատակ(fundus)։ Լեղապարկի հակառակ բարակ ծայրը կոչվում է վզիկը(collum vesicae), իսկ միջին մասը՝ մարմին(corpus vesicae)։ Վզիկի շարունակությունը պարկային ծորանն է (ductus cysticus)՝ մոտ 3.5 սմ երկարությամբ։ Պարկային ծորանի(ductus cysticus) և լյարդի ընդհանուր ծորանի(ductus hepaticus communis) միաձուլումից գոյանում է ընդհանուր լեղածորանը(ductus choledochus)։
Լեղապարկ | |
---|---|
![]() Պատկերի վրա ցույց է տրված լեղապարկի տեղագրությունը | |
![]() Լեղապարկի կառուցվածքը | |
Տեսակ | օրգանի տիպ և class of anatomical entity? |
Ենթադաս | կենդանական օրգան, organ with organ cavity?[1] և particular anatomical entity? |
Մասն է | մարսողական համակարգ |
Անատոմիական տեղայնացում | Որովայն |
Լատիներեն անվանում | Vesica biliaris, vesica fellea |
Համակարգ | Ստամոքսաղիքային համակարգ |
Զարկերակ | Լեղապարկային զարկերակ |
Երակ | Լեղապարկային երակ |
Նյարդ | Ընդերային հանգույց, թափառող նյարդ[2] |
Ավշային հանգույց | Լեղապարկի ավշահանգույց |
Արտադրում է | Լեղի |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | gall bladder development? |
MeSH | A03.159.439 |
Foundational Model of Anatomy | 7202 |
Terminologia Anatomica 98 | A05.8.02.001 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[3], Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան և Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան |
![]() |
Լյարդում արտադրված լեղին արտահոսում է լյարդային ընդհանուր ծորանով (ductus hepaticus communis)։ Անհրաժեշտության դեպքում նա լեղածորանի միջոցով (ductus choledochus) իսկույն լցվում է տասներկումատնյա աղիքի մեջ։ Եթե դրա կարիքը չկա, ապա ընդհանուր լեղածորանը (ductus choledochus) և նրա Օդդի սեղմանը (sphincher Odii) գտնվում են կծկված վիճակում և կանխում են լեղու հոսքը դեպի աղիքը, որի հետևանքով վերջինս կարող է ուղղվել միայն պարկային ծորանի(ductus cysticus), ապա լեղապարկի մեջ, որին նպաստում է պտուտակաձև ծալքերի կազմությունը(plicae spirales)։
Երբ կերակուրը մտնում է ստամոքս և առաջանում է համապատասխան ռեֆլեքս, տեղի է ունենում լեղապարկի մկանային պատի կծկում և միաժամանակ լեղածորանի ու Օդիի սեղմիչի մկանների թուլացում, որի շնորհիվ լեղին մտնում է տասներկումատնյա աղիքի մեջ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ Ginsburg, Ph.D. J.N. (August 22, 2005)։ «Control of Gastrointestinal Function»։ in Thomas M. Nosek, Ph.D.։ Gastrointestinal Physiology։ Essentials of Human Physiology։ Augusta, Georgia, United State: Medical College of Georgia։ էջեր p. 30։ Արխիվացված է օրիգինալից April 1, 2008-ին։ Վերցված է June 29, 2007
- ↑ http://www.bartleby.com/107/250.html