Ռոբերտ Օլդրիչ (անգլ.՝ Robert Burgess Aldrich, օգոստոսի 9, 1918(1918-08-09)[1][2][3][…], Քրենսթոն, Փրովիդենս շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ - դեկտեմբերի 5, 1983(1983-12-05)[2][3][4][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր։ Հայտնի է այնպիսի ֆիլմերով, որոնք են «Համբուրիր ինձ մինչև մահ», «Ինչ պատահեց Բեբի Ջեյնի հետ» և «Կեղտոտ դյուժին»։ 1975-1979-ական թվականներին եղել է Ամերիկայի ռեժիսորների Գիլդիայի նախագահը։

Ծննդյան թիվ՝օգոստոսի 9, 1918(1918-08-09)[1][2][3][…]
Ծննդավայր՝Քրենսթոն, Փրովիդենս շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ
Վախճանի թիվ՝դեկտեմբերի 5, 1983(1983-12-05)[2][3][4][…] (65 տարեկան)
Վախճանի վայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, արհմիութենական գործիչ, ռեժիսոր և պրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 0000736

Կենսագրություն

խմբագրել

Ռոբերտ Օլդրիչը ծնվել է Կրասնոտեում, Ռոդ Այլենդում, թերթի սեփականատեր՝ Էդվարդ Բ.Օլդրիչի ընտանիքում։ Պատկանել է ամերիկական հասարակության միաձուլմանը. պապը՝ սենատոր, հորեղբայրը՝ դեսպան Լոնդոնում, հորեղբոր տղան՝ Նելսոն Օլդրիչ Ռոկֆելերը՝ միլիոնատեր։ Ավարտել է Փրովիդենս (Ռոդ Այլենդ)ի Moses Brown School դպրոցը։ Վիրջինիայի համալսարանում սովորել է տնտեսագիտություն։ 1941 թվականին ուսումը թողել է RKO Radio Pictures աշխատանքի համար, որի պատճառով ստիպված է եղել խզել հարաբերությունները բարձրաստիճան բարեկամների հետ, ովքեր դժգոհ էին այդպիսի իրադարձության շրջադարձից։ Ռեժիսորի օգնականի կարգավիճակով մասնակցում է Ժանա Ռենուարայի, Ժոզեֆ Լոուզի և Չարլի Չապլինի ֆիլմերի բեմադրությանը։ 50-ական թվականներին հեռուստատեսությունում աշխատում է որպես ռեժիսոր և նկարում է իր առաջին լայնամետրաժ «Մեծ դաշնակից» ֆիլմը։ Այդ ժամանակահատվածի ֆիլմերում ռեժիսորը ցուցադրում է հազվադեպ հեղինակային կինեմատոգրաֆի օրինակ, կինեմատոգրաֆիայի ժապավենը լցնելով լիբերալ-մարդասիրական պարունակությամբ։ Դրանց շարքում էր դասական-նուար՝ «Համբուրիր ինձ մինչև մահ», Կլիֆորդ Օդետսի՝ «Մեծ դանակ» պիեսի կինոադապտացիան և ռազմական «Գրոհում» դրաման։

Ռեժիսորը նաև աշխատում է ժանրային ֆիլմում, 1954 թվականին էկրաններին է հայտնվում «Ապաչ» և «Վերակրուս» վեստերները Բերտա Լանկաստերայի մասնակցությամբ։ 1959 թվականին Օլդրիչը գլխավորում է Բեռլինի 9-րդ միջազգային կինոփառատոնի հանձնաժողովը։ 60-ական թվականներին նկարահանում է մի քանի հաջող առևտրական ֆիլմեր՝ թրիլերներ «Ինչ պատահեց Բեբի Ջեյնի հետ» և «Հանգիստ, հանգիստ, սիրելի Շառլոտա», ինչպես նաև «Ջորջի քրոջ սպանությունը» և «Կեղտոտ դյուժին»։ Վերջինի հաղթանակը դրդեց ռեժիսորին ստեղծել սեփական, անկախ կինոստուդիան, սակայն մի քանի անհաջող նախագծերից հետո, նա վերադառնում է իր հոլիվուդյան կինոարտադրությանը։ Մարդասիրության թեման չի լքում ռեժիսորին, դրանով տոգորված էին նրա վերջին «Ամենաերկար յարդը» սպորտային դրամա և «Ուլզանի ասպատակությունը» աշխատանքները, Քաղաքացիական պատերազմից հետո ԱՄՆ-ի բնիկ բնակչության խտրականությունը, ամերիկյան հասարակության կողմից։ Օլդրիչը ամուսնացել է երկու անգամ։ Գարիեթ Ֆոստերի հետ ամուսնությունից (1941—1965) նա ուներ չորս երեխա։ 1966 թվականին Ֆոստերից բաժանվելուց հետո, ամուսնանում է մոդել Սիբիլ Զիգֆրիդի հետ։ Կինեմատոգրաֆիայից հեռացել է 1981 թվականին և երկու տարի անց մահացել է երիկամային անբավարարվածությունից իր տանը, ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, 65 տարեկան հասակում[7]։

Ֆիլմագրություն

խմբագրել

Ռեժիսոր

խմբագրել

Պրոդյուսեր

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Օլդրիչ» հոդվածին։