Կլաուդիա Կարդինալե
Կլաուդիա Կարդինալե (ամբողջական անունը՝ Կլոդ Ժոսեֆին Ռոզ Կարդինալե (Claude Joséphine Rose Cardinale), ապրիլի 15, 1938[1][2][3][…], Թունիս[4]), իտալաթունիսցի դերասանուհի, որը հանդես է եկել 60-ականների և 70-ականների եվրոպական մի շարք նշանավոր ֆիլմերում։ Կարդինալեի մասնակցությամբ ֆիլմերի մեծամասնությունը կա՛մ իտալական են, կա՛մ էլ ֆրանսիական։ 1960-ականների սեքս-խորհրդանիշն է։
Կլաուդիա Կարդինալե Claudia Cardinale | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 15, 1938[1][2][3][…] (85 տարեկան) |
Ծննդավայր | Թունիս[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | CSC? |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, դերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ամուսին | Ֆրանկո Կրիստալդի |
Զբաղեցրած պաշտոններ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | 1 տղա, 1 աղջիկ |
Կայք | official-claudiacardinale.com |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Կարդինալեն ծնվել է Թունիսի համանուն մայրաքաղաքի իտալական թաղամասում՝ La Goulette։ 1957 թվականին ճանաչվել է «Թունիսի ամենագեղեցիկ իտալուհի» և հրավեր ստացել մասնակցելու Վենետիկյան կինոփառատոնում։ Նկարահանվել է նշանավոր իտալացի ռեժիսորներ Ֆեդերիկո Ֆելինիի և Լուկինո Վիսկոնտիի ֆիլմերում։ Դերասանական կրթությունը ստացել է Հռոմի դրամատիկական դպրոցում, զուգահեռաբար հաճախել է պարի, գեղասահքի, իտալերենի դասերին, քանի որ նա ավելի լավ էր խոսում օտար լեզուներով, քան մայրենի լեզվով։ Իտալական մամուլի կողմից «Հրաշագեղ փիսիկ» անվանված Կարդինալեն նկարահանվել է աշխարհի տարբեր կինոընկերությունների անվանի բազմաթիվ կինոնկարներում, այդ թվում՝ Ալբերտո Կավալկանտիի «Վենետիկյան ամուսնություններ» (1958), Պիետրո Ջերմիի «Սպանություն իտալական ձևով» (1959), Մարիո Մոնիչելիի «Աղավնին» (1959) և «Միլանի գաղթականները» (1979), Լուիջի Ձամպայի «Դատավորը» (1959) և «Թռչող աղվեսը» (1972), Ֆեդերիկո Ֆելինիի «Ութ և կես» (1962), Ֆիլիպ դը Բրուկայի «Կարտուշ» (1962), Լուիջի Կոմենչինիի «Բուբեի հարսնացուն» (1963), Լուկինո Վիսկոնտիի «Հովազը» (1963) և «Սանդրա» (1965), Ռիչարդ Բրուկսի «Պրոֆեսիոնալները» (1966), Ֆրանկո Ձեֆիրելիի «Հիսուս Նազովրեցին» (1977) և այլն։ Կարդինալեն նշանակալի հաջողությունների է հասել նաև երգարվեստի բնագավառում և մեկ անգամ չէ, որ թողարկվել են նրա ձայնապնակները։
Ամուսնացած եղել է երկու անգամ. առաջին ամուսնությունը եղել է իտալացի պրոդյուսեր Ֆրանկո Կրիստալդիի հետ՝ 1966-1975 թվականներ (ամուսնալուծություն)։ 1975 թվականից առ այսօր ապրում է իտալացի կինոռեժիսոր Պասկուալի Սկուտիերիի հետ։
Ունի 2 զավակ. առաջնեկը՝ Պատրիցիոն, եղել է Կլաուդիայի՝ 17 տարեկան հասակում ոմն ֆրանսիացու կողմից բռնաբարության ենթարկվելու արդյունք, քանզի նա որոշել էր չընդհատել հղիությունը, իսկ երկրորդ զավակն է Կլաուդիան, որի կենսաբանական հայրն է Սկուտիերեն։
Մասնակցել է մի շարք հասարակական գործունեությունների։
Ֆիլմագրություն Խմբագրել
- 1958 - Սիրո օրերը
- 1958 - Գոհա
- 1960 - Անհայտ ապստամբներ համարձակ հարձակումները
- 1960 - Գեղեցկադեմ Անտոնիան
- 1960 - Ավստեռլիցի ճակատամարտը
- 1960 - Ռոկկոն և իր եղբայրները
- 1961 - Ճամպրուկով աղջիկը
- 1961 - Առանց ճամփի
- 1961 - Առյուծներն ազատության մեջ / Les lions sont lâchés
- 1961 - Կարտուշ
- 1962 - Զառամություն
- 1963 - Բուբեի հարսնացուն
- 1963 - 8½
- 1963 - Ընձառյուծը
- 1963 - Վարդագույն հովազ
- 1964 - Փառահեղ եղջերակիրը
- 1965 - Աղոտ աստղեր
- 1966 - Պրոֆեսիոնալները
- 1966 - Կորսված ջոկատը
- 1967 - Ալիքը մի վառիր (ֆիլմ)
- 1968 - Մի անգամ վայրի արևմուտքում
- 1968 - Բվի օրը
- 1969 - Կարմիր վրանը
- 1970 - Ժերարի արկածները
- 1971 - Նավթահորուհիները / Les pétroleuses
- 1971 - Հանդիսատեսները / L’Udienza
- 1972 - Մարսելցիների խմբավորումը
- 1974 - Ընտանեկան հարմարավետ պատկերը
- 1975 - Կեսգիշերին տեղի են ունենում ամենաքաղցր երազները
- 1976 - Մեղքի համընդհանուր զգացում
- 1977 - Հաջողություն, հավիտյանս, Ամեն
- 1977 - Երկաթե նահանգապետը
- 1977 - Հիսուս Նազովրեցին
- 1978 - Կորլեոնե
- 1978 - Ատրճանակ
- 1979 - Փախուստ Աթենք
- 1981 - Սալամանդրուհին
- 1981 - Մաշկ
- 1981 - Նվերը
- 1982 - Ֆիցկարալդո
- 1984 - Հենրիխ IV
- 1987 - Սիրահարված տղամարդը
- 1989 - Ֆրանսիական հեղափոխոթյուն
- 1991 - Մայրիկ
- 1993 - Վարդագույն հովազի որդին
- 1997 - Հրե անապատը
- 2002 - Իսկ այժմ, տիկնայք և պարոնայք
- 2009 - Պարանը
- 2010 - Սինյորա Էնրիկա
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 FemBio database (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Czech National Authority Database
- ↑ Dettaglio decorato (իտալ.) — presidenza della Repubblica Italiana.
- ↑ Dettaglio decorato (իտալ.) — presidenza della Repubblica Italiana.