Միշել Սիմոն
Միշել Սիմոն (ֆր.՝ François Michel Simon, ապրիլի 9, 1895[1][2][3][…], Ժնև, Շվեյցարիա[4] - մայիսի 30, 1975[1][2][3][…], Բրի-սյուր-Մարն[4]), կինոյի և թատրոնի շվեյցարացի և ֆրանսիացի դերասան, որ ծնվել է Ժնևում, սակայն հիմնականում ապրել և աշխատել է Ֆրանսիայում։ Գրոտեսկի վարպետ է։ Նկարահանվել է 1930-1940-ական թվականների ֆրանսիական կինոյի ամենանշանակալի ֆիլմերում՝ աշխատելով այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ժան Ռենուարը, Մարսել Կառնեն, Ժան Վիգոն, Ռենե Կլերը։
Միշել Սիմոն | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 9, 1895[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Ժնև, Շվեյցարիա[4] |
Վախճանի թիվ՝ | մայիսի 30, 1975[1][2][3][…] (80 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Բրի-սյուր-Մարն[4] |
Քաղաքացիություն՝ | ![]() ![]() |
Մասնագիտություն՝ | դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, լուսանկարիչ և պրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0800302 |
Կենսագրություն խմբագրել
Միշել Սայմոնը ծնվել է Ժնևում` մսագործի ընտանիքում։ Նախքան դերասան դառնալը նա փոխել է շատ մասնագիտություններ, ծառայել է բանակում, զբաղվել բռնցքամարտով։ 1912 թվականին սկսել է աշխատել թատրոնում։ Առաջին անգամ էկրանին հայտնվել է 1924-ին։ 1929-ին տեղափոխվել է Փարիզ, որտեղ խաղացել է Մարսել Աշարի «Ժանը Լուսնից» կատակերգությունում։ 1930-ականների սկզբին ծանոթացել է Ժան Ռենուարի հետ, որը նրան հրավիրել է նկարահանվելու իր երկու ֆիլմերում` «Քած» (1931) և «Ջրից փրկված Բուդյուն» (1932)։ Ընդհանուր առմամբ, Միշել Սիմոնը նկարահանվել է հարյուրից ավելի ֆիլմերում[6]։
Միշել Սիմոնը մահացել է 80 տարեկան հասակում թոքային անբավարարությունից և թաղվել Ժնևի Grand-Lancy գերեզմանատանը՝ իր ծնողների կողքին, համաձայն իր կամքի։
Մրցանակներ խմբագրել
- 1967 — Արժանացել է Բեռլինի կինոփառատոնի մրցանակի «Ծերունին և երեխան» ֆիլմում մարմնավորած դերի համար[7]։
Ֆիլմագրություն խմբագրել
- 1928 — Ծույլը (ֆիլմ) / Tire-au-flanc, ռեժիսոր՝ Ժան Ռենուար
- 1928 — «Ժաննա դ'Արկի տառապանքները» / La Passion de Jeanne d’Arc, ռեժիսոր՝ Կարլ Թեոդոր Դրեյեր
- 1931 — On Purge Bebe, ռեժիսոր՝ Ժան Ռենուար
- 1931 — Քած / La Chienne, ռեժիսոր՝ Ժան Ռենուար
- 1932 — Ջրից փրկված Բյուդյուն / Boudu Sauvé des Eaux, ռեժիսոր՝ Ժան Ռենուար (դերասան և պրոդյուսեր)
- 1934 — Ատալանտա / L`Atalante, ռեժիսոր՝ Ժան Վիգո
- 1937 — Զվարճալի դրամա / Drole de Drame, ռեժիսոր՝ Մարսել Կառնե
- 1938 — Մառախուղների ափ / Quai des Brumes, ռեժիսոր՝ Մարսել Կառնե
- 1938 — Սենտ Աժիլից անհետացածը / Les Disparus de Saint-Agil, ռեժիսոր՝ Քրիստիան-Ժակ
- 1939 — Օրվա ավարտին / La fin du jour, ռեժիսոր՝ Ժյուլեն Դյուվիվե
- 1939 — Վերջին շրջադարձը / Le Dernier Tournant, ռեժիսոր՝ Պիեռ Շենալ
- 1939 — Հոպ-Ստոպ / Fric-Frac, ռեժիսոր՝ Մորիս Լեման
- 1940 — Երկնային երաժիշտները / Les Musiciens du ciel, ռեժիսոր՝ Ժորժ Լակոմբ
- 1941 — Տոսկա / Tosca, ռեժիսոր՝ Կարլ Կոխ
- 1941 — Թագավորը զվարճանում է / Il Re si diverte, ռեժիսոր՝ Մարիո Բոնար
- 1943 — Վոտրեն / Vautrin, ռեժիսոր՝ Պիեռ Բիյոն
- 1946 — Խուճապ / Panique, ռեժիսոր՝ Ժյուլեն Դյուվիվե
- 1950 — Սատանայի գեղեցկությունը / La Beauté du diable, ռեժիսոր՝ Ռենե Կլեր
- 1951 — Թույն / La poison, ռեժիսոր՝ Սաշա Գիտրի
- 1952 — Պարոն Տաքսի / Monsieur Taxi, ռեժիսոր՝ Անդրե Յունեբել
- 1952 — Վենետիկի վաճառականը / Le Marchand de Venise
- 1954 — Պարոն Բարդիի տարօրինակ ցանկությունը / L`Étrange désir de Monsieur Bard
- 1954 — Հունգարական ռապսոդիա / Ungarische Rhapsodie, ռեժիսորներ՝ Պետեր Բեռնիե, André Haguet
- 1955 — Անտանելի պարոն Շատախոսը / L’Impossible Monsieur Pipelet, ռեժիսոր՝ Անդրե Յունեբել
- 1956 — Ոստիկանի հուշերը / Mémoires d’un flic, ռեժիսորներ՝ Պիեռ Ֆուկո, Անդրե Յունեբել
- 1956 — Ուրախ բանտ / La joyeuse prison, ռեժիսոր՝ Անդրե Բարտոլոմե
- 1957 — Երեքը զույգ է / Les Trois font la paire, ռեժիսորներ՝ Սաշա Գիտրի, Կլեմենտ Դյուխոր
- 1958 — Յուրահատուկ մսյո Ժոն / Un certain Monsieur Jo, ռեժիսոր՝ Ռենե Ժոլիվե
- 1959 — Դա տեղի է ունեցել ցերեկային լույսի ներքո / Es geschah am hellichten Tag, ռեժիսոր՝ Լադիսլաո Վայդա
- 1959 — Մերկերն ու Սատանան / Die Nackte und der Satan, ռեժիսոր՝ Վիկտոր Տրիվաս
- 1960 — Pierrot la tendresse
- 1960 — Իմ ընկեր Լասլոն / Mon ami Lazlo, ռեժիսոր՝ Ֆրանսուա Ռայմոն
- 1960 — Աուստեռլիցի ճակատամարտ / Austerlitz, ռեժիսոր՝ Աբել Գանս
- 1960 — Կանդիդ, կամ 20-րդ դարի լավատեսություն /Candide ou l’optimisme au XXe siècle
- 1962 — Էմիլի նավը / Le Bateau d'Émile, ռեժիսոր՝ Դենի դե լա Պատելյեր
- 1962 — Սատանան և տասը պատվիրանները / Le Diable et les Dix Commandements, ռեժիսոր՝ Ժյուլիեն Դյուվիվե
- 1962 — Ինչո՞ւ Փարիզ / Pourquoi Paris?, ռեժիսոր՝ Դենի դե լա Պատելյեր
- 1963 — Ցնցող աշխարհ / Il mondo di notte numero 3, ռեժիսոր՝ Ջանի Պրոյա
- 1964 — Սիրանոն և Դ'Արտանյանը / Cyrano et d’Artagnan, ռեժիսոր՝ Աբել Գանս
- 1964 — Ձայն / Steinlein, ռեժիսոր՝ Ալեն Սորի
- 1964 — Գնացք / The Train, ռեժիսոր՝ Ջոն Ֆրանկենհայմեր
- 1965 — Ecce Homo
- 1966 — Երկու ժամ սպանության համար / Deux heures à tuer, ռեժիսոր՝ Իվան Գովար
- 1967 — Ախ այս պապիկը / Ce sacré grand-père, ռեժիսոր՝ Ժակ Պուտրենո
- 1967 — Ծերունին և երեխան / Le Vieil Homme et l’enfant, ռեժիսոր՝ Կլոդ Բերրի
- 1970 — Համըդհանուր բողոքի ակցիա։ / Contestazione generale, ռեժիսոր՝ Լուիջի Ձամպա
- 1970 — Տուն / La Maison, ռեժիսոր՝ Մանուել Պուրե
- 1971 — Բլանշ / Blanche, ռեժիսոր՝ Վալերիան Բորովչիկ
- 1972 — Իմ կյանքի լավագույն երեկոն / Più bella serata della mia vita, ռեժիսոր՝ Էտորե Սկոլա
- 1975 — Մսագործը, աստղը և որբը / Le Boucher, la star et l’orpheline, ռեժիսոր՝ Ժերոմ Սավարի
- 1975 — Կարմիր իբիս / L`Ibis rouge, ռեժիսոր՝ Ժան-Պիեռ Մոկի
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 մահվան վկայական
- ↑ https://www.larousse.fr/encyclopedie/personnage/François_dit_Michel_Simon/144383
- ↑ Հայտնիներ։ Դերասաններ։ Միշել Սիմոնի կենսագրությունը (ռուս.)
- ↑ «Berlinale 1967: Prize Winners»։ berlinale.de։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-15-ին։ Վերցված է փետրվարի 17, 2010