Սփենսեր Թրեյսի
Սփենսեր Թրեյսի (անգլ.՝ Spencer Tracy, ապրիլի 5, 1900[4][5][6][…], Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[7] - հունիսի 10, 1967[4][5][6][…], Լոս Անջելես, ԱՄՆ), ամերիկացի դերասան, «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր։ Օսկարի պատմության մեջ միայն դերասաններ Սփենսեր Թրեյսին ու Թոմ Հենքսն են 2 տարի անընդմեջ ստացել այդ մրցանակը Օսկար լավագույն դերասանի համար անվակարգում։ Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 9-րդ տեղում։
Սփենսեր Թրեյսի Spencer Tracy | |
---|---|
Ծնվել է | 1900 ապրիլի 5 |
Ծննդավայր | Միլուոկի, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 10, 1967 | (տարիքը 67)
Մահվան վայր | Լոս Անջելես, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | ռոմանական կաթոլիկ |
Կրթություն | Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1923)[1], Milwaukee High School of the Arts?, St. John's Northwestern Military Academy?, Marquette University High School?, Rockhurst High School?, Northwestern Military and Naval Academy? և Ripon College? |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան և կինոդերասան |
Աշխատանք | 1922-1967 |
Ամուսին | Լուիզ Թրեյսի |
Ծնողներ | հայր՝ John Edward Tracy?[2], մայր՝ Caroline Tracy?[3] |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | IMDb-ում էջ |
Ստորագրություն | |
Spencer Tracy Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է ԱՄՆ-ի Միլոուկի քաղաքում։ Հայրը իռլանդացի կաթոլիկ, գործարար Ջոն Թրեյսին էր, մայրը բողոքական եկեղեցու անդամ Քերրի Բրաունը։ Դժվար մանկություն է ունեցել, ամեն անգամ վեճեր ունենալով բակի մյուս տղաների հետ և ծնողները ստիպված են եղել մի քանի դպրոց փոխել նրան։ Մանուկ հասակում զբաղվել է սպորտով՝ բռնցքամարտով և բեյսբոլով։
1916 թ. ընտանիքով տեղափոխվում են բնակության Կանզաս նահանգում։ 1917 թ. եղբոր հետ միասին մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին ծառայելով նավատորմում։ 1921 թ. չնայած մեծ տարիքին ընդունվում է Վիսկոնսին նահանգի քոլեջներից մեկը, որտեղ քոլեջի սիրողական թատրոնի կազմում աչքի է ընկնում իր դերասանական տաղանդով։
Կարիերա
խմբագրելՍկզբում Սփենսեր Թրեյսին հաջողությամբ հանդես է եկել որպես թատրոնի դերասան, խաղալով նաև Բրոդվեյի բեմերում։ Կինոյում առաջին դերը խաղացել է 1930 թ. ռեժիսոր Ջոն Ֆորդի «Գետի հոսանքով դեպի վեր» ֆիլմում, որից հետո հաջորդեցին ևս մի քանի փոքր դերեր։ Բայց նրա առաջին մեծ դերը, որը նաև ճանաչում բերեց իրեն, 1936 թ. նկարահանված Ֆրից Լանգի «Ցասում» ֆիլմն էր։ Թրեյսին օժտված էր դերասանական տաղանդով և խաղացել է իր ժամանակի շատ նշանավոր ֆիլմերում, հիմնականում դրամատիկ և կոմեդիկ դերերով։ Ռեժիսոր Սթենլի Կրամերի սիրված դերասանն էր և խաղացել է նրա լավագույն ֆիլմերում։
Սիրային կապերի մեջ է եղել դերասանուհի Քեթրին Հեփբորնի հետ, ով համարվում է ինչպես իր ժամանակների, այդպես էլ համաշխարհային կինոյի պատմության լավագույն դերասանուհիներից մեկը։ Նրա հետ միասին հանդես է եկել նաև մի քանի ֆիլմերում։ Ընկերակցել է այդ ժամանակի ամերիկյան գրեթե բոլոր նշանավոր դերասան-դերասանուհիներին, խաղացել իր ժամանակի լավագույն ռեժիսորների ֆիլմում։
7 անգամ ներկայացվել է Օսկարի։ 2 անգամ Օսկար է ստացել Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում 1937 թվականին «Խիզախ կապիտանները» և 1938 թվականին «Տղաների քաղաքը» ֆիլմերի համար։ Կաննի միջազգային կինոփառատոնի, Ոսկե Գլոբուս, BAFTA և այլ կիմոմրցանակների դափնեկիր է։
Ստեղծել է խորապես մարդկային կերպարներ՝ հոգևորական Ֆլաննագեն («Տղաների քաղաքը», 1938), Էդիսոն («Էդիսոն՝ մարդը», 1940)։ Նրա ստեղծագործական ամենաբարձր նվաճումները կապված են սոցիալական խնդիրներ արտացոլող ֆիլմերի հետ, ուր նրա հերոսները դժվար և դրամատիկ պայմաններում ձգտել և հասել են արդարության
Մահացել է 1967 թ. Լոս Անջելեսում, 67 տարեկան հասակում։
Ֆիլմագրություն
խմբագրելՍփենսեր Թրեյսին իր մոտ 50 տարիների դերասանական կարիերայում խաղացել է ավելին քան 70 ֆիլմում։ Առավել նշանավոր ֆիլմերն են
տարեթիվ | ֆիլմի անվանում | բնօրինակ անվանում | դերը | ռեժիսոր | խաղընկերներ |
---|---|---|---|---|---|
1936 | Ցասում | Fury | Ջո Ուիլսոն | Ֆրից Լանգ | Ուոլտեր Բրեննան |
1936 | Սան Ֆրանցիսկո | San Francisco | հոգևորական Թիմ Մալլին | Վուդի Վան Դեյք | Կլարկ Գեյբլ |
1937 | Խիզախ կապիտանները | Captains Courageous | Մանուել Ֆիդելլո | Վիկտոր Ֆլեմինգ | Միկկի Ռունի |
1938 | Փորձարկող-օդաչուն | Test Pilot | Մորրիս | ||
1940 | Էդիսոն մարդը | Edison, The Man | Թոմաս Էդիսոն | ||
1941 | Դոկտոր Ջեքիլը և Միստեր Հայդը | Dr. Jekyll and Mr. Hyde | Դոկտոր Ջեքիլ, Միստեր Հայդ | Վիկտոր Ֆլեմինգ | Ինգրիդ Բերգման |
1942 | Տարվա կինը | Woman of the Year | Սեմ Քրեյգ | Ջորջ Սթիվենս | Քեթրին Հեփբորն |
1944 | 30 վայրկյան Տոկիոյի վրա | Thirty Seconds Over Tokyo | Ջեյմս Դուլիթլ | Մերվին Լերոյ | |
1944 | Յոթերորդ խաչը | The Seventh Cross | Ջորջ Հեսլեր | Ֆրեդ Ցինեման | |
1945 | Առանց սիրո | Without Love | Փիթ Ջեմիսոն | Հերոլդ Բուկե | Քեթրին Հեփբորն |
1947 | Խոտի ծով | The Sea of Grass | գնդապետ Ջեյմս Բ. «Ջիմ Բրյուտոն» | Էլիա Կազան | Քեթրին Հեփբորն |
1949 | Ադամի կողը | Adam's Rib | Ադամ Բոններ | Ջորջ Կյուկոր | Քեթրին Հեփբորն |
1950 | Հարսնացուի հայրը | Father of the Bride | Սթենլի Բենքս | Վինսենթ Մինելլի | Էլիզաբեթ Թեյլոր |
1952 | Փիթը և Մայքը | Pat and Mike | Մայք Կոնովան | Ջորջ Կյուկոր | Քեթրին Հեփբորն |
1955 | Վոտ օր Բլեք Ռոկում | Bad Day at Black Rock | Ջոն Ջ. Մակրիդի | Ջոն Սթարջես | Ուոլտեր Բրեննան |
1958 | Ծերունին և ծովը | The Old Man and the Sea | ծերունի | Ջոն Սթարջես | |
1960 | Կժառանգես փոթորիկը | Inherit the Wind | Հենրի Դրամմոնդ | Սթենլի Կրամեր | Ֆրեդրիկ Մարչ |
1961 | Նյուրնբերգյան դատավարություն | Judgement at Nuremberg | ավագ դատավոր Դեն Հեյվուդ | Սթենլի Կրամեր | Բերտ Լանկաստեր Մարլեն Դիտրիխ |
1962 | Ինչպես է նվաճվել Արևմուտքը | How The West Was Won | ֆիլմի պատմողը | Ջոն Ֆորդ |
Գրեգորի Պեք |
1963 | Այս խենթ, խենթ, խենթ, խենթ աշխարհը | It's a Mad Mad Mad Mad World | կապիտան Կուլլեպեր | Սթենլի Կրամեր | Միկկի Ռունի |
1967 | Գուշակիր, ով է գալու ճաշին | Guess Who's Coming To Dinner | Մեթ Դրեյթոն | Սթենլի Կրամեր | Քեթրին Հեփբորն |
Նկարներ
խմբագրել-
1919 թ. լուսանկար
-
«Դոկտոր Ջեքիլը և Միստեր Հայդը» ֆիլմում
-
«Առանց սիրո» ֆիլմում Քեթրին Հեփբորնի հետ
-
«Կժառանգես փոթորիկը» ֆիլմում Ֆրեդրիկ Մարչի հետ
-
«Տարվա կինը» ֆիլմում Քեթրին Հեփբորնի հետ
-
«Նյուրնբերգյան դատավարություն» ֆիլմում
Գրականություն
խմբագրել- Bacall, Lauren (2005). By Myself and Then Some. It Books. ISBN 0-06-075535-0.
- Berg, Scott A. (2004 edition). Kate Remembered։ Katharine Hepburn, a Personal Biography. Pocket. ISBN 0-7434-1563-9.
- Curtis, James (2011). Spencer Tracy։ A Biography. London։ Hutchinson. ISBN 0-09-178524-3.
- Deschner, Donald (1972 edition). The Films of Spencer Tracy. Secaucus, New Jersey։ The Citadel Press. ISBN 0-8065-0272-X.
- Hepburn, Katharine (1991). Me։ Stories of My Life. Alfred A. Knopf. ISBN 0-679-40051-6.
- Higham, Charles (2004 edition [First published 1975]). Kate։ The Life of Katharine Hepburn. New York City, NY։ W. W. Norton. ISBN 0-393-32598-9.
- Kanin, Garson (1971). Tracy and Hepburn։ An Intimate Memoir. New York։ Viking. ISBN 0-670-72293-6.
- Карцева Е. Н. Спенсер Трэси. - М.։ Искусство, 1970. - 128, [32] с. - (Мастера зарубежного киноискусства)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Notable Past Students — American Academy of Dramatic Arts.
- ↑ 2,0 2,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 Geni(բազմ․) — 2006.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ 6,0 6,1 6,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ 7,0 7,1 http://www.jsonline.com/multimedia/photos/movie-stars-you-might-have-forgotten-or-never-knew-were-born-in-wisconsin-b99443978z1-291732601.html
Արտաքին հղումներ
խմբագրել- Քեթրին Հեփբորնի հետ peoples.ru կայքում
- Internet Movie Database կայքում
- ԿինոՊոիսկ կայքում
- Internet Broadway Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սփենսեր Թրեյսի» հոդվածին։ |