Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա, ՊԹԱ (անգլ.՝ Association of Tennis Professionals, ATP), ստեղծվել է 1972 թվականի սեպտեմբերին Դոնալդ Դելի, Բոբ Բրիների, Ջեք Կրամերի և Կլիֆ Դրիսդեյլի կողմից։ Կազմակերպության նպատակը թենիսի պրոֆեսիոնալ խաղացողների հետաքրքրությունների պաշտպանությունն ու ներկայացումն է։ Թենիսիստուհիները մտնում են Կանանց թենիսի ասոցիացիայի մեջ (WTA)։
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա | |
---|---|
Տեսակ | սպորտային կազմակերպություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հապավում | ATP |
Հիմնադրված | Սեպտեմբերի 1972 |
Նպատակներ | Թենիսիստների հետաքրքրությունների պաշտպանություն և ներկայացում |
Գլխադասային գրասենյակ | Լոնդոն, Մեծ Բրիտանիա |
Տեղագրություն | Մոնակո Սիդնեյ Ֆլորիդա |
Գլխավոր քարտուղար | Քրիս Կերմոդ |
ՊԹԱ-ի Նախագահ | Ադամ Հելֆանտ |
Կայք | atpworldtour.com |
Ներկայումս ՊԹԱ-ն հանդիսանում է թենիսային մրցաշարերի առավել նշանակալից շարքի՝ ATP տուրի (անգլ.՝ ATP Tour) կազմակերպիչը և համասեփականատերը։(ATP-tour)։
Մրցաշարեր
խմբագրելATP տուրը կազմված է հինգ դասակարգի մրցաշարերից.
- ATP Համաշխարհային տուրի եզրափակիչ (անց է կացվում ITF-ի հետ համատեղ)։
- ATP շարք 1000 (մինչ 2009 թվականը՝ «Մասթերս» շարք)։
- ATP շարք 500 (մինչ 2009 թվականը՝ International Series Gold Tournaments)։
- ATP շարք 250 (մինչ 2009 թվականը՝ International Series Tournaments)։
- Չելենջեր մրցաշար (անգլ.՝ ՉելենջերTournaments)։
Մրցաշարերի առաջին չորս դասակարգերը հանդիսանում են տուրի պաշտոնական մարցաշարեր, հինգերորդ դասակարգը՝ ATP Չելենջեր մակարդակի մրցաշարերը գլխավոր առումով նախատեսված են սկսնակ թենիսիստների համար։ Ելույթների արդյունքները հաշվարկվում են ATP վարկանիշում, սակայն նրանցում հաղթանակները չեն համարվում ATP «տիտղոսներ» և նրանք չեն մտնում մրցաշարի հիմնական օրացույց։
Մեծ Սաղավարտի մրցաշարերը, չնայած, որ հաշվարկվում են ATP տուրի օրացույցում և ունեն առավելագույն կշիռը ATP վարկանիշի հաշվարկման ժամանակ, չեն պատկանում ՊԹԱ-ին և պաշտոնապես չեն համարվում մրցաշարի բաղկացուցիչ մաս։
Satellite tournaments և ՖյութուրTournaments շարքի մրցաշարերը ծառայում են որպես սկզբնական հարթակ պրոֆեսիոնալ մակարդակի մրցաշարերի համար, նրանց արդյունքները հաշվարկվում են ATP վարկանիշում, սակայն նրանք նույնպես չեն մտնում ATP տուրի մեջ և անց են կացվում Թենիսի միջազգային ֆեդերացիայի կողմից։
Բացի ATP-ի խարհրդանիշի տակ անհատական մրցաշարերից, ամեն տարի խաղարկվում է Աշխարհի Թիմային Գավաթ (անգլ.՝ World Team Cup)։ Նրանում մասնակցություն են ունենում 8 երկրների թիմեր, որոնց մարզիկները ցույց են տվել գումարային առավել լավագույն արդյունքները ATP վարկանիշում նախորդ տարվա ընթացքում։
Ասոցիացիան նաև անց է կացնում վետերանների մրցույթների շարք՝ Չեմպիոնների տուր (անգլ.՝ Tour of Champions), այդ շարքի մրցաշարերում մասնակցություն են ունենում նախորդ տարիների առավել հռչակավոր թենիսիստները։
ATP մրցաշրջանը մոտավորապես համապատասխանում է օրացույցային տարվան, տուրի առաջին մրցաշարերը անց են կացվում հունվարի սկզբին, եզրափակող մրցաշարը՝ Մասթերս Գավաթը, նոյեմբերին։ Դեկտեմբերը համարվում է արձակուրդային ամիս։
ATP վարկանիշ
խմբագրել
|
+/-* - վարկանիշի տարբերությունը նախորդ շաբաթվա համեմատությամբ
|
+/-* - վարկանիշի տարբերությունը նախորդ շաբաթվա համեմատությամբ
Վարկանիշի հաշվարկման համակարգ
խմբագրելATP վարկանիշը մարզիկների հաջողությունների հաշվարկման պաշտոնական, շաբաթական թարմացվող համակարգ է։ Սկսած 2009 թվականի մրցաշրջանից, համակարգի մեջ մտցվում են էական փոփոխություններ։
Յուրաքանչյուր մարզիկի հաշվարկվում է առավելագույնը 18 քավագույն արդյունքներ, ցույց տրված մրցաշրջանի ընթացքում մրցաշարերում։ ATP միջազգային տուրի եզրափակիչը հաշվարկվում է որպես 9-րդ մրցաշար ութ մարզիկներին, ովքեր իրավունք են ստացել նրանում մասնակցելու։
Թենիսիստներին, ովքեր համապատասխան վարկանիշի իրավունք են նվաճել խաղալու Մեծ Սաղավարտի մրցաշարերում և ATP Մասթերս շարքի մրցաշարերում, այդ մրցաշարերի արդյունքները հաշվարկվում են պարտադիր պայմանով, նույնիսկ մրցաշարին մասնակցելուց տհրաժարման դեպքում, անկաք պատճառներից (այդ դեպքում հաշվարկվում է զրո միավոր)[1]։
2000 թվականից մինչ 2008 թվականը գոյություն ուներ երկու վարկանիշ՝ դասակարգման վարկանիշ (ATP Entry Ranking) և չեմպիոնական մրցավազք (ATP Race)։ Դասակարգման վարկանիշը օգտագործվում էր որակավորման հերթականության որոշման և ATP բոլոր մրցաշարերում թենիսիստների դասակարգման հերթականության որոշման համար։ Դասակարգման վարկանիշը հաշվարկվում էր 52 շաբաթվա արդյունքներով և կապված չէր մրցաշրջանի հետ։ Չեմպիոնական մրցավազքը ամենամյա վարկանիշ է մրցաշրջանի սկզբից մինչև ավարտը։ Յուրաքանչյուր մրցաշրջանի սկզբից թենիսիստները սկսում էին հավաքել միավորներ զրոյից։
Այն, ինչը ընդունված է անվանել «Աշխարհի առաջին ռակետ», դա թենիսիստի առաջին հորիզոնականն է ցանկացած ամսաթվին դասկարգման վարկանիշում։ Սակայն «Աշխարհի թիվ մեկ ռակետ» պաշտոնական տիտղոսը շնորհվում է Չեմպիոնական մրցավազքի արդյունքներով մրցաշրջանի վերջում։
2009 թվականից Չեմպիոնական մրցավազքը վերացվում է և այժմ գործում է միայն միասնական ATP-վարկանիշը (ATP Ranking), որը պաշվարկվում է ըստ դասակարգման վարկանիշի սկզբունքի (ATP Entry Ranking), սակայն, աշխարհի № 1 թենիսիստի տիտղոսը, նախկինի պես, շնորհվում է մրցաշրջանի վերջում միավորների ամփոփիչ արդյունքների հիման վրա։
ATP վարկանիշում միավորների բաշխումը
խմբագրելՄրցաշարի դասակարգ | Մրցանակային հիմնադրամ | Հ | Ե | 1/2 | 1/4 | R16 | R32 | R64 | R128 | Լրացուցիչ միավորներ որակավորման համար | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | 2000 | 1200 | 720 | 360 | 180 | 90 | 45 | 10 | 25 | ||
ATP միջազգային տուրի եզրափակիչ | 1500 առավելագույնը |
200 միավոր յուրաքանչյուր հաղթանակի համար խմբային փուլում, 400 միավոր կիսաեզրափակիչում հաղթանակի համար, 500 միավոր եզրափակիչում հաղթանակի համար | |||||||||
ATP շարք 1000 | 1000 | 600 | 360 | 180 | 90 | 45 | 10(25) | (10) | (1)25 | ||
Օլիմպիադա | 750 | 450 | 270[2] | 135 | 70 | 35 | 5 | — | — | ||
ATP շարք 500 | 500 | 300 | 180 | 90 | 45 | (20) | (2)20 | ||||
ATP շարք 250 | 250 | 150 | 90 | 45 | 20 | (5) | (3)12 | ||||
Չելենջեր | $125 000+С | 125 | 75 | 45 | 25 | 10 | 5 | ||||
Չելենջեր | $125 000 | 110 | 65 | 40 | 20 | 9 | 5 | ||||
Չելենջեր | $100 000 | 100 | 60 | 35 | 18 | 8 | 5 | ||||
Չելենջեր | $75 000 | 90 | 55 | 33 | 18 | 8 | 5 | ||||
Չելենջեր | $50 000 | 80 | 48 | 29 | 15 | 7 | 3 | ||||
Չելենջեր | $35 000+С | 80 | 48 | 29 | 15 | 6 | 3 | ||||
Ֆյութուր | $15 000+С | 35 | 20 | 10 | 4 | 1 | |||||
Ֆյութուր | $15 000 | 27 | 15 | 8 | 3 | 1 | |||||
Ֆյութուր | $10 000 | 18 | 10 | 6 | 2 | 1 |
+С - Մրցաշարը փոխհատուցում է օրականները ի լրացումն մրցանակային հիմնադրամի
- ATP շարք 1000-ի որակավորման համար հաշվարկվում է միայն 12 միավոր, եթե մրցաշարի հիմնական ցանցում 56 թենիսիստից ավելի են։
- ATP շարք 500-ի որակավորման համար հաշվարկվում է միայն 10 միավոր, եթե մրցաշարի հիմնական ցանցում 32 թենիսիստից ավելի են։
- ATP շարք 250-ի որակավորման համար հաշվարկվում է միայն 5 միավոր, եթե մրցաշարի հիմնական ցանցում 23 թենիսիստից ավելի են։
Աշխարհի առաջին ռակետներ
խմբագրելԱշխարտի առաջին ռակետները համաձայն վարկանիշային դասակարգման, 1973 թվականին այն ներմուծումից հետո.
# | Մարզիկ | Երկիր | Ամսաթիվ | Շաբաթ |
---|---|---|---|---|
1 | Իլիե Նաստասե | Ռումինիա | 1973 թվականի օգոստոսի 23 | 40 |
2 | Ջոն Նյուկոմբ | Ավստրալիա | 1974 թվականի հունիսի 3 | 8 |
3 | Ջիմի Քոնորս | ԱՄՆ | 1974 թվականի հուլիսի 29 | 268 |
4 | Բյորն Բորգ | Շվեդիա | 1977 թվականի օգոստոսի 23 | 109 |
5 | Ջոն Մաքինրոյ | ԱՄՆ (2) | 1980 թվականի մարտի 3 | 170 |
6 | Իվան Լենդլ | Չեխիա | 1983 թվականի փետրվարի 28 | 270 |
7 | Մաթս Վիլանդեր | Շվեդիա (2) | 1988 թվականի սեպտեմբերի 12 | 20 |
8 | Ստեֆան Էդբերգ | Շվեդիա (3) | 1990 թվականի օգոստոսի 13 | 72 |
9 | Բորիս Բեկկեր | Գերմանիա | 1991 թվականի հունվարի 28 | 12 |
10 | Ջիմ Կուրիե | ԱՄՆ (3) | 1992 թվականի փետրվարի 10 | 58 |
11 | Փիթ Սամփրաս | ԱՄՆ (4) | 1993 թվականի ապրիլի 12 | 286 |
12 | Անդրե Աղասի | ԱՄՆ (5) | 1995 թվականի ապրիլի 10 | 101 |
13 | Թոմաս Մուստեր | Ավստրիա | 1996 թվականի փետրվարի 12 | 6 |
14 | Մարսելո Ռիոս | Չիլի | 1998 թվականի մարտի 30 | 6 |
15 | Կառլոս Մոյա | Իսպանիա | 1999 թվականի մարտի 15 | 2 |
16 | Եվգենի Կաֆելնիկով | Ռուսաստան | 1999 թվականի մայիսի 3 | 6 |
17 | Պատրիկ Ռաֆտեր | Ավստրալիա (2) | 1999 թվականի հուլիսի 26 | 1 |
18 | Մարատ Սաֆին | Ռուսաստան (2) | 2000 թվականի նոյեմբերի 20 | 9 |
19 | Գուստավո Կուերտեն | Բրազիլիա | 2000 դեկտեմբերի 4 | 43 |
20 | Լեյթոն Հյուիթ | Ավստրալիա (3) | 2001 թվականի նոյեմբերի 19 | 80 |
21 | Խուան Կառլոս Ֆեռերո | Իսպանիա (2) | 2003 թվականի սեպտեմբերի 8 | 8 |
22 | Էնդի Ռոդիկ | ԱՄՆ (6) | 2003 թվականի նոյեմբերի 3 | 13 |
23 | Ռոջեր Ֆեդերեր | Շվեյցարիա | 2004 թվականի հունվարի 26 | 302 |
24 | Ռաֆայել Նադալ | Իսպանիա (3) | 2008 թվականի օգոստոսի 18 | 141 |
25 | Նովակ Ջոկովիչ | Սերբիա | 2011 թվականի հունիսի 27 | 200 |
- տվյալները ներկայացված են 2016 թվականի մայիսի 16-ի դրությամբ
Ղեկավար մարմիններ և կազմակերպչական կառուցվածք
խմբագրելԱսոցիացիայի բարձրագույն ղեկավարող մարմինը հանդիսանում է տնօրենների խորհուրդը։ Տնօրենների ընդհանուր քանակը վեցն է, նրանցից երեքը ընտրվում են խաղացողների խորհուրդի կողմից, երերքը՝ մրցաշարի կազմակերպիչների խորհրդի, այդպիսով, ձեռք է բերվում թենիսիստների շահերի և մրցաշարի սեփականատերերի հավասար ներկայացուցչություն։
Գործարարական ղեկավարությունը իրականացնում է ՊԹԱ-ի Նախագահը, 2009 թվականի հունվարին այդ պաշտոնում Ադամ Հելֆանտը (անգլ.՝ Adam Helfant) փոխարինել է Էթիեն դե Վիլերին (անգլ.՝ Etienne de Villers), ով ղեկավարում էր ասոցիացիան 2006 թվականի հունվարից[3]։
Ռեկորդներ
խմբագրել- Սկսած 2003 թվականի Ուիմբլդոնի մրցաշարից, հինգ առավել նշանակալից մրցաշարերից (Մեծ Սաղավարտի մրցաշարեր և ATP միջազգային տուրի եզրափակիչ) 55-ի խաղարկություններում միայն չորս թենիսիստների է հաջողվել մեկ անգամից ավել հաղթել և ըստ 2014 թվականի հուլիսի 7-ի դրությամբ հաղթել են 49 տիտղոս՝ Ռոջեր Ֆեդերեր (23), Ռաֆայել Նադալ (14), Նովակ Ջոկովիչ (10) և Էնդի Մարեյ (2)։
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- ATP պաշտոնական կայք (անգլ.)
- Աշխարհի Թիմային Գավաթ Արխիվացված 2016-04-27 Wayback Machine (անգլ.)
- Չեմպիոնների մրցաշար Արխիվացված 2014-02-07 Wayback Machine (անգլ.)
- ATP տուրի խաղացողների կայքեր(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Часто задаваемые вопросы по рейтинговой системе на сайте АТП(չաշխատող հղում) (անգլ.)
- ↑ Победитель матча за бронзовую медаль получает дополнительные 70 баллов в рейтинг.
- ↑ Официальные новости АТП(անգլ.)