Անդրեյ Օլեգովիչ[2] Մեդվեդև (ռուս.՝ Андрей Олегович Медведев, ուկրաիներեն՝ Андрій Медведєв, օգոստոսի 31, 1974(1974-08-31)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ[1]), ուկրաինացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ։ ATP 11 մրցաշարերի հաղթող, 1999 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության։ 2006 թվականից Ուկրաինայի թենիսի ֆեդերացիայի պատվավոր անդամ։ Թենիսիստուհի Նատալիա Մեդվեդևայի կրտսեր եղբայրը։

Անդրեյ Մեդվեդև
Սեռարական
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Ուկրաինա Ուկրաինա
Բնակվելու վայրՄոնտե Կառլո
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 31, 1974 (50 տարեկան)
ԾննդավայրԿիև, ԽՍՀՄ
Հասակ193 սմ
Քաշ91 կգ
Կարիերայի սկիզբ1991 թվական
Կարիերայի ավարտ2001 թվական
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
ՄարզիչՅուրի Չերեպով
Պարգևավճար, USD6 721 560
Մենախաղ
Խաղեր Հ/Պ321–213[1]
Ամենաբարձր վարկանիշ4 (1994 մայիսի 16)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/4 եզրափակիչ (1995)
ՖրանսիաԵզրափակիչ (1999)
Ուիմբլդոն4-րդ շրջան (1994)
ԱՄՆ1/4 եզրափակիչ (1993)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ29–37[1]
Ամենաբարձր վարկանիշ185 (1993 հուլիսի 5)
sport.kharkiv.com/medvedev/index.html(անգլ.)(ուկր.)
Ավարտել է կարիերան

Մարզական կարիերա

խմբագրել

Կարիերայի սկիզբ

խմբագրել

Անդրեյ Մեդվեդևը թենիսի սկսել է խաղալ 9-ամյա հասակում։ Առաջին շրջանում նրան դրանում օգնում էր մայրը՝ Սվետլանան, թենիսի պրոֆեսիոնալ մարզիչ, ով նաև մարզել է նրա քույր Նատալիա Մեդվեդևային։ Անդրեյի խորթ հայր Յուրի Չերեպովը եղել է նրա առաջին մշտական մարզիչը։

Պրոֆեսիտոնալ մրցաշարում իր առաջին խաղը անց է կացրել 16 տարեկան հասակում, Մոսկվայի «Կրեմլի գավաթ» մրցաշարում։ 1990 թվաըանի վերջին նա հաղթանակի է հասել «Orange Bowl» պատանեկական հեղինակավոր մրցաշարում, իսկ 1991 թվականին հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնության տղաների մրցաշարում։ Նույն թվականի սեպտեմբերին նա հասել է մինչև Ժնևի ATP մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ առաջին շրջանում առավելության էր հասել աշխարհի 30-րդ ռակետ, գործող օլիմպիական չեմպիոն Մարկ Ռոսսեի նկատմամբ։ Դա թույլ է տվել նրան վարկանիշային աղյուսակում թռիչք կատարել միանգամից 200 դիրքով։

1992-1994 թվականներ

խմբագրել

1992 թվականի մայիսին 18-ամյա Մեդվեդևը դուրս է եկել Ֆրանսիայի բաց առաջնության արդեն մեծահասակների մրցաշարի չորրորդ շրջան, երեք հաղթանակ տանելով վարկանիշային աղյուսակի առաջին հարյուրյակի թենիսիստների նկատմամբ, այդ թվում Յակոբ Հլասեկի, ով մտնում էր առաջին քսանյակ, և զիջել է միայն աշխարհի առաջին ռակետ Ջիմ Կուրիեին։ Մեկ ամիս անց Ջենովայում նա հաղթանակի է հասել իր առաջին ATP մրցաշարում և առաջին անգամ մտել է աշխարհի 100 լավագույն թենիսիստների մեջ։ Այդ նույն տարում նա հաղթել է ևս երկու մրցաշարում, այդ թվում «Championship Series» մակարդակի Շտուտգարտի մրցաշարում, որը նա սկսել է վարկանիշային 100-րդ դիրքում և հաջորդաբար հաղթել է Թոփ 50-ին վեց մրցակիցների, ներառյալ աշխարհի 2-րդ ռակետ Ստեֆան Էդբերգին և մրցաշրջանն ավարտել է վարկանիշային 24-րդ հորիզոնականում։

1993 թվականին Մեդվեդևը հաղթել է ATP ևս երեք մրցաշարերում, ներառյալ «Championship Series» մակարդակի երկու մրցաշար, և ևս երկու անգամ հասել է մինչև եզրափակիչ, այդ թվում «Մասթերս» շարքի Փարիզի մրցաշարում։ Նա նաև նշանակալի հաջողությունների է հասել Մեծ Սաղավարտի մրցաշարերում, Ֆրանսիայում հասնելով մինչև կիսաեզրափակիչ (որից առաջ կրկին հաղթելով Ստեֆան Էդբերգին), իսկ ԱՄՆ բաց առաջնությունում՝ մինչև խառորդ եզրափակիչ։ ԱՄՆ բաց առաջնության նոխօրյակին նա մտել է աշախարհի 10 լավագույն թենիսիստների մեջ, իսկ տարվա վերջին իրավունք է նվաճել մասնակցելու ATP աշխարհի առաջնությանը։ Այնտեղ խմբային փուլում նա հաղթել է Ջիմ Կուրիեին և Մայքլ Չանգին, սակայն կիսաեզրափակիչում նրա ճանապարհը արգելափակել է Փիթ Սամփրասը, ով վարկանիշային աղյուսակում զբաղեցնում էր առաջին հորիզոնականը։ Բացի մենախաղի հաջողություններից, նա մի քանի նշանակալից հաղթանակներ է տարել Եվգենի Կաֆելնիկովի և Գորան Իվանիշևիչի հետ զույգով, որոնց հետ նա ուժեղ մրցակիցների նկատմամբ հաղթանակներ է տարել Բարսելոնայի և Հռոմի մրցաշարերում։ 1993 թվականից Մեդվեդևը հանդես է գալիս նաև Ուկրաինայի հավաքականի կազմում։ Հավաքականում իր առաջին տարում, որն այդ ժամանակ հանդես էր գալիս Եվրոպա/Աֆրիկա III գոտում, նա նաց է կացրել ութ հանդիպում և բոլորում հաթանակի է հասել, իսկ հավաքականը, որը հինգ «չոր» հաղթանակներ էր տարել, բարձրացել է Եվրոպա/Աֆրիկա II գոտի։

1994 թվականին Մեդեվեդևը հաղթել է միայն երկու մրցաշարում, սակայն երկուսն էր «Մասթերս» շարքի մրցաշարերում, դառնալով առաջին եվրոպացին, ում հաջողվել է հաղթել երկու «Մասթերս» մրցաշարում հաջորդաբար։ Միայն 10 տարի անց այդ հաջողությունը կարողացել է կրկնել Մարատ Սաֆինը[3]։ Համբուրգի Գերմանիայի բաց առաջնությունում հաղթանակից հետո Մեդվեդևը բարձրացել է վարկանիշային 5-րդ հորիզոնական, իսկ Ֆրանսիայի բաց առաջնությունից հետո, որտեղ նա այս անգամ հասել է մինչև քառորդ եզրափակիչ, 4-րդ հորիզոնական՝ բարձրագույնը կարիերայի ընթացքում։ Մրցաշրջանի մնացած մասը նա անց է կացրել քիչ հաջող, հասնելով միայն մինչև Ուիմբլդոնի մրցաշարի չորրորդ շրջան և Պրահայի մրցաշարի եզրափակիչ, և ATP աշխարհի առաջնության խաղարկությունում չի ընդգրկվել, սակայն, ըստ Մեծ Սաղավարտի մրցաշարերում ելույթների, իրավունք է նվաճել մասնակցելու տարվա վերջի Մեծ Սաղավարին գավաթին, որտեղ, սակայն, առաջին իսկ շրջանում պարտվել է Սերխի Բրուգերային՝ Ֆրանսիայի Մեծ Սաղավարտի մրցաշարի վերջին երկու տարիներին նրան «նեղացնողը»։

1995-2001 թվականներ

խմբագրել

1994 թվականի վերջին - 1995 թվականի սկզբին Անդրեյը իր քույր Նատալիայի հետ միասին Ուկրաինան են ներկայացրել Հոպմանի գավաթում։ Մեդվադևները առավելության են հասել Շվեդիայի (Անդրեյը մենախաղում զիջել է Մաթս Վիլանդերին, սակայն հաղթանակի են հասել զուգախաղում), ԱՄՆ-ի (Անդրեյը հաղթել է Ռիչի Ռենեբերգին և պարտվել է արդեն ոչինչ չորոշող զուգախաղում) և Չեխիայի (Անդրեյն առավելության է հասել Պետր Կորդայի նկատմամբ և կրկին պարտվել է նշանակություն չունեցող զուգախաղում) հավաքականնեի նկատմամբ, իսկ եզրափակիչում պարտվել են Գերմանիայի հավաքականին (Անդրեյը պարտվել է Բորիս Բեկկերին և հաղթել է զուգախաղում, որը ոչինչ չէր որոշում)[4]։

Ավելի ուշ, 1995 թվականին, Մեդվեդևը վերադարձել է Ուկրաինայի հավաքական, որպեսզի օգնի նրան Դևիսի գավաթում բարձրանալ ևս մեկ աստիճան։ Եվրոպա/Աֆրիկա II խմբի կիսաեզրափակիչում նա գործնականում միայնակ հյուրընկալելիս հաղթել է Եգիպտոսի հավաքականին։ Անհատական մակարդակում նրա առավել նշանակալից հաջողությունները եղել են երկրորդ հաղթանակը Համբուրգի «Մասթերս» մրցաշարում և Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալը, որը երկրորդ տարին անընդմեջ նրան ապահովել է մասնակցություն Մեծ Սաղավարտի գավաթին։ Այդ անգամ նա հաղել է առաջին շրջանի մրցախաղում, սակայն Թոդ Մարտինի հետ քառորդ եզրափակիչ հանդիպման ընթացքում ստիպված էր դադարեցնել պայքարը։

1996 թվականին Մեդվեդևը կրկին հաղթել է ATP մենախաղի մեկ մրցաշարում և ևս մեկ անգամ հասել է եզրափակիչ։ Ուկրաինայի հավաքականի կազմում նա անց է կացրել մեկ հանդիպում (Նորվեգիայի հավաքականի դեմ) և հաղթանակի հասնելով բոլոր երեք հանդիպումներում, ներառյալ զուգախաղում, շարունակել է Դևիսի գավաթում իր անպարտելի շարքը, այն հասցնելով արդեն մինչև 14 հաղթանակի։ Այդ հաջողությունը Ուկրաինայի հավականին օգնել է ևս մեկ տարով մնալ առաջին եվրոաֆրիկյան խմբում։

1997 թվականին Մեդվեդևը հաղթել է իր ATP վերջին մրցաշարը, ընդ ուրում արդեն երրորդ անգամ առավելության է հասել Համբուրգում։ Այդ հաջողությանը նա հասել է զբաղեցնելով վարկանիշային 38-րդ հորիզոնականը և տիտղոսի ճանապարհին հաղթանակի հասնելով առաջին տասնյակի երկու թենիսիսիտների նկատմամբ՝ հոլանդացի Ռիխարդ Կրայչեկի և ռուս Եվգենի Կաֆելնիկովի։ Դևիսի գավաթում նրա հաղթական շարքն ընդհատվել է Զիմբաբվեի ներկայացուցիչ Ուեյն Բլեյքի կողմից։ Զիմբաբվեի հավաքականից պարտությունից հետո Ուկրաինայի հավաքականը կրկին ստիպված էր պայքարել առաջին եվրոաֆրիկյան խմբում մնալու համար։ Չնայած Մեդվեդևի կողմից Գրեգ Ռուսեդսկիի և Թիմ Հենմենի նկատմամբ տարած հաղթանակներին, ուկրաինացիները պարտվել են Մեծ Բրիտանիայի հավաքականին և միայն հաղթանակը Հունգարիայի հավաքականի նկատմամբ, որտեղ Մեդվեդևը հաղթել է բոլոր երեք հանդիպումներում, նրանց թույլ է տվել պահպանել տեղը խմբում։

1998 թվականին Մեդվեդևը միայն մեկ անգամ է հասել ATP մրցաշարի եզրափակիչ և դուրս է մնացել աշխարհի 50 ուժեղագույն թենինսիտների ցանկից։ Հաջորդ տարի, արդեն գտնվելով վարկանիշային 100-րդ հորիզոնականում, նա անսպասելիորեն հասել է մինչև Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ, առավելության հասնելով առաջին տասնյակի թենիսիստներ Փիթ Սամփրասի և Գուստավո Կուերտենի նկատմամբ։ Եզրափակիչում նա վստահ շահում է Անդրե Աղասիի դեմ մրցախաղում, սակայն ամերիկացին, ըստ սեթերի պարտվելով 0-2 հաշվով, կարողացել է կոտրել խաղի ընթացքը և հաղթանակի հասնել։ Այդ հաջողությունը Մեդվեդևին թույլ է տվել ոչ միայն վերադառնալ աշխարհի 50 ուժեղագույն թենիսիստների շարքը, այլ նաև երրորդ անգամ մասնակցել Մեծ Սաղավարտի գավաթին, որտեղ նա հաղթել է աշխարհի 9-րդ ռակետ Ռիխարդ Կրայչեկին, սակայն կիսաեզրափակիչում պարտվել է Գրեգ Ռուսեդսկիին՝ աշխարհի 6-րդ ռակետին։ Նույն թվականին Մեդվեդևը հասել է կարիերայում իր միակ եզրափակիչին զուգախաղում՝ Մարատ Սաֆինի հետ միասին նրանք «Կրեմլի գավաթ»-ում պարտվել են փորձառու մարտիկներ Դանիել Վացեկին և Ջասթին Հիմելստոբին։ Այդ տարում, ինչպես և հաջորդում, նրա հաղթանակները թույլ են տվել Ուկրաինային պահպանել իր տեղը առաջին եվրոաֆրիկյան խմբում և միայն 2001 թվականին, նրա կարիերայի ավարտի տարում, ուկրաինացիները պարտվել են Ավստրիայի հավաքականի հետ անցողիկ խաղում։

Մեդվեդևի կարիերայում վերջին մրցաշարը եղել է 2001 թվականի Սանկտ-Պետերբուրգի բաց առաջնությունը, որտեղ նա առաջին շրջանում, գտնվելով վարկանիշային երկրորդ հարյուրյակի խորքում, անսպասելիորեն հաղթել է աշխարտի 10-րդ ռակետ Թոմի Հաասին, սակայն արդեն հաջորդ խաղում պարտվել է ավստրիացի Շտեֆան Կոուբեկին։ Մրցաշարի հետո Մեդվեդևը «Факты» («Փաստեր») թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ հույս ունի շարունակել ելույթները[5], սակայն իրականում այդ իրագործել նրան չի հաջողվել։

Դիրքը վարկանիշում տարվա վերջին

խմբագրել
Թվական 1990 1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001
Մենախաղ 1007 227 24 6 15 16 35 27 62 31 58 156
Զուգախաղ 429 389 215 553 282 697 453 475 276 657

Մասնակցությունը ATP մրցաշարերի եզրափակիչներում

խմբագրել

Մենախաղ (18)

խմբագրել
Պատմություն
Մեծ Սաղավարտի մրցաշարեր (1)
ATP աշխարհի առաջնություն / Մասթերս գավաթ (0)
ATP Մասթերս 1000 (5)
ATP 500 / ATP Gold (3)
ATP 250 / ATP International (9)

Հաղթանակներ (11)

խմբագրել
Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1992 հունիսի 21 Hypo Group Tennis International
Ջենովա, Իտալիա
Գրունտ   Գիլիերմո Պերես Ռոլդան 6–3, 6–4
2. 1992 հուլիսի 19 Mercedes Cup,
Շտուտգարտ, Գերմանիա
Գրունտ   Ուեյն Ֆերեյրա 6–1, 6–4, 6–75, 2–6, 6–1
3. 1992 սեպտեմբերի 20 Grand Prix Passing Shot,
Բորդո, Ֆրանսիա
Գրունտ   Սերխի Բրուգերա 6–3, 1–6, 6–2
4. 1993 ապրիլի 4 Օեյրաշ, Պորտուգալիա Գրունտ   Կարել Նովաչեկ 6–4, 6–2
5. 1993 ապրիլի 11 Trofeo Conde de Godó,
Բարսելոնա, Իսպանիա
Գրունտ   Սերխի Բրուգերա 6–77, 6–3, 7–5, 6–4
6. 1993 օգոստոսի 22 Volvo International,
Նյու Հեյվեն, ԱՄՆ
Հարդ   Պետր Կորդա 7–5, 6–4
7. 1994 ապրիլի 24 Monte-Carlo Open,
Մոնտե Կարլո, Մոնակո
Գրունտ   Սերխի Բրուգերա 7–5, 6–1, 6–3
8. 1994 մայիսի 8 Համբուրգ, Գերմանիա Գրունտ   Եվգենի Կաֆելնիկով 6–4, 6–4, 3–6, 6–3
9. 1995 մայիսի 14 Համբուրգ, Գերմանիա (2) Գրունտ   Գորան Իվանիշևիչ 6–3, 6–2, 6–1
10. 1996 օգոստոսի 25 Waldbaum's Hamlet Cup,
Լոնգ Այլենդ, ԱՄՆ
Հարդ   Մարտին Դամ 7–5, 6–3
11. 1997 մայիսի 11 Համբուրգ, Գերմանիա (3) Գրունտ   Ֆելիքս Մանտիլյա 6–0, 6–4, 6–2

Պարտություններ (7)

խմբագրել
Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1993 հունիսի 20 Gerry Weber Open,
Հալլե, Գերմանիա
Խոտածածկ   Անրի Լեկոնտ 2–6, 3–6
2. 1993 նոյեմբերի 7 Paris Open,
Փարիզ, Ֆրանսիա
Գորգ   Գորան Իվանիշևիչ 4–6, 2–6, 6–72
3. 1994 ապրիլի 3 Օեյրաշ, Պորտուգալիա Գրունտ   Կառլոս Կոստա 6–4, 5–7, 4–6
4. 1994 օգոստոսի 7 Tento Czech Open,
Պրոհա, Չեխիա
Գրունտ   Սերխի Բրուգերա 3–6, 4–6
5. 1996 հուլիսի 14 Բոստադ, Շվեդիա Գրունտ   Մագնուս Գուստաֆսոն 1–6, 3–6
6. 1998 հուլիսի 12 Բոստադ, Շվեդիա (2) Գրունտ   Մագնուս Գուստաֆսոն 2–6, 3–6
7. 1999 հունիսի 6 Ֆրանսիայի բաց առաջնություն,
Փարիզ, Ֆրանսիա
Գրունտ   Անդրե Աղասի 6–1, 6–2, 4–6, 3–6, 4–6

Զուգախաղ (1)

խմբագրել

Պարտություններ (1)

խմբագրել
Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 1999 նոյեմբերի 14 Կրեմլի գավաթ,
Մոսկվա, Ռուսաստան
Գորգ   Մարատ Սաֆին   Դանիել Վացեկ
  Ջասթին Հիմելստոբ
2–6, 1–6

Մենախաղի մրցաշարերի մասնակցության վիճակագրություն

խմբագրել
Մրցաշար 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 ՀՄ Հ/Պ
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ 3 շրջան ՉՄ 1/4 2 շրջան 4 շրջան 2 շրջան 2 շրջան 1 շրջան 2 շրջան 0 / 8 13–8
Ֆրանսիայի բաց առաջնություն 4 շրջան 1/2 1/4 4 շրջան 2 շրջան 4 շրջան 1 շրջան Ե 4 շրջան 1 շրջան 0 / 10 29–10
Ուիմբլդոնի մրցաշար ՉՄ 2 շրջան 4 շրջան 2 շրջան 1 շրջան 3 շրջան 2 շրջան 2 շրջան 1 շրջան 1 շրջան 0 / 9 9–9
ԱՄՆ բաց առաջնություն ՉՄ 1/4 2 շրջան 2 շրջան 4 շրջան 1 շրջան 2 շրջան 4 շրջան ՉՄ ՉՄ 0 / 7 13–7
ATP աշխարհի առաջնություն ՉՄ 1/2 ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 1 2–2
Մեծ Սաղավարտի գավաթ ՉՄ ՉՄ 1 շրջան 2 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 1/2 ՉՄ ՉՄ 0 / 3 2–3
ATP Մասթերս 1000
Indian Wells Masters
Ինդիան Ուելս
ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան 1 շրջան 1 շրջան 1/4 ՉՄ 1 շրջան ՉՄ 0 / 5 4–5
Miami Masters
Մայամի
ՉՄ 3 շրջան ՉՄ 1/4 3 շրջան 1/4 2 շրջան 2 շրջան 2 շրջան 1 շրջան 0 / 8 14–8
Monte-Carlo Masters
Մոնտե Կարլո
ՉՄ 1/4 Հ 1 շրջան 3 շրջան 3 շրջան 2 շրջան 1 շրջան 2 շրջան 1 շրջան 1 / 9 14–8
Rome Masters
Հռոմ
ՉՄ 3 շրջան 3 շրջան 3 շրջան 1/4 1 շրջան 1 շրջան ՉՄ 3 շրջան 1 շրջան 0 / 8 11–8
Hamburg Masters
Համբուրգ
ՉՄ ՉՄ Հ Հ 2 շրջան Հ 1 շրջան ՉՄ 3 շրջան 1 շրջան 3 / 7 20–4
Canada Masters
Մոնրեալ
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 0 0–0
Cincinnati Masters
Ցինցինատի
ՉՄ 3 շրջան 1 շրջան 2 շրջան 2 շրջան 3 շրջան 2 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 6 7–6
Mutua Madrilena Madrid Open
Ստոկհոլմ/ Էսսեն/ Շտուտգարտ
2 շրջան 1 շրջան 1 շրջան 2 շրջան ՉՄ 2 շրջան ՉՄ 1 շրջան ՉՄ ՉՄ 0 / 6 3–6
Paris Indoor
Փարիզ
2 շրջան Ե 1 շրջան 2 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան ՉՄ ՉՄ 0 / 5 7–5

Վարչական և քաղաքական գործունեություն

խմբագրել

1995 թվականին Անդրեյ Մեդվեդը ղեկավարում էր ATP բարեգործական հիմնադրամը։

2002 թվականին Անդրեյ Մեդվեդևը ընտրվել է ՄԱԿԲարի կամքի դեսպան Ուկրաինայում։ Այդ կարգիճակում նա 2002 թվականի սեպտեմբերին Կիևում մասնակցել է «Արշավ հանուն կյանքի» ակցիային՝ ուղղված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար միջոցներ հավաքելուն[6]։

2004 թվականին Անդրեյ Մեդվեդևն ընտրվել է Ուկրաինայի թենիսի ֆեդերացիայի նախագահ[7], իսկ 2006 թվականին դարձել է նրա պատվավոր նախագահը[8]։ 2009 թվականին նա ստեղծել և գլխավորել է Ուկրաինայի թենիսի միությունը[7]։ Նա նաև մտադրություն է հայտնել կրկին թեկնածություն դնել Ուկրաինայի թենիսի ֆեդարացիայի նախագահի ընտրությունների ժամանակ[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ATP վեբկայք
  2. «Андрей Медведев: «Ельцин за смену гражданства предлагал баснословный контракт и квартиру возле Кремля»». LB.ua. 26 июля 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. «Биография Андрея Медведева на официальном сайте». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  4. Результаты VII Кубка Хопмана Արխիվացված 2011-07-12 Wayback Machine (անգլ.)
  5. Ольга Гурина. (ноябрь 2001). «Андрей Медведев: «Свою коллекцию ручек я храню в домашнем сейфе в Монте-Карло»». Факты. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  6. «Андрей Медведев - Посол Доброй Воли». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  7. 7,0 7,1 Семён Запорожец. Украинский фронт Первой мировой Արխիվացված 2011-11-12 Wayback Machine
  8. «Политреформа в действии: в ФТУ создана мегакоалиция». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  9. «Александр Онищенко: «Киев ждет новый турнир»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Մեդվեդև» հոդվածին։