Լենս Արմսթրոնգ
Լենս Էդվարդ Արմսթրոնգ (անգլ.՝ Lance Edward Armstrong, սեպտեմբերի 18, 1971[3][4][5][…], Պլանո), ամերիկացի նախկին խճուղային հեծանվորդ։ Արմսթրոնգը ռեկորդային յոթ անգամ անընդմեջ հաղթել է «Տուր դե Ֆրանս» հեծանվավազքում՝ 1999-2005 թվականներին։ 2012 թվականին Միացյալ Նահանգների հակադոպինգային գործակալության (USADA) կողմից Արմսթրոնգին ցմահ արգելվել է զբաղվել հեծանվավազքով՝ դոպինգի օգտագործման պատճառով։ Հեծանվավազքով զբաղվելուց զատ Արմսթրոնգն հանդիսանում է «Լայվսթրոնգ» հիմնադրամի (սկզբնապես կոչվել է «Լենս Արմսթրոնգ» հիմնադրամ) հիմնադիրը, որը զբաղվում է քաղցկեղով տառապող մարդկանց օժանդակությամբ։ Մասնակցել է 1992, 1996 և 2000 թվականների ամառային օլիմպիական խաղերին։
Լենս Էդվարդ Արմսթրոնգ Lance Edward Armstrong | |
---|---|
![]() Արմսթրոնգը 2009-ին | |
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1971 (52 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ![]() |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | General William J. Palmer High School?, Plano East Senior High School? և Austin College? |
Մասնագիտություն | Հեծանվորդ |
Ամուսին | Քրիստին Ռիչարդ (1998-2003) |
Ծնողներ | հայր՝ Էդդի Չարլզ Գանդերսոն[1], մայր՝ Լինդա Գեյլ Մունիհեմ[1] |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | 5 զավակ |
Կայք | lancearmstrong.com |
![]() |
Տասնվեց տարեկան հասակում Արմսթրոնգը սկսում է զբաղվել տրիաթլոնով (սպորտաձև, որում միավորված են լողը, հեծանվավազքը և վազքը) և 1989, 1990 թվականներին դառնում տրիաթլոնի համազգային չեմպիոն։ Պրոֆեսիոնալ հեծանվորդի կարիերան Արմսթրոնգն սկսում է 1992 թվականին՝ պայմանագիր կնքելով «Մոտորոլա» թիմի հետ։ Բազմաթիվ հաջողությունների է հասել 1993-1996 թվականներին։
1996 թվականի հոկտեմբերին Արմսթրոնգի մոտ հայտնաբերվում է ձվարանների չարորակ քաղցկեղ, որը տարածվել էր նրա ուղեղի և թոքերի շրջանում։ Արմսթրոնգը սկսում է անցնել ինտենսիվ բուժում, մասնավորապես կանոնավոր ենթարկվում քիմիաթերապիայի։ 1997 թվականի փետրվար ամսին բժիշկները հայտարարում են, որ Արմսթրոնգը ամբողջովին բուժված է։ Նույն տարի Արմսթրոնգը ստեղծում է «Լենս Արմսթրոնգ» հիմնադրամը, իսկ 1998 թվականից վերադառնում պրոֆեսիոնալ կարիերա՝ նոր պայմանագիր կնքելով «Յու Էս Փոստալ» թիմի հետ։ 2005 թվականի «Տուր դե Ֆրանս» մրցույթից հետո Արմսթրոնգը հայտարարում է թոշակի անցնելը կարիերայից, սակայն կրկին վերադառնում է 2009 թվականին։ 2009-11 թվականների ընթացքում հանդես է եկել «Աստանա», «Յու Սի Այ ՊրոԹիմ» և «Թիմ Ռադիո Շեք» թիմերում։
2011 թվականի փետրվարի 16-ին Արմսթրոնգը հայտարարում է հեծանվորդի կարիերայից հեռանալու մասին, չնայած այդ ժամանակաշրջանում ԱՄՆ դաշնային կառույցները սկսել էին հետաքննել դոպինգի չարաշահման մասին վարկածները։ 2012 թվականի սկզբին Արմսթրոնգը վերադառնում է պրոֆեսիոնալ տրիաթլոն, սակայն նույն թվականի օգոստոսի 24-ին նրան արգելվում է մինչև մահ զբաղվել սպորտով, ինչպես նաև զրկվում է «Տուր դե Ֆրանս» մրցույթներում հաղթած բոլոր 7 տիտղոսներից[6]։ Արմսթրոնգը նախընտրում է չդիմել սպորտի արբիտրաժային դատարան[7] և երբևէ չի արդարանում։ 2013 թվականի հունվարին Արմսթրոնգը հեռուստատեսությամբ հյուրընկալվում է Օփրա Ուինֆրիին և ուղիղ եթերով խոստովանում մեղքը[8]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Lance Armstrong privé définitivement de sa Légion d'honneur
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ «Լենս Արմսթրոնգը ցմահ զրկվում է հեծանվավազքով զբաղվելուց և որակազրկվում է նախկին մրցակցային արդյունքներից»։ «Usada.org»։ Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10–ին
- ↑ Շեյն Ստոքս (2012-12-29)։ «Արմսթրոնգը չի դիմում արբիտրաժային դատարան»։ Velonation.com։ Վերցված է 2013 թ․ հունվարի 2
- ↑ «Լենս Արմսթրոնգը մաքուր է դուրս գալիս»։ ESPN.com։ Հունվարի 17, 2013։ Վերցված է 2013 թ․ հունվարի 18