Էմանուլ Աղասի, ամերիկանացված որպես Էմանուել «Մայք» Աղասի (դեկտեմբերի 25, 1930(1930-12-25)[1], Սալմաստ, Արևմտյան Ադրբեջան, Իրան), նախկին բռնցքամարտիկ, 1948 և 1952 թվականներին Իրանը ներկայացրել է Ամառային օլիմպիական խաղերում։ Թենիսիստ Անդրե Աղասու հայրը։

Էմանուել Աղասի
Ծնվել էդեկտեմբերի 25, 1930(1930-12-25)[1] (90 տարեկան)
ԾննդավայրՍալմաստ, Արևմտյան Ադրբեջան, Իրան
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան և Flag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունամերիկահայ
ԿրթությունՌուզվելտի համալսարան
Մասնագիտությունբռնցքամարտիկ
ԵրեխաներԱնդրե Աղասի

ԿենսագրությունԽմբագրել

Էմանուլ Աղասին ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 25-ին Սալմաստում (Իրան), մեծացել՝ Թեհրանում, հայ քրիստոնեական ընտանիքում[2] (որոշ աղբյուրներ նշում են, որ ունի հայ-ասորական կամ պարսկական արմատներ[3][4], բայց ինքնակենսագրականում այդ վարկածները չեն հաստատվել)։ Հայրը՝ հյուսն Դավիթ Աղասյանը ուկրաինահայ է, ծնվել է 1880 թվականին Կիևում, Հոկտեմբերյան հեղափոխությանը հաջորդող քաղաքացիական պատերազմի ժամանակ արտագաղթել է Իրան, որտեղ խուսափելով թուրքական ջարդերից՝ փոխել է ազգանունը քիչ աչքի ընկնող ազգանունով՝ Աղասի[5], իսկ Մայքի մայրը՝ Նունիան, եղել է հայուհի Թուրքիայից[6]։ Չնայած Դավիթը քսան տարի մեծ էր կնոջից, նրանք ընտանիք են կազմել։ Ունենեցել են հինգ երեխա, Էմանուելը երրորդ երեխան էր[7]։

Սպորտում Էմանուելի առաջին հետաքրքրությունը եղել է ֆուտբոլը, սակայն հետագայում Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ. տեսնելով թե ինչպես են ամերիկյան քրիստոնեական եկեղեցու առաքելական ծառայությանը կից թենիսի մարզադաշտում խաղում ամերիկացի և բրիտանացի զինվորները տարվել է թենիսով և շատ սիրել այդ խաղը։ Նրանցից մեկը տղային է նվիրել իր առաջին ձեռնաթիակը, որը հետագայում իր հետ տարել է ԱՄՆ[8]։

Էմանուելը 16 տարեկան հասակում հետաքրքրվել է բռնցքամարտով, հաճախ մասնակցել է փողոցային կռիվների, որոնցից մեկի ժամանակ նրան նկատել է Թեհրանի կենտրոնում գտնվող Nerou Rastey մասնավոր ակումբի բռնցքամարտի մարզիչը։ Նա Էմանուելին հրավիրել է ակումբ, որը առաջին իսկ մարզումի ժամանակ հաղթել է բոլոր մրցակիցներին, իսկ երկու շաբաթ անց հաղթել է ակումբի կողմից հովանավորվող բռնցքամարտի մրցաշարում[9]։

Հետագայում, Աղասու մարզիչն է դառնում 1932 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Հանս Ցիգլարսկին[10], որը կազմում է մարզումների կանոնավոր ռեժիմ և Աղասին մի քանի ամիս անց թեթև քաշային կարգում հաղթում է Թեհրանի առաջնությունը, ապա Իրանի առաջնությունը և 17 տարեկանում ընդգրկվում է երկրի ազգային հավաքականում` Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու համար[11]։

Օլիմպիադայում, Աղասին առաջին իսկ մարտի ժամանակ պարտվում է իսպանացի հակառակորդին, որը թեթև քաշային կարգում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։ Չորս տարի անց մասնակցում է Հելսինկիի օլիմպիական խաղերին։ Պատմությունը կրկնվում է․ Աղասին պարտվում է առաջին մարտում՝ այս անգամ Հարավային Աֆրիկան ներկայացնող մարզիկին, որն այս օլիմպիական խաղերում նվաճում է բրոնզե մեդալ[12]։

1952 թվականին հետևելով իր եղբայր Սամուելին մեկնում է Չիկագո[5][13] և իր անունը փոխում է՝ դարձնելով «Մայք Աղասի»։ Ռուզվելտի համալսարանն ավարտելուց առնվազն մեկ ամիս անց հանդիպում է Էլիզաբեթ Դեդլիին։ Երկու ամիս անց, 1959 թվականի օգոստոսի 19-ին նրանք ամուսնանում են[14]։ Աշխատանքի փնտրտուքներով նրանք հասնում են Լոս Անջելես, այնուհետև, երբ ընկերներն աշխատանք են առաջարկում Տրոպիկանա Լաս Վեգաս հյուրանոցում, ամուսիններն իրենց երկու տարեկան աղջկա՝ Ռիտայի և ութ տարեկան տղայի՝ Ֆիլիպի հետ 1962 թվականի հեկտեմբերին տեղափոխվում են Լաս Վեգաս[15], որտեղ Բեթին աշխատում է Նևադայի պետական վարչությունում, իսկ Էմանուելը՝ թենիսի մարզիչ Տրոպիկանա հյուրանոցում, իսկ ավելի ուշ MGM Գրանտ հյուրանոցում։ Այս աշխատանքում մնում է մինչև 21-րդ դարի սկիզբը[16]։ 1967 թվականին ընտանիքը համալրվում է, ծնվում է նրանց աղջիկը՝ Թամարան, իսկ 1970 թվականին՝ Անդրեն[16]։

Իր բոլոր երեխաների հետ դեռ մանուկ հասակից զբաղվում է թենիսով, հետագայում նրանց մարզում են պրոֆեսիոնալ թենիսիստներ։ Անդրե Աղասին դառնում է աշխարհի համար մեկ ռակետ։ 1984 թվականին, Ռիտան՝ խիստ տարաձայնություններ ունենալով հոր հետ, ամուսնանում է իր մարզչի՝ հայտնի պրոֆեսիոնալ թենիսիստ Սանչո Գոնսալեսի հետ, որը 32 տարով մեծ էր իրենից[17]։ 2001 թվականի հոկտեմբերի 22-ին Մայքի ընտանիքը համալրվում է ևս մեկ հայտնի թենիսիստով՝ Լաս Վեգասում Անդրե Աղասին ամուսնանում է Շտեֆֆի Գրաֆի հետ։

Մայք Աղասիի ինքնակենսագրությունը՝ The Agassi Story-ն լույս է տեսնում 2004 թվականին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
  2. «How To Be Good»։ The Guardian։ սեպտեմբերի 3, 2006։ Վերցված է հունվարի 26, 2014 
  3. «Andre Agassi»։ PersianMirror։ PersianMirror։ 2004։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 23, 2009-ին։ Վերցված է մայիսի 23, 2009 
  4. Nicholas Awde, Nineb Lamassu, Nicholas Al-Jeloo. Modern Aramaic (Assyrian/Syriac) Dictionary and Phrasebook. — New York: Hippocrene Books, 2007. — P. 278. — ISBN 0-7818-1087-6
    «Andre Agassi»։ Persian Mirror: The Modern Magazine for Famous Iranians, Persian Celebrations, Cuisine, Culture & Community։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-05-ին։ Վերցված է 2012-10-23 
  5. 5,0 5,1 Nahigian Frank։ «Only in America? An Interview with Mike Agassi»։ The Armenian Weekly։ Վերցված է սեպտեմբերի 9, 2014 
  6. Cobello Dominic, Agassi Mike (2004)։ The Agassi Story։ Toronto: ECW Press։ էջեր 12–14։ ISBN 1-55022-656-8։ Վերցված է հոկտեմբերի 22, 2012 
  7. Cobello, 2004, էջեր 12—14
  8. Cobello, 2004, էջեր 19—22
  9. Cobello, 2004, էջեր 26—27
  10. Dominic Cobello, Mike Agassi, Kate Shoup Welsh (October 2008)։ The Agassi Story։ ECW Press։ էջեր 28–։ ISBN 978-1-55490-362-7 
  11. Cobello, 2004, էջեր 28—29
  12. Emanoul Aghasi Archived 2012-11-11 at the Wayback Machine. at Sports-Reference.com
    «Iran Olympic Tradition»։ NBCOlympics.com։ NBC Universal։ 2008։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-23-ին։ Վերցված է մայիսի 23, 2009 
  13. Jensen Jeffry (2002) [1992]։ Dawson Dawn P, ed.։ Great Athletes 1 (Revised ed.)։ Salem Press։ էջ 17։ ISBN 1-58765-008-8 
  14. Cobello Dominic, Agassi Mike (2004)։ The Agassi Story։ Toronto: ECW Press։ էջ 64։ ISBN 1-55022-656-8։ Վերցված է մայիսի 17, 2017 
  15. Cobello Dominic, Agassi Mike (2004)։ The Agassi Story։ Toronto: ECW Press։ էջ 69։ ISBN 1-55022-656-8։ Վերցված է մայիսի 18, 2017 
  16. 16,0 16,1 Agassi, 2009, էջեր 45—48
  17. S. L. Price. (հունիսի 24, 2002)։ «The Lone Wolf»։ Sports Illustrated (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-11-ին։ Վերցված է 2012-10-23 

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

  • Эмануэл Агаси – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)