Թոդ Քրիստոֆեր Մարտին (անգլ.՝ Todd Christopher Martin), ծնվել է 1970 թվականի հուլիսի 8-ին Հինսդեյլում, Իլինոյսի նահանգ, ԱՄՆ), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ։

Թոդ Մարտին
Սեռարական
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Բնակվելու վայրPonte Vedra Beach?
Ծննդյան ամսաթիվ1970 թվական հուլիսի 8
ԾննդավայրՀինսդեյլ, Իլինոյս, ԱՄՆ
Հասակ198 սմ
Քաշ91 կգ
Կարիերայի սկիզբ1990 թվական
Կարիերայի ավարտ2004 թվական
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
Պարգևավճար, USD8 254 455
Մենախաղ
Խաղեր Հ/Պ411–234[1]
Ամենաբարձր վարկանիշ4 (1999 թվականի սեպտեմբերի 13)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաԵզրափակիչ (1994)
Ֆրանսիա4-րդ շրջան (1991)
Ուիմբլդոն1/2 եզրափակիչ (1994, 1996)
ԱՄՆԵզրափակիչ (1999)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ100–85[1]
Ամենաբարձր վարկանիշ30 (1996 թվականի ապրիլի 29)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա2-րդ շրջան (1994)
Ֆրանսիա3-րդ շրջան (1993)
Ուիմբլդոն3-րդ շրջան (1994)
ԱՄՆ2-րդ շրջան (1990-1992
Ավարտել է կարիերան

Մարզական կարիերա խմբագրել

Թոդ Մարտինը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1990 թվականին։ Այդ տարում առաջին անգամ մասնակցում է Մեծ Սաղավարտի ԱՄՆ բաց առաջնության մրցաշարին, որտեղ պարտություն է կրում հենց առաջին շրջանում։ 1993 թվականին կարողանում է եզրավակիչ դուրս գալ ATP միանգամից հինգ մրցաշարերում, որոնցից կարողանում է հաղթանակ տանել մեկում՝ Կորալ Սփրինգսում։ Տարվա արդյունքներով արժանանում է ATP «Տարվա առաջընթաց» մրցանակին։ 1994 թվականի հունվարին դուրս է գալիս Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ, որտեղ երեք սեթում զիջում է մրցաշարի հաղթող Փիթ Սամփրասին։ Ուիմբլդոնի մրցաշարում և ԱՄՆ բաց առաջնությունում կարողանում է հասնել մինչև կիսաեզրափակիչ։ Նույն թվականին նա հաղթանակներ է տանում երկու մրցաշարերում՝ Մեմֆիսում և Լոնդոնում։ Կարիերայում առաջին անգամ նա տարին եզրափակում է դասակարգման աղյուսակի առաջին տասնյակում։ 1995 թվականին նրան հաջողվում է պաշտպանել իր տիտղոսը Մեմֆիսի մրցաշարում, իսկ տարվա վերջին օգնում է ԱՄՆ թենիսի հավաքականին տիրանալու Դևիսի Գավաթին։

1996 թվականը սկսվում է Սիդնեյի մրցաշարում հաղթանակով։ Կարիերայում երկրորդ անգամ Թոդ Մարտինը 1996 թվականին դուրս է գալիս Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հաջորդ երկու տիտղոսները նրան հաջողվում է շահել 1998 թվականին։ Հաջողությունը նրան ուղեկցում է Բարսելոնայի և Ստոկհոլմի մրցաշարերում։ 1999 թվականին կարողանում է կարիերայում երկրորդ անգամ հաղթանակ տանել Սիդնեյի մրցաշարում։ Այդ տարի Ավստրալիայի բաց առաջնությունում և Ուիմբլդոնի մրցաշարում հասնում է մինչև քառորդ եզրափակիչ փուլ։ ԱՄՆ բաց առաջնությունում Թոդ Մարտինը երկրորդ անգամ կարողանում է հասնել Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակիչ։ Եզրափակիչում, համառ հինգ սեթանոց մրցապայքարում, նա զիջում է ամերիկացի Անդրե Աղասիին՝ 4-6, 7-6(5), 7-6(2), 3-6, 2-6։ Շնորհիվ դրան, անմիջապես մրցաշարից հետո, նա բարձրանում է դասակարգման աղյուսակի կարիերայում ամենաբարձր՝ 4-րդ հորիզոնական։ Տարվա արդյունքներով նա մրցաշրջանն ավարտում է 7-րդ հորիզոնականում։ 2000 թվականին մասնակցություն է ունենում Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարին, սակայն պարտություն է կրում հենց առաջին շրջանում։ ԱՄՆ բաց առաջնությունում կանգ է առնում նախորդ տարվա արդյունքի կրկնությունից մեկ քայլ առաջ և դուրս է մնում կիսաեզրափակիչ փուլում։ 2004 թվականին վերջնականապես ավարտում է թենիսիստի պրոֆեսիոնալ կարիերան։

Նվաճումներ խմբագրել

  • Մեծ Սաղավարտի երկու մրցաշարերի եզրափակիչի մասնակից մենախաղում (Australian Open-1994 և US Open-1999)։
  • ATP մենաքաղի 8 և զուգախաղի 5 տիտղոսների տիրակալ։
  • Աշխարհի նախկին թիվ 4 ռակետ մենախաղում։

Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ մենախաղում խմբագրել

Պարտություններ(2) խմբագրել

Թվական Մրցաշար Մրցակից Հաշիվ
1994 Ավստրալիայի բաց առաջնություն   ԱՄՆ Փիթ Սամփրաս 6-7(6), 4-6, 4-6
1999 ԱՄՆ բաց առաջնություն   ԱՄՆ Անդրե Աղասի 4-6, 7-6(5), 7-6(2), 3-6, 2-6

Ելույթները ATP մրցաշարերում խմբագրել

Մրցաշարեր
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Մասթերս Գավաթ / АТР-տուրի եզրափաակիչ
Մեծ Սաղավարտի գավաթ
ATP Մասթերս / ATP Մասթերս 1000
АТР Gold / АТР 500
АТР International/ АТР 250

Տիտղոսներ կարիերայի ընթացքում (14) խմբագրել

Մենախաղ (8) խմբագրել

Ամսաթիվ Մրցաշար Ծածակույթ Մրցակից Հաշիվ
1. 1993 թվական մայիսի 17   Կորալ Սփրինգս Գրունտ   Դևիդ Ուիտոն 6-3, 6-4
2. 1994 թվական փետրվարի 14   Regions Morgan Keegan Championships and The Cellular South Cup
Մեմֆիս
Հարդ   Բրեդ Ջիլբերտ 6-4, 7-5
3. 1994 թվական հունիսի 13   AEGON Championships
Լոնդոն
Խոտածածկ   Փիթ Սամփրաս 7-6(4), 7-6(4)
4. 1995 թվական փետրվարի 20   Regions Morgan Keegan Championships and The Cellular South Cup
Մեմֆիս(2)
Հարդ   Պաուլ Հաարհյուս 7-6(2), 6-4
5. 1996 թվական հունվարի 15   Medibank International Sydney
Սիդնեյ
Հարդ   Գորան Իվանիշևիչ 5-7, 6-3, 6-4
6. 1998 թվական ապրիլի 20   Trofeo Conde de Godó
Բարսելոնա
Գրունտ   Ալբերտո Բերասատեգի 6-2, 1-6, 6-3, 6-2
7. 1998 թվական նոյեմբերի 16   Ստոկհոլմ Հարդ   Թոմաս Յուհանսոն 6-3, 6-4, 6-4
8. 1999 թվական հունվարի 18   Medibank International Sydney
Սիդնեյ(2)
Հարդ   Ալեքս Կորետխա 6-3, 7-6(5)

Զուգախաղ (5) խմբագրել

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 1993 թվական մայիսի 3   Տամպա Գրունտ   Դերիկ Ռոստանգո   Ջարեդ Պալմեր
  Կելի Ջոնս
6-3, 6-4
2. 1993 թվական օգոստոսի 16   Ինդիանապոլիս Հարդ   Սքոթ Դևիս   Ռիկ Լիչ
  Կեն Ֆլեկ
6-4, 6-4
3. 1995 թվական ապրիլի 17   Բերմուդներ Գրունտ   Գրանտ Կոնել   Բրետ Սթիվեն
  Ջեյսոն Սթոլթենբերգ
7-6, 2-6, 7-5
4. 1995 թվական հունիսի 12   AEGON Championships
Լոնդոն
Խոտածածկ   Փիթ Սամփրաս   Յան Ապել
  Յոնաս Բյորկման
7-6, 6-4
5. 2002 թվական օգոստոսի 5   Cincinnati Masters
Ցինցինատի
Հարդ   Ջեյմս Բլեյք   Մահեշ Բհուպատի
  Մաքսիմ Միրնի
7-5, 6-3

Թիմային մրցաշարեր (1) խմբագրել

Թվական Մրցաշար Թիմ Մրցակից Հաշիվ
1. 1995 Դևիսի Գավաթ   ԱՄՆ
Ջ. Կուրիե,Թ. Մարտին, Փ. Սամփրաս
  Ռուսաստան
Ե. Կաֆելնիկով,Ա. Օլխովսկի, Ա. Չեսնոկով
3-2
 

Պարտություններ եզրափակիչում (18) խմբագրել

Մենախաղ (12) խմբագրել

Ամսաթիվ Մրցաշար Ծածակույթ Մրցակից Հաշիվ
1. 1993 թվական փետրվարի 8   Regions Morgan Keegan Championships and The Cellular South Cup
Մեմֆիս
Հարդ   Ջիմ Կուրիե 7-5, 6-7(4), 6-7(4)
2. 1993 թվական հուլիսի 26   Legg Mason Tennis Classic
Վաշինգտոն
Հարդ   Ամոս Մանսդորֆ 6-7(3), 5-7
3. 1993 թվական օգոստոսի 2   Canada Masters
Մոնրեալ
Հարդ   Միքաել Պերնֆորս 6-2, 2-6, 5-7
4. 1993 թվական հոկտեմբերի 18   Seiko Super Tennis
Տոկիո
Գորգ   Իվան Լենդլ 4-6, 4-6
5. 1994 թվական հունվարի 31   Ավստրալիայի բաց առաջնություն Հարդ   Փիթ Սամփրաս 6-7(6), 4-6, 4-6
6. 1994 թվական մայիսի 2   AT&T Tennis Challenge
Ատլանտա
Գրունտ   Մայքլ Չանգ 7-6(4), 6-7(4), 0-6
7. 1994 թվական մայիսի 9   Պայնհերստ Գրունտ   Ջարեդ Պալմեր 4-6, 6-7(5)
8. 1995 թվական դեկտեմբերի 18   Մեծ Սաղավարտի գավաթ Գորգ   Գորան Իվանիշևիչ 6-7(4), 3-6, 4-6
9. 1996 թվական փետրվարի 26   Regions Morgan Keegan Championships and The Cellular South Cup
Մեմֆիս
Հարդ   Փիթ Սամփրաս 4-6, 6-7(2)
10. 1996 թվական օգոստոսի 2   Ստոկհոլմ Հարդ   Թոմաս Էնկվիստ 5-7, 4-6, 6-7(0)
11. 1999 թվական ապրիլի 12   Էշտորիլ Գրունտ   Ալբերտ Կոստա 6-7(4), 6-2, 3-6
12. 1999 թվական սեպտեմբերի 13   ԱՄՆ բաց առաջնություն Հարդ   Անդրե Աղասի 4-6, 7-6(5), 7-6(2), 3-6, 2-6

Զուգախաղ (5) խմբագրել

Ամսաթիվ Մրցաշար Ծածակույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 1993 թվական ապրիլի 26   AT&T Tennis Challenge
Ատլանտա
Գրունտ   Ջարեդ Պալմեր   Պոլ Անակոուն
  Ռիչի Ռենեբերգ
4-6, 6-7
2. 1995 թվական օգոստոսի 14   Ինդիանապոլիս Հարդ   Սքոթ Դևիս   Մարկ Նոուլս
  Դանիել Նեստոր
4-6, 4-6
3. 1995 թվական հոկտեմբերի 30   BNP Paribas Masters
Փարիզ
Գրունտ   Ջիմ Գրաբ   Պատրիկ Հելբրայթ
  Գրանտ Կոնել
2-6, 2-6
4. 1996 թվական նոյեմբերի 4   Ստոկհոլմ Հարդ   Կրիս Վուդրաֆ   Պատրիկ Հելբրայթ
  Ջոնաթան Սթարկ
6-7, 4-6
5. 1998 թվական մարտի 9   Indian Wells Masters
Ինդիան Ուելս
Հարդ   Ռիչի Ռենեբերգ   Յոնաս Բյորկման
  Պատրիկ Ռաֆտեր
4-6, 6-7

Թիմային մրցաշարեր (1) խմբագրել

Ամսաթիվ Մրցաշար Թիմ Մրցակից Հաշիվ
1. 1997 Դևիսի Գավաթ   ԱՄՆ
Թ. Մարտին, Փ. Սամփրաս, Ջ. Սթարկ, Մ. Չանգ
  Շվեդիա
Յ. Բյորկման, Մ. Լարսոն, Ն. Կուլտի, Թ. Էնկվիստ
0-5

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոդ Մարտին» հոդվածին։