Յանիկ Նոա (ֆր.՝ Yannick Noah, ծնվ.՝ մայիսի 18, 1960, Սեդան, Արդեններ, Ֆրանսիա), ֆրանսիացի նախկին թենիսիստ և փոփ-սոուլ երգիչ։ Նախկին առաջին ռակետ զուգախաղում և աշխարհի երրորդ ռակետ մենախաղում (պատմության մեջ բարձրագույն վարկանիշ ֆրանսիացի թենիսիստների շրջանում)։ Առավել հայտնի է 1983 թվականին Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունում իր հաղթանակով (բաց դարաշրջանում ֆրանսիացիների առաջին և միակ հաղթանակը Մեծ Սաղավարտի մենախաղի բոլոր մրցաշարերում) և որպես Ֆրանսիայի հավաքականի բարձրակարգ ավագ Դևիսի Գավաթում և Ֆեդերացիայի Գավաթում։

Picto infobox tenis.png
Յանիկ Նոա
ֆր.՝ Yannick Noah
Yannick Noah sans Héléne.jpg
Սեռարական
ՔաղաքացիությունՖրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվմայիսի 18, 1960 (60 տարեկան)
ԾննդավայրՖրանսիա Սեդան, Արդեններ, Ֆրանսիա
Հասակ193 սմ
Քաշ81 կգ
Կարիերայի սկիզբ1977
Կարիերայի ավարտ1996
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
ՄարզիչPatrice Hagelauer?
Պարգևավճար, USD3 440 660
Մենախաղ
Խաղեր Հ/Պ478–209[1]
Ամենաբարձր վարկանիշ3 (1986 թվականի հուլիսի 7)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/2 (1990)
ՖրանսիաՀաղթանակ (1983)
Ուիմբլդոն3-րդ շրջան (1979, 1985)
ԱՄՆ1/4 (1983, 1985, 1989)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ213–109[1]
Ամենաբարձր վարկանիշ1 (1986 թվականի օգոստոսի 25)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա2-րդ շրջան (1990)
ՖրանսիաՀաղթանակ (1984)
Ուիմբլդոն1/4 (1987)
ԱՄՆԵզրափակիչ (1985)
yannicknoah.com
Ավարտել է կարիերան

Կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ հաղթել է ATP մենախաղի 23 և զուգախաղի 16 մրցաշարերում։

ՄանկությունԽմբագրել

Յանիկ Նոան ծնվել է 1960 թվականի մայիսի 18-ին Ֆրանսիայի հյուսիսում։ Նա հանդիսանում է կամերունցի ֆուտբոլիստ Զաքարի Նոայի և նրա ֆրանսուհի կին Մարի-Կլերի որդին։ Մարզական վնասվածքից հետո, 1963 թվականին, Նոայի հայրը ընտանիքի հետ միասին վերադառնում է Աֆրիկա։ Նա բնակություն է հաստատում Կամերունում, որտեղ էլ Նոան նորամուտում է թենիսում և 11 տարեկան հասակում հայտնաբերվում Արտուր Էշի և Չարլի Պասարելի կողմից։ Շուտով նա զարմանալի տաղանդ է ցուցաբերում, որը վերջնական հաշվով նրան 1971 թվականին բերում է Նիցցայի թենիսի ֆրանսիական ֆեդերացիայի մարզական կենտրոն։

Թենիսային կարիերաԽմբագրել

Յանիկ Նոան պրոֆեսիոնալ է դարձել 1977 թվականին և բարձր մակարդակում իր առաջին հաղթանակը մենախաղում շահել է արդեն 1978 թվականին, Մանիլայում։

Նոան Ֆրանսիայի առավել նշանակալից հերոս է դառնում 1983 թվականին, դառնալով առաջին ֆրանսիացին 37 տարիների ընթացքում, ով կարողացել է հաղթանակ տանել Ֆրանսիայի բաց առաջնության մենախաղում՝ Մեծ Սաղավարտի չորս մրցաշարերից մեկում։ Մրցաշարի եզրափակիչում նա երեք սեթում հաղթանակ է տանում շվեդ Մաթս Վիլանդերի նկատմամբ՝ 6-2, 7-5, 7-6։ Նա մնում է առաջին և միակ ֆրանիսացին, ով կարողացել է տիտղոս շահել Ֆրանսիայի բաց առաջնության մենախաղի մրցաշարում։

Նոան Ֆրանսիայի բաց առաջնության տիտղոս է նվաճում նաև տղամարդկանց զուգախաղի մռցաշարում 1984 թվականին (հայրենակից և լավագույն ընկեր Անրի Լեկոնտի հետ միասին)։ Նա նաև եղել է 1985 թվականի ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչի մասնակից (Լեկոնտի հետ) և 1987 թվականին Ֆրանսիայի բաց առաջնությունում (հայրենակից Գի Ֆորժեի հետ միասին)։ 1986 թվականի օգոստոսին Յանիկ Նոան հասնում է զուգախաղի դասակարգման աղյուսակի վարկանիշի առաջին հորիզոնականին, որտեղ նա ընդհանուր հաշվով մնում է 19 շաբաթ։

Նոան Ֆրանսիայի հավաքականի կազմում Դևիսի Գավաթի մրցաշարում անց է կացրել տասնմեկ տարի և ունի հաղթանակների և պարտությունների 39-22 հարաբերակցություն (26-15 մենախաղում և 13-7 զուգախաղում)։ 1982 թվականին նա հանդիսանում էր հավաքականի անդամ, ով հասնում է Դևիսի Գավաթի եզրափակիչ, որտեղ նրանք պարտություն են կրում ԱՄՆ հավաքականից՝ 4-1։

Ինը տարի անց՝ 1991 թվականին, Նոան հանդիսանում էր ֆրանսիական թիմի ավագը, որը հաղթում է Դևիսի Գավաթի խաղարկությունում՝ առաջին անգամ 59 տարվա ընթացքում, եզրափակիչ խաղում հաղթանակ տանելով ԱՄՆ հավաքականի հանդեպ՝ 3-1։ Այդ հերոսությունը կրկնվում է 1996 թվականին, երբ Ֆրանսիայի հավաքականը Մալմյոուն հաղթանակ է տանում Շվեդիայի հավաքականի նկատմամբ՝ 3-2։

1997 թվականին Նոան հանդիսանում էր Ֆրանիսայի հավաքականի ավագը, որը Ֆեդերացիայի Գավաթում իր առաջին հաղթանակն է տանում։

Ավելի ուշ Նոան խոստովանել է, որ 1981 թվականին խաղերից առաջ նա մարիխուանա է օգտագործել[2]։ Նա նաև հայտարարել է, որ այն ժամանակ ամֆետամինները իրական խնդիր էին հանդիսանում թենիսի համար։

Նոան 2005 թվականին ընդգրկվել է Թենիսի փառքի միջազգային սրահում և մնում է ամենաբարձր վարկանիշ ունեցած ֆրանսիացի թենիսիտը, 1973 թվականին վարկանիշի մտցնելու պահից ի վեր։

Վարկանիշը տարվա վերջինԽմբագրել

Թվական Մենախաղային
վարկանիշ
Զուգախաղային
վարկանիշ
1992 469 293
1991 188 259
1990 40 114
1989 16 251
1988 12 195
1987 8 4
1986 4 6
1985 7 11
1984 9 19
1983 9 77
1982
1981
1980 21
1979 26
1978 49
1977 78
1976 305

Մեծ Սաղավարտի մրցաշարերի մենախաղերի վիճակագրությունԽմբագրել

Մրցաշար 1977 1978 1979 1980 1981 1982 1983 1984 1985 1986 1987 1988 1989 1990 ՀՄ Հ–Պ Հ %
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիայի բաց առաջնություն 1 շրջան ՉՄ 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ NH 1/4 4 շրջան 1 շրջան 1/2 0 / 6 11–6 64.71
Ֆրանսիայի բաց առաջնություն 1 շրջան 3 շրջան 2 շրջան 4 շրջան 1/4 1/4 Հ 1/4 4 շրջան 4 շրջան 1/4 4 շրջան 1 շրջան 3 շրջան 1 / 14 40–13 75.47
Ուիմբլդոն ՉՄ 2 շրջան 3 շրջան ՉՄ 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 3 շրջան ՉՄ 2 շրջան ՉՄ ՉՄ 1 շրջան 0 / 6 6–6 50.00
ԱՄՆ բաց առաջնություն ՉՄ 1 շրջան 4 շրջան 4 շրջան 4 շրջան 4 շրջան 1/4 ՉՄ 1/4 3 շրջան ՉՄ 2 շրջան 1/4 2 շրջան 0 / 11 28–11 71.79
Հ–Պ 0–1 3–4 6–3 6–3 7–3 7–2 11–1 4–1 9–3 5–2 8–3 7–3 4–3 8–4 1 / 37 85–36 70.25

Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներԽմբագրել

Մենախաղ (1—0)Խմբագրել

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Մրցակից 'Հաշիվ
Հաղթանակ 1983 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ   Մաթս Վիլանդեր 6–2, 7–5, 7–63

Զուգախաղ (1—2)Խմբագրել

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Հաղթանակ 1984 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ   Անրի Լեկոնտ   Պավել Սլոժիլ
  Տոմաշ Շմիդ
6–4 2–6 3–6 6–3 6–2
Պարտություն 1985 ԱՄՆ բաց առաջնություն Հարդ   Անրի Լեկոնտ   Կեն Ֆլեկ
  Ռոբերտ Սեգուսո
7-65 61-7 66-7 0-6
Պարտություն 1987 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ   Գի Ֆորժե   Անդերս Յարիդ
  Ռոբերտ Սեգուսո
7-65 7-62 3-6 4-6 2-6

Կարիերայի եզրափակիչներԽմբագրել

Մենախաղ (23 տիտղոս, 13 պարտություն)Խմբագրել

Արդյունք No. Թվական Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Պարտություն 1. 1978 ATP Nice
Նիցցա, Ֆրանսիա
Գրունտ   Խոսե Իգերաս 3–6, 4–6, 4–6
Հաղթանակ 1. 1978 Philippine International Tennis Tournament
Մանիլա, Ֆիլիպիններ
Գրունտ   Պետեր Ֆեյգլ 7–6, 6–0
Հաղթանակ 2. 1978 Indian Open
Կալկաթա, Հնդկաստան
Գրունտ   Պասկալ Պորտե 6–3, 6–2
Հաղթանակ 3. 1979 Lorraine Open
Նանսի, Ֆրանսիա
Հարդ (i)   Ժան Լուիս Հայլեթ 6–2, 5–7, 6–1, 7–5
Հաղթանակ 4. 1979 Madrid Tennis Grand Prix
Մադրիդ, Իսպանիա
Գրունտ   Մանուել Օրանտես 6–3, 6–7, 6–3, 6–2
Հաղթանակ 5. 1979 ATP Bordeaux
Բորդո, Ֆրանսիա
Գրունտ   Հարոլդ Սոլոմոն 6–0, 6–7, 6–1, 1–6, 6–4
Պարտություն 2. 1980 Rome Masters
Հռոմ, Իտալիա
Գրունտ   Գիլիերմո Վիլաս 0–6, 4–6, 4–6
Հաղթանակ 6. 1981 Richmond WCT, ԱՄՆ Գորգ   Իվան Լենդլ 6–1, 3–1, հրաժարում
Հաղթանակ 7. 1981 ATP Nice
Նիցցա, Ֆրանսիա
Գրունտ   Մարիո Մարտինես 6–4, 6–2
Պարտություն 3. 1981 Allianz Suisse Open Gstaad
Գշտադ, Շվեյցարիա
Գրունտ   Վոյտեկ Ֆիբակ 1–6, 6–7
Հաղթանակ 8. 1982 Indian Wells Masters
Ինդիան Ուելս, ԱՄՆ
Հարդ   Իվան Լենդլ 6–3, 2–6, 7–5
Պարտություն 4. 1982 ATP Nice
Նիցցա, Ֆրանսիա
Գրունտ   Բալաշ Տարոցի 2–6, 6–3, 11–13
Հաղթանակ 9. 1982 South Orange Open
Արևելյան Օրանժ, ԱՄՆ
Գրունտ   Ռաուլ Ռամիրես 6–3, 7–6
Հաղթանակ 10. 1982 Davidoff Swiss Indoors
Բազել, Շվեյցարիա
Հարդ (i)   Մաթս Վիլանդեր 6–4, 6–2, 6–3
Հաղթանակ 11. 1982 Grand Prix de Tennis de Toulouse
Թուլուզա, Ֆրանսիա
Հարդ (i)   Տոմաշ Շմիդ 6–3, 6–2
Պարտություն 5. 1983 ATP Lisbon
Լիսաբոն, Պորտուգալիա
Գրունտ   Մաթս Վիլանդեր 6–2, 6–7(2–7), 4–6
Հաղթանակ 12. 1983 Madrid Tennis Grand Prix
Մադրիդ, Իսպանիա
Գրունտ   Հենրիկ Սոնդստրյոմ 3–6, 6–0, 6–2, 6–4
Հաղթանակ 13. 1983 Hamburg Masters
Համբուրգ, Գերմանիա
Գրունտ   Խոսե Իգերաս 3–6, 7–5, 6–2, 6–0
Հաղթանակ 14. 1983 Ֆրանսիայի բաց առաջնություն,
Փարիզ
Գրունտ   Մաթս Վիլանդեր 6–2, 7–5, 7–6(7–3)
Պարտություն 6. 1984 Indian Wells Masters
Ինդիան Ուելս, ԱՄՆ
Հարդ   Ջիմի Քոնորս 2–6, 7–6(9–7), 3–6
Պարտություն 7. 1985 ATP Memphis
Մեմֆիս, ԱՄՆ
Գորգ   Ստեֆան Էդբերգ 1–6, 0–6
Հաղթանակ 15. 1985 Rome Masters
Հռոմ, Իտալիա
Գրունտ   Միլոսլավ Մեչիրժ 6–3, 3–6, 6–2, 7–6(7–4)
Հաղթանակ 16. 1985 Legg Mason Tennis Classic
Վաշինգտոն, ԱՄՆ
Գրունտ   Մարտին Խայտե 6–4, 6–3
Հաղթանակ 17. 1985 Grand Prix de Tennis de Toulouse
Թուլուզա, Ֆրանսիա
Հարդ (i)   Տոմաշ Շմիդ 6–4, 6–4
Պարտություն 8. 1985 Davidoff Swiss Indoors
Բազել, Շվեյցարիա
Հարդ (i)   Ստեֆան Էդբերգ 7–6, 4–6, 6–7, 1–6
Պարտություն 9. 1986 Indian Wells Masters
Ինդիան Ուելս, ԱՄՆ
Հարդ   Յոակիմ Նիստրյոմ 1–6, 3–6, 2–6
Պարտություն 10. 1986 Monte Carlo Masters
Մոնտե Կարլո, Մոնակո
Գրունտ   Յոակիմ Նիստրյոմ 3–6, 2–6
Հաղթանակ 18. 1986 WCT Tournament of Champions
Ֆորեսթ Հիլլս, ԱՄՆ
Գրունտ   Գիլիերմո Վիլաս 7–6(7–3), 6–0
Պարտություն 11. 1986 Davidoff Swiss Indoors
Բազել, Շվեյցարիա
Հարդ (i)   Ստեֆան Էդբերգ 6–7(5–7), 2–6, 7–6(9–7), 6–7(5–7)
Հաղթանակ 19. 1986 Wembley Championship
Ուեմբլի, Անգլիա
Գորգ   Յոնաս Սվենսոն 6–2, 6–3, 6–7(12–14), 4–6, 7–5
Հաղթանակ 20. 1987 Grand Prix de Tennis de Lyon
Լիոն, Ֆրանսիա
Գորգ   Յոակիմ Նիստրյոմ 6–4, 7–5
Պարտություն 12. 1987 WCT Tournament of Champions
Ֆորեսթ Հիլլս, ԱՄՆ
Գրունտ   Անդրես Գոմես 4–6, 6–7(5–7), 6–7(1–7)
Հաղթանակ 21. 1987 Davidoff Swiss Indoors
Բազել, Շվեյցարիա
Հարդ (i)   Ռոնալդ Ագենոր 7–6(8–6), 6–4, 6–4
Հաղթանակ 22. 1988 Internazionali di Lombardia
Միլան, Իտալիա
Գորգ   Ջիմի Քոնորս 4–4, ret.
Պարտություն 13. 1989 Indian Wells Masters
Ինդիան Ուելս, ԱՄՆ
Հարդ   Միլոսլավ Մեչիրժ 6–3, 6–2, 1–6, 2–6, 3–6
Հաղթանակ 23. 1990 ATP Sydney
Սիդնեյ, Ավստրալիա
Հարդ   Կարլ-Ուվե Շտեբ 5–7, 6–3, 6–4

Զուգախաղ (16 տիտղոս, 9 պարտություն)Խմբագրել

Արդյունք No. Թվական Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Պարտություն 1. 1978 Indian Open
Կալկաթա, Հնդկաստան
Գրունտ   Ժիլ Մորետոն   Սաշի Մենոն
  Շերվուդ Սթյուարթ
6–7, 4–6
Հաղթանակ 1. 1981 ATP Nice
Նիցցա, Ֆրանսիա
Գրունտ   Պասկալ Պորտե   Քրիս Լյուիս
  Պավել Սլոժիլ
4–6, 6–3, 6–4
Հաղթանակ 2. 1981 Paris Masters
Փարիզ, Ֆրանսիա
Հարդ (i)   Իլիե Նաստասե   Էնդրյու Ջարեթ
  Ջոնաթան Սմիթ
6–4, 6–4
Հաղթանակ 3. 1982 ATP Nice
Նիցցա, Ֆրանսիա
Գրունտ   Անրի Լեկոնտ   Պոլ Մակնամի
  Բալաշ Տարոցի
5–7, 6–4, 6–3
Հաղթանակ 4. 1982 Davidoff Swiss Indoors
Բազել, Շվեյցարիա
Հարդ (i)   Անրի Լեկոնտ   Ֆրից Բունինգ
  Պավել Սլոժիլ
6–2, 6–2
Պարտություն 2. 1982 Grand Prix de Tennis de Toulouse
Թուլուզա, Ֆրանսիա
Հարդ (i)   Ժան-Լյուիս Հյուլեթ   Պավել Սլոժիլ
  Տոմաշ Շմիդ
4–6, 4–6
Պարտություն 3. 1983 Monte Carlo Masters
Մոնտե Կարլո, Մոնակո
Գրունտ   Անրի Լեկոնտ   Հայնց Գյունտհարդ
  Բալաշ Տարոցի
2–6, 4–6
Պարտություն 4. 1984 U.S. Pro Indoor
Ֆիլադելֆիա, ԱՄՆ
Գորգ   Անրի Լեկոնտ   Պետեր Ֆլեմինգ
  Ջոն Մաքինրոյ
2–6, 3–6
Հաղթանակ 5. 1984 Ֆրանսիայի բաց առաջնություն,
Փարիզ
Գրունտ   Անրի Լեկոնտ   Պավել Սլոժիլ
  Տոմաշ Շմիդ
6–4, 2–6, 3–6, 6–3, 6–2
Հաղթանակ 6. 1985 Chicago Grand Prix
Չիկագո, ԱՄՆ
Գորգ   Յոհան Կրայեկ   Կեն Ֆլեչ
  Ռոբերտ Սեգուսո
3–6, 4–6, 7–5, 6–1, 6–4
Պարտություն 5. 1985 ԱՄՆ բաց առաջնություն,
Նյու Յորք
Հարդ   Անրի Լեկոնտ   Կեն Ֆլեչ
  Ռոբերտ Սեգուսո
7–6, 6–7, 6–7, 0–6
Պարտություն 6. 1986 Indian Wells Masters
Ինդիան Ուելս, ԱՄՆ
Հարդ   Շերվուդ Սթյուարթ   Գի Ֆորժե
  Պետեր Ֆլեմինգ
4–6, 3–6
Հաղթանակ 7. 1986 Monte Carlo Masters
Մոնտե Կարլո, Մոնակո
Գրունտ   Գի Ֆորժե   Յոակիմ Նիստրյոմ
  Մաթս Վիլանդեր
6–4, 3–6, 6–4
Հաղթանակ 8. 1986 Rome Masters
Հռոմ, Իտալիա
Գրունտ   Գի Ֆորժե   Մարկ Էդմոնդսոն
  Շերվուդ Սթյուարթ
7–6, 6–2
Հաղթանակ 9. 1986 Davidoff Swiss Indoors
Բազել, Շվեյցարիա
Հարդ (i)   Գի Ֆորժե   Յան Գունարսոն
  Տոմաշ Շմիդ
7–6, 6–4
Պարտություն 7. 1986 Tennis Masters Cup,
Լոնդոն
Գորգ   Գի Ֆորժե   Ստեֆան Էդբերգ
  Անդրես Յարիդ
3–6, 6–7, 3–6
Հաղթանակ 10. 1987 Grand Prix de Tennis de Lyon
Լիոն, Ֆրանսիա
Գորգ   Գի Ֆորժե   Կելի Ջոնս
  Դավիդ Պատե
4–6, 6–3, 6–4
Հաղթանակ 11. 1987 Indian Wells Masters
Ինդիան Ուելս, ԱՄՆ
Հարդ   Գի Ֆորժե   Բորիս Բեկկեր
  Էրիկ Յելեն
6–4, 7–6
Հաղթանակ 12. 1987 ATP Forest Hills
Ֆորեսթ Հիլլս, ԱՄՆ
Գրունտ   Գի Ֆորժե   Գարի Դոնելի
  Պետեր Ֆլեմինգ
4–6, 6–4, 6–1
Հաղթանակ 13. 1987 Rome Masters
Հռոմ, Իտալիա
Գրունտ   Գի Ֆորժե   Միլոսլավ Մեչիրժ
  Տոմաշ Շմիդ
6–2, 6–7, 6–3
Պարտություն 8. 1987 Ֆրանսիայի բաց առաջնություն,
Փարիզ
Գրունտ   Գի Ֆորժե   Անդերս Յարիդ
  Ռոբերտ Սեգուսո
7–6, 7–6, 3–6, 4–6, 2–6
Հաղթանակ 14. 1987 Queen's Club Championships
Լոնդոն, Անգլիա
Grass   Գի Ֆորժե   Ռիկ Լիչ
  Թիմ Պոուսեթ
6–4, 6–4
Հաղթանակ 15. 1988 Verizon Tennis Challenge
Օռլանդո, ԱՄՆ
Հարդ   Գի Ֆորժե   Շերվուդ Սթյուարթ
  Կիմ Ուորվիկ
6–4, 6–4
Հաղթանակ 16. 1990 ATP Nice
Նիցցա, Ֆրանսիա
Գրունտ   Ալբերտո Մանչինի   Մարսելո Ֆիլիպինի
  Հորստ Սկոֆ
6–4, 7–6
Պարտություն 9. 1990 ATP Bordeaux
Բորդո, Ֆրանսիա
Գրունտ   Մանսուր Բահրամի   Թոմաս Կարբոնել
  Լիբոր Պիմեկ
3–6, 7–6, 2–6

Թիմային մրցաշարերԽմբագրել

Թիմային մրցաշարերի եզրափակիչներ (1)Խմբագրել

Պարտություն (1)Խմբագրել

Թվական Մրցաշար Թիմ Մրցակից Հաշիվ
1. 1982 Դևիսի Գավաթ   Ֆրանսիա
Ա. Լեկոնտ, Յ. Նոա
  ԱՄՆ
Ջ. Մայեր, Ջ. Մաքինրոյ, Պ. Ֆլեմինգ
1-4
Յանիկ Նոա
 
Յանիկ Նոան ռասիզմի դեմ համերգում, 2011 թվական
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունYannick Noah
Ծնվել էմայիսի 18, 1960(1960-05-18)[3][4][5] (60 տարեկան)
Սեդան[6][7]
Երկիր  Ֆրանսիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
ԼեյբլSony Music Entertainment
ԱմուսինՀեդեր Ստյուարտ-Ուայթ[8] և Սեսիլյա Ռոդե[8]
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Թենիսի փառքի միջազգային սրահ և L'Équipe չեմպիոնների չեմպիոն
Կայքyannicknoah.com
Yannick Noah Վիքիպահեստում

Երաժշտական կարիերաԽմբագրել

Թենիսից հեռանալուց հետո Նոան սկսում է զբաղվել երաժշտական կարիերայով, որպես հանրահայտ երգիչ, հանդես գալով ամբողջ Եվրոպայով։ Նի իր երաժշտական կարիերան սկսել է 1991 թվականին, թողարկելով «Black or What» ալբոմը, իր հանրահայտ «Saga Africa» թրեկով, որը նա երգում է իր խաղընկերների հետ մարզադաշտում, Դևիսի Գավաթում հանրահայտ հաղթանակից հետո։ 1993 թվականին նա թողարկում է «Urban Tribu» ալբոմը, իր «Get on Back» հաջողակ սինգլով, որին հետևում է «Zam Zam» ալբոմը՝ 1998 թվականին։

Իր մենեջեր Ժան-Պիեռ Վեյլերի աջակցությամբ նրա երաժշտական կարիերան հզոր քթան է ստանում 2000 թվականին՝ Յանիկ Նոայի չորրորդ ալբոմի թողարկմամբ, գրված Էրիկ Բենցի և Ռոբերտ Գոլդմանի կողմից։ «Simon Papa Tara» սինգլըգրվել էր Ռոբերտ Գոլդմանի կողմից։ Ալբոմը նաև պարունակում էր Բոբ Մառլիի և «Téléphone» խմբի երգերը։ 2003 թվականին Նոան թողարկում է «Pokhara» ռելիզը, որը Ֆրանիսայում վաճառվում է 1,295,000 օրինակով[9]։

2006 թվականի հոկտեմբերին «Charango» ալբոմը իրական հիթ էր հանդիսանում, Ֆրանսիայում վաճառվելով 1,275,000 օրինակով[10]։ Ֆրանսիական ռադիոյով հնչում են նրա «Donne-moi une vie» և «Aux Arbres citoyens» ստեղծագործությունները։

2005 թվականին Յանիկ Նոան մասնակցում է Բոբ Գելդոֆի «Live 8» համերգին, որից ստացված բոլոր միջոցները ուղղվում են Աֆրիկայում աղքատության թեթևացմանը։

2009 թվականի հուլիսի 21-ին Նոան իրականացնում է իր նորամուտային ամերիկյան համերգը Նյու Յորքում։ Համերգը կայանում է «Fête de la Musique» ֆրանսիական երաժշտական ծրագրի շրջանակներում։

2010 թվականին Նոան ըողարկում է իր ութերորդ ալբոմը՝ «Frontières», որը պարունակում է «Angela» սինգլը, նվիրված Անժելա Դևիսի հիշատակին։ Այն նաև պարունակում է զուգերգ երգչուհի Aṣa-ի հետ՝ «Hello»։ 2010 թվականի սեպտեմբերի 25-ին նա հավաքում է ամբողջ Ստադ դը Ֆրանս մարզադաշտը առանձնահատուկ համերգի համար, որում մանսկացություն են ունենում մոտ 80 000 հանդիսատես։

ԲարեգործությունԽմբագրել

Յանիկ Նոան բավականին ակտիվ բարեգործական գործունեություն է ծավալում։ Նա աջակցում է «Enfants de la Terre» բարեգործական հիմնադրամին, որը ստեղծել և գործունեություն է ծավալում է նրա մոր՝ Մարի-Կլերի կողմից, 1988 թվականից։

Նոան նաև հիմնադրել է «Fête Le Mur» հիմնադրամը, 1996 թվականին, որը զբաղվում է անբարենպաստ ընտանիքներից երեխաներին թենիսում օժանդակությամբ, հատկապես աղքատ շրջաններից։ Հիմնադրամի նախագահն է հանդիսանում անձամբ Յանիկ Նոան։

Նա նաև հանդիսանում է «Appel де Enfants Pour l'Environnement»-ի ներկայացուցիչը, որը գործում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հովանավորությամբ (WWF)։

Նա մասնակցություն է ունեցել «Les Enfoires»-ի երգի ձայնագրմանը, որը օգնում է «Restos du Cœur» բարեգործական կազմակերպությանը։ Նա մասնակացություն է ունեցել 2005 թվականի հեռուստամարաթոնին։

Նոան հանդիսանում է «Association Terre-des-Hommes» կազմակերպության հովանավորը (Շվեյցարիա) և 2008 թվականին իր «Grands Gamins» համերգի միջոցները տրամադրել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարին։

Մի շարք բարգործական կազմակերպություններում իր մասնակցության պատճառով նա գլխավորել է 2007 թվականին IFOP և Le Journal du Dimanche ամսագրի հարցման ամենասիրելի ֆրանսիացի անձնավորությունների ցուցակը։

Անձնական կյանքԽմբագրել

Նոայի հայրը՝ Զաքարի Նոան, հանդիսանում էր կամերունցի նախկին պրպոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով Ֆրանսիայի գավաթը նվաճել է «Sedan» թիմի հետ, 1961 թվականին։ Նրա մայրը՝ Մարի-Քլերը, բասկետբոլի թիմի նախկին ավագ է և ուսուցչուհի։

Նոան ունի հինգ երեխա, որոնցից երկուսը Սեսիլիա Ռոդեի (Միսս Շվեդիա-1978, այժմ քանդակագործ) հետ նրա առաջին ամուսնությունից են՝ Ջոակիմ (ծնված 1985 թվականին) և Ելենա (ծնված 1986 թվականին)։ Ջոակիմը հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Չիկագո Բուլս» ակումբում և Ֆրանսիայի ազգային հավաքականում։ Ելենան զբաղվում է մոդելի կարիերայով։ Ընտանիքը բնակվում է ոչ թե Ֆրանսիայում, այլ ԱՄՆ-ում, որտեղ Նոան ամուսնացել էր իր երկրորդ կնոջ՝ մոդել Հիզեր Սթյուարթ-Ուայթի հետ։ Այդ ամուսնությունից ծնվել են երկու դուստրեր՝ Էլիա (1996) և Ջինի (1997)։ Այժմ Նոան ապրում է ֆրանսիացի հեռուստատեսային պրոդյուսեր Իզաբել Կամյուի հետ, ումից նա ունի որդի Ջոալուկաս (ծնվել է 2004 թվականին)։

Նոան նաև հանդիսանում է Ֆրանսիական Վեսթ-Ինդիայի Սենտ Բարտելեմիում գտնվող ռեստորանի սեփականատերը՝ «Do Brazil» անվանումով։

Խնդիրներ ֆրանսիական հարկային մարմինների հետԽմբագրել

1996 թվականի հուլիսի 15-ին ֆրանսիական հարկային մարմինները պահանջում են վճարել 6 807 701 ֆրանկի հարկային պարտավորություններ 1993-1994 թվականների համար։ Փարիզի վարչական դատարանը հաստատում է որոշումը, պնդելով, որ Նոան թաքցրել է երեք բանկային հաշիվներ Շվեյցարիայում, Նիդերլանդներում և ԱՄՆ-ում։ Նոան բողոքարկում է դատարանի որոշումը՝ այն որակելով որպես հակասահմանադրական։

ՍկավառակագրությունԽմբագրել

ԱլբոմներԽմբագրել

Թվական Ալբոմ Հիթ-շքերթ Ծանոթագրություն Վաճառք
FR
[11]
BEL
(Vl)
BEL
(Wa)
SWI
1990 Saga Africa
1991 Black & What Ներառում է "Saga Africa"
1993 Urban Tribu
1998 Zaam Zam
2000 Yannick Noah 1 2 26
2002 Yannick Noah 16 40 82
2003 Pokhara 1 2 23 Ֆրանսիայում 1,295,000[12]
2003 Métisse(s) 2 4 28
2006 Charango 1 1 7 Ներառում է
"Aux arbres citoyens"
Ֆրանսիայում 1,275,000[13]
2010 Frontières 1 1 4
2012 Hommage 1 1 19
2012 Combats ordinaires 1 162 2 20

ՌելիզներԽմբագրել

  • 2004: Yannick Noah / Live (2 CDs – FR #134)
  • 2010: Charango / Pokhara (2 Cds – FR #103)

ՍինգլներԽմբագրել

Թվական Սինգլ Հիթ-շքերթ Սերտիֆիկատ Ալբոմ
FR[11] BEL/
Wa
SWI
1991 "Saga Africa (ambiance secousse)" 2 Saga Africa
1991 "Don't Stay (Far Away Baby)" 39
2000 "Simon Papa Tara" 12 32
2001 "La voix des sages (No More Fighting)" 3 16
2002 "Les lionnes" 16
2002 "Jamafrica" 52
2003 "Si tu savais" 22 31 77
2004 "Ose" 13 9 41
2004 "Mon Eldorado (du soleil...)" 19 23 59
2005 "Métis(se)"
(Disiz La Peste-ի հետ)
11 22 41 Métis(se)
2006 "Donne-moi une vie" 8 5 46
2007 "Aux arbres citoyens" 1 2 41 Charango
2007 "Destination ailleurs" 8 19 Charango
2011 "Ça me regarde" 80 34 Frontières
2012 "Redemption Song" 48 33
2014 "On court" 47 42

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 ATP վեբկայք
  2. Revelations uncover a father's anguish
  3. Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 620. — ISBN 978-0-942257-70-0
  4. SNAC — 2010.
  5. Discogs — 2000.
  6. Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 619. — ISBN 978-0-942257-70-0
  7. http://www.maniadb.com/artist/133127?o=g
  8. 8,0 8,1 http://www.imdb.com/name/nm1169301/bio#spouse
  9. «France best selling albums ever: Pokhara by Yannick Noah (2003) – ChartMasters»։ chartmasters.org։ Վերցված է 2016-01-26 
  10. «France best selling albums ever: Charango by Yannick Noah (2006) – ChartMasters»։ chartmasters.org։ Վերցված է 2016-01-26 
  11. 11,0 11,1 «Yannick Noah discography»։ lescharts.com։ Hung Medien։ Վերցված է 14 June 2014 
  12. «France best selling albums ever: Pokhara by Yannick Noah (2003) – ChartMasters»։ chartmasters.org։ Վերցված է 2016-01-26 
  13. «France best selling albums ever: Charango by Yannick Noah (2006) – ChartMasters»։ chartmasters.org։ Վերցված է 2016-01-26 

ԱղբյուրներԽմբագրել