Գորան Իվանիշևիչ
Գորան Սիմուն Իվանիշևիչ (խորվ.՝ Goran Simun Ivanišević, 1971 թվականի սեպտեմբերի 13, Սպլիտ, Հարավսլավիա), հարավսլավացի և խորվաթացի թենիսիստ, 2001 թվականին Ուիմբլդոնի մրցաշարի մենախաղի հաղթող, աշխարհի նախկին թիվ երկրորդ ռակետ։
Սեռ | արական |
---|---|
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Բնակվելու վայր | Մոնտե Կառլո |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 13, 1971[1] (52 տարեկան) |
Ծննդավայր | Սպլիտ, ՀՍՖՀ[1] |
Հասակ | 193 սանտիմետր սմ |
Քաշ | 82 կիլոգրամ կգ |
Կարիերայի սկիզբ | 1988 թ. |
Կարիերայի ավարտ | 2004 թ. |
Աշխատող ձեռք | ձախ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Balázs Taróczy? |
Պարգևավճար, USD | 19 876 579 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 599–333[2] |
Տիտղոսներ | 22 |
Ամենաբարձր վարկանիշ | 2 (1994 թվականի հուլիսի 4) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1/4 (1989, 1994, 1997) |
Ֆրանսիա | 1/4 (1989, 1994, 1997) |
Ուիմբլդոն | Հաղթանակ (2001) |
ԱՄՆ | 1/2 (1996) |
Օլիմպիական խաղեր | ![]() ![]() |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 263–226[2] |
Տիտղոսներ | 9 |
Ամենաբարձր վարկանիշ | 20 (1992 թվականի հունվարի 6) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 2-րդ շրջան (1990, 1994) |
Ֆրանսիա | եզրափակիչ (1990, 1999) |
Ուիմբլդոն | 3-րդ շրջան (1989, 1993) |
ԱՄՆ | 1/4 (1997) |
Ավարտել է կարիերան |
Նվաճումներ Խմբագրել
- 2001 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի մենախաղի հաղթող (պատմության մեջ միակ հաղթողը, ով հիմնական ցանց է ընկել շնորհիվ կազմակերպիչներից ուայլդ-քարտի)։ Իր հաղթանակը Իվանիշևիչը նվիրել է իր ընկերոջը՝ բասկետբոլիստ Դրաժեն Պետրովիչին, ով մահացել էր 1993 թվականին։
- Ուիմբլդոնի մրցաշարի մենախաղի եզրափակիչի եռակի մասնակից 1992, 1994 և 1998 թվականներին։
- Ռոլան Գարոսի զուգախաղի եզրափակիչի կրկնակի մասնակից՝ 1990 թվականին (Պետր Կորդայի հետ) և 1999 թվականին (Ջեֆ Տարանգոյի հետ)։
- 22 մրցաշարի հաղթող (այդ թվում Մեծ Սաղավարտի մեկ մրցաշարի, Մեծ Սաղավարտի գավաթի մեկ մրցաշարի և «Մասթերս» շարքի երկու մրցաշարի) և ATP մրցաշարերի 27 եզրափակիչի մասնակից մենախաղում։
- 9 մրցաշարի (այդ թվում «Մասթերս» շարքի մեկ մրցաշարի) հաղթող և զուգախաղի 10 մրցաշարի եզրափակիչների մասնակից։
- Բարսելոնայի Օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակիր (մենախաղում և զուգախաղում (Գորան Պրպիչի հետ))։
- Եղել է Խորվաթիայի հավաքականի կազմում, որը 2005 թվականին հաղթել է Դևիսի Գավաթում, սակայն ոչ մի անգամ կորտ դուրս չի եկել։
- 1996 թվականին ATP մրցաշարերում մրցաշրջանի ընթացքում մատուցել է 1477 էյս, որը ռեկորդ է հանդիսանում թենիսի պատմության մեջ։
- MTF ֆորումի տվյալների համաձայն, Իվանիշևիչը կարիերայի ընթացքում 34 անգամ մեկ խաղի ընթացքում մատուցել է 30 և ավելի էյսեր՝ լավագույն ցուցանիշը թենիսի պատմության մեջ։
- Իր 22 տիտղոսներից 15-ը Իվանիշևիչը հաղթել է գորգային ծածկույթի վրա, դա լավագույն ցուցանիշներից մեկն է տղամարդկանց թենիսում։
- 5 անգամ ճանաչվել է Խորվաթիայի տարվա լավագույն մարզիկ (1992, 1993, 1994, 1996, 2001)։
Մեծ Սաղավարտի մրցաշարերի մենախաղի եզրափակիչներ (4) Խմբագրել
Հաղթանակներ (1) Խմբագրել
Թվական | Մրցաշար | Մրցակից | Հաշիվ |
2001 | Wimbledon | Պատրիկ Ռաֆտեր | 6-3 3-6 6-3 2-6 9-7 |
Պարտություններ (3) Խմբագրել
Թվական | Մրցաշար | Մրցակից | Հաշիվ |
1992 | Wimbledon | Անդրե Աղասի | 7-68 4-6 4-6 6-1 4-6 |
1994 | Wimbledon (2) | Փիթ Սամփրաս | 6-72 6-75 0-6 |
1998 | Wimbledon (3) | Փիթ Սամփրաս | 7-62 6-79 4-6 6-3 2-6 |
Մեծ Սաղավարտի մրցաշարերի զուգախաղի եզրափակիչներ (2) Խմբագրել
Պարտություններ (2) Խմբագրել
Թվական | Մրցաշար | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
1990 | Roland Garros | Պետր Կորդա | Սերխիո Կասալ Էմիլիո Սանչես |
5-7 3-6 |
1999 | Roland Garros (2) | Ջեֆ Տարանգո | Մահեշ Բհուպատի Լեանդեր Պաես |
2-6 5-7 |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 693. — ISBN 978-0-942257-70-0
- ↑ 2,0 2,1 ATP վեբկայք