Անդրեյ Պավել (ռումին․՝ Andrei Pavel, հունվարի 27, 1974(1974-01-27)[1], Կոնստանցա, Ռումինիա[1]), ռումինացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ, մարզիչ, ով ներկայումս մարզում է պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանիշային աղյուսակում 60-րդ տեղն զբաղեցնող Մարիուս Կոպիլին։

Անդրեյ Պավել
ռումիներեն՝ Andrei Pavel
Դիմանկար
Ծնվել էհունվարի 27, 1974(1974-01-27)[1] (50 տարեկան)
ԾննդավայրԿոնստանցա, Ռումինիա[1]
Քաղաքացիություն Ռումինիա[1]
Մասնագիտությունթենիսիստ և tennis coach
 Andrei Pavel Վիքիպահեստում

Մարզական կարիերա խմբագրել

 
Անդրեյ Պավելը 2009 թվականին՝ իր վերջին մենախաղի ժամանակ

Անդրեյն սկսել է թենիս խաղալ ութ տարեկանից։ Տասնվեց տարեկանում տեղափոխվել է Գերմանիա։ 1995 թվականից հանդես է եկել պրոֆեսիոնալ թենիսիստների մրցումներում։ Մենախաղերում նա հաղթող է ճանաչվել երեք մրցաշարերում, այդ թվում՝ 2001 թվականին Կանադայի Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում անցկացված ATP Masters մրցաշարում։ Զուգախաղերում ևս չեմպիոնական տիտղոսներ է նվաճել, դրանցից վերջինը՝ 2007 թվականին, Open Seat Barcelona մցաշարում։

Անվանի թենիսիստ Ջոն Մաքինռոյի կարծիքով՝ Մեծ սաղավարտի մրցումներում իր երբևէ դիտած լավագույն խաղը եղել է ԱՄՆ 2006 թվականի բաց առաջնությունում Պավելի և Անդրե Աղասու մրցապայքարը, որը շարունակվել է երեքուկես ժամ, ավարտվել չորրորդ սեթում՝ 6–7(4), 7–6(8), 7–6(6), 6–2։ Եթե Պավելը հաղթեր, Աղասու՝ որպես պրոֆեսիոնալ թենիսիստի կարիերային վերջ կդրվեր։

Պավելի կարիերայում լավագույնը եղել է 2001 թվականին Կանադայում անցկացված ATP Masters շարքի վերոնշյալ մրցաշարը, որտեղ նա մենախաղերում նվաճել է հաղթողի կոչումը և ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում վաստակել 400 հազար ամերիկյան դոլար։

Մենախաղերում վերջին անգամ հանդես է եկել 2009 թվականին, հայրենի Ռումինիայի բաց առաջնությունում, որտեղ առաջին իսկ շրջանում պարտություն է կրել և դուրս մնացել հետագա մրցապայքարից։ Այդ նույն՝ բուխարեստյան մրցաշարում տղամարդկանց զուգախաղերում իր հին ընկերոջ՝ Գաբրիել Տրիֆուի հետ, հասել են մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտություն են կրել Ռուբեն Ռամիրես Հիդալգո - Սանտյագո Վենտուրա Բերտոմեու իսպանական զույգից։

Դևիսի գավաթի համար մղվող թիմային մրցումներում Անդրեյ Պավելը եղել է Ռումինիայի հավաքականի կապիտանը։ Աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային աղյուսակում նրա լավագույն արդյունքը եղել է 13-րդ տեղը (2004 թվականի հոկտեմբերին)։

Մարզչական աշխատանք խմբագրել

2011 թվականի մեկնարկին սերբ թենիսիստուհի Ելենա Յանկովիչը, որը նախկինում եղել էր թիվ մեկն աշխարհում, բայց 2010 թվականին զգալիորեն զիջել էր իր դիրքերը և վարկանիշային աղյուսակում հայտնվել ութերորդ տեղում, հայտարարեց, որ որոշել է մարզվել Անդրեյ Պավելի ղեկավարությամբ[2]։

2012 թվականից Պավելը մարզել է Տամիրա Պաշեկին, որը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 50-րդ տեղը և Ուիմբլդոնի հեղինակավոր մրցաշարերում երկու անգամ հասել է մինչև քառորդ եզրափակիչ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 ATP վեբկայք
  2. – Kei Nishikori, Jelena Janković and Andy Murray appoint new coaches Արխիվացված Դեկտեմբեր 29, 2010 Wayback Machine
  3. «Interviu exclusiv Andrei Pavel "De la Indian Wells lucrez cu Tamira Paszek». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Պավել» հոդվածին։