Գաբրիելա Սաբատինի

արգենտինացի թենիսիստուհի

Գաբրիելա Բեատրիս Սաբատինի (իսպ.՝ Gabriela Beatriz Sabatini, մայիսի 16, 1970(1970-05-16)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա[1]), արգենտինացի թենիսիստուհի: Կանանց թենիսի համաշխարհային լիդերներից մեկը 1980-ական թվականների վերջից մինչև 1990-ական թվականները: Զբաղեցրել է երրորդ հորիզոնականը թե՛ միայնակ, թե՛ թիմային վարկանիշում:

Picto infobox tenis.png
Գաբրիելա Սաբատինի
Gabriela Sabatini US Embassy in Argentina cropped.jpg
Սեռիգական
ՔաղաքացիությունFlag of Argentina.svg Արգենտինա
Բնակվելու վայրԲուենոս Այրես
Ծննդյան ամսաթիվմայիսի 16, 1970(1970-05-16)[1][2] (50 տարեկան)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա[1]
Հասակ175 սանտիմետր սմ
Քաշ59 կիլոգրամ կգ
Աշխատող ձեռքաջլիկ[1]
Խաղեր Հ/Պ632–189[3]
Խաղեր Հ/Պ252–96[3]

ՁեռքբերումներԽմբագրել

ԿարիերաԽմբագրել

Գաբրիելա Սաբատինին սկսել է թենիս խաղալ վեց տարեկանից: Սպորտսմենուհին համաշխարհային ուշադրության է արժանացել՝ լինելով պատանի մարզիկ: 1984 թվականին նա հաղթել է Orange Bowl-ը և համարվել է առաջինը պատանիների շրջանում: Այդ շրջանում նա հաղթել է մի քանի խոշոր պատանեկան մրցարշավներ, այդ թվում՝ «Ռոլան Գարոսը» պատանիների շրջանում:

1985 թվականին Սաբատինին 15 տարեկան հասակում և երեք շաբաթում հասել է մինչև «Ռոլան Գարոսի» մեծերի եզրափակիչ, որտեղ զիջել է մրցարշավի հաղթող՝ 30-ամյա Քրիս Էվերթին: Առաջին հաղթանակը, որպես մեծահասակ Սաբատինին ունեցել է 1985 թվականին Տոկիոյում: 1986 թվականից սկսվել է նրա մշտական հակամարտությունը ևս մեկ երիտասարդ և հեռանկարային գերմանացի թենիսիստուհի Շտեֆի Գրաֆի հետ, ով Սամատինից մեծ է ընդամենը 11 ամիս: Փայլուն առաջնաելույթը և Սաբատինիի կարիերայի սկիզբը, որպես չափահաս, նրան խոստանում էին մեծ հաղթանակներ ապագայում: Սակայն Գրաֆի եռանդուն առաջընթացը խազ քաշեց Գաբրիելայի հույսերի վրա՝ առաջին հորիզոնականի և Մեծ սաղավարտի մրցարշավի պարբերաբար հաղթանակների վրա: Սաբատինի հաջողությունները չհասան Գրաֆի հաջողություններին, ով թենիսի մի շարք ցուցանիշների համաձայն գերազանցում էր Գաբրիելային: Այդ պատճառով ամբողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում արգենտինացին գտնվում էր եվրոպացի թենիսուհու ստվերում: 1988-1991 թվականներին եղել է հայտնի գերմանուհու գլխավոր հակառակորդը: Նրանք հանդիպել են 40 անգամ և 29 անգամ հաղթել է Գրաֆը: Հենց ԱՄՆ-ի բաց առաջնության և 1988 թվականին Սեուլում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ Սաբատինին հաղթելով՝ Գրաֆը ստացավ, այսպես կոչված «Ոսկե ՄԵծ գլխարկը»: 1986-1989 թվականներին Գրաֆը և Սաբատինին միասին մասնակցել են թիմային մրցույթների և մեծ հաջողությունների են հասել: Միայն է 1989 թվականին դուետը լուծարվեց՝ սպորտսմենուհիների միայնակ մրցարշավներով ծանրաբեռնված լինելու պատճառով: Սաբատինին նաև հաջողաբար ելույթ է ունեցել Մարտին Նավրատիլովայի, Զինա Հարիսոնի, Մերսեդես Փասի, Լարիսա Սավչենկոյի, Բրենդա Շուլցի և ուրիշ հայտնի սպորտսմենուհիների հետ:

1991 թվականին Սաբատինին մոտ է եղել աշխարհի առաջին ռակետայի տիտղոսին: Միավորների տարբերությունը Գրաֆի, Սաբատինի և երիտասարդ Մոնիկա Սելեշի միջև նվազագույն էր: Բայց գագաթնակետին հասնել և նույնիսկ երկրորդ հորիզոնականին Սաբատինին չհաջողվեց: Այդ ընթացքում արգենտինուհին կարծես թե գտել էր Գրաֆին հաղթելու միջոցը: Նա սկսեց հաճախ դուրս գալ ցանցի մոտ և հարձակվել Գրաֆի վրա: 1990 թվականին նա առաջին և վերջին անգամ հաղթել է Մեծ սաղավարտի առաջնությունը: 1990 թվականին ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակչում Սաբատանին երկու սեթերում հաղթում է Գրաֆին (6-2 7-6): 1991 թվականին նրա հաղթանակը գերմանուհու դեմ շարունակվում է (հինգ խաղ անընդմեջ), բայց Ուիմբլդոնի եզրափակչում Սաբատինին զիջում է Շտեֆին լարված 3-սեթային պայքարում (4-6 6-3 6-8), չնայած խաղի ընթացքում նրան հաղթանակից բաժանում էր միայն երկու միավորը: Այս խաղը կարծես թե դարձավ քննադատական Գրաֆի դիմակայությունում՝ Սաբատինին և գերմանուհին կրկին սկսեցին թելադրել Գաբրիելայի խաղի կանոնները: Բացի Գրաֆից թենիսահարթակում այդ ընթացքում գլխավորում էր նաև Սլեշը, ով Սաբատինիի համար ևս դարձավ բարդ հակառակորդ:

Տասը սեզոն շարունակ Սաբատինին մասնակցել է WTA վերջնական առաջնությանը՝ ուժեղագույն թենիսիստուհիների շրջանում (1986-1995): Ավելի վաղ այս առաջնությանը ընտրում էին մոլորակի առաջին 16 թենիսիստուհիներին: Երկու անգամ դարձել է այս առաջնության հաղթողը, երկու անգամ հաղթել է եզրափակչում և երեք անգամ կիսաեզրափակչի մրցույթներում:

Վերջին խոշոր մրցույթը սպորտսմենուհին հաղթել է 1995 թվականի սկզբին Սիդնեյում: Ֆինալում Սաբատինին հաղթել է Լինդսեյ Դևենպորտին: Դրանից հետո Գաբրիելայի հաջողության արդյունքները սկսեցին նվազել: Իր կարիերայի վերջին մրցույթը 26-ամյա Սաբատինին անցկացրել է Ցյուրիխում 1996 թվականին, որտեղ հոկտեմբերի 14-ին զիջել է Ջենիֆեր Կապրիատիին

Կարիերան ավարտելուց հետո Սաբատինին կայացել է որպես հաջողակ գործարար կին: Շնորհիվ իր վառ արտաքինին և հայտնիությանը՝ մեծ ճանաչում ունեն օծանելիքները և հոտավետ ջրերը Գաբրիելա Սաբատինի կողմից: Նաև հաջողվազ է նրա բիզնեսը սպորտային ապրանքների ոլորտում:

2006 թվականին առաջին է ընտրվել արգենտինացի թենիսիստուհիներից Թենիսի փառքի միջազգային սրահ:

Մեծ սաղավարտի առաջնության եզրափակիչներ (7)Խմբագրել

Միայնակ մրցարշավ (3)Խմբագրել

Հաղթանակ (1)Խմբագրել

Թվական Մրցարշավ Հակառակորդը եզրափակչում Հաշիվ
1990 ԱՄՆ թենիսի բաց առաջնություն   Գերմանիա Շտեֆի Գրաֆ 6-2 7-64

Պարտություն (2)Խմբագրել

Թվական Մրցարշավ Հակառակորդը եզրափակչում Հաշիվ
1988 US Open   Գերմանիա Շտեֆի Գրաֆ 6-3 3-6 6-1
1991 Ուիմբլդոն   Գերմանիա Շտեֆի Գրաֆ 6-4 3-6 8-6

Թիմային մրցարշավ (4)Խմբագրել

Հաղթանակ (1)Խմբագրել

Թվական Մրցարշավ Թիմակից Հակարակորդ Հաշիվ
1988 Ուիմբլդոն   Գերմանիա Շտեֆի Գրաֆ   ԽՍՀՄ Նատալյա Զվերևա
  ԽՍՀՄ Լարիսա Սավչենկո
6-3 1-6 12-10

Պարտություն (3)Խմբագրել

Թվական Մրցարշավ Թիմակից Հակարակորդ Հաշիվ
1986 Ռոլան Գարոս   Արևմտյան Գերմանիա Շտեֆի Գրաֆ   ԱՄՆ Մարտինա Նավրատիլովա
  Հունգարիա Անդրեա Թեմեշվարի
1-6 2-6
1987 Ռոլան Գարոս   Արևմտյան Գերմանիա Շտեֆի Գրաֆ   ԱՄՆ Մարտինա Նավրատիլովա


  ԱՄՆ Փեմ Շրայվեր

2-6 1-6
1989 Ռոլան Գարոս   Արևմտյան Գերմանիա Շտեֆի Գրաֆ   ԽՍՀՄ Նատալյա Զվերևա
  ԽՍՀՄ Լարիսա Սավչենկո
4-6 4-6

Տարվա վերջնական առաջնության եզրափակիչներԽմբագրել

Թվական Արդյունք
1987 Շտեֆի Գրաֆ - Գաբրիելա Սաբատինի 4-6, 6-4, 6-0, 6-4
1988 Գաբրիելա Սաբատինի - Փեմ Շրայվեր 7-5, 6-2, 6-2
1990 Մոնիկա Սելեշ - Գաբրիելա Սաբատինի 6-4, 5-7, 3-6, 6-4, 6-2
1994 Գաբրիելա Սաբատինի - Լինդսեյ Դևենպորտ 6-3, 6-2, 6-4

Հետաքրքիր փաստերԽմբագրել

 
Սաբատինին գովազդում է սեփական օծանելիքը
  • Մեծ սաղավարտի բոլոր 7 ֆինալների ժամանակ, որոնց մասնակցել է Սաբատինին, խաղացել է Շտեֆի Գրաֆը: Երեք անգամ նրանք եղել են հակառակորդներ մեկ հոսքում և 4 անգամ եղել են թիմակիցներ կանանց թիմային մրցարշավում: Բացի այդ, հենց Գրաֆն է հաղթել Սաբատինիին 1988 թվականին Սեուլում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի ժամանակ:
  • 1992 թվականին Սաբատինիի պատվին անվանել են վարդերի հատուկ սորտ:
  • 1994 թվականին ԱՄՆ-ում ստեղծել են և վաճառքի են թողարկել տիկնիկի թենիսային համազգեստով: Տիկնիկի տեսքը պատճենվել էր իրական թենիսիստուհի՝ Գաբրիելա Սաբատինիից:
  • 1994 թվականին Սաբատինին հրատարակել է ինքնակենսագրական գիրք՝ «Իմ պատմությունը» անվանումով:
  • Գաբրիելա Սաբատինին դարձել է առաջին սպորտսմենուհին, ով բազմամիլիոնանոց պայմանագիր է կնքել «Պեպսի»-ի հետ:
  • Գաբրիելա Սաբատինին եղել է շատ շնորհալի սպորտսմենուհի, բայց հոգեբանական խնդրի պատճառով չի կարողացել հասնել բարձր արդյունքների և հաճախ պարտվել է կարծես թե հաղթած խաղեր: Վառ օրինակ է դարձել 1993 թվականին կայացած Ռոլան Գարոսի քառորդ ֆինալը, որտեղ խաղում էր Մերի-Ջո Ֆերնանդեսի դեմ: Սաբատինին խաղում էր 6:1,5:1 հաշվով, բայց արդյունքում պարտվել է խաղը: Ինչ-որ ժամանակ նրա հետ աշխատել է պրոֆեսիոնալ հոգեբան:
Պարգևներ
Նախորդող՝
Մանուելա Մալեևա
Տարվա նորեկ
1985
Հաջորդող՝
Սթեֆանի Ռեհե

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել