Մարսելո Ռիոս
Մարսելո Անդրես Ռիոս Մայորգա (իսպ.՝ Marcelo Andres Ríos Mayorga, դեկտեմբերի 26, 1975[1][2], Սանտյագո, Չիլի), չիլիացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ և աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ։ Ռիոսը ունեցել է «El Chino» («Չինացի») և «El zurdo de Vitacura» («Վիտակուրցի ձախլիկ») մականունները։ Նա դարձել է առաջին լատինոամերիկացի թենիսիտը, ով հասել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վերին հորիզոնականին մենախաղի վարկանիշում և 1988 թվականին նա աշխարհի թիվ 1 ռակետի վարկանիշը զբաղեցրել է վեց շաբաթվա ընթացքում։ Նա վերին վարկանիշային հորիզոնականը զբաղեցրել է կրտսեր և ավագ տարիքային խմբերում։ Նա եղել է առաջին թենիսիստը, ով հաղթել է «Մասթերս» շարքի երեք մրցաշարերում (Մոնտե Կարլո, Հռոմ և Համբուրգ), քանի որ այդ ձևաչափը սկզբնավորվել է 1990 թվականին։ Նա հանդիսանում է Բաց դարաշրջանի միակ տղամարդ թենիսիտը, ով Համաշխարհային դասակարգման առաջին հորիզոնականը զբաղեցրել է կարիերայի ընթացքում Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարերում երբեք հաղթանակ չտանելով։ Նա 1998 թվականին հասել է Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ, սակայն պարտվել է Պետր Կորդային։ Մինչ 2008 թվականին Ռաֆայել Նադալը, Ռիոսը եղել է վերջին ձախլիկ թենիսիստը, ով դարձել է աշխարհի թիվ 1 ռակետ։
Սեռ | արական |
---|---|
Քաղաքացիություն | Չիլի |
Բնակվելու վայր | Սանտյագո |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 26, 1975 (48 տարեկան) |
Ծննդավայր | Սանտյագո, Չիլի |
Հասակ | 175 սմ |
Քաշ | 73 կգ |
Կարիերայի սկիզբ | 1994 թվական |
Կարիերայի ավարտ | 2004 թվական |
Աշխատող ձեռք | ձախ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Peter Lundgren? |
Պարգևավճար, USD | 9, 713, 771 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 391–192[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (1998 թվականի մարտի 30) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Եզրափակիչ (1998) |
Ֆրանսիա | 1/4 եզրափակիչ (1997, 1998) |
Ուիմբլդոն | 4-րդ շրջան (1997) |
ԱՄՆ | 1/4 եզրափակիչ (1997) |
Օլիմպիական խաղեր | |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 36–58[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 141 (2001 թվականի մայիսի 7) |
Ավարտել է կարիերան |
Ռիոսը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2004 թվականին՝ մեջքի վնասվածքի պատճառով։ Նա վերջին ATP մրցաշարին մասնակցել է ընդամենը 27 տարեկան հասակում՝ 2003 թվականի Ֆրանսիայի բաց առաջնություն։
Մարզական կարիերա
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելՌիոսը թենիս սկսել է խաղալ 11 տարեկան հասակում Sport Frances գոլֆ ակումբում, որը գտնվում էր Վիտակուրայում (Մեծ Սանտյագո), նրա տան հարևանությամբ։
Պատանեկական տարիներ
խմբագրելՊատանեկական կարիերայի ընթացքում Ռիոսը 1993 թվականին հասել է Ֆրանսիայի բաց առաջնության պատանեկական մրցաշարի կիսաեզրափակիչ և նույն թվականին հաղթանակի է հասել ԱՄՆ բաց առաջնության պատանեկական մրցաշարում և Չիլիում կայացած մրցաշարում։
ATP մրցաշարեր
խմբագրել1994 թվական
խմբագրելՌիոսը պրոֆեսիոնալ է դարձել 1994 թվականին և սկսել է արագ միջազգային ճանաչում ձեռք բերել նրանից հետո, երբ նույն թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում, երկրորդ շրջանում, ընդամենը 18 տարեկան հասակում, նա հանդիպել է Փիթ Սամփրասի հետ և համառ պայքարում զիջել նրան 6-7, 6-7, 4-6 հաշվով։ Նրա ձախ ձեռքի մեծ հնարավորությունները և դեպի ետ հավաքված երկար մազերը, իրենց վրա են բևեռել ԶԼՄ-ների ուշադրությունը, նշելով նրա առաջին քայլերը միջազգային փառքի ճանապարհին։ Նույն թվականին նա հաղթանակ է տարել առաջին մրցաշարում՝ Դրեզդեն, Գերմանիա։
1995 թվական
խմբագրել1995 թվականի մայիսին, 19 տարեկան հասակում, ռիոսը իր առաջին տիտղոսն է շահել Բոլոնիայի մրցաշարում, եզրափակիչում 6-2, 6-4 հաշվով հաղթանակ տանելով Ուրուգվայից Մարսելո Ֆիլիպինիի նկատմամբ և առաջին անգամ մտել է լավագույն թենիսիստների Թոփ 50։ Այնուհետև, հունիսին, նա հաղթանակ է տարել Ամստերդամի մրցաշարի և մենախաղում (հաղթելով Յան Սիմերինկին՝ 6-4, 7-5, 6-4), և զուգախաղում (Շենգ Սհալկենի հետ), իսկ դրանից հետո հաղթել է Կուալա Լումպուրի մրցաշարում, եզրափակիչում առավելության հասնելով Մարկ Ֆիլիպուսիսի նկատմամբ՝ 7-6, 6- 2։ Դրանից բացի, նա եզրափակիչ է դուրս եկել հայրենի Չիլիի Սանտյագոյի ATP մրցաշարում։ Ռիոսը տարին ավարտել է համաշխարհային դասակարգման աղյուսակի 25-րդ հորիզոնականում։
1996 թվական
խմբագրել1996 թվականին Ռիոսի նվաճումների շարքին են դասվել հաջող ելույթները «Մասթերս» շարքի մրցաշարերում (այն ժամանակ դրանք կոչվել են Super 9)։ Նա հասել է մինչև քառորդ եզրափակիչ «Մասթերս» շարքի Շտուտգարտի և Հռոմի մրցաշարերում և կիսաեզրափակիչ Ինդիան Ուելսի, Մոնտե Կարլոյի և Կանադայի մրցաշարերում։ Սանկտ Պյոլտենում, Ավստրիա, նա շահել է կարիերայում իր չորրորդ տիտղոսը, եզրափակիչում հաղթելով իսպանացի Ֆելիքս Մանտիլյաին՝ 6-1, 6-4։ Ռիսը կրկին դորս է եկել Սանտյագոյի մրցաշարի եզրափակիչ, ինչպես նաև եզրափակիչ է հասել Բարսելոնայի և Սքոթսդեյլի մրցաշարերում։ Տարվա մեծ մասի ընթացքում Ռիոսը տեղ է գրավել ուժեղագույն թենիսիստների առաջին տասնյակում, դառնալով պատմության մեջ առաջին չիլիացին, ով հասել է Թոփ 10։ Տարվա ավարտին նա աշխարհի թիվ 11 ռակետն էր։
1997 թվական
խմբագրել1997 թվականին Ռիոսը առաջին անգամ դուրս է եկել Մեծ Սաղավարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ, այդ արդյունքին հասնելով Ավստրալիայի բաց առաջնությունում և, այնուհետև, նաև ԱՄՆ բաց առաջնությունում։ Բացի այդ, նա հաղթել է Մոնտե Կարլոյի Super 9 մրցաշարում։ Առաջին շրջանում ազատ լինելով, նա այնուհետև հաղթել է Անդրեա Գաուդենցիին, Ալբերտ Կոստային, Կառլոս Մոյաին, Մագնուս Լարսոնին, իսկ եզրափակիչում Ալեքս Կորետխային՝ 6-4, 6-3, 6-3։ Երկու շաբաթ անց նա պարտվել է Հռոմի «Մասթերս» մրցաշարի եզրափակիչում՝ նույն իսպանացի Ալեքս Կորետխային։ Տարվա ընթացքում այլ հաջողությունների շարքին են դասվել խառորդ եզրափակիչը Մադրիդի «Մասթերս»-ում և եզրափակիչները Բոստոնում և Սանտյագոյում (երրորդ անգամ)։ Ռիոսը տարվա ընթացքում հասել է մինչև դասակարգման աղյուսակի 6-րդ հորիզոնական և տարին առաջին անգամ ավարտել է առաջին տասնյակում՝ թիվ 10 ռակետ։
1998 թվական. Աշխարհի № 1 ռակետ
խմբագրել1998 թվականը Ռիոսի կարիերայի գագաթնակետն էր, երբ նա հասել է աշխարհի թիվ 1 ռակետի կոչմանը։ Տարին հաջող է սկսվել։ Նա շահել է տարվա առաջին մրցաշարի՝ Օքլենդի հաղթողի տիտղոսը, եզրափակիչում առավելության հասնելով Ռիչարդ Ֆրոմբերգի նկատմամբ, իսկ այնուհետև դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ, պարտվելով Պետր Կորդային։ Հետագա ամիսները նույնպես հաջողություններ են բերել, այդ թվում տիտղոս Ինդիան Ուելսի «Մասթերս» մրցաշարում, որտեղ նա եզրափակիչում պարտության է մատնել Գրեգ Ռուսեդսկիին։
Վերջնական հաջողությունը եկել է Մայամիիի մրցաշարում, մարզիչ Լարի Ստեֆանկիի ղեկավարությամբ։ Հենդրիկ Դրիկմանի, Թոմի Հաասի և Գորան Իվանիշևիչի նկատմամբ հաղթանակներից հետո Ռիսը քառորդ եզրափակիչում հաղթել է Թոմաս Էնկվիստին, իսկ կիսաեզրափակիչում առավելության է հասել Թիմ Հենմանի նկատմամբ։ Մարտի 29-ին եզրափակիչում Ռիոսը երեք սեթում հաղթել է Անդրե Աղասիին՝ 7-5, 6-3, 6-4։ Չիլիում հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել նշելու առաջին թենիսիստի հաջողությունը, ով դասակարգման աղյուսակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, այն շահելով Փիթ Սամփրասից (ով 102 հաջորդական շաբաթներ թիվ 1 ռակետն էր և 5 տարի շարունակ մրցաշարջանը եզրափակում էր որպես առաջատար)։ Հետագա օրերին Ռիոսին ընդունել է այն ժամանակվա Չիլիի նախագահ Էդուարդո Ֆրեյ Ռուիս Տագլեն՝ Լա Մոնեդա պալատում։ Ռիոսը թիվ 1 ռակետի կարգավիճակում եղել է չորս շաբաթ, նա այն զիջել է նրանից հետո, երբ չի կարողացել պաշտպանել տիտղոսը Մոնտե Կարլոյում՝ Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում Դևիսի գավաթի շրջանակներում Էռնան Գումիի նկատմամբ հաղթանակ տարած խաղի ընթացքում ստացած վնասվածքի պատճառով։ Մայիսին նա հասել է Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է Կառլոս Մոյաին։ Նրա հիանալի ելույթները Մեծ Սաղավարտի երկու մրցաշարերում, հիասթափության են վերածվել հաջորդ երկուսում։ Հունիսին, Ուիմբլդոնի մրցաշարում, Մարսելոն անսպասելիորեն առաջին շրջանում պարտվել է իսպանացի Ֆրանսիսկո Կլավետին։ Սակայն օգոստոսի 10-ին Ռիոսը երկու շաբաթվա ընթացքում վերականգնել է դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականը։ Սեպտեմբերին պարտվել է ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջանում՝ Մագնուս Լարսոնին։ Այդ անսովոր մրցաշրջանի ընթացքում Ռիոսը հաղթել է նաև Հռոմի «Մասթերս» մրցաշարում, եզրափակիչում հաղթելով Ալբերտո Կոստային, Սանկտ Պյոլտենի մրցաշարում՝ հաղթելով Վինսենտ Սպադեային, Մեծ Սաղավարտի գավաթում՝ հաղթելով Անդրե Աղասիին և Սինգապուրի մրցաշարում՝ հաղթելով Մարկ Վուդֆորդին։ Բացի այդ, նա հասել է քառորդ եզրափակիչ Շտուտգարտի և Փարիզի «Մասթերսներում»։ 1998 թվականի ընթացքում Ռիոսը շահել է 7 տիտղոսг, այդ թվում 3 տիտղոս «Մասթերս» շարքի մրցաշարերում և դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ։ Նույն թվականի հուլիսի 27-ին նա հասել է միավորների առավելագույն քանակին, որը նա հավաքել է կարիերայի ընթացքում՝ 3719 (մինչ 2000 թվականի օգտագործվող միավորների համակարգով)։ Նա տարին ավարտել է դասակարգման աղյուսակում Փիթ Սամփրասից հետո 2-րդ հորիզոնականում, ով համաշխարհային վարկանիշը գլխավորում էր արդեն վեցերորդ տարին անընդմեջ։
1999 թվական
խմբագրելՌիոսը ելույթների բարձր մակարդակը պահպանել է 1999 թվականի մրցաշարջանի ընթացքում, չնայած այն ընդհատվել է կրկնված վնասվածքով և վիրահատությամբ։ Դա խանգարել է նրան պաշտպանել միավորները, որոնք նվաճվել էին նախորդ տարի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ դուրս գալով և նա մի քանի դիրք զիջել է վարկանիշային աղյուսակում։ Այնուամենայնիվ, Ռիոսը դուրս է եկել Մոնտե Կարլոյի մրցաշարի եզրափակիչ, սակայն 4-6, 1-2 հաշվով պարտվելիս ստիպված է եղել հրաժարվել պայքարից նոր վնասվածքի պատճառով, հաղթանակը զիջելով Գուստավո Կուերտենին։ Այնուհետև Ռիոսը հաղթել է Համբուրգի «Մասթերս» մրցաշարում, եզրափակիչում առավել քան չորս ժամ տևողությամբ մրցախաղում հաղթելով Մարիանո Զաբալետային։ 2 շաբաթ անց նա երրորդ անգամ անընդմեց դարձել է Սանկտ Պյոլտենի մրցաշարի հաղթող։ Հոկտեմբերին նա հաղթանակի է հասել Սինգապուրի մրցաշարում և դուրս եկել Պեկինի մրցաշարի եզրափակիչ, որտեղ զիջել է շվեդ Մագնուս Նորմանին։ Բացի այդ, նա հասել է մինչև Ֆրանսիայի բաց առաջնության և Մադրիդի «Մասթերսի» քառորդ եզրափակիչ։ Չնայած բազմաթիվ վնասվածքների և վիրահատությունների, որոնց ենթարկվել էր Ռիոսը, նա տարին եզրափակել է ուժեղագույն թենիսիստների Թոփ 10-ում՝ երրորդ տարին անընդմեջ, զբաղեցնելով դասակարգման աղյուսակի 9-րդ հորիզոնականը։
2000 թվական
խմբագրել2000 թվականի մրցաշարջանը նշանավորվել է բազմաթիվ և անդամալուծող վնասվածքներով, որոնք Ռիոսին խանգարել են տեղ զբաղեցնել աշխարհի լավագույն թենիսիստների շարքում։ Այնուամենայնիվ, նա հաղթել է Խորվաթիայի Ումագի մրցաշարում, եզրափակիչում հաղթելով արգենտինացի Մարիանո Պուերտային։ Ռիոսը նաև հասել է Համբուրգի «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Մարատ Սաֆինին՝ թենիսային աշխարհի նոր աստղին։ Ռիոսը տարին ավարտել է որպես աշխարհի 37-րդ ռակետ։
2001 թվական
խմբագրել2001 թվականին Ռիոսը առաջին իսկ մրցաշարում հաղթանակ է տարել, տիտղոս շահելով Դոհայում։ Այնուամենայնիվ, հաջորդ մրցաշարերում նրա ելույթները այնքան էլ հաջող չէին, որոնք պայմանավորված էին ոտնաթաթի վնավածքով, որի արդյունքում նա դուրս է մնացել Թոփ 50-ից։ Սեպտեմբերին Ռիոսը շահել է ևս մեկ տիտղոս, այս անգամ Հոնկոնգում, գերմանացի Ռայներ Շուտլերի նկատմամբ հաղթանակ տանելով եզրափակիչում։ Ռիոսը մրցաշրջան է վերադարձել հոկտեմբերին և մասնակցել է Սանտյագոի «Չելենջեր» մրցաշարին, որտեղ եզրափակիչում հաղթել է արգենտինացի Էդգարդո Մասաին։ Նաև եզրափակիչ է հասել Սքոթսդեյլի զուգախաղի մրցաշարում։ Ռիոսը տարին ավարտել է վարկանիշային աղյուսակի 39-րդ հորիզոնականում։
2002 թվական
խմբագրել2002 թվականի մրցաշարջանի մեկնարկում նա լավ արդյունքներ է ունեցել, սակայն մեջքի վնասվածքը խանգարել է նրան մրցաշարջանը հաջող շարունակելու։ Դա նույն վնասվածքն էր, որի պատճառով նա երկու անգամ վիրահատության էր ենթարկվել և նա թույլ չի տալիս վերադառնալ մրցունակ մակարդակի։ Նրա լավագույն արդյունքները եղել են խառորդ եզրափակիչը Ավստրալիայի բաց առաջնությունում, կիսաեզրափակիչը Մայամիի մասթերսում և եզրափակիչը Ստոկհոլմի մրցաշարում, որտեղ նա պարտվել է Պարադորն Շրիչապանին։ Ռիոսը մրցաշարջնը ավարտել է կրկին լավագույն 25 թենիսիստների շրջանում՝ զբաղեցնելով վարկանիշային 24-րդ հորիզոնականը, սակայն չի կարողացել վերականգնվել վնասվածքներից, որոնք հետապնդում էին նրան 1999 թվականի վերջից։
2003 թվական
խմբագրելՎինյա դել Մարի մրցաշարում (նախկին Սանտյագոի մրցաշար) Ռիոսը հասել է եզրափակիչ, պարտվելով իսպանացի Դևիդ Սանչեսին, չորրորդ անգամ պարտվելով հայրենիքում մասնակցած չորս եզրափակիչներում։ Այնուամենայնիվ, Ֆերնանդո Գոնսալեսի և Նիկոլաս Մասուի հետ միասին Չիլին ներկայացնելով Դյուսելդորֆում կայացած Աշխարհի թիմային առաջնությունում, նրանք հաղթանակ են տարել։ Նույն թվականին նա նաև արծաթե մեդալներ է նվաճել 2003 թվականի Պանամերիկյան խաղերի մենախաղի և զուգախաղի (Ադրիան Գարսիայի հետ) մրցաշարերում։ Մայիսին Ռիոսը իր վերջին խաղն է խաղացել ATP մակարդակի մրցաշարում, Ֆրանսիայի բաց առաջնության առաջին շրջանում պարտվելով Մարիո Անչիչին՝ 1-6 0-1 հաշվի ժամանակ դադարեցնելով մրցակցությունը։ 2003 թվականի ընթացքում Ռիոսը շատ քիչ մրցաշարերում է մասնակցել, որոնցից մեծամասնությունում դուրս է եկել մրցաշարից։ Դրա արդյունքում նա տարվա վերջին զբաղեցրել է դասակարգման աղյուսակի 105-րդ հորիզոնականը։
2004 թվական. Վերջին մրցաշրջան
խմբագրել2004 թվականին, աշխարհի թիվ 1 ռակետ հռչակվելուց վեց տարի անց և մրցաշարերում երկարատև բացակայությունից հետո, Ռիոսը մրցաշարերին վերադարձել է Էկվադորի Սալինասի «Չելենջեր» մրցաշարում, որտեղ առաջին շրջանում նա հաղթել է Դավիդ Գոնսալեսին՝ 6-0, 6-0, սակայն հաջորդ փուլում զիջել է Խուան Պաբլո Գուզմանին։ Նա իր վերջին մրցախաղը անց է կացրել 2004 թվականի ապրիլին, որտեղ նա մրցակցելով Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսիի մրցաշարում, 16 ուժեղագույնների փուլում զիջել է Մարիանո Դելֆինոյին։
Վերջապես, 2004 թվականի հուլիսի 16-ին, մի քանի տարվա մշտական վնասվածքներից և մեջքի ցավերից հետո և ընդամենը 28 տարեկան հասակում, Մարսելո Ռիոսը Սանտյագոյում կայացած մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարել է թենիսից հեռանալում մասին։ Նա հրաժեշտի մրցաշար է կազմակարեպել հայրենի երկրում, ճանապարհորդելով մի քանի քաղաքներով և ընկերական հանդիպումների անց կացնելով միջազգային և տեղական թենիսիստների հետ, որոնց շարքում են եղել Պետր Կորդան և Գորան Իվանիշևիչը։ Շրջագայությունն ավարտվել է 2004 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Սանտյագոի ֆուտբոլային մարզադաշտում, որտեղ նա իր վերջին թենիսային մրցախաղն է անց կացրել արգենտինացի Գիլիերմո Կորիայի դեմ։
Ռիոսը մտադրություն է ունեցել մրցաշար վերադառնալ 2007 թվականի փետրվարին՝ Վինյա դել Մարի Movistar Open մրցաշարում, սակայն մեջքի անհանգստացնող վնասվածքի պատճառով հրաժարվել է այդ մտադրությունից։
2007 թվականի մարտի 30-ին Ռիոսը Movistar Arena-ում ընկերական խաղ է անց կացրել Անդրե Աղասիի հետ, որպես նշանավորում Ռիոսի աշխարհի թիվ 1 ռակետ դառնալը, երբ նա հաղթել էր ամերիկացուն։ 2008 թվականի հունիսի 24-ին Ռիոսը Փիթ Սամփրասին հաղթել է ցուցադրական խաղում, որը նշանավորում էր աշխարհի թիվ 1 ռակետի կոչմանն արժանանալու 10-րդ տարեդարձը։
Champions Tour
խմբագրել2006 թվականի մարտի 29-ին Ռիոսը, 30 տարեկան հասակում, նորամուտել է ATP Champions Tour-ում, մրցաշար նախկին թենիսիտների համար։ Իր առաջին մրցաշարում, հյուրընկալվելով Դոհայում, նա հաղթել է Թոմաս Մուստերին, Անրի Լեկոնտին, Պատ Կեշին և Սեդրիկ Պիոլինին՝ շահելով մրցաշարի հաղթողի տիտղոսը։ Հաջորդ շաբաթ նա կրկնել է այն, այս անգամ տիտղոս նվաճելով Հոնկոնգում, որտեղ նա եզրափակիչում հաղթել է նույնպես աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Թոմաս Մուստերին։ Ռիոսը հաղթել է վեց անընդմեջ մրցաշարերում, տիտղոսներ շահելով նաև Ալգարվի, Գրացի, Փարիզի և Էյնդհովենի մրցաշարերում։ Նրա ընդգրկումը մեծահասակների մրցաշարին բազմաթիվ բանավեճերի առիթ է հանդիսացել, քանի որ նա զգալիորեն երիտասարդ էր մրցակիցներից[3]։ Նա տարին ավարտելէ որպես թիվ 1, ընդհանուր առմամբ հաղթելով վեց մրցաշարում և անց կացնելով 25 խաղից բաղկացած հաղթական շարք, գրանցելով նվաճում, որպես միակ թենիսիստ պատմության մեջ, ով աշխարհի թիվ 1 ռակետ է եղել ինչպես կրտսեր, պրոֆեսիոնալ, այնպես էլ վետերանների մրցաշարերում։
2008 թվականի Ռիոսը վերադարձել է վետերանների մրցաշարին, որտեղ նա հաղթել է Բարսելոնայի և Ալգարվի մրցաշարերում։ 2008 թվականի հունիսի 22-ին նա Բրազիլիայի Սան Պաուլոյի մրցաշարում պարտվել է Փիթ Սամփրասին։ Ռիոսը վետերանների մրցաշրջանը եզրափակել է որպես համաշխարհային վարկանիշային աղյուսակի թիվ 3 ռակետ։
Անձնական կյանք
խմբագրելՌիոսը ծնվել է Սանտյագոյում, Խորքե Ռիոս Ջարվիսի՝ ինժեներ և գործարար, և Ալիսիա Մայորգայի՝ ուսուցչուհի, ընտանիքում։ Նա ունի նաև ավագ քույր Պաուլա։
Ռիոսը Կոստա Ռիկացի Ջուլիան Սոտելային հանդիպել է 1998 թվականի սեպտեմբերին, երբ նա մարզվում էր Նիկ Բոլիտիերիի ակադեմիայում, Ֆլորիդա։ Ռիոսը և Սոտելան ամուսնացել են 2000 թվականի դեկտեմբերին Սանտյագոյում։ Նրանք ունեն դուստր Կոնստանցա, ով ծնվել է 2001 թվականի հունիսին։ 2004 թվականի մարտին նրանց ամուսնությունն ավարտվել է ամուսնույութությամբ, որն իրավաբանորեն ձևակերպվել է Կոստա Ռիկայում, քանի որ Չիլիում ամուսնական զույգին թույլ չէին տալիս ամունալուծվել մինչև 2004 թվականի նոյեմբեր։ 2004 թվականի ընթացքում Ռիոսը մարզական մեկնաբան է աշխատել ռադիոկայանում։
2005 թվականի ապրիլին Ռիոսն ամուսնացել է մոդել Մարիա Էժենի «Կենիտա» Լարաինի հետ, ֆուտբոլիստ Իվան Սամորանոյի նախկին հարսնացուի։ Զույգը հետագայում մեծ հասարակական աղմուկի առիթ է դարձել նույն թվականի սեպտեմբերին, Կոստա Ռիկայում տեղի ունեցած միջադեպից հետո, որում Լարաինը վնաբջվածք է ստացել, երբ Ռիոսը իբր նրան դուրս է շպրտել սեփական ավտոմեքենայից, մինչ նա գնում էր աղջկան այցելության։ Ռիոսը պնդել է, որ Լարաինի հետ ամուսնությունը եղել է «ամենամեծ սխալը իմ կյանքում»։
2008 թվականի մայիսին նա ամուսնացել է Պոլա Ռիոս Պավիչի հետ[4]։ Նրանք համատեղ ունեն հինգ երեխա. դուստր Իսիդորա (ծնվել է 2008 թվականի դեկտեմբերին), դուստր Կոլոմբա (ծնվել է 2010 թվականի հունիսին), ինչպես նաև եռյակ՝ որդի Մարսելո-կրտսեր և երկու դուստրեր Անտոնելա և Ագուստինա (ծնվել են 2011 թվականի դեկտեմբերին[5][6]։
2008 թվականի մարտին, Ռիոսի աշխարհի թիվ 1 ռակետ դարնալու 10-րդ տարեդարձի կապակցությամբ, լրագրող Նելսոն Ֆլորեսը իսպաներեն լեզվով հրապարակել է «El extraño del pelo largo» («Տարօրինակ մարդ երկար մազերով») անվանումով գիրքը, որտեղ վերարտադրվել են կրտսեր տարիքից մինչ ATP մենախաղի վարկանիշի գագաթը հասնելու նրա բոլոր ապրումները։
2011 թվականի նոյեմբերին անգլերեն լեզվով հրատարակվել է Մարկ «Սկուպ» Մալինովսկիի Ռիոսի մասին պատմող «Marcelo Rios: The Man We Barely Knew» («Մարսելո Ռիոս. Մարդ, ում համարյա չենք ճանաչել») գիրքը[7]։
2014 թվականի մայիսին Ռիոսը հարցազրույթում պնդել է, որ նա կարող է ունենալ Ասպերգերի համախտանիշ հիվանդությունը, չնայած բժշկի կողից պաշտոնական ախտորոշման բացակայությանը[8]։
Մասնակցություն մրցաշարերում
խմբագրելԲոլոր մրցաշարերի եզրափակիչներ (33)
խմբագրելՄենախաղ 31 (18–13)
խմբագրել
|
|
Արդյունք | No. | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
Հաղթանակ | 1. | 1995 մայիսի 28 | ATP Bologna Outdoor Բոլոնիա, Իտալիա |
Գրունտ | Մարսելո Ֆիլիպինի | 6–2, 6–4 |
Հաղթանակ | 2. | 1995 հուլիսի 30 | Dutch Open Ամստերդամ, Նիդերլանդներ |
Գրունտ | Յան Սիմերինկ | 6–4, 7–5, 6–4 |
Հաղթանակ | 3. | 1995 հոկտեմբերի 8 | Կուալա Լումպուր, Մալայզիա | Գորգ (i) | Մարկ Ֆիլիպուսիս | 7–6(8–6), 6–2 |
Պարտություն | 1. | 1995 հոկտեմբերի 29 | Movistar Open Սանտյագո, Չիլի |
Գրունտ | Սլավա Դոսեդել | 7–6(7–3), 6–3 |
Պարտություն | 2. | 1996 մարտի 10 | Tennis Channel Open Սքոթսդեյլ, ԱՄՆ |
Հարդ | Ուեյն Ֆերեյրա | 2–6, 6–3, 6–3 |
Պարտություն | 3. | 1996 ապրիլի 21 | Torneo Godó Բարսելոնա, Իսպանիա |
Գրունտ | Թոմաս Մուստեր | 6–3, 4–6, 6–4, 6–1 |
Հաղթանակ | 4. | 1996 մայիսի 26 | Hypo Group Tennis International Սանկտ Պյոլտեն, Ավստրիա |
Գրունտ | Ֆելիքս Մանտիլյա | 6–2, 6–4 |
Պարտություն | 4. | 1996 նոյեմբերի 10 | Movistar Open Սանտյագո, Չիլի |
Գրունտ | Էռնան Գումի | 6–4, 7–5 |
Պարտություն | 5. | 1997 փետրվարի 16 | Marseille Open Մարսել, Ֆրանսիա |
Հարդ (i) | Թոմաս Էնկվիստ | 6–4, 1–0, հրաժարում |
Հաղթանակ | 5. | 1997 ապրիլի 27 | Monte Carlo Masters Մոնտե Կարլո, Մոնակո |
Գրունտ | Ալեքս Կորետխա | 6–4, 6–3, 6–3 |
Պարտություն | 6. | 1997 մայիսի 18 | Rome Masters Հռոմ, Իտալիա |
Գրունտ | Ալեքս Կորետխա | 7–5, 7–5, 6–3 |
Պարտություն | 7. | 1997 օգոստոսի 24 | U.S. Pro Tennis Championships Բոստոն, ԱՄՆ |
Հարդ | Շենգ Սհալկեն | 7–5, 6–3 |
Պարտություն | 8. | 1997 նոյեմբերի 9 | Movistar Open Սանտյագո, Չիլի |
Գրունտ | Խուլիան Ալոնսո | 6–2, 6–1 |
Հաղթանակ | 6. | 1998 հունվարի 18 | ATP Auckland Օքլենդ, Նոր Զելանդիա |
Հարդ | Ռիչարդ Ֆրոմբերգ | 4–6, 6–4, 7–6(7–3) |
Պարտություն | 9. | 1998 փետրվարի 1 | Ավստրալիայի բաց առաջնություն, Մելբուրն, Ավստրալիա |
Հարդ | Պետր Կորդա | 6–2, 6–2, 6–2 |
Հաղթանակ | 7. | 1998 մարտի 15 | Indian Wells Masters Ինդիան Ուելս, ԱՄՆ |
Հարդ | Գրեգ Ռուսեդսկի | 6–3, 6–7(15–17), 7–6(7–4), 6–4 |
Հաղթանակ | 8. | 1998 մարտի 29 | Miami Masters Մայամի, ԱՄՆ |
Հարդ | Անդրե Աղասի | 7–5, 6–3, 6–4 |
Հաղթանակ | 9. | 1998 մայիսի 17 | Rome Masters Հռոմ, Իտալիա |
Գրունտ | Ալբերի Կոստա | Առանց խաղի |
Հաղթանակ | 10. | 1998 մայիսի 24 | Սանկտ Պյոլտեն, Ավստրիա | Գրունտ | Վինսենթ Սպադեա | 6–2, 6–0 |
Հաղթանակ | 11. | 1998 հոկտեմբերի 5 | Մեծ Սաղավարտի գավաթ, Մյունխեն, Գերմանիա |
Հարդ (i) | Անդրե Աղասի | 6–4, 2–6, 7–6(7–1), 5–7, 6–3 |
Հաղթանակ | 12. | 1998 հոկտեմբերի 18 | ATP Singapore Սինգապուր |
Գորգ (i) | Մարկ Վուդֆորդ | 6–4, 6–2 |
Պարտություն | 10. | 1999 ապրիլի 25 | Monte Carlo Masters Մոնտե Կարլո, Մոնակո |
Գրունտ | Գուստավո Կուերտեն | 6–4, 2–1, ret. |
Հաղթանակ | 13. | 1999 մայիսի 9 | Hamburg Masters Համբուրգ, Գերմանիա |
Գրունտ | Մարիանո Զաբալեթա | 6–7(5–7), 7–5, 5–7, 7–6(7–5), 6–2 |
Հաղթանակ | 14. | 1999 մայիսի 23 | Սանկտ Պյոլտեն, Ավստրիա | Գրունտ | Մարիանո Զաբալեթա | 4–4, ret. |
Պարտություն | 11. | 1999 հոկտեմբերի 10 | ATP Shanghai Շանհայ, Չինաստան |
Հարդ | Մագնուս Նորման | 2–6, 6–3, 7–5 |
Հաղթանակ | 15. | 1999 հոկտեմբերի 17 | Singapore | Հարդ (i) | Միքաել Թիլստրյոմ | 6–2, 7–6(7–5) |
Հաղթանակ | 16. | 2000 հուլիսի 23 | ATP Umag Ումագ, Խորվաթիա |
Գրունտ | Մարիանո Պուերտա | 7–6(7–1), 4–6, 6–3 |
Հաղթանակ | 17. | 2001 հունվարի 7 | ATP Doha Դոհա, Կատար |
Հարդ | Բոգդան Ուլիգրախ | 6–3, 2–6, 6–3 |
Հաղթանակ | 18. | 2001 սեպտեմբերի 30 | Hong Kong Open Հոնկոնգ |
Հարդ | Ռայներ Շուտլեր | 7–6(7–3), 6–2 |
Պարտություն | 12. | 2002 հոկտեմբերի 27 | Stockholm Open Ստոկհոլմ, Շվեդիա |
Հարդ (i) | Պարադորն Շրիչապան | 6–7(2–7), 6–0, 6–3, 6–2 |
Պարտություն | 13. | 2003 փետրվարի 16 | Movistar Open Վինյա դել Մար, Չիլի |
Գրունտ | Դավիդ Սանչես | 1–6, 6–3, 6–3 |
Զուգախաղ 2 (1–1)
խմբագրելՀաղթանակ (1)
No. | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
1. | 1995 հուլիսի 30 | Dutch Open Ամստերդամ, Նիդերլանդներ |
Գրունտ | Շենգ Սհալկեն | Ուեյն Արթուրս Նեյլ Բրոդ |
7–6, 6–2 |
Պարտություն (1)
No. | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
1. | 2001 մարտի 11 | Tennis Channel Open Սքոթսդեյլ, ԱՄՆ |
Հարդ | Շենգ Սհալկեն | Դոնալդ Ջոնսոն Ջարեդ Պալմեր |
7–6(7–3), 6–2 |
Թիմային մրցաշարերի հաղթանակներ
խմբագրելԱրդյունք | No. | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|---|
Հաղթանակ | 1. | 2003 մայիսի 24 | Աշխարհի թիմային գավաթ Դյուսելդորֆ, Գերմանիա |
Գրունտ | Ֆերնանդո Գոնսալես Նիկոլաս Մասու |
Իրժի Նովակ Ռադեկ Շտեպանեկ |
2–1 |
Այլ հաղթանակներ
խմբագրելՄենախաղ 1 (1 արծաթե մեդալ)
խմբագրելԱրդյունք | Թվական | Մրցաշար | Ծածկույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
Արծաթ | 2003 | Պանամերիկյան խաղեր | Հարդ | Ֆերնանդո Մելիկենի | 7–5, 6–7(6–8), 6–7(5–7)[9] |
Զուգախաղ 1 (1 արծաթե մեդալ)
խմբագրելԱրդյունք | Թվական | Մրցաշար | Ծածկույթ | Խաղթնկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
Արծաթ | 2003 | Պանամերիկյան խաղեր | Հարդ | Ադրիան Գարսիա | Ալեխանդրո Էռնանդես Սանտյագո Գոնսալես |
7–6(7–5), 2–6, 3–6[10] |
Մենախաղի մրցաշարերի վիճակագրություն
խմբագրելՄրցաշար | 1993 | 1994 | 1995 | 1996 | 1997 | 1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | ՀՄ | Հ–Պ | Հ % | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Սաղավարտ | ||||||||||||||||||||
Ավստրալիայի բաց առաջնություն | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | 1/4 | Ե | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | 1/4 | ՉՄ | 0 / 5 | 14–5 | 74% | ||||||
Ֆրանսիայի բաց առաջնություն | ՉՄ | 2 շրջան | 2 շրջան | 4 շրջան | 4 շրջան | 1/4 | 1/4 | 1 շրջան | 2 շրջան | ՉՄ | 1 շրջան | 0 / 9 | 17–9 | 65% | ||||||
Ուիմբլդոն | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | 4 շրջան | 1 շրջան | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 0 / 3 | 3–3 | 50% | ||||||
ԱՄՆ բաց առաջնություն | ՉՄ | 2 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 1/4 | 3 շրջան | 4 շրջան | 3 շրջան | 3 շրջան | 3 շրջան | ՉՄ | 0 / 9 | 17–9 | 65% | ||||||
Մեծ Սաղավարտի Հ–Պ | 0–0 | 2–2 | 1–3 | 4–3 | 14–4 | 12–4 | 7–2 | 2–2 | 3–3 | 6–2 | 0–1 | 0 / 26 | 51–26 | 66% | ||||||
Տարվա ամփոփիչ մրցաշար | ||||||||||||||||||||
ATP Tour World Championships | ԽՓ | 0 / 1 | 0–1 | 0% | ||||||||||||||||
Մեծ Սաղավարտի գավաթ | 1/4 | Հ | ՉԱ | 1 / 2 | 4–1 | 80% | ||||||||||||||
Օլիմպիական խաղեր | ||||||||||||||||||||
Օլիմպիական խաղեր | ՉԱ | ՉՄ | ՉԱ | 1 շրջան | ՉԱ | 0 / 3 | 0–1 | 0% | ||||||||||||
Դևիսի գավաթ | ||||||||||||||||||||
Դևիսի գավաթ | I խումբ | I խումբ | I խումբ | Փլեյ-օֆֆ | I խումբ | Փլեյ-օֆֆ | Փլեյ-օֆֆ | Փլեյ-օֆֆ | I խումբ | I խումբ | 0 / 10 | 25–10 | 71% | |||||||
ATP Մասթերս մրցաշարեր | ||||||||||||||||||||
Indian Wells Masters Ինդիան Ուելս |
ՉՄ | ՉՄ | 3 շրջան | 1/2 | 2 շրջան | Հ | 3 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 3 շրջան | 2 շրջան | 1 / 9 | 16–8 | 67% | ||||||
Miami Masters Մայամի |
ՉՄ | ՉՄ | 3 շրջան | 3 շրջան | 3 շրջան | Հ | 4 շրջան | 4 շրջան | 2 շրջան | 1/2 | 4 շրջան | 1 / 9 | 20–7 | 74% | ||||||
Monte Carlo Masters Մոնտե Կարլո |
ՉՄ | ՉՄ | Ո | 1/2 | Հ | ՉՄ | Ե | 1 շրջան | 2 շրջան | 3 շրջան | ՉՄ | 1 / 6 | 16–4 | 80% | ||||||
Rome Masters Հռոմ |
ՉՄ | ՉՄ | 2 շրջան | 1/4 | Ե | Հ | 1 շրջան | 1 շրջան | 2 շրջան | ՉՄ | ՉՄ | 1 / 7 | 15–6 | 71% | ||||||
Hamburg Masters Համբուրգ |
ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1/2 | 3 շրջան | 2 շրջան | Հ | 1/2 | 2 շրջան | ՉՄ | ՉՄ | 1 / 6 | 14–5 | 74% | ||||||
Canada Masters Կանադա |
ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1/2 | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 3 շրջան | ՉՄ | 3 շրջան | ՉՄ | 0 / 3 | 7–3 | 70% | ||||||
Cincinnati Masters Ցինցինատի |
ՉՄ | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | 3 շրջան | 2 շրջան | ՉՄ | 2 շրջան | ՉՄ | 2 շրջան | ՉՄ | 0 / 5 | 4–5 | 44% | ||||||
Madrid Open Մադրիդ (Շտուտգարտ) |
ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1/4 | 1/4 | 1/4 | 1/4 | ՉՄ | 3 շրջան | 2 շրջան | ՉՄ | 0 / 6 | 11–5 | 69% | ||||||
Paris Masters Փարիզ |
ՉՄ | ՉՄ | ՉՄ | 2 շրջան | 2 շրջան | 1/4 | 2 շրջան | ՉՄ | ՉՄ | 1 շրջան | ՉՄ | 0 / 5 | 2–5 | 29% | ||||||
Մասթերս Հ–Պ | 0–0 | 0–0 | 5–4 | 20–8 | 16–7 | 20–3 | 14–6 | 10–7 | 4–5 | 12–7 | 3–1 | 5 / 56 | 104–48 | 68% | ||||||
Կարիերայի վիճակագրություն | ||||||||||||||||||||
Տիտղոսներ | 0 | 0 | 3 | 1 | 1 | 7 | 3 | 1 | 2 | 0 | 0 | 18 | ||||||||
Եզրափակիչներ | 0 | 0 | 4 | 4 | 5 | 8 | 5 | 1 | 2 | 1 | 1 | 31 | ||||||||
Ընդամենը Հ–Պ | 0–1 | 12–11 | 41–21 | 57–25 | 60–26 | 68–17 | 47–18 | 29–23 | 31–19 | 32–21 | 14–10 | 391–192 | 67% | |||||||
Հ % | 0% | 52% | 66% | 70% | 70% | 80% | 72% | 56% | 62% | 60% | 58% | 67% | ||||||||
Վարկանիշ տարվա վերջին | 562 | 107 | 25 | 11 | 10 | 2 | 9 | 37 | 39 | 24 | 105 | $9, 567, 686 |
Կարիերայի ընթացքում ATP մրցաշարերում վաստակած մրցանակային գումարներ
խմբագրելԹվական | Հիմնական հաղթանակներ | ATP հաղթանակներ | Ընդամենը հաղթանակներ | Գումար($) | Գումարային վարկանիշ |
---|---|---|---|---|---|
1997 | 0 | 1 | 1 | 1, 397, 445 Արխիվացված 2012-12-18 Wayback Machine | 12 Արխիվացված 2012-12-18 Wayback Machine |
1998 | 0 | 7 | 7 | 3, 420, 054 Արխիվացված 2006-06-14 Wayback Machine | 2 Արխիվացված 2006-06-14 Wayback Machine |
1999 | 0 | 3 | 3 | 1, 794, 244 Արխիվացված 2011-07-16 Wayback Machine | 5 Արխիվացված 2011-07-16 Wayback Machine |
2000 | 0 | 1 | 1 | 493, 816 Արխիվացված 2012-11-08 Wayback Machine | 40 Արխիվացված 2012-11-08 Wayback Machine |
2001 | 0 | 2 | 2 | 466, 025 Արխիվացված 2009-07-01 Wayback Machine | 43 Արխիվացված 2009-07-01 Wayback Machine |
2002 | 0 | 0 | 0 | 506, 160 Արխիվացված 2013-05-12 Wayback Machine | 39 Արխիվացված 2013-05-12 Wayback Machine |
2003 | 0 | 0 | 0 | 308, 140 Արխիվացված 2012-02-05 Wayback Machine | 73 Արխիվացված 2012-02-05 Wayback Machine |
Կարիերայում | 0 | 18 | 18 | 9, 713, 771 Արխիվացված 2009-02-05 Archive-It | 47 Արխիվացված 2009-02-05 Archive-It |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 ATP վեբկայք
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ McEnroe angry over young seniors. BBC News
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ http://newyorktennismagazine.com/article3582/new-york-tennis-magazine-book-preview-marcelo-rios-man-we-barely-knew
- ↑ Chernin, Andrew; Alvújar, José (2014 թ․ մայիսի 10). «Creo que soy Asperger» [I think I'm an Asperger]. Sábado (Spanish). No. 816. Սանտյագո de Չիլի. El Mercurio. էջեր 4–9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Marcelo Ríos regaló opción de obtener oro en los Juegos Panamericanos» [Marcelo Ríos gave the option to obtain gold at the Pan American Games]. Radio Cooperativa (Spanish). 2003 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Dobles Չիլիno de tenis tampoco pudo obtener el oro en Santo Domingo» [Չիլիan tennis doubles neither could obtain gold in Santo Domingo]. Radio Cooperativa (Spanish). 2003 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Մարսելո Ռիոսը ATP կայքում
- Մարսելո Ռիոսը ITF կայքում Արխիվացված 2017-01-06 Wayback Machine
- Մարսելո Ռիոսը Դևիսի գավաթի մասնակցի կայքում
- Մարսելո Ռիոս Թվիթթերում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսելո Ռիոս» հոդվածին։ |